Կիրակի, 2025-07-13, 10:23:44 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2009 » Նոյեմբեր » 28 » «ԹԱՓՎԱԾ ԱՐՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՌՈՒԾԱԽԻ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԻ»
9:24:28 PM
«ԹԱՓՎԱԾ ԱՐՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՌՈՒԾԱԽԻ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԻ»
27,11,2009-ին ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի զոհված ուսանող, ազատամարտիկ Մհեր Ջուլհաճյանի անվան լսարանում տեղի ունեցավ հերոսի հիշատակին նվիրված հուշ-երեկո:
Նոյեմբերի 28-ին կբոլորեր Մհեր Ջուլհաճյանի կյանքի 42-րդ տարին, եթե նա 1992 թվականին հոգեպես ու ֆիզիկապես չմիանար Ժիրոյի, Անդրանիկի, Հարմիկի, Մերուժանի … շարքին:

Լիբանանի Բեյրութ քաղաքում ծնված ու մեծացած Մհեր Ջուլհաճյանն Արցախյան ազատամարտում զոհված ԵՊՀ ասպիրանտներից մեկն էր: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի ներկայացուցիչների շնորհիվ համալսարանի հավերժ ասպիրանտը կմնա Մհերը: Իր իսկ անունը կրող լսարանում այսօր հավաքվել էին Մհերի հարազատները, կուսակցական եւ մարտական ընկերները, ֆակուլտետի դասախոսներ եւ ուսանողներ եւս մեկ անգամ ասելու` «Ծնունդդ շնորհավոր, Մհե՛ր»:

«Ես համոզված եմ, որ Մհերը հավետ համալսարանական կմնա, նրա ու նրա նման առյուծասիրտ մհերների թափած արյունը երբեք առուծախի չի ենթարկվի, սերունդները միշտ կհիշեն նրանց արյան գույնը եւ կերտած անկախությունը: Իսկական հայկական ընտանիքի զավակ էր Մհերը, նա նաեւ տաղանդավոր գիտնական կդառնար, սակայն հայրենի հողի կանչն ավելի ուժեղ ու զորեղ գտնվեց»,- ասաց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, Մհերի գիտական ղեկավար Մարատ Գրիգորյանը:

Մհեր Ջուլհաճյանը 1978 թվականից անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը, իսկ 1984-ից ՀՅԴ «Րաֆֆի» երիտասարդական մասնաճյուղին: Ավարտելով Բեյրութի Ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետը` 1986-1992 թվականներին Բեյրութի ամերիկյան համալսարանում աշխատել է որպես գիտաշխատող, տարբեր վարժարաններում դասավանդել բնագիտություն: 1989 թվականին Մհերը նշանակվել է ՀՅԴ «Բաբկեն Սյունի» պատանեկան միության վարիչ, իսկ 1990-ին անցել է ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը:

1992 թվականին Մհերը ընդունվում է ԵՊՀ եւ մինչեւ կյանքի վերջը սովորում ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնի ասպիրանտուրայում:


Հուշ-երեկոյին ներկա էր Իգոր Սարգսյանը, ով եղել է Մհերի ամենամտերիմ ընկերներից մեկը, ում հետ նա «կյանք է անցել» հենց ռազմաճակատում. «Զուսպ էր Մհերը, լոզունգներ չէր սիրում ասել, իսկ գործի ժամանակ միշտ առաջնորդ էր ու ազատամարտիկ: Նա դաշնակցական ոգով գաղափարական զինվոր էր, ով հաստատակամ էր կանգնած ոսոխի դեմ: Այո՛, ծանր է կորստի ցավը, իսկ այդ ցավը կրկին վերապրելը` անտանելի: Մենք դեռ պարտք ունենք հատուցելու, ուրեմն` երբեմն-երբեմն աչքերս լցնելով, ատամներս կրճտացնելով, հոգիներս ծանրացնելով պիտի քայլենք գալիքին ընդառաջ, որովհետեւ վախկոտներն ամեն օր են մահանում»:

Մհեր Ջուլհաճյանը զոհվել է 1993թ-ի օգոստոսի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի պաշտպանական դիրքերում:
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1457 | Ավելացրել է: Arshak | Թագեր: Վարդանանք, Vardananq, Մհեր Ջուլհաճյան, Mher Julhajyan, ԵՊՀ | Աստիճան: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Նոյեմբեր 2009  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE Armenian ԵՊՀ Վարդանանք թերթ 10 11 Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Մայիսի 9-ը Մեծ Հայրենական պատերազմ Շուշիի ազատագրման օր Բերդաձոր Ծառատւնկ ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank AOKS ԱՐՑԱԽ Yerablur 79 ամյակ Artsakh armenian genocide Հայոց ցեղասպանություն Ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան Մարտիրոս Սարյան 130 Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ 26-i Yura Yura Hovhannisyan հաղթանակ հաղորդաշար 1915 95 ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 2150 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club azatamartik լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական 2011 Ծնվեց Քրիստոս Օրհնյալ է Հապետ Արշակյան 125 ArtExpo 2011 Ցուցահանդես

Copyright YSU "Vardananq" Club © 2025
Используются технологии uCoz