Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին...
[4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
|
Արցախ
[7]
Արցախի վերաբերյալ նյութեր
|
Ջավախք
[0]
Ջավախքից նյութեր
|
Ազատամարտիկներ
[120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
|
Միջոցառումներ
[126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
|
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից
[2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
|
Այլ
[114]
Տարբեր նյութեր
|
Թատրոն և համերգ
[28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
|
Մարտական ուղի
[2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
|
|
Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 5 » Թաթուլ Կրպեյանի 45 ամյակ
11:10:40 PM Թաթուլ Կրպեյանի 45 ամյակ |
Ապրիլի 21-ին մենք Թաթուլ գյուղում էինք: Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 45 ամյակն էր: Իր սիրած Արտին լեռան փեշին հանգչող Թաթուլը մեզ կրկին ի մի էր բերել և հորդորում էր լինել ոչ միայն հայրենասեր, այլև` խելացի հայրենասեր: Թաթուլի հայրական տանը մենք գինի խմեցինք, և մեր հոգիները փառավորվեցին Թաթուլի սիրած երգերով, որ այնպես շքեղորեն կատարում էր «Մարաթուկ»-ի Քեռին` ընկերների հետ: Այդ ամբողջ ժամանակ կարծեմ թե ոչ մեկը Թաթուլի մասին անցյալ ժամանակով չխոսեց, քանզի ինքն իր մշտագո ներկայությունն անդառնալիորեն ապահովել է 1991 թվականի ապրիլի 30-ին: Երեկոյան, Երևան վերադառնալիս, իր տեսակի մեջ անզուգական մտավորական Արտավազդ Դարբինյանն առաջարկեց մտնել Կաթնաղբյուր: Կաթնաղբյուրի շիրմատանը գրեթե կողք կողքի են հանգչում Մուշեղ Գալշոյանն ու Մկրոն` «Մարաթուկ»-ի հիմնադիրն ու ոգին: Մենք խոնարհվեցինք նրանց շիրիմներին և վերադարձանք Երևան: Ես ամբողջ ճանապարհին մտածում էի. Թաթուլը ոգի առավ Մուշեղ Գալշոյանի գրականությունից, իսկ նրան թև տվեց Մկրոյի երգը, ու… Թաթուլը Լեգենդ դարձավ: Այդ Լեգենդը կենդանի պահելու, այդ լեգենդը ծովացնելու և սերնդեսերունդ փոխանցելու պարտքը մեր ուսերին է, հետո` մեր զավակաց ուսերին է լինելու, և այդպես ապրելու է Տեսակը, այդ Լեգենդի միջով բազում կանչվածներից սակավ ընտրյալները առաջ են անցնելու, որ իմաստավորեն հայոց սխրանք բառը, իսկ Թաթուլը… այսպես ապրիլից ապրիլ մեզ դեպի իրեն, ավելի ճիշտ` դեպի մեզ է բերելու, որ օրվա հոգսերի, հացի խնդրի, մանր ու մեծ աղմուկների մեջ հանկարծ ինքներս մեզնից շատ չհեռանանք: Ուրեմն` կեցցե Թաթուլը, և կեցցե Թաթուլ Կրպեյան ծնած ժողովուրդը: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյան
|
Կատեգորիա: Միջոցառումներ |
Դիտումներ: 1237 |
Ավելացրել է: karen
| Աստիճան: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ : 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները [ Գրանցում | Մուտք ]
|
|
| | |