Հինգշաբթի, 2024-11-21, 9:19:51 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2010 » Սեպտեմբեր » 11 » ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
11:44:25 PM
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

18 տարի առաջ` այս օրը, Վաղուհասի ազատագրության համար մղված մարտում զոհվեց հերթական հերոս-համալսարանականը:

Նա ընդամենը 20 տարեկան էր, Տնտեսագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող, դեռ մի ամբողջ կյանք առջեւում էր, բայց նրա կյանքն ամբողջացավ մեկ նպատակում` Արցախն ազատ տեսնելու գաղափարում:

Վարդանը երրորդ կուրսում էր սովորում` գերազանց առաջադիմությամբ, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Այդ օրվանից նա իր տեղը չէր գտնում, անընդհատ կռվի մասին էր մտածում, տանեցիներին նախապատրաստում իր որոշմանը: 1992-ի օգոստոսի 15-ի` մահապարտներին ուղղված Վազգեն Սարգսյանի կոչը ճակատագրական դարձավ. օգոստոսի 31-ին Վարդանն արդեն Ղարաբաղում էր: 20-ամյա պատանին, ծանր գնդացիրը կրծքին ամուր սեղմած, միշտ առաջինն էր գրոհի նետվում, անընդհատ ուզում էր կռվել, հաղթել…բայց «նրա կռիվը» երկար չտեւեց: Սեպտեմբերի 11-ին` Վաղուհասի բարձունքի գրոհի ժամանակ, գնդացիրը ձեռքին` զոհվեց Վարդան Հովհաննիսյանը:

«Մահապարտներ»-ի «Արծիվ» ջոկատի ուսանող-ազատամարտիկի մահվան օրվա կապացությամբ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները Եռաբլուրում էին: Այստեղ էին նաեւ Վարդանի մարտական ընկերները, հարազատները: «Մենք միայն հաջորդ օրն իմացանք, որ ինքն արդեն Ղարաբաղում է: Մեզ ոչինչ չէր ասում, բայց ամբողջ անցուդարձին ծանոթ էր, ուշքն ու միտքը կռիվն էր»,-հիշում է հերոսի մայրը` ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի ավագ լաբորանտ Սալբի Հովհաննիսյանը:

«Թումանյանական մի բան կար մեջը,-հիշում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Քեյթի Գոնդակչյանը.-այնքան համեստ էին այդ տղաները, որ երբեք չէիր մտածի, թե այդքան խիզախ էին ու հայրենասեր»: Սպարտակ Մաթեւոսյանը Վարդանի մարտական ընկերներից է: «Քաջ տղա էր, լավ գնդացրորդ»,- ասում է երիտասարդ ազատամարտիկի ավագ ընկերն ու հիշում, թե ինչպես էր Վարդանը սիրում անգիր արտասանել Պարույր Սեւակի` ազգային ինքնության մասին հոդվածներից մեկը:

Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Խաչատրյանն առաջին անգամը չէ Եռաբլուրում. նա «Վարդանանք»-ի ակտիվ անդամներից է: «Ամեն անգամ այստեղ գալով` ավելի ենք ոգեշնչվում, հպարտանում: Մենք էլ դառնում ենք մեր գործի զինվորը»,- ասում է Լիլիթը:

Վարդանի շիրիմի մոտ բոլորն էլ հուզված են, բայց ոչ ոք չի լացում: Մի տեսակ հպարտ տրամադրություն է թեւածում այստեղ. այդպես է, քանի հիշում են հերոսներին, քանի նրանց անունները վառ են նոր սերունդի հոգիներում:

Աղբյուրը www.ysu.am

Կատեգորիա: Ազատամարտիկներ | Դիտումներ: 1303 | Ավելացրել է: Arshak | Թագեր: ՌՀԴԱ, ԵՊՀ, Club, Vardananq, azatamartik, Վարդան Հովհաննիսյան, ազատամարտիկ, YSU, Վարդանանք | Աստիճան: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Սեպտեմբեր 2010  »
ԵրկԵրՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz