Հինգշաբթի, 2025-07-10, 5:58:06 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2010 » Ապրիլ » 27 » ԱՊՐԵԼ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՈԳՈՎ
8:30:17 PM
ԱՊՐԵԼ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՈԳՈՎ
Այսօր լրացավ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի շտաբի պետ Տիգրան Սարգսյանի ծննդյան 45-ամյակը:
ԱՊՐԵԼ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՈԳՈՎ

Հերթական անգամ Եռաբլուրում էին հավաքվել Տիգրանի հարազատները, մարտական ընկերներն ու ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները:

Համալսարանականների շարքերում էր նաեւ Տիգրան Սարգսյանի որդին` Իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արգիշտին, ով այդ նույն ժամին հայրիկի անվան լսարանում պետք է դասի լիներ, սակայն Արգիշտիի ու մյուս ուսանողների համար յուրօրինակ դաս տեղի ունեցավ Եռաբլուրի բարձունքում:


«Տիգրան Մեծ»-ի լեգենդար ազատամարտիկները համալսարանականներին հորդորում էին ապրել տիգրանյան ոգով, լինել գիտության ու հայրենիքի զինվոր: Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի շտաբի պետին բնութագրում է որպես խիզախ ու հայրենասեր, ընկերական ու բարի, իր գործին ու իր երկրին նվիրված հայորդի:

«Վարդանանք» ակումբի անդամ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրոս Արշակ Ծառուկյանն ասում է, որ իրենք առաջնորդվում են ԵՊՀ զոհված ազատամարտիկների գաղափարներով, ցանկանում են լինել նրանց արժանի ժառանգորդները եւ պարբերաբար գալիս են Եռաբլուր` զորանալու նրանց մարտական ոգով:

«Տիգրանը ծնյալ զինվորական էր. նա օժտված էր հրամանատարին բնորոշ հատկանիշներով, նա գիտեր յուրաքանչյուր զինվորի հետ շփվելու յուրովի մոտեցում»,- ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Լեգենդար Կոմանդոսը «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի մարտիկներին հանդիպել է Ոսկեպարում, հիշում է, թե ինչ պատվախնդրությամբ ու նվիրումով էին նրանք պատրաստվում մարտերին: Գեներալ Տեր-Թադեւոսյանի խոսքերով` այս աշխատանքներում մեծ էր Տիգրանի ներդրումը: «Նա ամենադժվար պայմաններում ցուցաբերում էր հրամանատարին բնորոշ առանձնահատկություններ, այնպես, որ զինվորները եւս իրենց ապահով էին զգում»,- ասում է Կոմանդոսը:

Նշենք, որ ՀՀ նախագահի` 1996 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրի համաձայն` ՀՀ անկախության հռչակման 5-րդ տարեդարձի առթիվ Տիգրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով:
Եռաբլուրի Սրնոց Վարդանանց եկեղեցում Տեր Ավետիս քահանա Համբարձումյանը կատարեց հոգեհանգստյան կարգ` Տիգրան Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտում զոհված մյուս ազատամարտիկների հոգիների հանգստության համար:

Աղբյուրը՝ http://ysu.am/site/index.php?lang=3&page=2&id=2977
Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1298 | Ավելացրել է: Arshak | Թագեր: Տիգրան Սարգսյան, զոհված, ազատամարտիկ, ԵՊՀ, ուսանող, YSU | Աստիճան: 5.0/2
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Ապրիլ 2010  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE Armenian ԵՊՀ Վարդանանք թերթ 10 11 Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Մայիսի 9-ը Մեծ Հայրենական պատերազմ Շուշիի ազատագրման օր Բերդաձոր Ծառատւնկ ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank AOKS ԱՐՑԱԽ Yerablur 79 ամյակ Artsakh armenian genocide Հայոց ցեղասպանություն Ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան Մարտիրոս Սարյան 130 Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ 26-i Yura Yura Hovhannisyan հաղթանակ հաղորդաշար 1915 95 ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 2150 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club azatamartik լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական 2011 Ծնվեց Քրիստոս Օրհնյալ է Հապետ Արշակյան 125 ArtExpo 2011 Ցուցահանդես

Copyright YSU "Vardananq" Club © 2025
Используются технологии uCoz