ՓԱՍՏԵՐ
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:10:50 PM | Հաղորդագրություն # 31 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1918թ. Մարտ Մարտի 3-ին Ռուսաստանի նորաստեղծ բոլշևիկյան կառավարությունը Բրեստ-Լիտովսկում դաշինք կնքեց հակաանտանտյան պետությունների` Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ, որով փաստորեն նա դուրս եկավ Անտանտից և մերձեցավ իր նախկին հակառակորդների հետ: Կնքելով այս պայմանագիրը` կողմերը համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ այսուհետ նրանց միջև դադարեցվում են պատերազմական գործողությունները, և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես` Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից: Այս պայմանագիրը 1917-ի նոյեմբերի 8-ին բոլշևիկների կողմից ընդունած «Խաղաղության մասին» դեկրետի տրամաբանական շարունակությունն էր: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ծանր վիճակի մեջ դրեց կովկասյան ճակատի շրջաններում ապրող հայ ազգաբնակչությանը: Այն փաստորեն չեղյալ համարեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և փոխարենն ընդունեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու մասին վճիռ: Ամիսներ անց` սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի կառավարությունը արտգործնախարար Չիչերինի ստորագրած նոտայով չեղյալ հայտարարեց ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի Թուրքիային կովկասյան տարածքների զիջումը: Եվ, այնուամենայնիվ, բրեստյան թեկուզև ժամանակավոր բնույթ կրող պայմանագրով անհնար դարձավ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Հայաստանի այն տարածքների վերադարձը, որտեղ դրանից մի քանի ամիս առաջ ռուսական բանակն էր կանգնած, և որոնք կարող էին Ռուսաստանի կողմից կնքված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Հայաստանի Հանրապետության հաստատման պահին նրա ծանրակշիռ բաղկացուցիչ մասը դառնալ: Բրեստյան հաշտությունը լավ հնարավորություններ էր ստեղծում նվաճողական նկրտումներ ունեցող թուրքական կողմի համար: Օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքած Երզնկայի զինանադադարը` թուրքական բանակն անցավ հարձակման և շնորհիվ գերակշռող ուժերի` իրար հետևից գրավեց Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին` նաև Ալեքսանդրապոլը: Արևելյան Հայաստանի վրա կախվեց լինել-չլինելու հարցը:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:13:02 PM | Հաղորդագրություն # 32 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1918թ. Մայիս Սարդարապատի ճակատամարտն ու Հայաստանի Հանրապետության հռչակումը Թուրքական զորամիավորումները գրավեցին Սարդարապատ կայարանը: Կանոնավոր զորամասերից և աշխարհազորից բաղկացած հայկական բանակը կենաց-մահու կռվի ելավ թուրքական կանոնավոր զորքերի դեմ: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Սիլիկյանի վրա: Մայիսի 27-ին ծանր կորուստներ կրելով` թուրքական զորաբանակի մնացորդները փախան Ալեքսանդրապոլ: 1918թ. Մայիսի 28 Հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Նորանկախ հայկական պետականութանը վիճակված էր գոյատևել երկու և կես տարի` մինչև Հայաստանի խորհրդայնացումը: 1918թ. Հունիս – սեպտեմբեր Հակառակ Բաթումի 1918թ. հունիսի 4-ի դաշնագրի` օգոստոսի 15-ին թուրքական զորքը հարձակում գործեց Ալեքսանդրապոլի վրա: Հայերի 15 ժամ տևած դիմադրությունը հնարավորություն տվեց Կարինից, Կարսից, Արդահանից և Արդվինից այստեղ հավաքված գաղթականներին հեռանալ քաղաքից: Թուրքական զորքը սրի քաշեց քաղաքում մնացած բնակչությանը: Սեպտեմբեր 15-ին թուրքական իշխանությունների ենթակայության ներքո գործող «Վայրագ զորաբաժին» թաթարական զորագունդը Բաքվում իրականացրեց հայ բնակչության ջարդը: Ընդհանուր առմամբ Բաքվում կոտորվեց 30.000 հայ: 1918թ. Սեպտեմբերի 19 Պաղեստինի Արարա բարձրունքի վրա տեղի ունեցավ ճակատամարտ ֆրանսիական զինված ուժերի կազմում կռվող Հայկական լեգեոնի և թուրքական բանակի միջև: Այս ճակատամարտում տարած հաղթանակի շնորհիվ Հայկական լեգեոնը մեծապես նպաստեց դաշնակիցների հաջողությանը` աջակցելով թուրքական բանակի դեմ տարած հաղթանակին:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:14:03 PM | Հաղորդագրություն # 33 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1918թ. Հոկտեմբերի 30 Մուդրոս քաղաքում կնքվեց զինադադար Անտանտի երկրների և Թուրքիայի միջև: Այդպիսով Թուրքիան պարտված ճանաչվեց Առաջին աշխարհամարտում: Հետագայում Անտանտի երկրները ոչ մի քայլ չձեռռնարկեցին իրագործելու համար Մուդրոսի զինադադարի այն պայմանները, որոնք կարող էին նպաստավոր լինել Հայաստանի համար, և Անկարայում կազմված թուրքական կառավարությունը մերժեց Մուդրոսի զինադադարը` հասնելով դրա փաստական վերացմանը: 1918թ. Նոյեմբեր – դեկտեմբեր Նոյեմբերի 28-ին Արևելյան (Հայկական) լեգեոնը մտավ Կիլիկիայի Ալեքսանդրետի նավահանգիստը և դեկտեմբերի 17-19-ին կարողացավ գրավել Կիլիկիայի մի շարք ռազմավարական կարևոր կետեր:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:14:56 PM | Հաղորդագրություն # 34 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1919թ. 28 փետրվարի Որպես Թուրքիայում ազգայնական-քեմալական ուժերի հզորացման հետևանք` փետրվարի 28-ին Հալեպ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ: 1919թ. 23 հուլիսի Զորավար Քյազիմ Կարաբեքիրի կազմակերպությամբ և գնդապետ Մուստաֆա Քեմալի նախագահությամբ Կարինում բացվեց թուրք ազգայնականների համաժողովը, որի մասնակիցների մեծ մասը նախկին երիտթուրքեր էին: Համաժողովը, օգոստոսի 7-ին ավարտելով իր նիստերը, ընդունեց Թուրքիայի ամբողջականության և անձեռնմխելիության մասին իր հայտարարությունը:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:15:47 PM | Հաղորդագրություն # 35 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1920թ. 21 հունվարի – 12 փետրվարի Հունվարի 21-ին թուրք ազգայնականների դեմ սկսվեց Մարաշի հերոսամարտը, որը տևեց մինչև 1920թ. փետրվարի 12-ը: Փետրվարի 11-ին ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից: Հայերը հետևեցին ֆրանսիական բանակին, սակայն ճանապարհին ենթարկվեցին թուրքական հարձակման: Խուժանը մորթեց, կացնահարեց հայերին ու ֆրանսիացիներին: Նահանջի ճանապարհին հայերն ունեցան 3000-5000 զոհ, իսկ ֆրանսիացիները` 800-1200 սպանված ու ցրտահարված:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:16:26 PM | Հաղորդագրություն # 36 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1920թ. Հունվարի 27 Կ. Պոլսի ռազմական ատյանի նիստին Մուստաֆա Քեմալը երիտթուրքերի մասին ասաց հետևյալը. «Այն փաշաները գործեցին չտեսնված, անպատմելի և անըմբռնելի ոճիրներ և իրենց անձնական շահերն ապահովելու համար երկիրը հասցրին ներկա վիճակին: Նրանք գործադրել են ամեն տեսակի բռնություն, կազմակերպել են տեղահանություններ և ջարդեր, նավթով այրել են ծծկեր մանուկների, իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ բռնաբարել