Հայրենասիրական երգեր
| |
Lusin | Дата: Կիրակի, 2009-05-03, 9:43:30 PM | Հաղորդագրություն # 1 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| Ով գիտի հայրենասիրական երգեր, թող մասնակցի այս ֆորումին։ Բարի ժամանցДобавлено (2009-05-03, 9:43 Pm) --------------------------------------------- Ախպերս ու ես Անօրեն թուքն է տիրել մայր հողին, Ինչ սրտով պիտի մտնենք անկողին... Մամ ջան չտխրես, շատ չմտածես, Կռիվ ենք գնում ախպերս ու ես... Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում, Այստեղ հայ քաջի արյունն է հոսում: Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես, Խփում ենք թուրքին ախպերս ու ես... Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում, Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում, Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես, Հայ ազգի համար ախպերս ու ես... Էլ հետդարձ չկա կռիվ է սաստիկ, Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ... Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես, Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես... Մամ ջան կբացվեն դռները մեր գոց, Ոսկի կհագնե սեւ օրն հայոց... Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես, Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես!
***Լուսին***
|
|
| |
Arshak | Дата: Երկուշաբթի, 2009-06-01, 6:28:54 PM | Հաղորդագրություն # 2 |
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Gini lits (Karnig Sarkisyan)- ԳԻՆԻ ԼԻՑ Աշխարհ սարսափ հայի ահը, Գետին ընկավ թուքի գահը, Քեզ պատմեմ Թալեաթին մահը, Գինի լից, ընկեր ջան, գինի լից, Խմողաց անուշ: Դաշնակցություն ժողով արեց, Շուն Թալեաթին մահ որոշեց, Թեհլերյանի բախտը բացվեց, Գինի լից, ընկեր ջան, գինի լից, Խմողաց անուշ: Թալեաթ փաշան փախավ Բերլին, Թեհլերյանը հասավ հետին Զարկեց ճակտին, փռեց գետին, Գինի լից, ընկեր ջան, գինի լից, Խմողաց անուշ: Շուն Թալեաթին գցին հորը, Լուր ղրկին պոռնիկ մորը, Կեցցե հայոց կամավորը, Գինի լից, ընկեր ջան, գինի լից, Խմողաց անուշ: Հիշատակդ միշտ փառավոր, Շիրիմիդ լույս Քրիստափոր, Մայիս 28 շնորհավոր, Գինի լից, ընկեր ջան, գինի լից, Խմողաց անուշ:
|
|
| |
Arshak | Дата: Չորեքշաբրի, 2009-07-01, 8:35:51 PM | Հաղորդագրություն # 3 |
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Արդյոք ովքե՞ր են Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ, Վրեժ մեր սրտում՝ գնում ենք առաջ: Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են, Մասիսը վկա՝ հայոց քաջերն են: Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են, Մասիսը վկա՝ ֆիդայիններ են: Սարերից իջավ մի խումբ ձիավոր, Նրանց մեջն էլ քաջ՝ Սերոբն ուխտավոր: Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են, Մասիսը վկա՝ հայոց քաջերն են: Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են, Մասիսը վկա՝ ֆիդայիններ են: Դե՛, կռվե՛ք տղերք, դե՛, կռվե՛ք քաջ-քաջ, Ջարդե՛նք թշնամուն, գնանք միշտ առաջ: Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են, Մասիսը վկա՝ հայոց քաջերն են: Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են, Մասիսը վկա՝ ֆիդայիններ են: Գևորգ չաուշն էլ ջահել ու ջիվան, Ուներ մեծ անուն՝ սարերուն Ասլան: Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են, Մասիսը վկա՝ հայոց քաջերն են: Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են, Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:
|
|
| |
Arshak | Дата: Չորեքշաբրի, 2009-07-01, 8:37:25 PM | Հաղորդագրություն # 4 |
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Քեռիին երգը Չորրորդ գնդի հրամանատար քաջ Քեռի Ինքդ արի և գործերդ միշտ բարի, Սրտաճմլիկ լուրը տարին ցաւալի, Քաջաց քաջը հերոս Քեռի պանծալի : Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց , Մեր սրտերում անբուժելի վէրք բացեց , Մի՞ թէ չար գնդակը քեզի որոնեց, Գաղաբար ու յոյսերդ իսպառ խորտակեց : Թող լռե՛ն սոխակներ , էլ չի ճլւլան , Սլացէ՛ք կռունկներ դեպի Հայաստան , Լուր տարածեցէ՛ք դուք համայն հայության , Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման : Դու ամեն տեղ վազում էիր օգնության , Քեզ հասնում չէր ո՛չ սուր , ոչ՛ թուր , ո՛չ գնդակ, Ամէնքին անխտիր էիր դու պաշտպան, Կոչմանդ արժանի , Հերոս Քեռի ջան : Մահդ Դաշնակցութեան մեծ ցավ պատճառեց , Եւ ընկերներուդ սիրտը խռովեց, Համարեա թէ ամբողջ Կովկասը ցնցեց , Քեզ համար շատ մայրեր լացին , ողբացին …
|
|
| |
Arshak | Дата: Չորեքշաբրի, 2009-07-01, 8:38:38 PM | Հաղորդագրություն # 5 |
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Հիմի է՛լ լռենք Հիմի է՛լ լռենք, եղբայրք, հիմի է՛լ, Երբ մեր թշնամին իր սուրն է դրել, Իր օրհասական սուրը մեր կրծքին Ականջ չի դնում մեր լաց ու կոծին: Ասացե՛ք, եղբայրք, հայեր, ի՞նչ անենք, Հիմի՞ է՛լ լռենք : Հիմի էլ լռեքն, երբ մեր թշնամին, Դավով, հրապուրանքով տիրեց մեր երկրին, Ջնջեց աշխարհից հայկան անունը, Հիմքից կործանեց Թորգոմաց տունը, Խլեց մեզանից թագ, ե՛վ խոսք, ե՛վ զենք, Հիմի՞ է՛լ լռենք : Հիմի էլ լռեքն, երբ մեր թշնամին, Խլեց մեր սուրը՝ պաշտպան մեր անձին, Մշակից ձեռքից էլ խոփը խլեց, Այդ սուր ու խափից մեր շղթան կռեց… Վա՜յ մեզ, շղթայով կապված գերի ենք, Հիմի՞ է՛լ լռենք…
|
|
| |
Arshak | Дата: Չորեքշաբրի, 2009-07-01, 8:44:20 PM | Հաղորդագրություն # 6 |
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Խուժան Ասկեար Խուժան ասկեար զորք է ժողվեր եկեր Մշո դաշտն է պատել. Սուլթան կ՛ուզէ ջնջել մզի Զարթնիր լաօ , մեռնիմ քզի… Խեղճ մշեցին մեռավ լալով , Օտար երկրներ ման գալով, Մեռավ թուրքի հարկը տալով, Զարթնիր լաօ , մեռնիմ քզի… Ինչ անիծեմ թուրք ասկեարին, Որ սպանեց ջոջ Աբոյին, Մեր յոյս թողեց օրօրոցին, Զարթնիր լաօ , մեռնիմ քզի…
|
|
| |
Arshak | Дата: Չորեքշաբրի, 2009-07-01, 8:45:34 PM | Հաղորդագրություն # 7 |
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Միացե՛ք հայեր Հսկա երկիր էր Հայաստանը մեր, Բայց ինչքան ասես՝ թշնամի ունէր, Բոլոր կողմերից, հեռուն, դրացին Ձեռք ձեռքի տված մեզ բզկտեցին: Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առթից, Կոտորեց ազգս, տիրացավ երկրիս… Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք, Դեռ ճամփա ունինք, պի՛տ հասնինք Սասուն, Քաջերի հողը մեզ է սպասում: Ա՜խ Նախիջևան, հայոց բնօրրան, Անթիվ թշնամիքդ, եկան անց կացան, Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան, Թուրքին տվեցիր հող պապենական: Ուս ուսի տված առյուծի նման, Ետ բերենք հաղը՝ փառքը հայության: Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր … Պայծառ գալիք է սպասում հային, Այս դժուար պահին լինենք միասին, Չի հանգստացել, մեր նենգ թշնամին, Ուզում է նորից կոտորել հային… Ուս ուսի տված, առյուծի նման, ետ բերենք հողն ու փառքը հայության: Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք հայեր…
|
|
| |
Arshak | Дата: Չորեքշաբրի, 2009-07-01, 8:46:34 PM | Հաղորդագրություն # 8 |
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Գետաշեն Բազմել ես լեռներին, ունես հազար շեն, Արծիվներին բույն ես, չքնաղ Գետաշեն, Բարբարոս ցեղերին անարդար սանձող, Դու քաջերի օրրան իմ քաջ Գետաշեն։ կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված, Երկնքում սև ու մութ ամպեր կուտակված, Կողքիդ հայկական շեներն են լքված, Դու կաս ու կմնաս հավերժ Գետաշեն։ Ջահել տղերք դու քիչ ունես Գետաշեն, Բայց ծերերդ էլ ոչ մի բանով պակաս չեն, Ամեն մի կին մի ֆիդայի տնաշեն, Քեզ հաղթել չի լինի իմ քաջ Գետաշեն։ կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված... Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս, Հակառակ թշնամուդ պիտի շենանաս, Մայր Հայաստանին պիտի միանաս, Արցախի դարպասն ես ամրոց Գետաշեն։ կրկն. Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ փակված...
|
|
| |
sonhun08 | Дата: Ուրբաթ, 2009-07-03, 2:08:30 AM | Հաղորդագրություն # 9 |
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 3
Մրցանակներ: 3
Համբավ: -1
Статус: Կապի մեջ չէ
| ՔԵԼԵ ԼԱՈ ժողովրդական Քելե' լաո, քելե' երթանք մըր էրգիր, Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ, Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա, Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա, Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին, Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին, Քարեր առանց մըզի արցունք կըթափին, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին, Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին. Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր, Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր: Добавлено (2009-07-03, 1:55 Am) --------------------------------------------- ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ Բարով եկար, սիրուն կռունկ, Ի՞նչ լուր բերիր հայրենիքես, Խոսի'ր ինձ հետ ազատորեն, Կյանքս կնվիրեմ ես քեզ: Տեսա՞ր իմ հայրենյաց տունը, Գեղեցիկ զարդարված բույնը, Նորա սիրուն ես տանջված եմ, Աչքերիցս կտրավ քունը: Ազատ տեսա՞ր մեր լեռները, Հաղորդեցի՞ր դու իմ սերը, Այն լեռներու պաշտպանողը` Արծըվի կորյուն ճտերը: Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան, Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան, Եդեմական դրախտավայր, - Նա կոչվում է Մայր-Հայաստան: - Այնտեղ ունիս եղբայր ու քույր, Միջազ, ի՞նչ կսպասես իզուր, Արի', առնեմ իմ թևերուն, Գնանք, այնտեղ ուրախացուր: Добавлено (2009-07-03, 2:00 Am) --------------------------------------------- Արմեն Մովսիսյան Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, երգս կիսեմ քեզ հետ, Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, ցավը կիսենք մեկ տեղ, Սառած մարմնիդ ես հուր կտամ, Իսկ երգերին թևեր կտամ, Ու քեզ տանեմ մեր սարերով, Ու քեզ տանեմ մեր լեռներով, Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում, Տունը, հայրենի մեր տունը: Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր օրն է արթնացել Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր կյանքն է շունչ առել Կապույտ երկնի աննմար արքան Անտառների կանաչ հսկան Իսկ քեզ տանեմ մեր սարերով, Իսկ քեզ տանեմ մեր լեռներով, Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում, Տունը, հայրենի մեր տունը: Բարձրացրու գլուխդ, զինվո՛ր, Բա՛ց արա հոգնած կոպերդ, Քո սխրանքն անմահ է, Քո անունը մեր սրտերում։ Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, զանգերը չեն լռել, Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, մեր երգը չենք գրել, Կիսատ երքիդ նոր տող թելեմ, Կիսատ զարկիք նոր զարկ ձուլեմ, Ու քեզ տանեմ մեր սարերով, Ու քեզ տանեմ մեր լեռներով, Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում, Տունը, հայրենի մեր տունը: Ու քեզ տանեմ մեր սարերով, Ու քեզ տանեմ մեր լեռներով, Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում, Տունը, հայրենի մեր տունը: -------------------------------------------------------------------------------- Добавлено (2009-07-03, 2:08 Am) --------------------------------------------- Ձայն տուր ո՛վ ֆիտայ Ձայն տուր ո՛վ ֆիտայ, ինչու՞ ես լռում , Լուռ ու մունջ նստած, երկար մտածում, Ավա՜ղ երկար մտածում , Տխուր , երկար մտածում : Շարժեցե՛ք տղերք սուրեր շողշողուն, Թափեցք կրակ թշնամյաց գլուխուն, Գազան թշնամյաց գլխուն , Դաժան թշնամյաց գլխուն: Թափենք մեր արյուն իբրև ախոյան, Լինի առաջնորդ մեր ազատության , Սիրուն մեր ազատության , Անուշ մեր ազատության : Շտապե՛նք ,ընկերներ , խմբվիլ միատեղ, Մտաքսե դրոշակ ծածանի այնտեղ , Թող միշտ ծածանի այնտեղ, Սիրուն ծածանի այնտեղ : Պարզեցե՛ք դրոշ վեհ Դաշնակցության , Լինի առաջնորդ մեր ազատություն , Սիրուն մեր ազատության , Անուշ մեր ազատության : Քանի այսպես է հայը խղճալի , Զինված պիտի լինի ամբողջ ֆետայի, Սիրուն ամբողջ ֆիտայի, Կտրիճ ամբողջ ֆիտայի :
|
|
| |
Lusin | Дата: Ուրբաթ, 2009-07-03, 6:08:34 PM | Հաղորդագրություն # 10 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ (Կարոտ) Խոսք` Գ. Սարյանի Երաժշտ.` Ա. Սաթյանի Թռչեի մտքով տուն, Ուր իմ մայրն է արթուն, Տեսնեի այն առուն, Կարոտով ես անհուն, Որ ամեն մի գարուն Ջրերով վարարուն Կարկաչում էր սարերում: Թեքվեի աղբյուրին, Կարոտած պաղ ջրին, Լինեի հանդերում, Մեր կանաչ մարգերում, Ուր ծաղկունքն են բուրում, Ուր մանուկ որերում Հովն էր ինձ միշտ համբուրում: Հայրենիքն իմ սրտում` Թե չընկնեմ ես մարտում, Ա՜խ, իմ մայր թանկագին, Տուն կգամ ես կրկին, Կսփոփեմ քո հոգին Համբույրով սրտագին, Կսեղմեմ քեզ իմ կրծքին:
Добавлено (2009-07-03, 6:06 Pm) --------------------------------------------- ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՋԻ ՀԵՏՔԵՐՈՎ Հայրենասիրական Ելեք քաջեր հայկազունք, Միացեք մեզ, որ գնանք Սասուն, Առնենք Բիթլիս, գրոհենք Անին, Օսմանին դարձնենք ձեռնասուն: Եկել է ժամն հատուցման, Զոհերի անթիվ բազմության, Ուխտ ենք արել հայրենյաց հողում, Եվ շտկենք անիվը պատմության: Խրոխտ քայլենք մեր երկրով, Ռազմական հայոց երգերով, Ուխտ ենք արել հայրենյաց հողում, Եվ շտկենք անիվը պատմության:
Добавлено (2009-07-03, 6:08 Pm) --------------------------------------------- ՍՈՍԵԻ ԿԱՆՉԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ * Գնդակ որոտաց նոյեմբեր ամսում, Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե, Վեր առ մոսինդ, քաջություն հոսե, Քո սիրած Սերոբի օրհնյալ օրն այս է: * * Ձայն տվավ Սոսեն, -Սերոբ ջան հոս եմ, Զինված պատրաստված, ձայնիդ կսպասեմ, Քեզի հետ կռվելու, քո կողքի մեռնելու, Ամեն օր, ամեն ժամ, պատրաստ է Սոսեն: * * * Իսկ քո Սերոբը, կյանքիդ հատորը, Արյունով ներկեց Տալվորիկ ձորը, Առյուծի նայվածքով, նայում էր բոլորը, Հաղթական կռվի մեջ էր ամբողջ օրը: * * * * Ձայն տուր Անդրանիկ, կենսատու ընկեր, Արդյոք այս պահին, որ լեռն ես պառկել, Ոսկեթել մազերով, երեսդ ես ծածկել, Հաղթական բազուկով, մոսինդ ես գրկել: * * * * * Հասիր Անդրանիկ, հասիր օգնության, Սերոբ կզոհվի, ի սեր ազգության, Դե՛ հասի՛ր, շուտ հասիր, կտրիճ խմբերով, Սերոբ կզոհվի, յուր զավակներով:
***Լուսին***
|
|
| |
sonhun08 | Дата: Երկուշաբթի, 2009-07-06, 3:49:33 PM | Հաղորդագրություն # 11 |
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 3
Մրցանակներ: 3
Համբավ: -1
Статус: Կապի մեջ չէ
| Արյունոտ դրոշ Արյունոտ դրոշ վեհ դաշնակցության, Ծածանվեց ընդդեմ բռնակալության, Հույսով լցվեցավ սիրտը հայության, Երկյուղը պատեց կայսեր օսմանյան։ Բայց մարդասպանը սաստիկ զայրացավ, Հայեր ջնջելու հրաման տվավ, Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն, Որ չկատարվի յուր անկախություն։ Բայց զենք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան Քաջ ֆիդայիններ, առյուծի նման, Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ, Սարսափը տիրեց օսմանյան զորքին։ Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն, Սրտագին գոչենք կեցցե՜ Հայաստան, Կեցցե Հայաստան և ազատություն, Հայրենյաց պաշտպան դաշն հայություն
|
|
| |
equivocus | Дата: Ուրբաթ, 2009-11-06, 2:18:29 AM | Հաղորդագրություն # 12 |
Սերժանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 36
Մրցանակներ: 3
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
| Ժողովուրդ ջան, կխնդրեմ ինձ համար գտնեք «ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ» երգը mp3 ֆորմատով: Ամբողջ համացանցը տնտղել եմ, սակայն անհնարագտնել: Եթե հնարավորա խնդրում եմինձ էլ.փոստով ուղարկեք եթե ունեք: ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ ("Կարինե" կատակոպերայից) Խոսք` Թ. Նալյանի, երազհշտ.` Տ. Չուխաջյանի Հոր-հոր - Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի, Մանր-մունր փորձանքներից չենք փախչի, Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: Խումբը - Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն, Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն: Հոր-հոր - ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական. Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Խումբը - Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Հոր-հոր - Տոհմը մեր եղել է քաջերից քաջը, Անարգել է կայծակների շառաչը, Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ: Խումբը - Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ, Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ: Հոր-հոր - ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական, Տանք թշնամուն մենք ծեց ու ջարդ պատվական, Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք: Խումբը - Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք: Կանխավ շնորհակալություն
