Շաբաթ, 2026-06-20, 8:30:17 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Վարդանանք [0]
ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ
Այլ [5]
Տարբեր նյութեր
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Բլոգ

Գլխավոր էջ » 2009 » Հունիս » 02 » «մեր մտքերը բազմազան են, էներգիան` անսպառ...»
10:53:04 PM
«մեր մտքերը բազմազան են, էներգիան` անսպառ...»

«մեր մտքերը բազմազան են, էներգիան` անսպառ...»

Արմինե Հարությունյան

HAYRENAPASHTԱնդրանիկ Օզանյանի շիրիմի մոտ

Ծառատունկ

Հարազրույց «Հայրենապաշտ» հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամ Մարտին Մովսիսյանի հետ: 
   -Ե՞րբ եւ ու՞մ կողմից է հիմնադրվել կազմակերպությունը: Եվ ինչու՞ հատկապես «Հայրենապաշտ»:
   -«Հայրենապաշտ» հայրենասիրական երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից իրավաբանական անձի վկայական է ստացել 2008 թվականի մայիսի 13-ին: «Հայրենապաշտ» ՀԵՀԿ-ի հիմնադիր անդամներն են Մարտին Մովսիսյանը, Արմեն Գրիգորյանը, Էդվարդ Կարապետյանը, Արշակ Ծառուկյանը, Ահարոն Կարապետյանը, Թամարա Խոյեցյանը, Լուսինե Ծառուկյանը եւ Յանա Շախրամանյանը: «Հայրենապաշտ» բառն իր մեջ պարունակում է երկու հիմնական խորհուրդ. հայրենիքի պաշտպան եւ հայրենիքի պաշտամունք: Երկու խորհուրդները սերտորեն կապված են միմյանց եւ ներառված են այս բառում:
   -Ի՞նչ գաղափարախոսություն է հետապնդում կազմակերպությունը:
   -Մենք ընդունում եւ փորձում ենք մեր մեջ կրել բոլոր այն գաղափարախոսությունները, որոնք միտված են մեր ազգի բարօրությանը ու պետականության հզորացմանը: Մենք մեծարում եւ սրբացնում ենք հայ ազգի համար անձնազոհ անհատներին ու մարտիկներին: Հայրենապաշտ լինել նշանակում է լինել նաեւ բարեպաշտ ու օրինապաշտ: Դույզն ինչ վտանգի դեպքում հայ երիտասարդը պարտավոր է կանգնել բանակի` իր եղբայրների կողքին: Հարգանքի արժանի չէ այն երիտասարդը, ով պատրաստ չէ պաշտպանել իր հայրենիքն ու ընտանիքը: Մենք մեր առօրյա կյանքում պետք է փորձենք մեր ներդրումն ունենալ պետականության հզորացման գործում: Եթե հայ ժողովրդի մեջ հայրենանվեր մարդիկ մեծամասնություն կազմեն, ապա մեր ապագան կլինի պայծառ ու լուսավոր:
   -Կա՞ր, արդյոք, նման կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտությունը:
   -Այո´, ինչքան շատ լինեն հայրենասեր ու հայրենանվեր առողջ ուժեր, այնքան ամուր ու ապահով կլինի մեր երկրի թիկունքը: Մենք` բոլորս, պետք է հասկանանք` կապ չունի, թե որ կազմակերպությունը կամ կուսակցությունն ենք ներկայացնում, ազգային շահը պետք է միշտ վեր դասենք թե´ կուսակցական, թե´ անձնական բոլոր տեսակի շահերից:
  Կազմակերպությունը հարու՞մ է իշխանական կամ ընդդիմադիր որեւէ կուսակցության կամ գաղափարախոսության:
   -Ո´չ... Մենք հարգում եւ ընդունում ենք բոլոր հայրենասեր ու հայրենանվեր գործիչներին եւ կառույցներին: Մեզ համար միեւնույն է, թե նրանք ո՞ր կուսակցությունն են ներկայացնում, եւ համարում ենք, որ թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը մեզ են ներկայացնում: Ինչպես նշեցինք նախորդ պատասխանում, գաղափարախոսկան առումով մենք սահմանափակ դիրքորոշում չունենք: Գրեթե բոլոր կուսակցությունների գաղափարախոսությունները թղթի վրա լավ են նայվում, կարեւորն այն է, որ նրանք կյանքում էլ հետեւեն իրենց գաղափարներին եւ կատարեն խոստումները: Ինչեւէ, մենք լավատես ենք:
   -Ի՞նչ գործունեություն է իրականացրել կազմակերպությունը մինչեւ օրս:
   -Բազմաբնույթ եւ ընդարձակ: Օրինակ` բարեգործական. այցելություն Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որն իրականացվեց Արագածոտնի մարզի ԵՄԿԿ ՊՈԱԿ-ի հետ համատեղ: Այցելության ժամանակ երեխաներին բազմաթիվ նվերներ հանձնեցինք: Ռազմահայրենասիրական եւ բնապահպանական, օրինակ` ծառատունկ եւ տարածքի բարեկարգում «Արծվի թեւ» հուշակոթողը եզերող տարածքում /հուշարձանը նվիրված է Վանի հերոսամարտին եւ գտնվում է Արագածոտնի մարզում/, որն իրականացրեցինք ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության  ակումբի հետ համատեղ: Մայրաքաղաքում եւ մի քանի մարզերում փակցրել ենք մոտ 2000 թռուցիկներ` «Ճանաչենք ազգային հերոսներին» եւ «Հայրենաշունչ պատգամներ» խորագրով եւ հայրենանվեր բովանդակությամբ: Վերջերս լույս տեսան զոհված ազատամարտիկների նկարներով մեր առաջին օրացույցները, «Նրանք մեզ հետ են» խորագրով…... Պաշտպանության նախարարության եւ Հայաստանի ուսանողական ֆորումի հետ համատեղ մայիսի 5-ին ու 6-ին իրականացրեցինք միջոցառում՝ նվիրված Եռատոնին: Միջոցառման ընթացքում խորհրդանշական 9 մարզաձեւերում, տարբեր բուհերի ուսանողներ մրցեցին Հայոց բանակի կուրսանտների հետ: Հաղթողներին պարգեւատրեց անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մենք նշեցինք մեր իրականացրած միջոցառումների մի մասը միայն: Մենք կրկնակի ենք հպարտանում մեր իրականացրած միջոցառումներով, քանի որ դրանք իրակնացվում են զուտ մեր միջոցներով եւ մեր ակտիվ անդամների ու գաղափարական ընկերների տրամադրած միջոցների հաշվին: Այս ընթացքում խորքային աշխատանք է տարվել նաեւ նոր գիտելիքների ձեռք բերման, փորձի փոխանակման, ոգեղեն արժեքներ կրելու եւ դրանք տարածելու գործում: Մեր անդամներն ակտիվորեն իրենց դրսեւորում են նաեւ կազմակերպությունից դուրս եւ հասանելի տարածքում գրեթե բաց չեն թողնում որեւէ միջոցառում կամ նախաձեռնություն, որ կարող է փոքր-ինչ հետաքրքրել հայ երիտասարդին, հայ մարդուն:
   -Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են նախատեսված:
   -Մենք նախընտրում ենք խոսել գործերով: Միայն նշենք, որ «Հայրենապաշտ» ՀԵՀԿ-ն բաց է համագործակցությունների համար: Մեր մտքերը բազմազան են, էներգիան` անսպառ, մնացածը ցույց կտա ժամանակը:

Աղբյուրը՝ http://arsh-allall.livejournal.com/23230.html
Դիտումներ: 2254 | Ավելացրել է: Arshak | Թագեր: «Ճանաչենք ազգային հերոսներին», «Արծվի թև», «Հայրենապաշտ» ՀԿ, Vardananq, «HAYRENAPASHT» HK, հարցազրույց, «Նրանք մեզ հետ են», «Հայրենաշունչ պատգամներ», Եռատոն | Աստիճան: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Հունիս 2009  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE ԵՊՀ Վարդանանք թերթ 10 «Նրանք մեզ հետ են» Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Մեծ Հայրենական պատերազմ Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օր Բերդաձոր Ծառատւնկ ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Lachin Vardananq vardanank ԱՐՑԱԽ Yerablur հարցում Artsakh armenian genocide Ցեղասպանություն Հայոց ցեղասպանություն Sumgayit Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան «Եռաբլուր» Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn Պետրոս Ղևոնդյան Պետո Հրանտ Թաթոսյան Չորեքշաբթի Մարտիրոս Սարյան հայուհիներ Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ 26-i Yura Yura Hovhannisyan հաղթանակ հաղորդաշար արշավ ուսանող զոհված Տիգրան Սարգսյան ուսանող-ազատամարտիկ 2010 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Ֆրիտյոֆ Նանսեն Տիգրան Մարտիրոսյան Handbol Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական Ծնվեց Քրիստոս Օրհնյալ է Հապետ Արշակյան Ռուբեն Սևակ Չարենցյան ընթերցումներ

Copyright YSU "Vardananq" Club © 2026
Используются технологии uCoz