Հինգշաբթի, 2024-11-21, 12:14:09 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Be in time and you'll win everytime !!!
Karenvh9680Дата: Շաբաթ, 2010-03-27, 0:16:06 AM | Հաղորդագրություն # 1
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Արդյոք պետք է լինել "պունկտուալ"? Արդյոք համաձայն եք ֆորումի անվան արտահայտության հետ ? Ինչ է տալիս "պունկտուլիզմը" մեզ ? ինչու ենք մենք Հայերս այսքան սիրում ուշանալ ? Արդյոք պետք է մեր ակումբի շրջանակներում խստացնել այս հարցը ? և արդյոք կարող ենք այս երևույթը ամբողջովին արմատախիլ անել մեր Երկրից, և եթե այո, ապա ինչպես ? Վերջապես, իսկ դուք պունկտուալ եք ? և ինչու?
Համոզված եմ, որ յուրաքանչյուրը այս հարցերից որևէ մեկի պատասխանի մեջ կտեսնի իրեն wink Եղեք անկեղծ և ակտիվ

Добавлено (2010-03-27, 0:16 Am)
---------------------------------------------
Ժամանակը ոսկի է! բոլորս հավանաբար համաձայն ենք այս հայտնի խոսքի հետ: Դե ուրեմն ուշացողները խլում են ոչ միայն մեր ժամանակը, այլ դիպչում են նաև մեր գրպանին: Թաքնված արտաքինից, հանցագործություն է, ուրեմն պետք է պատժվի և փոխհատուցվի, ԱՅՈ ???


Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Շաբաթ, 2010-03-27, 0:19:10 AM
 
LusinДата: Շաբաթ, 2010-03-27, 5:44:05 PM | Հաղորդագրություն # 2
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ես համարում եմ, որ պունկտուալությունը մարդուն բնորոշող ամենակարևոր հատկանիշներից մեկն է։ Տվյալ հարցում (լինի դա ժամադրություն, դասի կամ աշխատանքի ժամանում կամ ցանկացած դեպք) պունկտուալության չափով մարդը ցույց է տալիս իր պատասխանատվության զգացման չափը տվյալ հարցի նկատմամբ։ Իհարկե´, խոսքը չի վերաբերում հազարից մեկ պատահող դեպքերին (մարդ ես, ամեն ինչ էլ կարող է պատահել)։ Բայց մի այսպիսի բան էլ կա. Չե՞ք կարծում, որ ոչ պունկտուալ մարդիք էլ հնարավոր է ունենան էնպիսի դրական հատկանիշներ, որ չունենան պունկտուալները։ Չէ՞ որ ամեն դրական կողմ իր կողքին ունի բացասականը, իսկ ամեն բացասական կողմ՝ դրականը։

***Լուսին***
 
Karenvh9680Дата: Կիրակի, 2010-03-28, 10:32:22 AM | Հաղորդագրություն # 3
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Համաձայն եմ քո կարծիքի հետ ամբողջովին Լուսինե ջան, պունկտուաալությունը դա պատասխանատվություն է, իսկ հազարից մեկ, քեզնից անկախ պարագաների պատճառով կարող է յուրաքանչյուրի հետ պատահել մի փոքր ուշացում, այդ պատճառով փոքր ուշացումները միշտ ներելի են: Ինչ վերաբերում է 2_րդ հատվածին, ասեմ, որ ոչ ոք այտեղ բացարձակ չի փնովել ոչ պունկտուալներին, ոչ էլ վատաբանել, նրանցից շատերը հոյակապ մարդիկ են, այտեղ խոսքը գնումա միայն այդ մի բնավորության գծի մասին: Կարելի է այսպես ասել. երբ ոչ պունկտուալությունը բնավորություն է մարդու մոտ, դա է քննադատվում, այլ ոչ թե արդարացված և խելամիտ չափերի ուշացումը:

Добавлено (2010-03-28, 10:32 Am)
---------------------------------------------
Հետաքրքրացնենք ֆորումը մեր պատմություններով: Ես կպատմեմ մի դեպք, որ ինձ հետա եղել. մի քանի ընկերներով պետք է մի ակումբ գնայինք, բայց աղջիկներից մեկը չգիտեր ակումբի գտնվելու վայրը, ու քանի որ ես էի կազմակերպել, պայամանավորվեցի նրա հետ ժամը 17:00_ին Համալսարանի առջև միասին գնալու համար: ....... արդեն 17:20 է, զանգում եմ նրան Համալսարանի առջևից (չնայած նորմալ մարդը ինքն է զանգում ուշանալուց և զգուշացնում, դա է ճիշտը), չի պատասխանում, մտածում եմ կարող է տրանսպորտում հարմար չի, 17:30 զանգում եմ նորից, նա արդեն անջատում է զանգը, նորից եմ զանգում նորից անջատեց, դեեեեեեեեեե... կարողա արդեն իջնումա տրանսպորտից, գումարնա ստանում...... ամեն կերպ ինձ մեջ փորձում եմ նրան արդարացնել, 17:40 նորից եմ զանգում, և պատկերացրեք նրա բջջայինը արդեն անհասանելի է lumped ես բնականաբար թողեցի և գնացի (դեռ շուտ պետքա գնայի) ակումբ առանց իրա, նա ընդհանրապես չեկավ այդ օրը:
ԵՎ կարող եք պատկերացնել ինչ պատճառաբանեց նա ինձ հաջորդ օրը??? (այդպիսի բան միայն փայլուն ուղեղը կարող էր ասել) wink Իսկ այս հարցի պատասխանը թողնում եմ Ձեզ hello ճիշտ պատասխանողին խոսք եմ տալիս թանկարժեք խրախուսանք good Օգնելու համար կասեմ նաև, որ մենք լավ ընկերներ էինք և ինձ վատություն անելու խնդիր չէր դա, և ոչ էլ Ապրիլի 1 էր: Անհամբեր սպասում եմ Ձեր տարբերակներին hello


Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Կիրակի, 2010-03-28, 9:37:06 AM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-03-31, 8:20:31 PM | Հաղորդագրություն # 4
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Լիովին համամիտ եմ քեզ հետ Կարեն ջան։ Ես երկրորդ հատվածը նշել էի, որպեսզի մարդիկ այդ մասին էլ մտածեն։

Добавлено (2010-03-31, 8:20 PM)
---------------------------------------------
Շաաաատ հետաքրքիր պատմություն էր։ Ճիշտն ասած դեռ չեմ կարողանում պատկերացնեմ, թե ինչ պիտի եղած լինի.... surprised shock , բայց դեռ կփորձեմ գուշակեմ lumped


***Լուսին***
 
LilitДата: Չորեքշաբրի, 2010-03-31, 9:09:56 PM | Հաղորդագրություն # 5
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Երևի պատճառաբանեց, թե իրեն թվացել է դու կատակ ես արել lumped կամ էլ ծնողները թույլ չեն տվել..դե նա էլ ամաչել է այդ մասին խոստովանել sad ...բայց միևնույնն է, արդարացում չունի!!!!!!!!!!!! wink ............

Добавлено (2010-03-31, 8:55 PM)
---------------------------------------------
Ես ինքս չեմ սիրում ուշանալ, նորմալ եմ վերաբերվում, երբ 5-10 րոպե ուշանում են, անհանգստանում եմ, երբ 10-15 րոպե են ուշանում, wacko բարկանում եմ, երբ հատում են 20 րոպեի շեմը, դրանից հետո հայտնում եմ, որ ես գնում եմ moonw ....

Добавлено (2010-03-31, 9:09 PM)
---------------------------------------------
Պատմեմ իմ պատմությունը, երբ ես 40 րոպե ուշացա... Կուրսում 2 հանճարեղ ուշացողներ ունենք(Զ.-ն և Ս.-ն), նրանց հետ որևէ տեղ գնալիս նրանց պետք է 0,5-1 ժամ շուտ կանչել, որ նրանք գոնե քո նշած ժամին հայտնվեն... Ծնունդ պիտի գնաինք, ժամը 18:00 պիտի Terranova-ի մոտ հանդիպեինք նվեր ընտրելու...17:35 գնացի Զ.ենց տուն, որ Զեյթունից միասին գնանք, իսկ նա դեռ նոր որոշում էր ինչ հագնել..անցավ 20 րոպե նա վերջապես որոշեց....հագնվեց 5 րոպեում, շպարվեց 15 րոպեում, իսկ երբ մենք դեռ տանն էինք, զանգեցին մեզ սպասողները (ի դեպ մեզ 2 հոգի սպասող կար, ովքեր ճշտապահ էին և նույնիսկ 10 րոպե շուտ էին եկել), իսկ նա պատասխանեց, որ մենք 5 րոպեից կհասնենք, այն դեպքում , երբ մենք տնից դեռ դուրս էլ չէինք եկել և ամենաքիչը 25 րոպեից նոր տեղում կլինեինք....


Lilit

Հաղորդագրությունը ձևափոխել է Lilchok - Չորեքշաբրի, 2010-03-31, 8:50:18 PM
 
Karenvh9680Дата: Չորեքշաբրի, 2010-03-31, 11:15:45 PM | Հաղորդագրություն # 6
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Լուս ջան շաաատ էլ լավա, որ չես գուշակում, նենց հիմար բանա, ամենահիմար տարբերակով մտածի tongue Գուշակելն անհնարա, հաջորդ անգամ կգրեմ wink

Добавлено (2010-03-31, 11:15 PM)
---------------------------------------------

Quote (Lilchok)
Добавлено (2010-03-31, 8:55 PM)
---------------------------------------------
Ես ինքս չեմ սիրում ուշանալ, նորմալ եմ վերաբերվում, երբ 5-10 րոպե ուշանում են, անհանգստանում եմ, երբ 10-15 րոպե են ուշանում, wacko բարկանում եմ, երբ հատում են 20 րոպեի շեմը, դրանից հետո հայտնում եմ, որ ես գնում եմ moonw ....

Շատ լավ ես գրել Լիլիթ ջան, իսկ իմ սրտից: Քո պատմության հետ կապված ուղում եմ ասել, որ մի բան է ուշանալը, բայց մեկ այլ բան սուտ ասելը, եթե նույնիսկ ուշանում ես, պետքա <<տղամարդավարի>> ասել, որ կլինես "օրինակ" 30 րոպեից, որ սպասողն էլ իմանա ինչ անի, հակառակ դեպքում երկակի <<քաշել>> է ստացվում sick
Իմ պատմւթյան ավարտը հաջորդ անգամ կգրեմ: Մենակ ասեմ, որ ուշ ժամ չէր, ոչ էլ անձնական հանդիպում էր, հետն էլ ինքը ծնողների հետ չի ապրում ու չափից դուրս ինքնուրույնա: Կգրեմ ապշահար կլինեք ժողովուրդ, հենց այնպես չի, որ երկարացնում եմ մի փոքր պատմությունը wink


Կարեն
 
LilitДата: Հինգշաբթի, 2010-04-01, 0:44:26 AM | Հաղորդագրություն # 7
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ես հասկացաաաա...ինքը արդեն ակումբ էր գնացել քեզանից անկախ :).......չէ?????

Добавлено (2010-04-01, 0:44 Am)
---------------------------------------------
Մի պատմություն էլ եմ ուզում պատմեմ, որ վերջերս է տեղի ունեցել...Նախօոք ասեմ, որ ես պասի մեջ չեմ ու ինձ "բամբասել" կարելի է smile ...Ուրեմն էսպես...Ոմն X և Y (ի դեպ նրանց շատ լավ գիտեք),այն օրը, որ դուք Հրազդան էիք գնացել, պայմանավորվել էին իմ ու մի 2 հոգու հետ հյուր գնալ մեր ընդհանուր ընկերոջ տուն: Պայմանավորվել էինք ժամը 5-ին լինել Մասիվում...Դե քանի որ գործերիցս պրծա ժամը 16:00-ին, էլ տուն չգնացի (որովհետև իմաստ չուներ)...16:30 զանգեցի X-ին, ասեց, որ հեսա դուրս ենք գալիս..20 րոպեից նորից զանգեցի, ասեց, բա թե նոր ուտեստ են բերել և ես կարող եմ տուն գնալ...Միխոսքով, մեր ես 2 վարդանանքցիները ժամը 17:00-ի փոխարեն հանդիպման վայրում հայտնվեցին ժամը 20:00-ին wink .......


Lilit
 
LusinДата: Հինգշաբթի, 2010-04-01, 0:44:41 AM | Հաղորդագրություն # 8
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Սպասում եմ Կարեն ջան քո պատմության ավարտին... lumped

Լիլ ջան քո պատմության մասին ուզում եմ ասել, որ ոչ ճշտապահ մարդկանցից շատերն են իրենց այդ բացասական գիծը փորձում ծածկել ստով։ Իսկ սուտը աշխարհի ամենաահավոր բաներից մեկն է։ Ցավոք էդպիսի մարդկանց մոտ դա շատ սովորական երևույթ է։ poor


***Լուսին***
 
LilitДата: Հինգշաբթի, 2010-04-01, 1:09:27 AM | Հաղորդագրություն # 9
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Կարեն?????? կարողա երկարացնում ես, որովհետև ապրիլի 1-ը վաղն է, իսկ քո պատմությունը հորինվածք է??????? wink

Lilit
 
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-04-01, 2:07:04 AM | Հաղորդագրություն # 10
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (Lilchok)
Միխոսքով, մեր ես 2 վարդանանքցիները ժամը 17:00-ի փոխարեն հանդիպման վայրում հայտնվեցին ժամը 20:00-ին wink .......

Կասես ովքեր են, գոնե անվան արաջին տռերը գրի wink
Լավ, տեսնում եմ չեք համբերում կասեմ իմ պատմության ավարտը.
Quote (Karenvh9680)
մի քանի ընկերներով պետք է մի ակումբ գնայինք, բայց աղջիկներից մեկը չգիտեր ակումբի գտնվելու վայրը, ու քանի որ ես էի կազմակերպել, պայամանավորվեցի նրա հետ ժամը 17:00_ին Համալսարանի առջև միասին գնալու համար: ....... արդեն 17:20 է, զանգում եմ նրան Համալսարանի առջևից (չնայած նորմալ մարդը ինքն է զանգում ուշանալուց և զգուշացնում, դա է ճիշտը), չի պատասխանում, մտածում եմ կարող է տրանսպորտում հարմար չի, 17:30 զանգում եմ նորից, նա արդեն անջատում է զանգը, նորից եմ զանգում նորից անջատեց, դեեեեեեեեեե... կարողա արդեն իջնումա տրանսպորտից, գումարնա ստանում...... ամեն կերպ ինձ մեջ փորձում եմ նրան արդարացնել, 17:40 նորից եմ զանգում, և պատկերացրեք նրա բջջայինը արդեն անհասանելի է lumped ես բնականաբար թողեցի և գնացի (դեռ շուտ պետքա գնայի) ակումբ առանց իրա, նա ընդհանրապես չեկավ այդ օրը:
ԵՎ կարող եք պատկերացնել ինչ պատճառաբանեց նա ինձ հաջորդ օրը???

Ուրեմն հաջորդ օրը պատմության հերոսուհին պատճառաբանեց, որ ինքը զբոսնում էր մի երիտասարդի հետ ու չէր վերցնում հեռախոսը, որ այդ տղան չխանդի իրեն, լսելով, որ ինքը տղայի հետա խոսում (կուրսում իմ ամենամոտ ընկերներից էր ինքը ժողովուրդ ջան, պարզապես կուրսեցի չէր, ու առ այսօր ընկերսա) bash bash bash fool poor poor poor sick էլ չգիտեմ նույնիսկ ինչ smile դնեմ ուրիշ biggrin Եթե նույնիսկ չեր կարող մերժել այդ հանդիպումը, խնդիր չէր չէ երեխեք??? Ինքը դեռ չի զանգում զգուշացնում, մի հատ էլ իմ զանգերը անջատում էր, որ ընկերը չխանդի bash bash bash barbarian barbarian Չնայած ես դա չեմ ընդունում, որովհետև ինքը պարզապես կուրսեցի չէր, այլ ինձ քրոջ պեսա, բայց համենայնդեպս եթե նույնիսկ այդպես էր մտացում, կարելի էր չէ հեռախոսը վերցնել ու որևէ աղջկա անունով դիմելով զգուշացներ, կհասկանայի hippy կամ էլ sms գրեր, sms ժողովուրդ,գիտեք չէ sms ինչա??? lol 100 ձև կա որ մտածես, կարար մի այլ աղւկա զանգեր եկողներից զգուշացներ, մի խոսքով sick մարդը մեր պայմանավորված ժամին ուրիշի հետա պայմանավորվում, ընդունելիա applause բայց հերիք չի չի զանգում զգուշացնում կամ էլ sms _ով sms sms sms sms sms , մի հատ էլ իմ զանգերը անջատումա bash bash Սա կոչվումա կանացի տրամաբանություն wine աղջիկներ ջան չնեղանաք flower

Շատ հետաքրքիրա Լուսինեի ու Լիլիթի կարծիքները wink ու բոլոր աղջիկների....


Կարեն
 
LusinДата: Հինգշաբթի, 2010-04-01, 8:03:06 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Այ քեզ բա՜ն... lumped
Լիովին համամիտ եմ քեզ հետ Կարեն ջան։ Էդքան էլ համոզիչ պատճառաբանություն չէր ու թեկուզ ընկերուհիների միջոցով կարելի էր ասել, որ ինքն այդ օրը չի ներկայանալու։ poor
Մի գուցե այնքան սիրահարված է եղել այդ տղային, որ նրա կողքին կորցրել է ճիշտ դատելու ունակությունը... love
Բայց, մե´կ է, ինձ համար արդարացված պատճառաբանություն չէր։ sad


***Լուսին***
 
LilitДата: Ուրբաթ, 2010-04-02, 0:25:00 AM | Հաղորդագրություն # 12
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Կարեն ջան, այդ 2 վարդանանքցիները մի փոքրիկ ճշտում մտցրեցին, որ իրենք ոչ թե 20:00-ին էին տեղ հասել, այլ այդ ժամին իրենք հազիվ Երևան էին հասել...Ավելի լավ է չբացահայտեմ,չնայած հեչ դժվար չի գուշակելը...

Добавлено (2010-04-02, 0:25 Am)
---------------------------------------------
Իսկ քո գրած պատմության համար, Կարեն ջան, կասեմ- ՕՖ ԱՄԱՆ ԵՍԻՄ, Է......... fool lumped


Lilit
 
Karenvh9680Дата: Ուրբաթ, 2010-04-02, 10:39:02 AM | Հաղորդագրություն # 13
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Լիլ ջան, եթե Երևան հասնելու մասինա խոսքը, ապա գիտեմ ում մասինա happy ^_^ happy ^_^ wink smile applause իմ հետելա ինքը այդպես արել ^_^

Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Ուրբաթ, 2010-04-02, 10:39:34 AM
 
LilitДата: Ուրբաթ, 2010-04-02, 11:59:23 AM | Հաղորդագրություն # 14
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ծիծաղում ես, բայց հեչ ծիծաղելու չէր, երբ 1 ժամ դրսում թափառեցի սոված-ծարավ, հետո գնացի ուր, որ պիտի գնաինք, էնտեղ էլ սեղանը դրած սպասում էինք, որ իրանք էլ գաին նոր ուտեինք sad ....իսկ ես սոված էի, իսկ իրանք` ԿՈՒՇՏ wacko ..........դե գիտես, թե ձեզ ոնց էին կերակրել Հրազդանում....

Lilit

Հաղորդագրությունը ձևափոխել է Lilchok - Ուրբաթ, 2010-04-02, 11:59:45 AM
 
LilitДата: Շաբաթ, 2010-04-03, 0:51:49 AM | Հաղորդագրություն # 15
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ինչ սպաս???? որտեղ??? երբ??? և ամենակարևորը` ՈՐ ԺԱՄԻՆ????????

Lilit
 
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz