ՓԱՍՏԵՐ
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:45:59 PM | Հաղորդագրություն # 16 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. 15 ապրիլի -16 մայիսի Վանի կոտորածները և հերոսամարտը Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը: 1915թ. Մայիս-հունիս Զանգվածային տեղահանություններ տեղի ունեցան ողջ Թուրքիայի տարածքում: 1915թ. 9 մայիսի Տեղահանություններ եղան Թոքատում:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:47:13 PM | Հաղորդագրություն # 17 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. 14 մայիսի Տեղահանություններ եղան Բաբերդում: Սուլթանի հրամանով ընդունվեց օրենք տեղահանության մասին, որի կիրառումը դրվեց ռազմական նախարար Էնվերի վրա: Օրենքը զինվորական հրամանատարությանը թույլատրում էր գյուղերի և քաղաքների բնակչությանը, անհատապես կամ հավաքականորեն, տեղափոխել և բնակեցնել այլ վայրերում: Դրանով օրինականացվեց հայ բնակչության բռնի տեղահանումը իր հայրենիքից և աքսորը արաբական անապատներ: 1915թ. 15 –18 մայիսի Տեղի ունեցան Կարնո դաշտի հայերի տարագրությունը և 25 000 հայերի կոտորածը 1915թ. 19 մայիսի Կոտորվեց Խնուսի հայությունը:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:48:00 PM | Հաղորդագրություն # 18 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. Մայիսի 22-25 Կ.Պոլսո Նուրը Օսմանիե կենտրոնում բացվեց Երիտթուրքերի «Հատուկ կազմակերպության» խառը ժողովը, որին Թալեաթը ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, հայերի կողմից լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման մասին ընդարձակ ծրագիր: Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը: Դաշնակից պետությունների բողոքի նոտան Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում, և բողոքի նոտա հղեցին թուրքական կառավարությանը` մեղադրելով նրան հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ: 1915թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այդտեղ, մասնավորապես, ասվում էր. «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ` ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը: Միևնույն ժամանակ Կոնստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:
***Լուսին***
Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-05-16, 4:48:31 PM |
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:50:23 PM | Հաղորդագրություն # 19 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. Մայիսի 27 Երիտթուրքական կառավարությունը վավերացրեց Թալեաթի` մայիսի 22-ի տեղեկագիրը և ներքին գործերի ու զինվորական նախարարություններին հրահանգեց դրանց գործադրությունը: Նույն օրը Թալեաթը տվեց հայերի տեղահանության և ջարդի հրամանագիրը 1915թ. 1 հունիսի Տիգրանակերտ-Խարբերդ ճանապարհահատվածում խողխողվեցին 1914թ. նոյեմբերից ի վեր շինարարական ճամբարներում աշխատող 12 000 հայ զինվորներ: 1915թ. 3 հունիսի Տեղահանվեց Հաճընի հայությունը: 1915թ. 6 հունիսի – հուլիսի վերջ Տեղի ունեցավ Արաբկիրի հայերի տեղահանությունն ու կոտորածը: Արաբկիրից դուրս եկած հայերի քարավանները հերթականությամբ գնդակահարվեցին Եփրատի ափին, և այսպիսով հուլիսի վերջերին Արաբկիրում այլևս հայ չմնաց:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:54:47 PM | Հաղորդագրություն # 20 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. 7 հունիսի Տեղահանություններ եղան Երզնկայում և Ակնում : 1915թ. 10 հունիսի Տեղահանվեց Մարդինի և Սևերակի հայությունը: 1915թ. 11 հունիսի Տեղահանվեց Խոտորջուրի հայությունը: 1915թ. 11 հունիսի Տեղի ունեցավ Խնուսի 1700 հայ ընտանիքների տեղահանությունն ու կոտորածը: 1915թ. 14 հունիսի – 26 հուլիս Տեղահանվեց Կարին քաղաքի հայությունը: 1915թ. 22 հունիսի – 5 հուլիսի Տեղահանվեց Սեբաստիայի հայությունը: 1915թ. 24 հունիսի Սկսեց տեղահանվել Շապին Գարահիսարի հայությունը: 1915թ. 25 հունիսի Տեղի ունեցան կոտորածներ Բաղեշում: 1915թ. 26 – 27 հունիսի Սկսեց տեղահանվել Խարբերդի, Տրապիզոնի, Մարզվանի և Սամսոնի հայությունը:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:56:03 PM | Հաղորդագրություն # 21 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. Հուլիս – սեպտեմբեր Հայկական ջարդերն ու ինքնապաշտպանական կռիվները 1915թ. 1 հուլիսի Սկսվեցին Խարբերդ – Մեզրեի, Տրապիզոնի և Բայազետի հայերի կոտորածները: 1915թ. 2 հուլիսի Սկսվեց Յոզղատի շրջակա գյուղերի կոտորածը : 1915թ. 10 հուլիսի Սկսվեց Մուշի կոտորածը: 15 000 հայերից փրկվեցին միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից` միայն 9000-ը:
***Լուսին***
Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-05-16, 4:56:21 PM |
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:57:02 PM | Հաղորդագրություն # 22 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. 15 հուլիսի Կարինի կուսակալ Թահսին կենտրոնին ուղղված իր նամակում գրում էր. «Կարինի շրջակայքում հայերի հանդեպ խժդժություններն անցել են ամեն սահման: Դրամի և կանանց համար գործադրված խայտառակությունները ծայրահեղորեն ամոթալի են և դեմ են մարդկությանը: Պետք է դրա առաջն առնել և, մանավանդ, վերջ տալ ամեն կողմ «Թեշքիլաթը մախսուսե» անվան տակ գործող չեթեներին: Խարբերդի կուսակալը գրում է, թե բոլոր ճանապարհները լեցուն են կանանց և երեխաների դիակներով, և ժամանակ չենք գտնում դրանք թաղելու համար: Լավ կլիներ, եթե պահպանեինք մեր վեհանձնությունն ու ազգային կերպարը»:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:57:58 PM | Հաղորդագրություն # 23 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. Հուլիսի կեսեր Սկսվեցին Տիգրանակերտի հայության տեղահանությունն ու կոտորածը : 1915թ. 18 հուլիսի Սկսվեց Սասունի ինքնապաշտպանությունը: Թուրքական զորագնդերը հարձակվեցին քաղաքի բնակչության վրա: Գիտակցելով իրենց սպառնացող ստույգ մահը` սասունցիները դիմեցին ինքնապաշտպանության և երեք օր հետո` հուլիսի 21-ին, բարձրացան Անդոկ լեռը:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:58:33 PM | Հաղորդագրություն # 24 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. 24 – 28 հուլիսի Սկսվեցին տեղահանությունները Անկարայի և Կ.Պոլսի շրջակայքում: Տեղահանություններ սկսվեցին Իզմիթում, Պարտիզակում, Արմաշում, Կեսարիայում, Անկարայի շրջակա հայկական գյուղերում, շարունակվեցին տեղահանությունները Կիլիկիայում` ընդգրկելով նոր տեղավայրեր` Անտիոքը, Այնթապը, Բեհեսնին, Քիլիսը, Ադըյամանը, Կարադուրանը, ապա` Քեսաբը և շրջակա այլ վայրեր:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 4:59:00 PM | Հաղորդագրություն # 25 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. 30 հուլիս–14 սեպտեմբեր Հրահանգվեց տեղահանել Սուեդիո շրջանի հայությանը, սակայն ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հերոսամարտը, որ ծանոթ է «Մուսա լեռան 40 օր» անունով, տևեց մինչև սեպտեմբերի 14-ը: Գրեթե քառասուն օր գոյամարտելուց հետո` սեպտեմբերի 14-ին, ողջ մնացած 4000-ից ավելի հայերի հաջողվեց դուրս գալ թուրքական զորքերի շրջափակումից, հասնել ծովափ և փրկվել` այնտեղ իրենց սպասող անգլիական և ֆրանսիական նավերի շնորհիվ: Օրեր անց նրանք հասան Պորտ-Սաիդ քաղաքը: Տարիներ անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը հայ ազգի համար ողբերգական, բայց նաև հերոսական այս դրվագը կհավերժացնի իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:00:49 PM | Հաղորդագրություն # 26 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. 3- 11 օգոստոսի Սկսվեց Աֆիոն Գարահիսարի, Կեսարիայի, Սիվրիհիսարի, Մերսինի, Ադաբազարի, Մարաշի, Էսքիշեհիրի և շրջակա գյուղերի տեղահանությունը : 1915թ. 13-21 օգոստոսի Սկսվեց Անկարայի, Բրուսայի, Էվերեկի, Ադանայի և դրանց շրջակայքի հայության տեղահանությունը: 1915թ. Օգոստոս –սեպտեմբեր Առաջին պաշտոնական վկայությունները արևմտահայության զանգվածային բնաջնջումների մասին: 1915թ. Օգոստոս ԱՄՆ դեսպան Մորգենթաուն հայտարարում է կատարվածի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունների մասին, որը նա ձեռք էր բերել Թալեաթի հետ ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում: 1915թ. 12 օգոստոսի Էնվերը հայտնում է, որ այդ պահի դրությամբ 200.000 հայեր սպանվել են: 1915թ. 19 օգոստոսի Ջեյմս Բրայսը հայտարարում է , որ Թուրքիայում սպանվել է 500.000 հայ: 1915թ. 31 օգոստոսի Թալեաթը տեղեկացնում է Գերմանիայի դեսպան արքայազն Էռնստ Հոենլոե-Լանգենբուրգին, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:01:34 PM | Հաղորդագրություն # 27 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1915թ. 14 սեպտեմբերի «Նյու Յորք Թայմսը» հաղորդում է 350.000 սպանված հայերի մասին: 1915թ. 15 սեպտեմբերի Օսմանյան կայսրության խորհրդարանը վավերացրեց լքված գույքի մասին օրենքը:
***Լուսին***
Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-05-16, 5:01:46 PM |
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:08:10 PM | Հաղորդագրություն # 28 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1916թ. 7 մարտի Պատասխանելով ներքին գործերի նախարարության մարտի 3-ի հեռագրին` Աբդուլհատ Նուրին նախարարությանը տեղեկացրեց, որ մինչև 1916թ. մարտի 16-ը Պապում և Մեսքենեում բնաջնջված է 35 000 հայ, Հալեպի մերձակայքում գտնվող Քարըլքում` 10 000, Տիպսիում, Աբուհարրարում և Համամում` 20 000, և Ռաս-ուլ-Այնում` 35 000, ընդհանուրը` 100 000 հայ: 1916թ. 17 մարտի Սկսվեց Ռաս–ուլ-Այնում հավաքված ավելի քան 50 000 հայերի տեղահանությունը: Տեղահանություններին հաջորդեցին կոտորածները, որոնք տևեցին մինչև հունիս: Ապա տեղի ունեցավ Դեր Զորում հավաքված 200 000 հայերի կոտորածը: 1916թ. 22 հունիսի -13 հուլիսի Ջարդեր տեղի ունեցան տարբեր վայրերում, որոնց ընթացքում Սեբաստիայում սպանվեց բանվորական ջոկատներում աշխատող 10 000 հայ զինվոր, Կարինի արևմուտքում` 9000, Զառայումվ 1000, Թոքատի գավառակի Ռեշադիե կոչված վայրում` 1000 զինվոր: Ջարդերն իրենց ավարտին հասան հուլիսի 13-ին, և սպանված հայ զինվորների թիվը հասավ 21 000-ի:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:09:34 PM | Հաղորդագրություն # 29 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1916թ. 10 օգոստոսի Հրատարակված պաշտոնագրով երիտթուրքերի կառավարությունը լուծարեց Երուսաղեմի և Կ. Պոլսո Հայոց պատրիարքությունները և թողեց միայն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի կենտրոնը պետք է դառնար Երուսաղեմը: 1916թ. Հոկտեմբեր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, հենվելով ԱՄՆ կոնգրեսի ընդունած բանաձևի վրա, հոկտեմբերի 8-ը և 9-ը հայտարարում է «Հայաստանին օգնության օրեր»: 1916թ. Նոյեմբերի 26 Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա)` Լոնդոնում կնքած պայմանագրի հիման վրա ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց հայկական կամավորական զորագունդը` Արևելյան լեգեոնը, որը թուրքական տիրապետությունից պետք է ազատագրեր հայկական հողերը: 1918թ. դեկտեմբերին զորագունդը կոչվեց Հայկական լեգեոն:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:10:13 PM | Հաղորդագրություն # 30 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1917թ. Հունվար Գերմանիայի դեսպանատան պաշտոնյա Գոբերթը հանդիպեց Էնվերի, Թալեաթի և Հալիլի հետ` նպատակ ունենալով տեղեկացնել, որ նրանց կողմից իրականացվող բռնի իսլամացումը ոչ մի կապ չունի ռազմական միջամտության կամ անվտանգության հետ և պետք է դադարեցվի: 1917թ. Հոկտեմբերի 25 Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ Ռուսաստանում իրականացրին քաղաքական հեղաշրջում: Իշխանությունը վերցնելով` բոլշևիկները ձեռնամուխ եղան պատերազմական գործողությունների դադարեցմանը, և արդեն նոյեմբեր ամսից ռուսական զորքերը սկսեցին դուրս բերվել Արևմտյան Հայաստանի տարածքից: Օգտվելով դրանից` թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև` նվաճել ողջ Արևելյան Հայաստանը:
***Լուսին***
|
|
| |
|