են կանանց և աղջիկների, զավակներին, մանավանդ, աղջիկներին բաժանել են իրենց ծնողներից, բռնագրավել են հայերի անշարժ և շարժական ունեցվածքը, ամեն բռնություն գործադրելով` հայերին տարագրել են մինչև Մուսուլ` նրանց ողբալի վիճակի հասցնելով, հազարավոր անմեղների ծովն են նետել, մարդկանց բռնադատել են, ստիպել հավատափոխ լինել, սովալլուկ ծերունիների ամիսներով քայլեցրել և ստիպել են աշխատել, երիտասարդ կանանց նետել են որևէ ազգի պատմության մեջ նմանը չունեցող զարհուրելի հանրատները»:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:18:03 PM | Հաղորդագրություն # 37 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1920թ. 23 մարտի Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորած թուրք մուսաֆաթական հրոսակախմբերը կոտորեցին Շուշիի ավելի քան 30 000 հայ բնակչությանը, կողոպտեցին, ավերեցին և հրկիզեցին քաղաքի հայկական մասը: 1920թ. 23 մարտի – 15 հոկտեմբերի Հաճընի հերոսամարտը Մարտի 23-ին սկսվեց Հաճընի հերոսամարտը թուրք ազգայնական ու երիտթուրքական միացյալ ուժերի դեմ և իր ավարտին հասավ 1920թ. հոկտեմբերի 15-ին: 1920թ. 1 ապրիլի 1920թ. – 8 փետրվարի 1921 թ. Ապրիլի 1-ին սկսվեց Այնթապի հայության հերոսամարտը, որն իր վախճանին հասավ 1921թ. փետրվարի 8-ին:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:18:50 PM | Հաղորդագրություն # 38 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1920թ. 5 hուլիսի Թուրքիայում 1919 թ. փետրվարին սկսվեց երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը, որոնք մեղադրվում էին պատերազմի ընթացքում գործած հանցանքների, երկիրը կործանարար պատերազմի մեջ ներքաշելու մեջ: Առաջ քաշած մեղադրանքների մեջ առկա էր նաև Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կոտորածներ կազմակերպելու և իրականացնելու մեղադրանքը: Սակայն երիտթուրքերի որոշ առաջնորդներին ներկայացված դատավճիռը կրում էր «հեռակա» բնույթ, քանի որ նրանք հասցրել էին պատերազմի ավարտին փախչել երկրից: Հուլիսի 5-ին հրապարակվեց երիտթուրք պարագլուխների դատավճիռը, ըստ որի, 31 հանցագործներից 4-ը` Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը, դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ը` տարբեր տարիների ազատազրկման:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:19:42 PM | Հաղորդագրություն # 39 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1920թ. 4 օգոստոսի Օգոստոսի 4-ին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունը` Ինքնավար Հայաստան Ֆրանսիական հովանավորության ներքո: Սակայն այդ պետությունը սոսկ հռչակագրային բնույթ կրեց, քանի որ անգլա-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում Թուրքիայի կողմը հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրեցին նորաստեղծ հայկական կառավարությունը: 1920թ. 10 օգոստոսի Փարիզի Սևր արվարձանում Առաջին աշխարհամարտում հաղթանակած պետությունները Թուրիքիայի հետ կնքեցին պայմանագիր, որը ծավալուն` 13 մասից և 433 հոդվածներից բաղկացած մի փաստաթուղթ է: Պայմանագրի` մասնավորապես, 88-րդ հոդվածով Թուրքիան ճանաչում էր «Հայաստանը` որպես ազատ և անկախ պետություն»: Իսկ 89-90-րդ հոդվածներում նշված է, որ «Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների գծորոշումը ներկայացնել ԱՄՆ նախագահի վճռին և ընդունել նրա որոշումը, ինչպես նաև բոլոր այն միջոցները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանի դեպի ծով դուրս գալու և