ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից շուրջ 60 թանգարաններ, անկախ ենթակայությունից, ս. թ. մայիսի 14-ին, արևամուտից մինչև գիշերվա ժամը 24:00-ը, անվճար, իրենց հարկի տակ արդեն 7-րդ անգամ կհյուրընկալեն հասարակության լայն շերտերին` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի և արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ ու հովանավորությամբ անցկացվող «Թանգարանների գիշեր» «Գրավոր հիշողություն» միջոցառումների շքահանդեսին: Այդ օրը նախագծի մասնակից թանգարանները հանդես կգան հատուկ տոնական միջոցառումներով ու միաժամանակյա աշխատաժամով` նորովի ներկայացնելով իրենց հավաքածուների բացառիկ արժեքները: Մայիսի 14-ին և 18-ին բոլոր թանգարանների մուտքը կլինի անվճար: