Կիրակի, 2026-08-23, 10:47:34 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Վարդանանք [0]
ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ
Այլ [5]
Տարբեր նյութեր
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Բլոգ

Գլխավոր էջ » 2009 » Մարտ » 13 » ՄԵՐ ՀԵՐՈՍ ՊԵՏՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
10:46:56 PM
ՄԵՐ ՀԵՐՈՍ ՊԵՏՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այսօր համալսարանական զոհված ազատամարտիկ Պետրոս Ղեւոնդյանի անվան լսարանում նրան նվիրված ցերեկույթ էր:



ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հերոս-շրջանավարտին նվիրված միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը: Ներկա էին Պետրոսի քույրը, մարտական ընկերները, ֆակուլտետի դեկանը, դասախոսներ, ուսանողներ:

Ֆակուլտետի դասախոս, գիտական քարտուղար Գրիգոր Ալավերդյանը հիշեց Պետրոսի հետ իր առաջին հանդիպումն ու խոստովանեց, որ եթե հարցնեին, թե կուրսից ով կարող է կռվի մեկնել, Պետրոսի անունը, թերեւս, ցուցակի վերջում գրեր: Այնինչ նա առաջիններից էր:

«Նա պարզ ու համեստ տղա էր: Երկար ժամանակ նույնիսկ չգիտեինք, որ կռվում է, որովհետեւ երբեք համալսարան համազգեստով չէր գալիս, եւ դա այն տարիներին, երբ զինվորական հագուկապը մի տեսակ նորաձեւ էր դարձել»,- ասում է դասախոսն ու ավելացնում, որ իր համեստ վարքով ու մեծ գործով Պետրոսն իրեն ամենամեծ դասն է տվել:

Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964 թ-ին Պռոշյանում: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Պետոն մարտի դաշտում շատ արագ ԼՂ մայոր Պետրոս Ղեւոնդյան դարձավ, ընտրվեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն: Արցախի հերոս ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղեւոնդյանը զոհվել է 1994 թ-ի փետրվարի 14-ին Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում:

Ազատամարտիկի մահվան 15-րդ տարելիցին նվիրված ցերեկույթը ե´ւ թախծոտ էր, ե´ւ ուրախ: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ, ներկաները հիշեցին Պետրոսին, նրա գործը, նպատակներն ու մեծ երազանքները: «Նա ասում էր, որ սա մեր ժամանակն է, այս գործը մեր ուսերին է, ուրեմն մենք պիտի անենք ու թե հանկարծ բաց թողնենք այս պահը, մեր երկիրը կզրկվի իր հողերը ետ բերելու հնարավորությունից»,- հիշում է նրա ընկերը` Իգոր Սարգսյանը:

Իսկ մյուս մարտական ընկերը` Պավլիկ Մանուկյանը, ասաց, որ միայն տարիներ անց է կարողացել հասկանալ, թե ռազմական ինչ գիտակ էր իր ընկերն ու հրամանատարը: «Նա չէր փորձում փոխել տղաներից եւ ոչ մեկին: Սակայն նա հրաշալի գիտեր մեզանից յուրաքանչյուրիս ուժեղ ու թույլ կողմերը եւ ճիշտ պահին միշտ ճիշտ մարդու էր հանձնարարություն տալիս»:

1996 թ-ին` հետմահու, ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան:

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը 12 տարեկան է: «Մի անգամ ազատամարտիկներից մեկի եղբայրն ասաց, որ մենք լույսի շող դրեցինք նրա մոր աչքերում: Սա մեր ակումբի ամենամեծ ձեռքբերումն է»,- ասաց ակումբի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը:

Միջոցառման վերջում Սաթենիկ Աբրահամյանը բոլորին շնորհավորեց անցած` Վարդանանց տոնի կապակցությամբ: Քանի որ նույն օրը հայտարարվել էր նաեւ Գիրք նվիրելու օր, «Վարդանանքի» անդամները ակումբի եւ ԵՊՀ գրադարանի կողմից ներկաներին գրքեր նվիրեցին:

Դիտումներ: 1929 | Ավելացրել է: Arshak | Աստիճան: 1.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Մարտ 2009  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE ԵՊՀ Վարդանանք թերթ 11 Եռատոն Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ աղունիկ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Մեծ Հայրենական պատերազմ Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օր Բերդաձոր Ծառատւնկ ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank ԱՐՑԱԽ Yerablur Artsakh Ցեղասպանություն armenian genocide Հայոց ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ «Երազին սպասելիս» Վարդան Հովհաննիսյան Виктор Амбарцумян YSU Sisian Գրիգոր Ջանիկյան Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Լեոնիդ Ազգալդյան Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn 18 ամյակ Պետրոս Ղևոնդյան Պետո Մարտիրոս Սարյան Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ Համո Սահյան ծառատունկ Կրպեյանը 26-i Yura Yura Hovhannisyan հաղթանակ հաղորդաշար Արտին լեռ ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Ֆրիտյոֆ Նանսեն Ազատ Վարդանյան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական Ազգ 2011 Ծնվեց Օրհնյալ է Քրիստոս Հապետ Արշակյան ArtExpo 2011 Ցուցահանդես Թատրոն

Copyright YSU "Vardananq" Club © 2026
Используются технологии uCoz