Վարդանանքը շնորհավորում է ՀՀ ժողովրդական արտիստուհի շատ սիրելի ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ հոբելյանի արթիվ: ԼԵՅԼԻ Հաջողությունը նվիրվում է դերասանուհիներին ծաղիկ, ճանաչում, պսակում է նրանց դափնիներով և պարգևներով: Սակայն հանդիսատեսի սերը քնքշորեն պահպանում է հիշողության մեջ միայն նրա անունը: Լեյլի- Լեյլի Խաչատրյանը արդեն կես դարից ավելի աշխատում է Ստանիսլավսկու ռուսական դրամատիկական թատրոնում: Նա իր հետ բերեց հիանալի երաժշտական կրթություն, իր ընտանիքի բարձր կուլտուրան, հուզիչ բարեկամությունը իր մեծ հորեղբայր Արամ Իլյիչ Խաչատրյանի հետ: Հորեղբայրը կանչում էր Լեյլիին իր հետ Մոսկվա, ցանկանում էի, որպեսզի նա իր կյանքը նվիրի երաժշտությանը: Սակայն Լեյլին մնաց իր հարազատ ռուսական թատրոնում: Քանի-քանի դեր է խաղացել նա այդ տարիներին, քանի-քանի կյանք է ապրել , քանի-քանի բանվորության գիծ է բացել նա իր հոգում: Եվ ինչքան օգնում էր նրան հումորի զգացումը , անզուգական սրամտությունը, որը միշտ գեղեցկացրել է նրա կյանքը, իսկ երբեմն օգնում էր և դիմադրել: Ինչպես կարելի է մորանալ նրան խորամանկ և զվարճասեր խոհարարուհի Բարտարային (Հեքիաթ սիրո մասին), միամիտ, թեպետ շատ հնարամիտ Փեփրոնին (<<Արտասահմանցի փեսացուն>>), փայլուն գրոտեսկային Աֆրոդիտեին (<<Հերակլեսի 13-րդ սխրանքը>>), Կաբատոն հետո և Խանուման , որը առատորեն արտացոլում է հին Հավլաբարի ուրախությունը, սրամտությունը, հնարամտությունը: Տարիների ընթացքում նրա հերոսուհիները դառնում են ավելի խորը, երբեմն թախծոտ: Որքան իմաստություն և ճշմարտություն բերեց իր հետ Լեյլին <<Ֆարյատևի երևակայությունները>>, և <<Ուրիշի մոմերի ներքո>> ներկայացումներով: Սակայն իմաստությունը չի հանդուրժում միայն թախիծ: Լեյլի Խաչատրյանի հերոսուհիները չեն կորցնում հումորի զգացումը և հոգու զարմանալի քնքշությունը, լիրիզմը, կյանքի ընկալման գեղեցկությունը: Ինչ հուզիչ է նրա Լիդիա Վասիլևնան (<<Հնաոճ կատակերգություն>>), ինչ երիտասարդ ու անկեղծ են նրա զգացմունքները, նրա կենսուրախությունը, որը զուրկ է ամեն տեսակ տեսակ պայմանականությունից: Կան այնպիսի դերասաններ, որոնց տաղանդը բացվում է հասուն և նույնիսկ ավելի մեծ տարիքում: Երևի նրա ստեղծագործական գլուխգործոցը կարելի է համարել Գոլդայի կերպարը (<<Հիշատակման աղոթքը>>): Արդեն երկար տարիներ տարիներ նա խաղու է այդ դերը, մնալով անթերի, ինչպես պրեմյերայի օրը: Նրա Գոլդան`մայր է, կյանքի հիմքը, նրա իմաստությունն ու բարությունը ժառանգված նախնիներից: Զարմանալի է` սակայն նրա Գոլդայի մենախոսությունը հնչում է որպես աղերսանք, ոչ միայն իր աղջիկներին, այլ բոլոր նրանց, ով լույս է այն, նրա սիրելի հանդիսատեսին, առանց որոնց Լեյլին չի պատկերացնում իր կյանքը, և բոլոր նրանց, ում հետ նա բարեկամացել է երկար տարիների ընթացքում` անընդհատ մեծացող ու նորացվող ստանիսլավսկու անվան թատրոնի ընտանիքին: Մարգարիտա Յախոնտովա
|