Հինգշաբթի, 2024-11-21, 12:25:56 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Ինչ են գրում մեր՝ Վարդանանքցիներիս, մասին
ArshakДата: Կիրակի, 2009-03-15, 0:02:52 AM | Հաղորդագրություն # 1
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Երևանի պետական համալսարանը և համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբը հանդիպում էր կազմակերպել ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հետ: Հանդիպաման ընթացքում նախարարին ներկայացվեց «Վարդանանք» ակումբի պատմությունը և ակումբի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ու հասարակական ծրագրերը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանին և ակումբի անդամ մի շարք ուսանողների պարգևատրեց ԵՊՀ պատվոգրերով` ռազմահայրենասիրական ավանդույթները պահպանելու և զարգացնելու, ինչպես նաև` ուսանող-մարտիկների հիշատակը հավերժացնելու ուղղությամբ կատարած գործունեության համար:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին և «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբին` հանդիպումը կազմակրեպելու համար և նշեց, որ առանձնահատուկ տեղ է հատկացնում նման հասարակական գործունեությանը:

«Հասարակական գործունեությունը յուրաքանչյուր անհատի և կառույցի այն գործունեությունն է, որը հասարակության բազմաթիվ շերտերի հետ շփվելով` ավելի բաց մթնոլորտ է ստեղծում, կարողանում է իրագործել իր առջև դրված խնդիրները»,- հայտնեց նախարարն ու հավելեց, որ «ՊՆ պարտքն է համագործակցել այն անձանց, այն կազմակերպությունների հետ, որոնք երիտասարդներին պատրաստում են բանակ գնալուն, որոնք համախմբում են այն մարդկանց, ովքեր կռվել են ու պայքարել են, որոնք ստեղծվել են պատերազմի դաժանություններից տուժած մեր ազատամարտիկների հարազատների կողմից»:

««Վարդանաք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անվանումն, ինքնին, առանձնահատուկ է, որը ուղղված է ռազմահայրենասիրության զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է»,- ընդգծեց նախարարն ու տեղեկացրեց, որ ՊՆ խնդիրն է հասնել այն մակարդակին, որ հայրենասիրությունը լինի յուրաքնաչյուր անձի համար առօրյա հատկանիշ, որի համար ամեն մեկը հպարտություն կապրի:

Ս. Օհանյանը ներկաներին հավաստիացրեց, որ Պաշտպանության նախարարության համագործակցությունը «Վարդանանք» ակումբի հետ շարունակվելու է, և նախարարության ու անձամբ իր խնդիրը կլինի այն, որ այս կազմակերպությունը բարձր մակարդակով կարողանա իրագործել իր առաջ դրված խնդիրները:

06.03.2009, 23:00

Aysor.am

 
AniDipДата: Չորեքշաբրի, 2009-07-15, 7:16:51 PM | Հաղորդագրություն # 2
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ՀՀ Պաշտպանության նախարարություն www.mil.am

6.03.09

Ս.ՕՀԱՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊՀ

Ս.թ. մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպեց ազատամարտիկների ծնողների, կանանց, ԵՊՀ ուսանողների, ինչպես նաև «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ:
Հանդիպման սկզբում համալսարանի ռեկտոր Ա.Սիմոնյանը նախ շնորհակալություն հայտնեց Ս.Օհանյանին` հրավերքը չմերժելու համար, նշելով, որ այս օրերին Հանրապետությունում նշվում է բանակաշինության գործում հսկայական ավանդ ունեցող հայի` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակը:

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց նաև «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը` իր խոսքում ներկայացնելով ակումբի գործունեությունը, որը նպաստում է մեր անկախ հայրենիքի զորացմանը:

Ապա ակումբի անդամներն իրենց ելույթներում նշեցին, որ հիմնադրման` 1996թ.-ից ի վեր ՌՀԴ դասեր են անցկացնում համալսարանի ուսանողների, դպրոցների աշակերտների հետ: Ակումբականները հանդիպումներ են ունենում նաև ազատագրական պայքարում զոհված ուսանողների ծնողների, հարազատների, հայ երևելիների, ինչպես նաև հաշմանդամների հետ:

ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց «Վարդանանք» ակումբի անդամներին` ի դեմս նախագահ Ս.Աբրահամյանի` ազնվազարմ գործունեության համար և վերջիններիս պարգևատրեց պատվոգրերով:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` նշելով, որ հանդիպումները ԵՊՀ-ում արդեն դարձել են ավանդույթ:

Նախարարն իր խոսքում նշեց, որ ԽՍՀՄ օրոք հիմնական ուսուցմանը զուգահեռ գործում էին նաև այլ կազմակերպություններ (կային հոկտեմբերիկներ, պիոներներ), որոնք ևս կրթում և դաստիարակում էին երեխաներին` հասարակությունը համալրելով պիտանի անհատներով: Նախարարն այդ առումով ընդգծեց հասարակական կազմակերպությունների դերն ու գործունեությունը, որոնք նպատակ ունեն նպաստել պետականության ամրապնդմանը, ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը` կարևորելով համագործակցությունը վերջիններիս հետ:

