Ամեն ազգ ունի պատմություն և այդ պատմությունն է փաստում նրա վաղեմությունը... Ասեմ, որ այսօր վարդանանքցիները հանդիպում ունեցան` ազգությամբ հոլանդացի գեղանկարիչ Ռալֆ Հայնենի հետ: Գեղանկարիչը չորորդ անգամ էր Հայաստանում: Երբ լսում ես նրա խոսքերը, սիրտդ ուղակի փոթորկվում է, հպարտությունը ալիքի նման բարձրանում է, սեղմում է կոկորդդ ու թառում աչքերիդ` թափանցիկ ու լուսավոր փայլ տալով նրանց: Մի փոքր ներկայացնեմ նրա գործերը, որ ավելի պարզ լինի: Ցուցահանդեսում գերակշռում էին, հայկական եկեղեցիների գեղանկարները, ավելի ճիշտ մեր պատմական եկեղեցիները: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հենց մերը...Նա պատասխանեց, թե մեր եկեղեցիները առանձնանում են իրենց յուրահատուկ տեսքով և ավելացրեց, որ իրեն շատ ավելի գրավում են հին, պատմություն ունեցող, և անգամ կիսաքանդ եկեղեցիները քան այժմյան ճոխ ու շքեղ եկեղեցիները: Նշեց, որ շատ է սիրում Անին: Երբ հարցրեցինք, թե ինչի՞ց է ենթադրում, որ այդ եկեղեցին հայկական Է` նա պատմեց եկեղեցու կառուցման ողջ պատմությունը: Վերջում նրան խնդրեցինք երկու բառով նկարագրել Հայաստանը, մեզ, մեր մշակույթը: Նա պատասխանեց.«Հին լույս»... Մի քանի բառով շատ դժվար է պատմել ամեն ինչ... Հիշեցնեմ, որ ցուցահանդեսը բաց կլինի նաև հոկտեմբերի 18-28-ը Նարեկացի մշակութային կենտրոնում:
|