Երեքշաբթի, 2024-12-03, 9:32:02 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 7
  • 1
  • 2
  • 3
  • 6
  • 7
  • »
ՓԱՍՏԵՐ
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:28:20 PM | Հաղորդագրություն # 1
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ամեն ինչ ամեն ինչի մասին

***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:31:25 PM | Հաղորդագրություն # 2
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Մեր պատմության էջերից

Ժամանակագրություն

1878թ.
Ռուս-թուրքական պատերազմը, Սան Ստեֆանոյի պայմանագիրը և Բեռլինի վեհաժողովը

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում թուրքերը պարտություն կրեցին: Ռուսական զորքերը հաղթանակ տարան և՛ Բալկանյան, և՛ Կովկասյան ռազմաճակատներում: Բալկաններում ռուսական զորքերը գրավեցին Բուլղարիան և ընդհուպ մոտեցան Ստամբուլին, իսկ Կովկասյան ռազմաճակատում նրանք գրավեցին Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Կարսը և Էրզրումը, ինչպես նաև` Բաթումը: Թուրքերը ստիպված էին դադարեցնել պատերազմական գործողությունները և հաշտություն խնդրել: Հաշտության պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց 1878թ. մարտի 3-ին Ստամբուլին մերձակա Սան Ստեֆանո վայրում: Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեց հատուկ կետ` 16-րդ հոդվածը` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու մասին: Պայմանագրում մասնավորապես նշվում էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված` Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգումներ, և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»: Սան Ստեֆանոյի պայմանագիրը ռուսական դիվանագիտության հաղթանակն էր: Դա խիստ անհանգստացրեց եվրոպական մրցակից պետություններին, որոնք վախենում էին, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանից լիակատար կախման մեջ կընկնի, և Արևելյան հարցում գոյություն ունեցող ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Ռուսական կայսրության, իսկ դա հակասում էր եվրոպական պետությունների շահերին: Նրանք դա թույլ տալ չէին կարող: Այդ խնդրում հատկապես գործուն էին Անգլիան և Ավստրո-Հունգարիան, որոնք վայելում էին Գերմանիայի և նրա կանցլեր Բիսմարկի աջակցությունը: Այդ ուժերին հաջողվեց հասնել այն բանին, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար հրավիրվի հատուկ վեհաժողով: 1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա: Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա` ի վնաս հայերի: Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի` ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը: Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած` Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է: Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ` Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-05-16, 5:28:51 PM
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:33:42 PM | Հաղորդագրություն # 3
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1891թ.
Աբդուլ Համիդը ստեղծում է «Համիդիե» հատուկ զորաջոկատները

Բեռլինի վեհաժողովում փաստորեն տերությունները սուլթան Աբդուլ Համիդին հանձնարարեցին «ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից» այն դեպքում, երբ ինքը` սուլթանն էր քրդերի և չերքեզների հակահայկական բոլոր գործողությունների գլխավոր հրահրողը: Դրա լավագույն վկայությունն է, որ հենց Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., նրա հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»: Այն կազմված էր 30 գնդերից և չէր մտնում օսմանյան բանակի համակարգի մեջ, այլ պահպանվում էր որպես ինքնուրույն ռազմական միավոր` տեղակայված հայկական Երզնկա քաղաքում: «Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:34:21 PM | Հաղորդագրություն # 4
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1894-1896թթ.
Հայերի զանգվածային կոտորածները ողջ Թուրքիայի տարածքում և Սասունի հերոսամարտը

XIX դ. վերջին օսմանյան իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերի գագաթնակետը դարձան 1894-1896թթ. կոտորածները: Առաջին հարվածը հասցվեց Սասունին` Բիթլիսի վիլայեթի գավառներից մեկին, որը մշտապես աչքի էր ընկնում թուրքական կամայականություններին դիմադրելու իր անկոտրում կամքով: 1894թ. օգոստոսին Սասունի վրա շարժվեց թուրքական չորրորդ բանակը: Ուժերն անհավասար էին, և թուրքական կանոնավոր բանակն ի վերջո հաղթեց: Սասունն ավերվեց, կործանվեց 40 գյուղ, սպանվեց 10 հազար մարդ: 1895թ. սեպտեմբերին սկսվեցին հայկական ջարդերը մայրաքաղաքում, ապա նաև Տրապիզոնում, Երզնկայում, Մարաշում, Սեբաստիայում, Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում և այլուր: Սուլթանական իշխանությունները փորձեցին ջարդեր կազմակերպել նաև Զեյթունում, սակայն դա նրանց չհաջողվեց. տեղի բնակչությունը նախօրոք անհրաժեշտ կազմակերպչական քայլեր էր ձեռնարկել թուրքական զորքերին դիմադրելու համար: Կոտորածները նոր թափով վերսկսվեցին 1896թ.: Նոր զանգվածային ջարդեր տեղի ունեցան Կոստանդնուպոլսում, Ուրֆայում, Շապին-Գարահիսարում, Ամասիայում, Մուշում, Մարզվանում և կայսրության այլ շրջաններում: 1894-1986թթ. կոտորածների ժամանակ զոհվեց 300 հազար հայ: Սակայն հայերի կորուստները միայն դրանով չէին սահմանափակվում: Ստեղծված անասելի հուսալքված պայմաններում մոտ 100 հազար հայ բռնի դարձան մահմեդական, և մոտավորապես այդքան էլ հայեր հարկադրված հեռացան իրենց հայրենիքից:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:34:58 PM | Հաղորդագրություն # 5
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1908թ. 10 հուլիսի
Երիտթուրքերի հեղաշրջումը

Օսմանյան կայսրությունում ավելի ու ավելի էր հասունանում արյունարբու սուլթանից ազատվելու գաղափարը: Առաջանում էին խմբավորումներ, որոնց նպատակը սուլթանական կարգերը խորտակելն էր: Հետզհետե միավորվելով` այդ խմբավորումները վերածվեցին շարժման, որը ստացավ «Երիտասարդ Թուրքեր» անվանումը: Շուտով երիտթուրքերը ստեղծեցին իրենց կուսակցությունը` Իթթիհադ վե թերաքիի (հայերեն` «Միություն և առաջադիմություն»):
1908թ. հուլիսին Երիտասարդ Թուրքերի հեղաշրջման հետևանքով սուլթան Աբդուլ Համիդ II-ը զրկվեց իշխանությունից, իսկ 1909թ.` գահընկեց արվեց:
Երիտթուրքերն ասպարեզ իջան XVIIIդ. ֆրանսիական հեղափոխության հռչակած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով: Կայսրության բոլոր ժողովուրդները, մահմեդական թե քրիստոնյա, ցնծությամբ ընդունեցին «կարմիր սուլթանի» տապալումը: Մարդիկ կարծում էին, թե Օսմանյան կայսրության պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել: Ինչպես վկայում է Մուսա Պրենսը, ցնծացող …հայերը, թուրքերը, հույները գրկախառնվում էին փողոցներում»: Բայց, ինչպես շատ շուտով պարզվեց, երիտթուրքերը դիմակավորված ազգայնամոլներ էին, որոնք շարունակեցին իրենց նախորդ սուլթանների` հալածանքների և ջարդերի քաղաքականությունը: Նրանք կայսրության բոլոր ազգերին ձուլելու և «մաքուր» թուրքական ազգ ստեղծելու գաղափարակիրներ էին` գտնելով, որ հանուն այդ գաղափարի իրագործման չպետք է կանգ առնել անգամ զանգվածային կոտորածների առջև:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:35:41 PM | Հաղորդագրություն # 6
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1909թ. ապրիլ
Հայերի ջարդը Ադանայում

Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց` 1909-ի ապրիլին, թուրք ազգայնամոլ տարրերը Կիլիկիայի Ադանա քաղաքում ամբոխին գրգռեցին հայերի դեմ: Մի քանի օր անց իրավիճակին միջամտեց նաև թուրքական բանակը: Կոտորածը Ադանայից տարածվեց նաև Կիլիկիայի հայաբնակ այլ վայրեր` Մարաշից մինչև Քեսաբ: Որոշ բնակավայրերում հայերը դիմեցին ինքնապատշպանության և կարողացան փրկվել: Կոտորածը դադարեց միայն մեկ ամիս հետո, երբ հայերը շուրջ 30.000 զոհ էին տվել: Երիտթուքերի հեղաշրջումը ոգևորությամբ ընդունած հայերի մեջ առաջին անգամ առաջացավ լուրջ կասկած և հուսախաբություն:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:36:12 PM | Հաղորդագրություն # 7
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1910թ.
Բեռլին – Բաղդադ երկաթուղու կառուցման և հայերին դեպի Միջագետք տեղահանելու գերմանական ծրագիրը