Նախարարը նշեց, որ «Վարդանանք» ակումբը` իրականացնելով հիմնականում ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված գործունեություն, յուրօրինակ է նաև իր անվանումով:

«Մեր պայքարի ընթացքում ձեռք ենք բերել արժեքներ, որոնք պարտավոր ենք մշակել, կատարելագործել և փոխանցել մատաղ սերունդներին: Սա մասն է կազմում ռազմահայրենասիրական դաստիարակության, սա էլ իր հերթին` մեր երկրի ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակության:

ՀՀ ռազմական դոկտրինում նույնիսկ, ՌՀԴ-ի բացակայությունը դիտվում է որպես ազգային անվատնգությանն ուղղված սպառնալիք: Անհրաժեշտ է ստեղծել մի այնպիսի համակարգ` անիվ, որտեղ բոլոր քաղաքացիները բռնկված կլինեն հայրենասիրությամբ, և որտեղից մարդիկ չեն կարողանա դուրս գալ այն պարզ պատճառով, որ հասարակության կողմից կհամարվեն ոչ հայրենասեր, անկարող: Սրա համար տարիներ են պետք, սրա համար անհրաժեշտ է ունենալ ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգ»-ասաց նախարարը:

Ս.Օհանյանն ընդգծեց, որ Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ պետք է կցված լինեն զինված ուժերին և համագործակցեն:

Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանեց ներկաների հարցերին` մասնավորապես նշելով, որ պատերազմի, հաղթանակների թեմաներով կառուցված հուշարձանները ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության ու մշակույթի նախարարների եռակողմ համատեղ հրամանով նախատեսվում է կցել զորամասերին և դպրոցներին, քանզի այդ քարեղեն կոթողների միջոցով արտացոլվում է մեր հերոսների ոգին և ուժը` անդրադառնալով մեր սրտերում, ինչը և խթան է հանդիսանում նրանց նմանվելու. «Երկիրը, հայրենքը պաշտպանում են բանակը և ժողովուրդը` միասին. երբ ժողովուրդը բանակի հետ է` այն անպարտելի է»- եզրափակեց նախարարը:

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ս.Օհանյանին` արժեքավոր, հաճելի և անկեղծ զրույցի համար` ԵՊՀ ուսանողների, ինչպես նաև «Վարդանանք» ակումբի անունից վերջինիս նվիրելով նկարիչ Նաղաշ Փաշայանի` «Գարուն» խորագրով ձեռակերտ նկարը և գիրք` նվիրված Կիլիկիայի ջարդերի 100-ամյակին:

Իր հերթին Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին և «Վարդանանք» ակումբին` հրավերքի համար, և կանանց միջազգային օրվա կապակցությամբ ծաղիկներ և նվերներ նվիրեց հանդիպմանը ներկա իգական սեռի ներկայացուցիչներին, որոնց թվում էին զոհված ազատամարտիկների մայրեր, քույրեր, այրիներ:


***Ani Dip***
 
ArshakДата: Կիրակի, 2010-07-11, 11:30:37 AM | Հաղորդագրություն # 3
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ՄԵՐ մասին այստեղ http://www.yerablur.am
 
Karenvh9680Дата: Երեքշաբթի, 2010-07-13, 8:52:18 PM | Հաղորդագրություն # 4
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (Arshak)
ՄԵՐ մասին այստեղ http://www.yerablur.am

specool


Կարեն
 
LusinДата: Կիրակի, 2011-03-06, 9:57:44 PM | Հաղորդագրություն # 5
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
http://ysu.am/site/index.php?lang=3&page=2&id=3305

***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2011-03-23, 2:37:28 PM | Հաղորդագրություն # 6
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
22.03.2011թ.-Ազատամարտիկ Հապետ Արշակյանին նվիրված հուշ-ցերեկույթ

23 տարեկան այդ երիտասարդին պատերազմի դաշտ մեկնելուն չխոչընդոտեցին ո՛չ ծնողների, ո՛չ սիրած կնոջ աղաչանքներն ու ո՛չ էլ նորածին դստեր թոթովանքները: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողը մինչ Մայր բուհ ընդունվելը ուսանում էր Նովոսիբիրսկի ռազմական ինստիտուտում, սակայն պատերազմի լուրն առնելով` կիսատ է թողնում ուսումն ու վերադառնում հայրենիք:

Ու քանի որ ռազմական կրթության համար վճարում էր Խորհրդային Միությունը, Հապետը պիտի ծանրակշիռ պատճառ ունենար Հայաստան վերադառնալու համար: Հայրենիքի կանչին ականջալուր զավակը գտավ լուծումը. միտումնավոր կոտրեց ձեռքն ու ձեռք բերեց ցանկալի ուղեգիրը: 1990 թ-ին նա արդեն Հայաստանում էր: Այս անգամ մարտի դաշտից հեռու պահելու համար ծնողները նրան ամուսնացրին սիրած աղջկա հետ, բայց նույնիսկ դա նրան հետ չպահեց հերոսացման ուղուց:

Հերոսի մեծարման հուշ-ցերեկույթին ներկա էին ինչպես Արշակյան ընտանիքի անդամները, այնպես էլ նրա մարտական ընկերներն ու «Երկրապահ» կամավորականների միության անդամները: «Մենք իրավունք չունենք չհիշելու, չմեծարելու մեր հերոսներին, քանի որ հիշողության կորուստն անդառնալի է ցանկացած ժողովրդի համար»,- նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում ֆակուլտետի երկու ազատամարտիկ-ուսանողների անվանական լսարանների շարքը կհամալրվի եւս մեկով` նվիրված հենց Հապետ Արշակյանին: Ի դեպ, այս ֆակուլտետում է սովորում նաեւ հերոսի դուստրը. Էմմա Արշակյանն արդեն երրորդ կուրսի ուսանողուհի է:

Հապետի մարտական ընկերները միայն հուշերով չէ, որ կիսվեցին: Նրանք, իսկ ավելի ճիշտ` «Երկրապահ» կամավորականների միությունը միջոցառման կազմակերպիչների` «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի համար անակնկալ էին պատրաստել: Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող միջոցառումների կազմակերպման եւ ուսանողության շրջանում ռազմահայրենասիրական ոգին բարձր պահելու համար «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրվեցին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: Մի խումբ վարդանանքցիներ էլ արժանացան ԵԿՄ պատվոգրերի, որոնք հանձնում էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Հապետ Արշակյանը ծնվել է 1970 թվականին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում: 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը եւ մեկնել Նովոսիբիրսկ` ուսումը շարունակելու բարձրագույն զինվորական դպրոցում: 1989 թվականին Հապետ Արշակյանը վերադարձել է Հայաստան եւ ընդունվել Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Արցախյան պատերազմը սկսվելուն պես նա կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ դարձել է վաշտի հրամանատար` ավագ լեյտենանտի կոչումով: 1992 թվականին մարտական ընկերների հետ գործուն մասնակցություն է ունեցել Հադրութ-Ֆիզուլի-Հորադիզ ուղղությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի վարած հաղթական մարտերին: 1993 թվականին իր վաշտով տեղափոխվել է Մարտակերտի շրջան, որտեղ պաշտպանության բանակի այլ ստորաբաժանումների հետ մասնակցել է ավելի քան 10 գյուղերի ազատագրմանը: Հապետ Արշակյանը 1994 թվականի հունվարի 9-ին զոհվել է Մատաղիսի մոտակայքում` Դագաղասարի բարձունքում մղված մարտերի ժամանակ:



***Լուսին***
 
LusinДата: Երեքշաբթի, 2011-11-15, 9:11:23 PM | Հաղորդագրություն # 7
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
15.11.11թ.- «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները պաշտպանության նախարարությունում



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հինգ տասնյակ անդամներին: Ընդունելությունը նվիրված է եղել ակումբի հիմնադրման 15-ամյակին: «Վարդանանք» ակումբում ներգրավված են արցախյան պատերազմի ժամանակ ԵՊՀ-ի զոհված ուսանողների ծնողները, զավակները, ինչպես նաև համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը և «Արցախի հերոս» շքանշանակիր, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Պաշտպանության նախարարին և միջոցառման մյուս անդամներին ներկայացնելով ակումբի ծավալած գործունեությունը հիմնադրումից ի վեր` ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշել է, որ ակումբի նպատակն է անմար պահել հայրենիքի համար մարտնչած զորավարների, Արցախյան ազատամարտում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակը, նրանց օրինակով ու ազգային վեհ գաղափարներով դաստիարակել համալսարանական երիտասարդներին:
Ակումբի անդամները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել աջակցության համար՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ կանեն՝ բարձր պահելու Արցախյան գոյամարտում զոհված ազտամարտիկների և ընդհանրապես՝ հայ հերոսների վառ հիշատակը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով և շնորհավորելով ներկաներին ակումբի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ, բարձր է գնահատել ակումբի գործունեությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Վարդանանք ակումբի մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր զգացել են պատերազմի դաժան հետևանքները: Ձեզնից շատերը, հանդիսանալով զոհված ազատամարտիկների հարազատներ, երբեք չեն ընկրկել և իրենց ողջ ջանքերը ներդրել են մեր մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում»:
Վարդանանք ակումբի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ և գնահատանքի արժանի գործունեության համար պաշտպանության նախարարի հրամանով ակումբի անդամները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:
աղբյուրը
Կցումներ: 8701045.jpg (136.6 Kb)


***Լուսին***
 
LusinДата: Հինգշաբթի, 2012-02-09, 8:09:25 PM | Հաղորդագրություն # 8
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
http://www.ysu.am/site/index.php?lang=3&page=2&id=12989

***Լուսին***
 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz