Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 18 » Հովհ. Թումանյան-19.02.1869 թ.
7:28:17 PM Հովհ. Թումանյան-19.02.1869 թ. |
Հովհ. Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հայտնի է նաև՝ որպես գիրք նվիրելու օր։ Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) թանգարան- գրադարանի գրքաֆոնդը թարմացնելու համար գրողների միությունը նվիրել է 50 գիրք, որի համար շնորհակալություն։ Բոլորիդ կոչ ենք անում միանալ և Ձեր նվիրած գրքով մասնակցել այդ շարժմանը, որը սկսվում է փետրվարի 19-ից։ Մեր Մեծ Բանաստեղծի այս ավանդույթն այսօր շատ ցանկալի և պարտավորեցնող է։
ՄԵՐ
ՈՒԽՏԸ
Մենք
ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով։
Մենք
անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ։
Ու
թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան։
Բայց
գընում ենք մենք անվեհեր Զարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ Դեպի լույսը մեր ուխտի։
|
Կատեգորիա: Այլ |
Դիտումներ: 1052 |
Ավելացրել է: Lusin
| Աստիճան: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ : 0 | |
|
|
|
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները [ Գրանցում | Մուտք ]
|