Հինգշաբթի, 2024-11-21, 2:29:31 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 11 » Եթե ապրել,ապա ապրել միայն այսպես
3:58:36 PM
Եթե ապրել,ապա ապրել միայն այսպես
Յուրա Հովհաննիսյան…
    Սրբացած անուն,իմաստուն մի այր, որն արցախյան հերոսամարտի առաջին իսկ օրերից զինվորագրվեց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին ու իր անմահությունն ինքը կերտեց իր անձնազոհությամբ ու անօրինակ խիզախումներով, զինվորին հատուկ անվեհերությամբ, հետախույզին բնորոշ նրբանկատությամբ և հրամանատարին յուրահատուկ խորաթափանցությամբ: Զինվոր էր ու հրամանատար` «Կոմբատ» Յուրան, ով առհավետ մնաց 39-ը տարեկան, իսկ զինվորների հուշերում`«26»-ի Յուրա` անկրկնելի ու անփոխարինելի մարտական ընկեր ու հրամանատար, ազգի նվիրյալ որդի ու սուրբ նահատակ, որի ապրած կյանքը լի է սխրանքներով ու քաջագործություններով:
    Պատմությունը դեռ իր խոսքը կասի քաջ հայդուկապետի ապրած կյանքի մասին, նրա սխրագործությունների վկայությունը ժամանակն ինքը կմաքրի մոռացության փոշուց:
    Յուրա Գառնիկի Հովհաննիսյանը ծնվել է 1953թ. նոյեմբերի 19-ին Արմավիրի շրջանի Այգեշատ գյուղում, ուսուցչի ընտանիքում: 1970թ. Ոսկե մեդալով ավարտել է Այգեշատի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1975թ.` ստանալով ռադիոֆիզիկի մասնագիտություն:Ավարտելուց հետո աշխատել է ռադիոֆիզիկական չափումների և Հայաստանի ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտներում որպես ավագ գիտաշխատող, ապա`բաժնի վարիչ:
    1984թ. հանձնում է թեկնածուական մինիմումները, սակայն ժամանակ չի գտնում գիտությամբ զբաղվելու. Նվիրվում է զինվորական գործին,քանի որ հայ ազգի համար օրհասական օրեր էին:
Նրա հերոսական ուղին սկսվեց Իջևանից,անցավ հայրենի ողջ սահմանով,հասավ Ղարաբաղի երկնահաս բարձունքները և իր անանց հետքը թողեց Արցախ աշխարհի ամեն մի թիզ հողի վրա` այդ ընթացքում ջոկատի հրամանատարից բարձրանալով մինչև բրիգադի շտաբի պետ:
   1990թ. Հունվարի 13-ին Յուրա Հովհաննիսյանը մարտական առաջին մկրտությունը ստացավ Բաքվի հայտնի դեպքերից հետո` Իջևանի սահմանային գոտում,ապա եղավ Երասխում, մեկնեց Վարդենիս, Նոյեմբերյան, Կրասնոսելսկ… որպես «Սասունցի Դավիթ» աշխարհազորայինների հետախուզական ջոկատի պետ:
    1991թ. մայիսին արդեն սրվել էր դրությունը Բերդաձորում և Հադրութի շրջանում: Յուրան իրենից անբաժան գնդացրով , մարտական ընկերների հետ, ապահովում էր ԼՂՀ տեղափոխվող կամավորական ջոկատների և ազգաբնակչության անվտանգությունը:
Վիրավորվեց ՈՒմուդլու գյուղն ազատագրելիս:
    1992 թվականի մարտին ծանր վիճակ էր ստեղծված Ստեփանակերտի ծայրամասում` Կրկժան-Արմենիքենդ ուղղությամբ:Հակառակորդի ակտիվ տեղաշարժին հետևելու և այն կասեցնելու նպատակով հարկավոր էր առավել նպաստավոր դիրքեր գրավել:Յուրայի գումարտակը դիրքավորվեց 26 բարձունքների վրա` իր հսկողության տակ պահելով Ջանհասան-Քյոսալար ուղղությունը: Հենց այդ մարտական տեղանունով էլ <<Կոմբատը >> մկրտվեց «26»-ի Յուրա:
    Մասնակցեց Խոջալուի և Մալիբեյլիի ազատագրմանը:Նշանակվեց Շուշի Լաչին ռազմագծի հրամանատար,դարձավ Շուշիի առաջին պարետը:
Յուրան շուտով նշանակվեց պայմանագրային-կամավորական բրիգադի շտաբի պետ, իսկ նրա մարտական հետագա կյանքը մշտապես կապվեց Մարտակերտի հետ:
    Հրամանատարը չորս անգամ վիրավորվեց, բայց մարտադաշտը չթողեց:
    1993 թվականի մարտին Վայկունիքի ազատագրումը դարձավ արդեն հանրաճանաչ հրամանատարի մարտական ձիգ ուղու հերոսական էջերից մեկը:
    1993 թվականի մայիսի 28-ին Յուրա Հովհաննիսյանին շնորհվեց փոխգնդապետի կոչում:
    Լեգենդար Յուրան զոհվեց 1993թ. հունիսի 27-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի շրջակայքում ականի պայթյունից, մարտական առաջադրանք կատարելիս:
    Հետմահու Յուրա Հովհաննիսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար պարգևատրվել է ԼՂՀ կառավարության կողմից «Մարտական խաչ» առաջին աստիճանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, ՀՀ կառավարության կողմից «Մարտական խաչ» առաջին աստիճանով և այլ կառավարական պարգևներով:
    Սիրելի Յուրա,դու երբեք այդքան դաժան չէիր գտնվել :Քո ոչ մի քայլի ու արարքի մեջ այդքան դաժանություն չկար,որքան վերջինն էր` անմահությունը , որով դու չսպիացող վերք հասցրեցիր հարազատներիդ ու մտերիմներիդ: ՈՒ հիմա, վերստին ու վերստին մեզ ստիպելով հաշտվել քո կորստյան ցավի հետ,քո հանդեպ ունեցած պարտքը պիտի մարենք, սուրբ մասունքների պես պիտի նշխար-նշխար հավաքվեն բոլոր հուշերն ու իրապատումները, որպեսզի սերունդներն ամբողջական պատկերացում ունենան զինվորական,հայրենասեր ու քաղաքացի, փոխգնդապետ Յուրա Հովհաննիսյանի` «26»-ի Յուրայի մասին, որ իր չապրած գարունները մեզ ավանդեց: Դու մնացիր հավերժ երիտասարդ, իսկ մենք դեռ շարունակելու ենք մեր անավարտ ճանապարհը, քայլելու ենք նաև քո փոխարեն, որ դու հանգիստ ու անխռով ննջես, որ հեռացող ու անցնող օրերի մեջ քո անվան դիմաց միշտ «ներկա» գրվի:
Կատեգորիա: Ազատամարտիկներ | Դիտումներ: 2124 | Ավելացրել է: Tsovinar | Թագեր: Յուրա Հովհաննիսյան, Yura Hovhannisyan, Vardananq, 26-ի Յուրա, 26-i Yura | Աստիճան: 4.0/3
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
ԵրկԵրՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz