Երեքշաբթի, 2026-07-21, 7:59:15 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2009 » Մարտ » 13 » ՆԱԽԱՐԱՐԸ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏ Է
10:00:17 PM
ՆԱԽԱՐԱՐԸ «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏ Է
Մարտի 6-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հյուրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր:



«Վարդանանքի» նախաձեռնությամբ եւ ԵՊՀ ռեկտորի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին «Վարդանանք» ակումբի անդամները` ուսանող-ակումբականներ, համալսարանական զոհված ազատամարտիկների մայրեր, հարազատներ:

Միջոցառումն ինչ-որ չափով դարձավ արդեն տասներկու տարի գործող ակումբի կատարած աշխատանքների փոքրիկ հանրագումարը: Նախ` ակումբականները նախարարին ներկայացրին ակումբը, նրա նպատակները, իրականացվող ծրագրերը:

Մինչ նախարարին խոսք տալը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «ԵՊՀ-ում ռազմահայրենասիրական դաստիարակության ավանդույթները զարգացնելու եւ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը հավերժացնելու գործում ունեցած ներդրման համար» պատվոգրեր տվեց «Վարդանանքի» ակտիվ անդամներին  եւ ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանին:

Նախարարը ողջունեց ակումբի գործունեությունն ու խոստացավ, որ այսուհետ «Վարդանանք»-ՀՀ պաշտպանության նախարարություն համագործակցությունը կդառնա անհամեմատ ավելի արդյունավետ, իսկ այդ գործընթացը կկազմակերպի եւ կվերահսկի անձամբ ինքը:

«Երբ վերլուծում եմ մեր անցած ճանապարհը, գալիս եմ այն համոզման, որ մեր ժողովուրդն ու մեր երկիրը խաղաղ պայմանները լիարժեք չենք օգտագործել գալիք վտանգներին եւ սպառնալիքներին նախապատրաստվելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը եւ նշեց, որ ՀՀ կառավարությունը եւ Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում են անկախության տարիները լիարժեք օգտագործելու համար:

Վերջում ներկաները նախարարին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: Զրույցը շատ ջերմ ու բազմաբովանդակ ստացվեց: Հարցերն այնքան շատ էին, որ Արամ Սիմոնյանը ստիպված էր ընդհատել հարցուպատասխանը: Սեյրան Օհանյանը խոստացավ, որ նման հանդիպումների առիթներ դեռ շատ կլինեն, համագործակցությունը դեռ նոր է սկսվում:

Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտորը համալսարանականների անունից նախարարին նվիրեց Նարգիզ Փաշայանի` «Գարուն» անունը կրող կտավն ու համալսարանական վերջին հրատարակության մի գիրք: Նվերներով էր եկել նաեւ նախարարը: Նախատոնական հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը ծաղիկներ եւ հուշանվերներ բաժանեց համալսարանական զոհված ազատամարտիկների զավակներին ու կին հարազատներին:



http://ysu.am/site/index.php?lang=1&page=2&id=2193
Դիտումներ: 1650 | Ավելացրել է: Arshak | Աստիճան: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ : 2
0  
2 Lusin   (2009-03-14 1:36:33 PM) [Նյութ]
smile

0  
1 ARSHoho   (2009-03-13 11:44:51 PM) [Նյութ]
Իրոք որ.
«Երբ վերլուծում եմ մեր անցած ճանապարհը, գալիս եմ այն համոզման, որ մեր ժողովուրդն ու մեր երկիրը խաղաղ պայմանները լիարժեք չենք օգտագործել գալիք վտանգներին եւ սպառնալիքներին նախապատրաստվելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Մարտ 2009  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE ԵՊՀ Վարդանանք թերթ Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS Խրիմյան Հայրիկ ԵՊՀ «Վարդանանք» Ղարաբաղ Վարդանանք Շուշի տանկ Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Թաթուլ Կրպեյան Вардананк դպրոց Շուշիի ազատագրման օր Մայիսի 9-ը Մեծ Հայրենական պատերազմ Ծառատւնկ Բերդաձոր ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank Ծիծռնավանք ԱՐՑԱԽ Yerablur Artsakh armenian genocide Հայոց ցեղասպանություն Ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ «... Եվ օրինավոր բանտ» Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn Դասընթացներ Պետո Պետրոս Ղևոնդյան Армения Մարտիրոս Սարյան մարտի ր Սիսիան Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ Yura Hovhannisyan 26-i Yura հաղթանակ Hokey հաղորդաշար 1915 ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 ՏԻԳՐԱՆ ՄԵԾ Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club լսարան azatamatrikner Բյուրական Byurakan Հայաստան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական Online ՆՈՐ ՏԱՐԻ 2011 Ծնվեց Քրիստոս Օրհնյալ է Հապետ Արշակյան ահազանգ

Copyright YSU "Vardananq" Club © 2026
Используются технологии uCoz