Շաբաթ, 2026-07-18, 10:29:34 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Վարդանանք [0]
ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ
Այլ [5]
Տարբեր նյութեր
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Բլոգ

Գլխավոր էջ » 2009 » Նոյեմբեր » 18 » Լեոնիդ Ազգալդյան
4:22:32 PM
Լեոնիդ Ազգալդյան

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան (կենսագրության ուրվագիծ)

Լեոնիդ Ազգալդյանը 1942 թ. ծնվել է Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ռ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Լ, Ռ. Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Լ. Ռ. Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներին։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 3697 | Ավելացրել է: Arshak | Թագեր: Ազգալդյան, Լեոնիդ | Աստիճան: 5.0/2
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Նոյեմբեր 2009  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE ԵՊՀ Վարդանանք թերթ Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS Խրիմյան Հայրիկ ԵՊՀ «Վարդանանք» աղունիկ Ղարաբաղ Վարդանանք Շուշի SHUSHI Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Շուշիի ազատագրման օր Մեծ Հայրենական պատերազմ Մայիսի 9-ը Ծառատւնկ Բերդաձոր ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank ԱՐՑԱԽ Yerablur 79 ամյակ Artsakh Հայոց ցեղասպանություն armenian genocide Ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան Մահապարտներ Виктор Амбарцумян YSU Sisian Գրիգոր Ջանիկյան «Եռաբլուր» Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn Yeragun Պետրոս Ղևոնդյան Պետո Армения Թաթոս Մարտիրոս Սարյան martiros saryan Վան Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ Yura Hovhannisyan 26-i Yura հաղթանակ հաղորդաշար ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Սասուն Արևմտյան Հայաստան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական Ծնվեց Օրհնյալ է Քրիստոս Հապետ Արշակյան հարազատներ Գրավոր հիշողություն Մայիսյան հաղթանակներ

Copyright YSU "Vardananq" Club © 2026
Используются технологии uCoz