Չորեքշաբրի, 2026-06-24, 5:02:01 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2009 » Մարտ » 14 » «Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից»
0:57:39 AM
«Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից»

«Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից»

ԵՊՀ–ում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը




ԵՊՀ–ում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը Երեւանի պետական համալսարանում երեկ հյուրընկալել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչպես նաեւ զոհված համալսարանական ազատամարտիկների ծնողների ու հարազատների։  
Պաշտպանության նախարարի կարծիքով՝ զինված ուժերը պետք է մշտապես համագործակցեն ու կապ պահպանեն զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների, վետերանների միությունների, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներով զբաղվող կառույցների հետ։ Ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է բնակչության դաստիարակության մի մասը կազմի, այլապես ապահովված չի լինի մեր երկրի անվտանգությունը։
Նրա խոսքերով, արցախյան գոյապայքարի լավագույն էջերը, հերոսական մարտական գործողությունները պատշաճ կերպով չեն ներկայացվել ինչպես հասարակությանը, այնպես էլ դրա ակտիվ մասը կազմող երիտասարդությանը։ «Մեր զոհված ընկերների շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք»,– ասաց նա՝ ավելացնելով, որ «պատերազմում չամիչ չեն բաժանում, եւ առաջին գիծ մեկնողները գիտեին, որ իրենց կյանքի ու մահվան հավանականությունը հիսուն—հիսուն է»։ Նա նշեց, որ թեեւ ամեն ազատամարտիկի մահը վիշտ ու սուգ է բերել նրա ընտանիքին, բայց ապահովել է մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքը։ «Մեր զոհված ընկերները զրկել են մեզ սխալվելու իրավունքից»,–շեշտեց Սեյրան ՕՀանյանը։ Նախարարը երախտապարտ է, որ այսօր կան կազմակերպություններ ու մարդիկ, ովքեր իրեն խնդիրն են համարում այդ արժեքները վերարժեւորելը, հերոսական այդ իրադարձությունները պատշաճ կերպով նոր սերնդին մատուցելը։ 
Նրա ներկայացմամբ, պաշտպանական գերատեսչությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ. դպրոցները կցված են զորամասերին, կատարվում են փոխայցեր, առաջիկայում համագործակցությունը կդառնա եռակողմ՝ դպրոց—զորամաս—պատմամշակութային կոթող։ Միաժամանակ, ՊՆ կազմում ստեղծված՝ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության բաժիններից մեկն էլ արդյունավետ կհամագործակցի ՌՀԴ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ։ Առաջիկայում «Վարդանանք»—ն ու ՊՆ—ն կմշակեն համագործակցության ծրագիր ու ժամանակացույց, կլինեն այցեր հանրապետության զորամասեր։ Ս. Օհանյանը կիսում է այն տեսակետը, որ Հայաստանը տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմում, այդ խնդրի լուծմանն է միտված արդեն ստեղծված հատուկ կառույցի գործունեությունը։
Ամեն անգամվա պես շատ էին նախարարին ուղղված հարցերը. դրանք վերաբերում էին ինչպես արցախյան խնդրին ու տարածաշրջանի ռազմաքաղաքական իրողություններին, այնպես էլ նրա անձնական կյանքին։ Զոհված ազատամարտիկ Դուշման Վարդանի մայրը՝ տիկին Զարիկը, նոր սերնդին կոչ արեց այլեւս թույլ չտալ, որ Արցախի բարեբեր հողը կերակրի թշնամուն, ժամանակն է, որ այն պահի իր զավակներին։ Նա հավաստեց, որ հայրենիքի անվտանգությանը զավակներ տված մայրերը չեն լացում, չեն ողբում, այլ «Վարդանանք» ակումբի հետ մասնակցում են նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործին։ Նախարարը հայտնեց իր պատրաստակամությունը մարտի 9—ին՝ Դուշմանի ծննդյան օրը, այցելել նրա տուն—թանգարան։
Պատասխանելով հարցին՝ նախարարը զգուշորեն նկատեց, որ Հայաստանի եւ Արցախի շուրջ անվտանգության միջավայրը բոլոր կողմերից շատ անկանխատեսելի է եւ շատ արագ կարող է փոխվել։ Կոնկրետ հայ—թուրքական հարաբերություններում մեծ փոփոխություններ շուտով դժվար թե լինեն։ Նա հավաստեց, որ 1994 թվականի զինադադարից հետո հայկական կողմը որեւէ տարածք չի կորցրել, ավելին, սահմանների ճշգրտման ընթացքում որոշ հատվածներում առաջ են գնացել հօգուտ մեզ։ Ինչ վերաբերում է բանակում ռազմական հոգեբանների ինստիտուտի ներդրմանը, ապա մանկավարժական համալսարանն այս տարի կտա այդ ուղղությամբ մասնագիտացած շրջանավարտների առաջին սերունդը։ Բացի այդ, բոլոր հրամանատարներից պահանջվում է ձեռք բերել հոգեբանական գիտելիքներ, անձնակազմի հետ աշխատել մշակված մեթոդներով։ Ուսանողները մտահոգված էին նաեւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխություններով, որոնք նախատեսում են, որ 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները պետք է կատարեն պարտքը հայրենիքի առջեւ։ Ս. Օհանյանն ասաց, որ թե՛ որպես նախարար, թե՛ որպես քաղաքացիական անձ, ինքը կողմ է նման բարեփոխումների, թեեւ շատ խնդիրների շուրջ վերջնական որոշումներ չկան, քննարկումները շարունակվում են։ Ըստ նրա՝ բուհերն ավարտած 5600 երիտասարդների միայն կեսն է մեկնում ծառայության։ 
Ուսանողուհիներից մեկին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ ժամկետային զինծառայողները չեն կարող ազատորեն օգտվել բջջային հեռախոսներից։ Ս. Օհանյանի խոսքերով, բացի այն, որ հեռախոսները կարող են շեղել հագեցած կարգացույցով ծառայող զինվորին, դրանք նպատակահարմար չեն նաեւ անվտանգության տեսակետից։  
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ իրենք միշտ ուրախությամբ են հյուրընկալում նախարարին, իսկ գարնանային այս այցը հատկապես խորհրդանշական է, քանի որ հայ ժողովուրդն իր վճռորոշ հաղթանակները տարել է գարնանը։ «Վարդանանք» ակումբի մի շարք անդամներ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ ծավալած գործունեության համար արժանացան ԵՊՀ պատվոգրերի։ Կանանց միամսյակին ընդառաջ էլ Ս. Օհանյանը նվերներ էր պատրաստել զոհված ազատամարտիկների հարազատների համար, իսկ «Վարդանանք» ակումբի ակտիվ անդամները պաշտպանության նախարարի կողմից խրախուսվեցին։ 
Հ. Գ. Ի դեպ, նախարարի մեծ որդին հայրենիքի առջեւ պարտքը կատարելուց հետո ընտրել է նրա ուղին եւ ներկայումս վաշտի հրամանատար է։ Երկրորդ որդին, կիսատ թողնելով ուսումը, 18 տարեկանում մեկնել է բանակ, ծառայել Հադրութում, քանի որ Ս. Օհանյանն այդ ժամանակ Ստեփանակերտում էր ծառայում, երրորդն ընդամենը երեք տարեկան է, իսկ մարտի 1—ի ծնված դուստրն այս առումով հաշվից դուրս է։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
07-03-2009
www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20090307_5&flag=am


Կատեգորիա: Ինչ են գրում Վարդանանքի մասին... | Դիտումներ: 1792 | Ավելացրել է: Arshak | Աստիճան: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Մարտ 2009  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE ԵՊՀ Վարդանանք թերթ Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS Խրիմյան Հայրիկ ԵՊՀ «Վարդանանք» Shushan Լեոնիդ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ ГЕНОЦИД АРМЯН В ТУРЦИИ ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Մեծ Հայրենական պատերազմ Շուշիի ազատագրման օր Մայիսի 9-ը Բերդաձոր Ծառատւնկ ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank ԱՐՑԱԽ Yerablur Artsakh armenian genocide Ցեղասպանություն Հայոց ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում հայկական Droshak Yeraguyn ՀԵՀԿ Հոլոքոստ Պետրոս Ղևոնդյան Պետո Մարտիրոս Սարյան Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ ազատամարտ Yura Hovhannisyan 26-i Yura հաղթանակ հաղորդաշար ուսանող զոհված Տիգրան Սարգսյան ուսանող-ազատամարտիկ Արթուր Փարսադանյան 2010 2150 հոբելյան Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Հայրենապաշ Հանդբոլ Ավետիք Իսահակյան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական «ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ» ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆ ԳՈՒՆԴ Քրիստոս Ծնվեց Օրհնյալ է Հապետ Արշակյան

Copyright YSU "Vardananq" Club © 2026
Используются технологии uCoz