Ստանձնելով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության տարածքով անցնող այս երկաթուղու շինարարությունը և շահագործումը` Գերմանիան ձգտում էր սահմանել իր վերահսկողությունը Օսմանյան կայսրության նկատմամբ, հարվածի տակ դնել Անգլիայի դիրքերը Հնդկաստանում և Եգիպտոսում, ինչպես նաև` թուլացնել Ռուսաստանի դիրքերը Կովկասում: Գերմանիան Բաղդադի երկաթուղու կառուցման հարցը կապում էր նաև Արևմտյան Հայաստանում իր տնտեսական և ռազմաքաղաքական ծրագրերի հետ: Գերմանիայի քաղաքական շրջաններում գտնում էին, որ Հյուսիսարևելյան Անատոլիայում թուրքական միատարրություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է հայերին զանգվածաբար վերաբնակեցնել Բաղդադի երկաթուղու շինարարության տեղամասերում, որով հնարավոր կլիներ լուծել երկու կարևոր հարց. երկաթուղու կառուցումը կապահովվեր ձեռներեց ու որակյալ բանվորական ուժով, մյուս կողմից` կթուլանար ռուսական ազդեցությունը Արևմտյան Հայաստանում: Մասնավորապես, հայտնի գերմանացի քաղաքագետ Պաուլ Ռորբախը գտնում էր, որ «…պետք է Արևմտյան Հայաստանից դուրս հանել բնիկ հայերին և նրանց տեղը վերաբնակեցնել Թրակիայից և Ռուսաստանից բերած մահմեդականների, և այդ դեպքում Հայաստանը մեկ հարվածով կպոկվի Ռուսաստանից»: Ռորբախն առաջարկում էր արևմտահայերին գաղթեցնել Միջագետք, ինչը նրա կարծիքով կնպաստեր «…ճանապարհի տնտեսական զարգացմանը»: Գերմանացիների այս տեսակետը հիմք դարձավ երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության համար:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:36:45 PM | Հաղորդագրություն # 8
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1911թ.
Երիտթուրքերի համագումարը Սալոնիկում

Հայկական հարցը ցեղասպանության ճանապարհով լուծելու վերաբերյալ երիտթուրքերի որոշումը վերջնականապես ընդունվեց 1910-ական թվականների սկզբներին` «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի մի շարք գաղտնի նիստերի և խորհրդակցությունների ժամանակ: Այդ առումով հատկանշական էր 1911թ. Սալոնիկում գումարված` կուսակցության հերթական համագումարը, որտեղ հստակորեն դրվեց կայսրության ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման խնդիրը, ինչը հավասարապես տարածվում էր նաև կայսրության տարածքում բնակվող հայության վրա: Այդ համագումարում ընդունած որոշումները երիտթուրքերի ծրագրած քաղաքականության յուրովի պաշտոնական փաստաթուղթ դարձան: Դրանից որոշ ժամանակ անց Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի ստորագրությամբ հատուկ գաղտնի հրահանգներ ուղարկվեցին կայսրության տեղական իշխանության մարմիններին` հայերի ոչնչացման նախապատրաստական հատուկ միջոցառումների վերաբերյալ:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:37:20 PM | Հաղորդագրություն # 9
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1912-1913թթ.
Բալկանյան պատերազմները

Բալկանյան պատերազմները (առաջինը` 1912-ի հոկտեմբերից մինչև 1913-ի մայիսը, երկրորդը` 1913-ի հունիսից մինչև օգոստոս), որ մղվում էին բալկանյան դաշինքի և Թուրքիայի միջև, հանգեցրին Բալկաններում և ողջ Եվրոպայում միջազգային հարաբերությունների սրմանն ու արագացրին Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը: Առաջին բալկանյան պատերազմում Օսմանյան Թուրքիայի կրած պարտությունը հող նախապատրաստեց Հայկական հարցի նոր արծարծման համար, որի արդյունքում Արևմտյան Հայաստանի բարեփոխումների հարցը հայ հասարակական շրջանների և ռուսական կառավարության գործուն մասնակցության շնորհիվ դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:37:51 PM | Հաղորդագրություն # 10
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1914թ. հուլիս
Հայ հեղափոխական դաշնակցության համագումարը Էրզրումում

1914թ. հուլիսին Էրզրումում կայացավ Հայ հեղափոխական դաշնակցության համագումարը: Այդ ժամանակ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, և դաշնակցությունը համագումար էր հրավիրել` որոշելու հայերի գրավելիք դիրքորոշումը պատերազմ ծագելու դեպքում: Տեղեկանալով այդ համագումարի մասին` երիտթուրքերի ղեկավարությունը համագումար ուղարկեց իր երկու ներկայացուցիչներին` Նաջի բեյին և Շաքիր Բեհաէդդինին, որոնք կարևոր դիրք էին գրավում իրենց կուսակցության ղեկավարության մեջ: Հանդես գալով համագումարում` նրանք «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության անունից հայերին ներկայացրին հետևյալ պահանջները. առաջին` համագումարը պետք է ողջ հայության անունից հայտարարի այն մասին, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Ռուսաստանի հայերը հավատարիմ կլինեն Թուրքիային պատերազմի դեպքում, երկրորդ` հայերից կազմակերպել ջոկատներ ռուսների դեմ կռվելու համար, և երրորդ` խռովություն բարձրացնել Կովկասում և ռուսական բանակի թիկունքում: Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ «…եթե հայերը նման դիրք գրավեն, ապա պատերազմից հետո հայերին իրավունք կտրվի ստեղծելու իրենց անկախ պետությունը Թուրքիայի և Ռուսաստանի հայկական որոշ տարածքների վրա»: Համագումարը, ի պատասխան երիտթուրքական ղեկավարության ներկայացրած պահանջների, հայտարարեց, որ պատերազմի դեպքում Օսմանյան կայսրության և ռուսական կայսրության հայերը կհայտնվեն տարբեր ճամբարներում, քանի որ նրանք տարբեր պետությունների հպատակներ են և հավատարիմ են նրանց: Իսկ ինչ վերաբերում է Կովկասում խռովություն բարձրացնելուն, ապա համագումարի ընդունած որոշման մեջ ընդգծվեց, որ «…համագումարը չի կարող խոսել Ռուսաստանի հայերի անունից, որոնք մեկ այլ պետության հպատակներ են»: Դրա հետ մեկտեղ, համագումարը հստակ կերպով իր որոշման մեջ հայտարարեց. «…Եթե թուրքական կառավարությունը որոշի պատերազմի մեջ մտնել, ապա հայերը Թուրքիայում կկատարեն այն պարտականությունները, որ կդրվեն նրանց վրա` որպես թուրքական հպատակների` ծառայել հայրենիքին բանակում, պաշտպանել երկիրը, ինչպես կայսրության մյուս հպատակները»: Հեշտ չէր նման որոշում ընդունելը, քանի որ դա հայերի համար նշանակում էր եղբայրասպան պատերազմ` նկատի ունենալով, որ Ռուսաստանի հայերը նույնպես կկատարեին իրենց վրա դրված պարտականությունները: Սակայն երիտթուրքերի ներկայացուցիչները դժգոհ մնացին համագումարի ընդունած որոշումներից, քանի որ այն մերժեց ռուսահայերին Ռուսաստանի դեմ հանելու, Կովկասում և ռուսական բանակում խռովություններ կազմակերպելու` երիտթուրքերի պահանջը: Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով` Բեհաէդդին Շաքիրը` Հայոց ցեղասպանության ամենագործուն կազմակերպիչներից և դահիճներից մեկը, համագումարում զայրացած բացականչեց. «Դա դավաճանություն է»:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:38:27 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1914թ. օգոստոս – հոկտեմբեր
Առաջին աշխարհամարտի սկիզբը և Օսմանյան կայսրության ներգրավվելը պատերազմի մեջ

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIXդ. վերջին – XXդ սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին` Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները` Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան: Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը` 1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց 10 մլն, և վիրավորվեց 20 մլն մարդ: 1914թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը` բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ: Ամիսներ անց ամերիկյան մամուլին տված իր հարցազրույցում Էնվեր փաշան հետևյալ կերպ կմեկնաբանի Թուրքիայի մասնակցության պատճառները. «Անկասկած, աշխարհը դժվարությամբ է ըմբռնում, որ Թուրքիան այլևս նույնը չէ, ինչ նախկինում էր: Այսօր պատերազմ է մղում ոչ թե թուրքական կառավարությունը, այլ թուրք ժողովուրդը: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի թերթերը շատ են գրում այն մասին, որ Թուրքիան պատերազմի մեջ մտավ Գերմանիային օգնելու համար: Դա ճիշտ է այս պահի համար, բայց ոչ այն պահի, երբ մենք հավաքագրում էինք մեր ուժերը: Այսօր Ավստրո-Հունգարիան և Գերմանիան օգնում են մեզ, մենք էլ` իրենց: Մենք զինվորագրվեցինք, որովհետև այլ ուղի չկար: …Ռուսաստանը, նվաճելով մեր տարածքները, սպառնում էր Սև ծովում և Կովկասում, իսկ Անգլիան գործողություններ էր ծավալում Միջագետքի դեմ և նավատորմ էր տեղադրել Դարդանելի առաջ: Մենք սպասեցինք ևս մեկ շաբաթ և պատերազմ հայտարարեցինք: Թուրքիան այժմ ունի լավ պատրաստված և զինված 2.000.000-անոց բանակ: Մեզ այնքան են զրպարտել, որ այժմ մենք կամենում ենք աշխարհին զենքով համոզել, որ մենք ազգաբանորեն մեռած չենք, ինչպես ոմանք պնդում են»: («Ասոշիեյթիդ փրես»-ին տված հարցազրույցից, 20-ը ապրիլի, 1915թ.):


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:39:30 PM | Հաղորդագրություն # 12
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1914թ. նոյեմբեր
Հայերի զորակոչը թուրքական բանակ:

Թուրքիան մտավ պատերազմի մեջ, և զորահավաք հայտարարվեց, արևմտահայերը, ինչպես կայսրության մյուս ժողովուրդները, զորակոչվեցին բանակ:

1915թ.
2 հունվարի

Ռուսական բանակի հեռանալուց հետո Ուրմիայից, Սալմաստից և շրջակա այլ վայրերից դեպի Նոր Ջուղա ճանապարհ ելած հայ և ասորի գաղթականների մեծ մասը կոտորվեց թուրք և քուրդ զինյալ ուժերի հարձակումներից: Հունվարի 12-ին Ավղարիկ գյուղում տեղի ունեցավ 107 հայերի ջարդը:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:40:24 PM | Հաղորդագրություն # 13
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ.Փետրվար
«Երեքի կոմիտեի» ստեղծումը

