Երկուշաբթի, 2025-03-24, 7:53:49 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Մեր մասին

 Շատ կարևոր է ` ինչպես ենք ապրում , 

Բայց առավել կարևոր է ` ինչի համար... 

 

Իզուր չէ ասված. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»:

 

Հայաստանի հանրապետությունը, չնայած սահմաններում տիրող հարաբերական անդորրին, պատերազմի մեջ գտնվող երկիր է: Իսկ պատերազմող պետությանը անհրաժեշտ է մարտունակ, հզոր բանակ. հզոր ոչ միայն նյութապես, այլ նաև ոգով: Եվ, ահա, հայ ժողովրդի` հատկապես երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելու, ռազմահայրենասիրական գաղափարներ տարածելու և արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելու նպատակով 1996 թ. Երևանի պետական համալսարանում հիմնադրվեց «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:

 

 Կարճ ժամանակահատվածում ակումբին անդամագրվեցին ուսանողներ` ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետներից: Եվ նրանք` ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ, «Վարդանանք»-ի առջև դրված կարևոր նպատակին հասնելու համար բազմաթիվ ծրագրեր մշակեցին, որոնցից շատերը մինչև այսօր շարունակվում են իրականացվել: Կարևոր ենք համարում Ձեզ ծանոթացնել «Վարդանանք»-ի կողմից իրականացված ծրագրերից մի քանիսին, քանի որ հենց դրանց միջոցով է մեր ակումբը կատարում իր առաքելությունը:

1. «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում մեր ակումբականները այցելում են Երևանի պետական համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների անվան դպրոցներ, հանդիպում ուսուցչական կազմի հետ, արիության և հայրենասիրության դասեր անցկացնում աշակերտների հետ: Սրա արդյունքում, անշուշտ, բացի գլխավոր նպատակի իրականացումից, ամրապնդվում է նաև ԵՊՀ և դպրոցի միջև կապը: Ասենք, որ այսօր մեր համալսարանի շատ ուսանողներ այն ժամանակ, երբ դեռ իրենք դպրոցական էին, հենց այս այցելությունների շնորհիվ ընտրեցին Պետական համալսարան տանող ուղին և այսօր համալրում են «Վարդանանք»-ի շարքերը:

2. «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» ծրագիրը իրականացվում է ԵՊՀ զոհված ազատամարտիկ-ուսանողների ծննդյան և մահվան օրերին. վարդանանքցիները հանդիպում են զոհված ուսանողների մարտական ընկերներին, հարազատներին:

3. 2003 թ.-ից անցկացվում է զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված շախմատի համահամալսարանական մրցաշար:

4. «Արդյունավետ մտածողություն» դասընթացի շրջանակներում անցկացվում է առաջին կուրսեցիներին ներհամալսարանական կյանքին հաղորդակից դարձնելու արագացված կուրս, ինչպես նաև տեղի են ունենում սեմինարներ` համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ:

5. «Բարի գործ, բարի կամք, բարի ելք» կամավորական աշխատանքների ծրագրով մեր ակումբականները հանդիպում են մեր զոհված ուսանողների ծնողներին, այցելում են մանկատներ կամ ռեզերվ կենտրոններ, հանդիպում միայնակ, լքված մանուկների, ծերերի:

6. Իրականացվում է նաև «Հայոց մեծեր» օրացուցային շարքը, որի շրջանակներում վարդանանքցիները այցելում են հայ երևելիների տուն-թանգարաններ, կազմակերպում ընթերցումներ, ցուցահանդեսներ:

7. «Վարդանանք»-ի նախաձեռնությամբ անցկացվում է «Մարդը, իրավունքը, անհատը և հասարակությունը Հայաստանում» քաղաքացիական և հասարակական կրթության դասընթաց «Մարդու Իրավունքների և Ժողովրդավարության Ինստիտուտի» հետ համատեղ:

8.  «Ճանաչիր հայրենի բնությունդ» ծրագրով վարդանանքցիները այցելում են տարբեր պատմա-ճարտարապետական կոթողներ, համալիրներ. օր` Գոշավանք, Ամբերդ, Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ, Սաղմոսավանք և այլն: Այդ տարածքներում կազմակերպում են շաբաթօրյակներ և տվյալ ժամանակին համահունչ փոքր համերգ-ընթերցումներ:

9. «Վարդանանքի» նախաձեռնությամբ իրականացվում է ԵՊՀ խոցելի խմբի ուսանողների ներգրավում ակումբների աշխատանքներին և նպաստավոր պայմանների ստեղծում` սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով:

10. Եվ նաև ուսանողական բաժնի հետ համատեղությամբ իրականացնում ենք «Երիտասարդությունն ընդդեմ ցեղասպանության» ծրագիր, որի շրջանակներում հայտարարվում է բազմաբնույթ միջոցառումների տասնօրյակ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Կազմակերպվում են ցեղասպանության թեմայով ընթերցումներ տարբեր լեզուներով, ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ և այցելություն ցեղասպանության թանգարան:

11. «Վարդանանք»-ի, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «Նորայր Մարության» հիմնադրամի համատեղ ուժերով անցկացվում է «Ժուռնալիստներն ազատամարտիկների հիշատակին» ակնարկների մրցույթը:

 Կան ևս մի քանի ծրագրեր, որոնք իրականացնում է «Վարդանանքը», և չի բացառվում, որ ծնվեն նոր նախագծեր, կազմվեն նոր ծրագրեր, քանի որ ամեն տարի մեր ակումբի անդամ են դառնում ավելի ու ավելի շատ ուսանողներ` յուրաքանչյուրն իրենց առաջարկներով, իրենց մտահղացումներով: Ավելացնենք նաև, որ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը մեծ դեր է կատարում նաև Համալսարանի և Հայկական բանակի միջև եղած կապը ամրապնդելու համար: Այդ նպատակով պարբերաբար այցելություններ են արվում տարբեր զորամասեր, կազմակերպվում միջոցառումներ:

Այս ամբողջ աշխատանքը, իհարկե, չէր կարող անուշադրության մատնվել հասարակության կողմից, և դրա վառ ապացույցն է 2002 թ. Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից «Վարդանանք»-ին ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում լուրջ հաջողությունների հասնելու համար շնորհված Հայկյան մրցանակը: Իսկ 2007 թ.-ին «Վարդանանքի» նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, մայրերի խորհրդի նախագահ Մարո Սարգսյանը և ևս 10 վարդանանքցի արժանացան Կրթության և գիտության նախարարության կողմից պատվոգրի:

«Վարդանանքի» գործունեությունը հատկապես վերջին երկու-երեք տարիներին նոր թափ է առել, և մեր ակումբը լուրջ հաջողությունների է հասել: Նախ ասենք, որ «Վարդանանքի» նախաձեռնությամբ և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանավորությամբ 2006-2007 թ.թ. համալսարանի տարբեր մասնաշենքերում բացվեցին զոհված ուսանող-ազատամարտիկների անվան 15 վերանորոգված լսարաններ, որտեղ և նրանց ծննդյան և մահվան օրերին տեղի են ունենում հանդիպումներ նրանց մարտական ընկերների, հարազատների հետ:    

2007 թ.-ի «Վարդանանքի» կարևոր ձեռքբերումներից մեկն էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարած ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության հետ կնքած «Փոխըմբռնման հուշագիրը»: Ըստ հուշագրի` հաշվի առնելով, որ առողջ  հասարակության և ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտության խնդիրը հանդիսանում է ինչպես հայաստանյան իշխանությունների, այնպես և քաղաքացիական հասարակության շահախնդիր երիտասարդական կառույցների հոգածության առարկա, և առաջնորդվելով քրիստոնեական, ռազմահայրենասիրական դաստիարակության համամարդկային և բարոյական բարձր արժեքներով` հետայսու ՀՀ պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունը և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը պատրաստակամություն են հայտնում համատեղ իրականացնել բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ, որոնք կնպաստեն Հայաստան-Արցախ-Ջավախք-Սփյուռք հասարակական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը` երիտասարդության առավելագույն ներգրավմամբ: Հուսով ենք` այս համագործակցությունը շատ երկար կտևի, որովհետև կողմերի առջև դրված է նույն խնդիրը` հայրենիքի բարօրությունը:

Եվ վերջին ձեռքբերումը, անշուշտ, «Վարդանանք» պարբերականի հրատարակումն է` սկսած 2008 թ-ից: Այս պարբերականում լուսաբանվում են ինչպես «Վարդանանք»-ի գործունեությունը, այնպես էլ համալսարանական միջոցառումներ, շոշափվում են ուսանողությանը հուզող հարցեր, ընթերցողին են ներկայացվում ակնարկներ ազատամարտիկների և հայաստանի տարբեր վայրերի մասին: Մեր թերթի երկրորդ էջում մշտապես տեղադրվում են այդ և հաջորդ ամսին ծնված  կամ զոհված մեր ուսանող-ազտամարտիկների անունները:

Այս ամենը, ինչ ներկայացրեցինք Ձեզ, իհարկե, անհնար կլիներ իրագործել, եթե չլիներ մեր հարգարժան ռեկտոր Արամ Սիմոնյանի անմիջական հովանավորությունը, որի համար մեր ակումբի բոլոր անդամների անունից խորին շնորհակալություն ենք հայտնում նրան: Հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի դեռ երկար ժամանակ:

Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Մարտ 2025  »
ԵրկԵրՉորՀինՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE Armenian ԵՊՀ Վարդանանք թերթ 10 11 Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Մայիսի 9-ը Մեծ Հայրենական պատերազմ Շուշիի ազատագրման օր Բերդաձոր Ծառատւնկ ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank AOKS ԱՐՑԱԽ Yerablur 79 ամյակ Artsakh armenian genocide Հայոց ցեղասպանություն Ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան Մարտիրոս Սարյան 130 Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ 26-i Yura Yura Hovhannisyan հաղթանակ հաղորդաշար 1915 95 ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 2150 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club azatamartik լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական 2011 Ծնվեց Քրիստոս Օրհնյալ է Հապետ Արշակյան 125 ArtExpo 2011 Ցուցահանդես

Copyright YSU "Vardananq" Club © 2025
Используются технологии uCoz