|
|
| |
AniDip | Дата: Չորեքշաբրի, 2010-03-03, 10:06:55 PM | Հաղորդագրություն # 13 |
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
| Հաղթանակակի լույսով այրված գիշերի Հայաստանի առավոտն է բարձրանում Աստվածային օրհնությունից զորացած Հայոց աշխարհն է խաղաղված արթնանում: Սուրբ վարդանանց ոգու հավատի կանչով Հայոց տղերքն են արծիվներ ուժի, Որ փառավորվում երկինք են հասցնում Անմահությունը մեր հայրենիքի: Կրկ. Ով հայոց որդիք, վարդանանք հայոց, Արդ համախմբվեք ու մի խումբ դարձեք Եվ հանուն սիրո, հանուն հայրենյաց Մեր ինքնությունը դուք հավերժացրեք: Հայոց ազգի լեզուն, հավատը պահենք Ու ավանդենք գալիք հայոց որդոց, Պատվով կրեք ոգին մեր հայկյան, Դառնան արժան վարդանանց սուրբ կոչման:
***Ani Dip***
|
|
| |
Tsovinar | Дата: Երեքշաբթի, 2010-03-09, 7:39:12 PM | Հաղորդագրություն # 14 |
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
| Սիրելի վարդանանքցի յուրաքանչյուր հայ պետք է իմանա այս երգը ՇՈՒՇԻ Անառիկ ամրոց,հպարտ իմ ՇՈՒՇԻ, Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի, Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ Շուտով կլինեն դռներիդ առաջ: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին, Թող սարսափահար լինի թշնամին, Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ, Որ այսուհետև չենք ներելու մենք: Հրաման տվեց Կոմանդոսը քաջ, Լույսը չբացված գրոհենք առաջ, Քաղաքը բոլոր կողմերից պատենք, Այսոր պետք է մենք ՇՈՒՇԻՆ ազատենք: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին, Թող սարսափահար լինի թշնամին, Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ, Որ այսուհետև չենք ներելու մենք: Ելան քաջերը, կռիվներ ահեղ Եվ հաղթանակներ` մեծ ու փառահեղ; Ամբողջ հայության իղձը կատարվեց, Հայի սիրելի ՇՈՒՇԻՆ ազատվեց: կրկ. Գիս սարի կողմից հենց փչի քամին, Թող սարսափահար լինի թշնամին, Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ, Որ այսուհետև չենք ներելու մենք:
|
|
| |
Lusin | Дата: Ուրբաթ, 2010-03-12, 8:48:05 PM | Հաղորդագրություն # 15 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| Անցնինք Սասուն Մշո դաշտեր շողն է պատել, Դաշտերում ջրեր վարար, Էրնե՜կ կռունկներն էլ ետ գան, Լավ լուր բերեն մեր համար: Սասնո սարեր, մտանք ձորեր, Կռիվ կենեիք անվեհեր: Քաջ Դրոյի զենքն էր կոտրել, Պստիկ Վահան լաց կաներ: Անցնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Ազգի հերոս կտրիճներ, Հայրենիքին փրկության: Ելե՛ք, տղերք, էլ ժամ չկա, Շուն թուրք պատել է չորս կողմ, Գևորգը էլ չվերջացուց, Թուրքեր ցրվան հազար կողմ: Հանեց, թափեց սուր փամփուշտներ, Կողքին ընկավ՝ ախ քաշեց, Սարեր, ձորեր կդղրդեն, Գևորգ չաուշ կբոռեր: Անցնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Ազգի հերոս կտրիճներ, Հայրենիքին փրկության: Զարկեց կայծակ, մթնեց երկինք, Շուն թուրքերին պատեց լաց, Վերի սարեն պրծե՛ք խմբով, Պրծե՛ք, իջե՛ք դեպի ցած: Դեմից Անդրնիկն է իջել, Յուր երսունյոթ քաջերով, Զարկե՛ք տղերք, մեռնիմ ձեզի, Թուրքին վերջ կգա մի օր: Անցնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան: Ազգի հերոս կտրիճներ, Հայրենիքին փրկության: Добавлено (2010-03-11, 7:10 PM) --------------------------------------------- ԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԵՐԳԸ Հայ քաջորդիներ մի պահ կանգ առեք Այստեղ զորավոր Խուստուփի լանջին, Մահացու գնդակ ու շեփոր դառեք. Ձեր նախնյաց կանչին միշտ հավատարիմ: Կրկ.- Երդվենք, որ լինենք մեկտեղ միասին, Կյանքով նվաճենք ամեն մի բարձունք Մտածենք շուտով մեր վաղվա մասին Ազգովի կռվենք, էլ պետք չէ արցունք: Մեր ցեղի սիրտը Նժդեհն է արի. Նա որ բազուկն էր Հայոց հաղթական, Նա որ ելել էր անհաշտ պայքարի, Նա որ մեր հոգին դարձրեց մարտական: Կրկ.- Երդվենք, որ լինենք մեկտեղ միասին… Երդվենք Նժդեհի անունով խիզախ, Ազգովի դառնանք մի կրակ ու բոց. Խուստուփ կազատենք քո լանջը լայնարձակ. Սա է մեր ուխտը հաղթանակ հայոց: Կրկ.- Երդվենք, որ լինենք մեկտեղ միասին… Добавлено (2010-03-11, 7:12 PM) --------------------------------------------- ՍԱՍՈՒՆԱ ՍԱՐ Առանց վախի, առանց ահի, Քաջերու տուն` Սասունա սար, Քեզնից հրդեհ կըպատահի, Կրակի բուն` Սասունա սար: Եկավ ողջ Արաբիստանը, Որ նվաճե Հայաստանը, Քեզ չըհաղթեց Չինկիզ-խանը, Կեցար կանգուն, Սասունա սար: Հայաստանը նոր կանաչեց, Թշնամին տեսավ, ամաչեց, Աշխարհը քեզի ճանաչեց, Առար անուն` Սասունա սար: Թշնամաց դուք դահիճներ եք, Թունավորող կարիճներ եք, Սարերու մեջ կտրիճներ եք, Դու և Զեյթուն, Սասունա սար: Վերացավ խավար գիշերը, Քայլեց երկնային լապտերը, Կըսպասեն քո կտրիճները, Քեզնից գարուն` Սասունա սար: Добавлено (2010-03-11, 7:12 PM) --------------------------------------------- Նրանք ընկան Նրանք ընկան, տառապյալ ու անզոր Որբացած, անտունի, տարագիր պանդուխտներ Ավաղ, ընկան, անարգված ու վիրավոր Անշիրիմ արյունով, խոշտանգված էակներ: Նրանք ընկան, մոռացված ամենքից, Թշվառներ, լքված, անկարեկից ու անօգ Ավաղ, ընկան, մոռացված աշխարհից, Ու մահվամբ շղթայված, մեռնում են անողոք: Երբ գարուն էր սիրավառ, զարդանքի վարդաբույր, Մինչ հայրենի հողից հեռացված դառնագին: Մարդկության հեգվացված էակներ ամենուր Անշիրիմ ու խոշտանգված, ատելի ամենքին Նրանք ընկան, անզոօր, անվերադարձ, Եվ չկար մարդկություն, չկար խիղճ ու աստված, Ամտարբեր ու անզգա, մնացին թշվառ, Մորմոքներ կրծքիս ներս, լուռ մարեցին: Նրանք ընկան, տենչերով անավարտ, Երգերով, վերքերով, երբ գարուն էր բուրավետ: Երբ նրանք ունեին սիրո երգ ու հավատ Բայց, ավաղ, թաղվեցին, լուռ ու մունջ առհավետ Նրանք ընկան, որբացած, վիրավոր, Մի անմեղ ժողովուրդ, երբ ուներ հող հայրենի, Մինչ մորմոքում է դեռ սիրտս հեգ, մենավոր, Նրանց բյուր ցավերից, նրբանցին հայ գերին: Սակայն մենք ինչպես Փյունիկ հառնեցինք Հավատով սրբազան, տենչերով սիրասուն Երբ Հայկի և Արայի, ազգն ենք հայանուն Եվ ունենք հայրենիք, Արարատ և Սփյուռք, Նրանք ընկան, բայց ոչ լուռ, մոռացված Ապրում են հավերժում, սուրբ հավատով լեցուն Եվ իմ այս հայկական խոսքերով մեր Մաշտոցյան Երգում եմ ես սիրավառ, իմ անգին հայրենիք: Добавлено (2010-03-11, 7:14 PM) --------------------------------------------- Սարդարապատ Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար, Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ: Կրկ. Զանգեր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից, Սերունդներ դուք մեզ ճանաչեք Սարդարապատից: Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած` շունչներս տանք Սարդարապատի պատի տակ: Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք, դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը, Որ մեր հոգու պարտքը տանք: Добавлено (2010-03-11, 7:16 PM) --------------------------------------------- ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ Ձայն մը հնչեց Էրզրումի Հայոց լեռներեն, Խումբ-խումբ ելան Հայու սրտեր զենքի շաչյունեն: Քախցրիկ կյանքը ծանր է թվում Հայ օրիորդին, Զենքը ձեռին հորդորում է Հայոց Քաջերին: Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ, Հայրենիքի սիրո համար վերք տալ- ստանալ: Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չեր տեսած, Դաշտը թողուց սուր հրացան,բահի տեղն առավ: Հայ ծերուկը ցուպը ձեռքին լալով տենչում է, Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել: Добавлено (2010-03-11, 7:18 PM) --------------------------------------------- ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ Հազար ինն հարիւր եօթ թուականին, Չքնաղ Մայիսի քսանըեօթին, Տօն է բազմաշխատ մահուան Գէորգի Սասնոյ հարազատ մեծանուն քաջին։ Թնդաց սրտերը տասնեակ քաջերուն, Կռուեցան անվերջ, մինչեւ իրիկուն, Իսկ երբ գիշերը, Գէորգը շալկած, Գիւղէն դուրս ելան յոգնած ու տրտմած, Ճամբան աղաչեց, քաջն մահամերձ, Հանգիստ ձգէ՛ք զիս մի՛ ընէք շնչահեղձ, Դրէ՛ք զիս այստեղ, ծածկեցէք խոտով, Գացէ՛ք, ընկերներ, դուք գացէ՛ք բարով։ Վերջին բարեւներս տարէ՛ք հայ ազգին, Վերջին համբոյրներս որդւոյս Վարդգէսին Լացին ընկերներ, կանգնեցան շարքով, Համբուրեցին զինք ու անցան խմբով։ Նայեց բոլորտիք, ա՛լ չկայ ընկեր Ինկած կռուի դաշտ, տառապ ու անտէր, Համբուրեց հողը քաղցր հայրենեաց Փակեց աչքերը ներքեւ աստեղաց։ Добавлено (2010-03-11, 7:19 PM) --------------------------------------------- --------------------------------------------- Անդրանիկին Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ, Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ, Սուրբ անունդ պետք է հիշվի դարեդար. Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ: Թշնամիներ երբ լսեն քո անունը, Օձերի պես պիտ սողան իրանց բույնը, Երակներիդ ազնիվ քաջի արյունը Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ: Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն, Քնքույշ ձեռամբ քո ճակատը պսակեն, Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն, Կեցցե՛ս հավետ դու անսասան, Անդրանի՜կ: Հայաստանի սոխակները քեզ համար Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար, Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՛կ։ Добавлено (2010-03-11, 7:20 PM) --------------------------------------------- ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ Քո գարունները կբացվեն նորից, Քո լավ օրերը ետ կգան նորից, Ձմռանից հետո, դժոխքից հետո, Կվերընձյուղվի կենաց ծառը քո - Քեզ համար, Հայաստան: Գալիք օրերդ նորից կերգեն, Զավակներդ ամուր տուն կկառուցեն, Սարսապից հետո ու վախից հետո, Աստված կբուժի լլկված հողը քո - Քեզ համար, Հայաստան: Ամբողջ աշխարհը ոտքի է ելել, Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա, Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ, Արար աշխարհը իր սիրտը բացել, Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա: Եթե քո բախտն ես անգամ անիծում, Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր, Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել, Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում, Ճակատագիրդ ձեռքդ առնելու, Ճակատագիրդ ամուր պահելու:Շառլ Ազնավուր Добавлено (2010-03-11, 7:21 PM) --------------------------------------------- Երկիր հայրենի Խոսք և երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Քարքարոտ երկիր: Ես մի բուռն եմ քո հողի, Ես մի ծիլն եմ քո արտի, Ես մի թերթն եմ քո ծաղկի, Հայրենի երկիր, Հայաստան: Երազի իմ երկիր հայրենի, Հոգսերդ շատ, հույսդ մեծ, Արծվաբուն երկիր: Իմ պապերն են քեզ շահել, Իմ եղբայրքն են քեզ պահել, Քոնն են որդիքն իմ ջահել, Հայրենի երկիր, Հայաստան: Ես մի բուռն եմ քո հողի, Ես մի զարկն եմ քո բազկի, Ես մի շյուղն եմ քո հասկի, Հայրենի երկիր, Հայաստան: Добавлено (2010-03-11, 7:22 PM) --------------------------------------------- *** Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ, Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ, Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն, Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն, Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին, Որ այս ջանքո՛վ Ու այս կամքո՛վ Պարե՜լ գիտի... Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի, -Հալա՜լ է քեզ, Սասո՛ւն, պարի՜... Պարի՜, Դու դեռ երա՜զ ունես կատարելու, Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու. Պարի՜, Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում, Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում. Պարի՜, Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս, Եվ այս պարը ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ Добавлено (2010-03-11, 7:23 PM) --------------------------------------------- Դե, զարկե՛ք Գլգլալեն ջուրն է իջնում, Մշուր-մշուր սարերեն, Ծիծեռնակներ ծիվ-ծիվ եկան - Գարնան խաբար են բերել։ Գարուն չկա մեզի համար, Գալիք ծիծեռ մեզ պետք չեն, Գնա՛ ծիծեռ ինձ թող մենակ. Վերքը սրտիս՝ հողի տակ։ Առաքել, Մուշեղ լեռներուց իջան, Ավիրակ ջաղաց, հոգի ջան, օթևան դարձավ։ Դե՜ զարկե՜ք, տղերք, դե՜ կռվեք, քաջ քաջ, Հայրենյաց կամքով, հոգի ջան, մենք կերթանք առաջ։ Երկինք թող շնորհե նրանց սուրբ ընծա, Զենքը վառ պահենք, հոգի ջան, նրանց միշտ ազատ։ Դե՜ զարկե՜ք, տղերք, դե՜ կռվեք, քաջ քաջ, Հայրենյաց կամքով, հոգի ջան, մենք կերթանք առաջ։ Добавлено (2010-03-12, 8:43 PM) --------------------------------------------- Ազգ Իմ Փառապանծ Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես՝ քո կյանքով անմահ. Քո ճամբան հնում արնոտ, քարոտ էր. դու ծաղկիր հիմա: Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի, Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի: Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ. Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ: Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը, հանուն հայության. Թող անմար պահի նա իր հավատը հուր եւ հավիտյան: Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի. Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի: Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ. Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ: Добавлено (2010-03-12, 8:46 PM) --------------------------------------------- Անդրանիկ Փաշա Անտարբեր մի եղիր հայ ազգի համար, Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա, Շրջիր հայկական զորքերի առաջ, Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա: Մատաղ լինեմ քեզ, Քեռուն ու Սմբատին, Որ միշտ պաշտպան էին Հայկական Դատին, Փրկարար բազուկդ շարժիր վերստին, Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա: Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ, Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ, Հայերի զորավար, քաջ սպարապետ, Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա: Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը, Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը, Քեզ է սպասում Հին Հայաստանը, Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա: Добавлено (2010-03-12, 8:46 PM) --------------------------------------------- Զեյթունցիների Հիմնը Արևն ելավ, Զեյթունցինե’ր, Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ. Ինչո՞ւ, ինչո՞ւ գլուխ ծռենք Բռնավորին մեր վիզ պարզած: Զեյթունցի ենք, մեր սփոփանք Են պատերազմ և արշավանք, Սուր, թուր, գնդակ և հրացան Են խաղալիք մեր հավիտյան: Ամբողջ հինգ դար գերի ենք մենք, Մեր շղթայք մենք պատրաստեր ենք, Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք Մեր գերողին կրելու զայն: Կեցցե’ Զեյթուն, ապրի’ Զեյթուն, Թող չտեսնե ստրկություն. Քանի ունի մեզ պես որդիք, Ապրի’ Զեյթուն, կեցցե’ Զեյթուն: Добавлено (2010-03-12, 8:47 PM) --------------------------------------------- Ձայն մը Հնչեց Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն, Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն: Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չը տեսած, Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ: Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիրոդին, Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին: Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ… Պատերազմի դաշտի վրա վերք տալ` ստանալ: Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է, Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել: Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին, Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին: Ցնծա’, Մա’յր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան, ՈՒթ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան: ՈՒսումն ու լույս ազատության արդ քեզ են ընկեր, Սուր, հրացան` եռանդ ռազմի… պաշտպան անվեհեր: ՈՒրախացավ Մայր Հայաստան, ելավ կանգնեցավ, Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացավ: Добавлено (2010-03-12, 8:48 PM) --------------------------------------------- ՊԻՏԻ ԳՆԱՆՔ Ախ, էն երկրի հողին մատաղ, պիտի գնանք վաղ թէ ուշ, Սիրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թէ ուշ, Արարատի գլխին դրօշ պիտի դնենք վաղ թէ ուշ, Հերթով լինի, երթով լինի, պիտի գնանք վաղ թէ ուշ: Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ, Բահ ու գրիչ շատ սիրելուց զէնք բռնելը մոռացավ, Յույսը միայն Աստծոյ վրայ սրի դերը ուրացավ, Խաչով լինի, գրչով լինի պիտի գնանք վաղ թէ ուշ: Դրա համար պայքար է պէտք, ուրիշ ճամբայ չեմ տեսնում, Սրով խլված հողը սիրով տիրոջը չեն նվիրում, ՈՒժն է հարգի, լա՝վ իմացէք, թույլ ազգերին չեն սիրում, Սիրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թէ ուշ: Հայկազունն եմ չեմ վախենում մարդկութեան նենգ դավերից, Հալածանքից, բռնութիւնից, Աստծոյ տւած ցավերից, Թէկուզ անանց պարիսպներով մեզ բաժանեն մեր երկրից, Հրով լինի, պիտի գնանք վաղ թէ ուշ:
***Լուսին***
Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Ուրբաթ, 2010-03-12, 8:42:02 PM |
|
| |
|