Հայոց ցեղասպանությունը կազմակերպված և անողոք կերպով անցկացնելու համար «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշմամբ 1914թ. փետրվարին ստեղծվեց Երեքի գործադիր կոմիտեն` կազմված դոկտոր Նազըմից, Շաքիր Բեհաէդդինից և Միդհաթ Շյուքրիից: Երիտթուրքական եռապետությունը` Թալեաթը, Էնվերը և Ջեմալը, գործում էր այս կոմիտեի միջոցով, որի վրա դրված էր օսմանյան կայսրության ամբողջ հայության տեղահանման և ջարդերի կազմակերպման ու իրագործման ողջ պատասխանատվությունը: Կոմիտեն, որ օժտված էր ամենալայն լիազորություններով, մանրամասն մշակել էր հայերի տեղահանության և ոչնչացման բոլոր տեխնիկական հարցերը` նրանց տեղահանման ժամկետներն ըստ շրջանների, տեղահանման ուղիները և վայրերը, ոչնչացման նպատակով նրանց կենտրոնացման վայրերը և այլն: Դոկտոր Նազըմը, որը նաև երիտթուրքերի ղեկավարներից և Հայոց ցեղասպանության գլխավոր ղեկավարներից մեկն էր, ելույթ ունենալով կուսակցության գաղտնի նիստերից մեկում, երբ վերջնականապես որոշում ընդունվեց հայերի ցեղասպանության մասին, նշել է. «Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել հիմնովին, որպեսզի ոչ մի հայ չմնա մեր երկրում, և մոռացվի այդ անունն իսկ: Այժմ պատերազմ է ընթանում, այսպիսի հարմար առիթ այլևս չի լինելու: Մեծ տերությունների միջամտությունը և համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքներն աննկատ կմնան, իսկ եթե նրանք իմանան, ապա կդրվեն կատարված փաստի առջև, և այդպիսով հարցը կվերանա: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի ամբողջական ոչնչացման բնույթ կրեն, անհրաժեշտ է ոչնչացնել բոլորին, մինչև վերջին մարդը… Ես ուզում եմ, որ այս հողի վրա թուրքը և միայն թուրքն ապրի և անբաժանելիորեն տիրապետի: Թող կորչեն բոլոր ոչ թուրքական տարրերը, ինչ ազգության և կրոնի էլ որ նրանք պատկանելիս լինեն»: Երեքի կոմիտեի տրամադրության տակ դրվեց այսպես կոչված «Հատուկ կազմակերպությունը», որը ստեղծվել էր երիտթուրքերի կուսակցության որոշումով, և նրա վրա էր դրված հայերի ցեղասպանության իրագործման պարտականությունը: Նրա անմիջական ղեկավարն էր Շաքիր Բեհաէդդինը: «Հատուկ կազմակերպությունը» կազմվեց բանտերից հատուկ այդ նպատակով արձակված քրեական հանցագործներից, չեթեներից` ավազակախմբերից, որոնք ընդունակ էին ամենադաժան ոճրագործության:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:42:04 PM | Հաղորդագրություն # 14
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 12 փետրվարի

Սկսվեցին հայ պաշտոնյաների պաշտոնազրկությունները, օսմանյան բանակի հայ սպաների ձերբակալությունները, զինաթափված հայ զինվորներից բանվորական վաշտերի կազմավորումը:

1915թ. 18 փետրվարի

Երիտթուրքերի Կենտրոնական մարմնի լիազոր Բեհաեդդին Շաքիրի ստորագրությամբ` կուսակցության շրջանային պատվիրակներին հղված նամակներով հաղորդվեց հայերի բնաջնջման որոշումն ու ծրագիրը:

1915թ. 19 փետրվարի

Բանտերից ազատ արձակված մարդասպաններից և ոճրագործներից կազմվեց ջարդարար այն ուժը, որը մայիսի կեսերին պետք է կոտորեր Կարինի ռազմական գծի վրա աշխատող զինաթափ հայ զինվորներին:

1915թ. Փետրվար
Թուրքական բանակի հայ զինվորների զինաթափումն ու կոտորածի սկիզբը

Երիտթուրքական ղեկավարությունը հայերի ցեղասպանության ծրագրի գործնական կիրառումը սկսեց` առաջին հարվածը հասցնելով բանակ զորակոչված հայ զինվորներին: Դա պատահական չէր, նրանք դրանով ձգտում էին հայերին զրկել իրենց զինվորական ներուժից: Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի` 1915թ. փետրվարին արձակած հրամանով բոլոր հայ զինվորները զինաթափվեցին և, բաժանվելով 50-100-ական խմբերի, սպանվեցին: Դրա հետևանքով հայությունը սկզբից ևեթ մնաց առանց զինվորական ուժի, որը կարող էր պաշտպանել հայերին, նրանց տունը, ունեցվածքը և բնակավայրերը քանզի հայկական բնակավայրերում մնացել էին միայն ծերունիները, հիվանդները, կանայք, երեխաները և դեռահասները:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-05-16, 4:44:26 PM
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:43:55 PM | Հաղորդագրություն # 15
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 8 ապրիլի
Արևմտահայության տեղահանությունների և կոտորածների սկիզբը. Զեյթուն

1915թ. Ապրիլ-հունիս

Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականության ընտրանին, այդ թվում` թուրքական խորհրդարանի` մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ: Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում` տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը` մոտ 100 մարդ: Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները` քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն: Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները: Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր իսկ բնօրրանում` բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Արևմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրությունը:


***Լուսին***
 
  • Страница 1 из 7
  • 1
  • 2
  • 3
  • 6
  • 7
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz