Հինգշաբթի, 2025-07-03, 11:54:15 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2010 » Մայիս » 23 » Արթուր Փարսադանյան
11:55:16 PM
Արթուր Փարսադանյան
Ազատության և անկախության առաջին պատառիկները դառը եղան:

Մարդկային ամեն տեսակ բարոյական արժեքներից զուրկ, վայրենի թուրք ազերիները արյան անհագ ծարավով առաջ սլացան, արյամբ ու արտասուքով ցանկացան ներկել հայոց աշխարհի լուսաբացը` շուրջբոլորը կոտորած ու հրդեհ, անպատվություն ու թալան տարածելով: Սսկվելը, լռելն ու դիմանալը հայ ազգի համար անպարկեշտ էր, անհարիր, ամոթ: Ալեկոծվեցին ու ըմբոստացան բազում սրտեր ու հոգիներ:
Ծառս եղան նաև հեռավոր Սիբիրում զինվորական ծառայություն ստացած , ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Արթուր Փարսադանյանի սիրտն ու հոգին:


-Ես գնում եմ: Ինձ կանչում են իմ հայրենի հողը, մեր զանգեզուրյան լեռները, որոնք այսօր պաշտպանության կարիք ունեն:Այս եղավ դեկանատում նրա ասած միակ նախադասությունը:

Դեկանը խոժոռված աչքերով նայեց ամրակազմ, ատլետիկ կազմվածքով ուսանողին ու շշնջաց` ախր ուր ես գնում, դեռ ուսանող ես: Արթուրի պատասխանը չուշացավ:
-Ես իմ քննությունները սահմանում կհանձնեմ և այն էլ` ավելի հաջող. ինձ պահել չեք կարող:Ու չկարողացան պահել նրան: Արթուր Փարսադանյանը ծնվել է 1966թ. մայիսի 20-ին Գորիս քաղաքում: Դպրոցական տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Սիրել և զբաղվել է սպորտով: Գեղեցիկ արտաքինով, ատլետիկ կազմվածքով և առողջ երիտասարդ էր: 1984 թ.-ին մասնակցել է ըմբշամարտի պատանիների հանրապետական մրցմանը և պարգևատրվել 3-րդ կարգի դիպլոմով: Նույն թվականին մասնակցել է ձյու-դո ըմբշամարտի պատանիների առաջնությանը և դառձյալ արժանացել երրորդ կարգի դիպլոմի: 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987թ.ին ընդունվել է ԵՊՀ Երկրաբանական ֆակուլտետը և ուսումնառության տարիներին ցուցաբերել բարձր առաջադիմություն: Եղել է տուրիզմի սեկցիայի նախագահը և ալպինիզմի Հայաստանի հավաքականի անդամ: 1988թ.-ին ակտիվորեն մասնակցել է Սպիտակի երկրաշարժից տուժածների փրկարար աշխատանքներին: 1988թ. Ազգային ազատագրական շարժման սկզբից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել երկրապահ ջոկատի աշխատանքներին, որի հրամանատարն էր Վազգեն Սարգսյանը: Պայքարի թեժ օրերին Արթուրը միշտ եղել է սահմանամերձ շրջաններում: Իրենց ջոկատով մասնակցել է Երասխի մարտերին: Կռվել է Գետաշենում, պաշտպանել Գորիսի, Կոռնիձորի, Կապանի մատույցները, մասնակցել Մեղրիի, Ագարակի, Նյուվադի պաշտպանական մարտերին և գաղտնի կերպով բեռներ հասցրել Մեղրի-Իջևան երթուղով: Նրան հաջողվում է Նյուվադի գյուղի շրջանում ազերիների կողմից փակված երկաթուղին բացել, գյուղը մաքրել ազերիներից և մարդասիրական օգնությունը տեղ հասցնել: 1990թ.-ի հուլիսի 5-ին 24 տարին նոր բոլորած քաջ երտասարդը զոհվեց մարտական հատուկ առաջադրանք կատարելիս: «Արթուրն այն առաջիններից էր, ով ըմբոստացավ թշնամու ոտնձգությունների ու կամայականությունների դեմ: Նա կուրսում սիրած աղջիկ ուներ, լի էր բազում նպատակներով ու երազներով, բայց մի կողմ դրեց ամեն ինչ ու նվիրվեց հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»,-հիշեց Արթուրի համակուրսեցի և մարտական ընկեր Իգոր Սարգսյանը: Արդեն 20 տարի է անցել ու այդ ընթացքում Արթուրը երբեք չի դադարել մեզ հետ լինել: Մինչև այժմ էլ ընկերները զարմանքով են պատմում, թե որքան հայրենասեր էր , որքան լավ գիտեր իր երկրի ամեն մի կտոր հողը, որքան լավ էր ճանաչում իր երկրի ընդերքը, գիտեր որտեղ ինչ հարստություն կա թաքնված: Ակամայից սկսում ես մտածել` երկրաբանի մասնագիտությու՞նն է նրա մեջ այդքան հայրենասիրություն սերմանել, թե՞ հայրենասիրությունն է նրան դրդել դառնալու իր երկիրն հիմնովին ճանաչող տաղանդավոր երկրաբան: Թերևս դա այնքան էլ էական չէ այժմ, քանզի երկուսի արդյունքն էլ հայրենիքի պաշտպանության սրբազան գործն է, որին նա նվիրեց ամբողջովին և անմնացորդ:

Կատեգորիա: Ազատամարտիկներ | Դիտումներ: 1417 | Ավելացրել է: Tsovinar | Աստիճան: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Մայիս 2010  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE Armenian ԵՊՀ Վարդանանք թերթ 10 11 Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Մայիսի 9-ը Մեծ Հայրենական պատերազմ Շուշիի ազատագրման օր Բերդաձոր Ծառատւնկ ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank AOKS ԱՐՑԱԽ Yerablur 79 ամյակ Artsakh armenian genocide Հայոց ցեղասպանություն Ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան Մարտիրոս Սարյան 130 Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ 26-i Yura Yura Hovhannisyan հաղթանակ հաղորդաշար 1915 95 ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 2150 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club azatamartik լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական 2011 Ծնվեց Քրիստոս Օրհնյալ է Հապետ Արշակյան 125 ArtExpo 2011 Ցուցահանդես

Copyright YSU "Vardananq" Club © 2025
Используются технологии uCoz