նշված սահմանի վրա ցանկացած Օսմանյան տարածքի ապառազմականացման վերաբերյալ: …Թուրքիան այս վճռի կայացման օրից հրաժարվում է հանձնվող տարածքների նկատմամբ բոլոր տեսակի իրավունքներից»:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:21:00 PM | Հաղորդագրություն # 40 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1920թ. 14 սեպտեմբերի Ադանայի ֆրանսիական իշխանությունները Կիլիկիայում ապաստանած հայերին հրահանգեցին մեկնել Կ. Պոլիս, Ամերիկա, Մարսել, Բեյրութ, Դորթ Յոլ, Իսկենդերոն կամ որևէ այլ տեղ: Հրահանգը վերաբերում էր 14 000 այն հայերին, ովքեր ֆրանսիական հովանավորության ներքո էին, սակայն որոշ ժամանակ անց այդ հրահանգը տարածվեց ողջ հայության վրա: 1920թ. 23 սեպտեմբերի Առանց պատերազմ հայտարարելու թուրքական բանակն ընդհանուր հարձակման անցավ Հայաստանի դեմ: Սկսվեց հայ-թուրքական պատերազմը: Թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Ալեքսանդրապոլի գավառում և Ախալքալաքի շրջանում սրի քաշվեց ու թալանվեց մոտ 30 գյուղ: Հայ խաղաղ բնակչության նկատմամբ թուրքերն առանձնակի դաժանությամբ էին վարվում: 1920թ. Նոյեմբեր – դեկտեմբեր Մինչ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն արտահայտում էր իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նոր սահմանների անցկացման հարցի շուրջ, բոլշևիկյան Կարմիր բանակը նվաճում էր ողջ Կովկասը: Նոյեմբերի վերջին Կարմիր բանակը մտավ Հայաստան, տիրող դաշնակցական կառավարությունը, չցանկանալով ներքաշվել ավելորդ արյունահեղությունների և եղբայրասպան քաղաքացիական պատերազմի մեջ, իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:21:36 PM | Հաղորդագրություն # 41 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1921թ. 15 մարտի 1921 – 1922թ. հուլիս Մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը` Թալեաթը: Մահափորձն իրականացնողը Սողոմոն Թեհլերյանն էր: Այս գործողությամբ սկիզբ դրվեց 1919թ. աշնանը Երևանում ՀՅԴ կուսակցության 9-րդ համագումարում մշակված «Նեմեսիս» (վրիժառության հին հունական աստվածուհու անվամբ) գործողությանը, որի խնդիրն էր Թուրքիայում երիտթուրքերի պարագլուխների դեմ կայացված մահվան դատավճռի ի կատար ածումը: «Նեմեսիսը» հստակ, մանրազնին մշակված գործողություն էր, որը ժամանակի ընթացքում արդարացի վրեժխնդրության նպատակով արդյունավետ իրականացվեց հայ վրիժառուների կողմից: Ստեղծվել էր նաև հատուկ հանձնախումբ, որը պետք է հայտնաբերեր փախստական դարձած և աշխարհի տարբեր անկյուններում ծպտված եղեռնագործներին: Հունիսին սկսվեց Թեհլերյանի դատավարությունը, որը փաստորեն վերածվեց ցեղասպանության կազմակերպիչների դեմ դատավարության: Եվրոպայի հանրության ճնշման շնորհիվ Թեհլերյանն արդարացվեց: Դեկտեմբերի 6-ին Հռոմում մեկ այլ հայ վրիժառուի` Արշավիր Շիրակյանի արձակած գնդակից սպանվեց երիտթուքերի առաջին կառավարության ղեկավար Սաիդ Հալիմը: 1922թ. ապրիլի 7-ին Բեռլինում հայ վրիժառուներ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը իրականացրին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազըմիի և «Թեշքիլաթը Մախսուսե» հանցավոր կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրի մահապատիժը: Հուլիսի 25-ին հայ վրիժառուներ Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի կողմից Թիֆլիսում մահապատժի ենթարկվեց հայոց եղեռնի դահիճներից մեկը` Ջեմալ փաշան:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:23:02 PM | Հաղորդագրություն # 42 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1921թ. 16 մարտի Մոսկվայում ստորագրվեց խորհրդա-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագիրը: Այն ստորագրվեց մի այնպիսի ժամանակահատվածում, երբ խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն աջակցում էր քեմալական Թուրքիային` անտեսելով Հայաստանի նկատմամբ վերջինիս զավթողական քաղաքականությունը: 1921թ. 20 մարտի Լոնդոնում կնքվեց թուրք-ֆրանսիական պայմանագիր: 1921թ. 13 հոկտեմբերի Կարսում կնքվեց պայմանագիր մի կողմից` Թուրքիայի, մյուս կողմից` նորաստեղծ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների միջև: Այս պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի կետերը Հայաստանի տարածքների հարցում: 1921թ. 20 հոկտեմբերի Անկարայում ստորագրվեց թուրք-ֆրանսիական դաշնագիրը, և 1921թ. դեկտեմբերից մինչև 1922թ. հունվարի 4-ը Ֆրանսիան իր զինված ուժերը դուրս բերեց Կիլիկիայից: Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 160 հազար հայերին ստիպեց գաղթել դեպի Սիրիա, Լիբանան, Հունաստան:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:24:11 PM | Հաղորդագրություն # 43 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1922թ. 4 օգոստոսի Օգոստոսի 4-ին Միջին Ասիայում բասմաչների և խորհրդային զորքերի բախման ժամանակ հայ զինվորական Հակոբ Մելքումովի կողմից սպանվեց Օսմանյան Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը: 1922թ. 9 սեպտեմբերի Թուրքական բանակը մտավ Իզմիր. սկսվեց 10 000 հայերի ու 100 000 հույների ջարդը: Երեք օր անց Իզմիրը հրդեհվեց:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:24:37 PM | Հաղորդագրություն # 44 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1922թ. Նոյեմբեր նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում իր աշխատանքները սկսեց Մերձավոր Արևելքի հարցերին վերաբերող միջազգային համաժողովը, որը տևեց մինչև 1923թ. հուլիսի 24-ը: Մասնակիցներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումիանիան, Հարավսլավիան, Թուրքիան և դիտորդի կարգավիճակով` ԱՄՆ-ը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը թույլատրված չէր մասնակցել համաժողովին այն պատճառաբանմամբ, որ այդ պատվիրակությունն այլևս չէր կարող ներկայացնել Հայաստանը, որտեղ հաստատվել էին խորհրդային կարգեր: Լոզանի համաժողովում քննարկվեց նաև Հայկական հարցը, սակայն թուրքական պատվիրակությունը Իսմեթ փաշայի և Ռիզա Նուր Բեյի գլխավորությամբ վճռականորեն հանդես եկավ Թուրքիայի տարածքում որևիցե հայկական օջախի ստեղծման գաղափարի դեմ: Ի վերջո բանակցությունների ընթացքում Թուրքիային հաջողվեց իր կամքը թելադրել Անտանտի երկրներին: Արդյունքում, Լոզանի վերջնական համաձայնագրում չկար Հայաստանի և հայերի մասին որևէ հիշատակում: Այսպիսով, Լոզանի համաժողովով Հայկական հարցը ժամանակավորապես փակվեց, և Սևրի դաշնագրով Հայաստանին հանձնվելիք տարածքներն անհետացան Թուրքիայի Հանրապետության նորովի ընդունված սահմաններում:
***Լուսին***
|
|
| |
Lusin | Дата: Կիրակի, 2010-05-16, 5:25:38 PM | Հաղորդագրություն # 45 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| 1923թ. 31 մարտի Անկարան անմեղ հռչակեց բոլոր այն թուրքերին, ովքեր դատապարտված էին ռազմական կամ այլ դատարանների կողմից: 1923թ. Սեպտեմբեր Ըստ թուրքական նոր օրենքի` մեկընդմիշտ արգելվեց հայերի վերադարձը Թուրքիա: 1923թ. 30 նոյեմբերի ԿայացավՊոնտոսի հայերի և հույների տեղահանությունը:
***Լուսին***
|
|
| |
|