Հինգշաբթի, 2024-12-05, 5:15:25 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 3 из 8
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 7
  • 8
  • »
Հայրենասիրական երգեր
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:48:04 PM | Հաղորդագրություն # 31
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Հայկը Բելի դեմ ճակատամարտեց,
Հայոց Երկիրն էլ չարից ազատեց:

Կռիվ ու դավեն, կանցնեն ոնց երազ
Հա՛յը միշտ կապրի, կապրի՛ հավիտյան:

Հայոց ազգասեր, քաջերը մեռան,
Հանո՛ւն Զեյթունի ո՛ւ Մուսալեռան:

Հայոց Երկիրն էր ազատել կռվով,
Վարդա՛նը սրով, Մաշտո՛ցը գրով:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:48:50 PM | Հաղորդագրություն # 32
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Անտարբեր չես եղել հայ ազգիդ համար,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա,
Շրջի՛ր հայկական զորքերիդ առաջ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:

Մատաղ լինեմ քաջ Քեռուն, Սմբատին,
Որ հոգեառն էիր թըշնամիների,
Հաղթական բազուկդ շարժի՛ր վերստին,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:

Լսի՛ր հայ ազգի աղերսաբանը,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա,
Քեզ են սպասում մեր մեծ Արցախում,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանի՛կ փաշա:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:49:43 PM | Հաղորդագրություն # 33
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՆԴՐԱՆԻԿԻ ՔԱՅԼԵՐԳԸ

Ֆիդայական խումբ, գնանք Մուշ, Սասուն,
Մեր քաջ ընկերներ, մեզի կսպասեն,
Անդրանիկը քաջ, յուր ընկերներով,
Կսպասե գարնան, կուզե պատերազմ:

Մոտ է գարունը, շուտով կբացվի,
Հայու խոսքը քաջ, շուտով կլսվի,
Հայերը անվախ, հոգով միացած,
Հրացանն ուսներին, ոտքի են կանգնած:

Խմբապետերը, հոգով են երդված,
Ֆիդայու ուժով, գնում են առաջ,
Առաջ է կանգնած, Անդրանիկը քաջ,
Գոռում է, գոչում` կուզե պատերազմ:

Հերիք եղբայրներ, մենք շատ քնեցինք,
Բավական չէ մեզ, այսքան համբերել,
Մայր Հայաստանը, ձեռքից հանեցինք,
Հիմա ուժ ունինք, դարձյալ ետ կառնինք:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:50:46 PM | Հաղորդագրություն # 34
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Ով դու անմահ քաջ զորավար,
Հայոց պաշտպան դու Անդրանիկ,
Քեզ պես չի ծնել ամեն դար,
Ազգիս հերոս քաջ Անդրանիկ:

Քո սուրբ անունդ ամեն տեղ,
Միշտ խոսվում է քաղաք, թե գեղ,
Ինչպես Սասնո Դավիթն ահեղ,
Զագիր անցար քաջ Անդրանիկ:

Թշնամիքդ ահաբեկված,
Փախչում էին տուն-տեղ թողած,
Կտրիճների սուրը շողաց,
Հայոց պաշտպան քաջ Անդրանիկ:

Փառաբանենք զորավարին,
Ուխտենք նրա գերեզմանին,
Հայոց ազգի բարերարին,
Միշտ քեզ հիշենք քաջ Անդրանիկ:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:52:27 PM | Հաղորդագրություն # 35
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՍԱՍՆԱ ԱՀԵՂ ՄԱՐՏՈՒՄ

Սասնա ահեղ մարտում գելիգուզանցի Հափսեն
Էրկու մանչն իր ղրկեց – սարերը կռվի,
Ուր մենք քա՛ր կհալցունք, ջո՜ւր կդարձունք երկաթ...
Հերի՛ք էղնինք ծառա – տաճիկներուն վատ:

Մըր սո՛ւրբ Մարաթուկ, Անդոկ, Ծովասար կկանչի՛ն,
Չուր ե՞փ մեռուկ մենք մնանք, ամո՜թ էղնի մեզ,
Հայաստան չմնաց... ոտքի՛ ելեք, հայե՜ր,
Ձեզ ի մա՛րտ կկանչե Անդրանիկը քաջ:

Շա՜տ ենք թափել արյուն, չտեսա՛նք վառ գարուն,
Մեր աչքերուն միշտ լաց... չօգնե՛ց մեզ Աստված.
Ո՜վ փափկասուն դու լաճ, լաչա՛կ քաշիմ քու գլուխ –
Հօրի՞ ես կայնե, լա՛ո, ե՛լ ի գոտեմարտ...

Մըր կանանց ձեռքին մոսի՛ն, գոտկին փամփո՛ւշտ, կրծքին՝ մա՛նչ,
Նրանց դեմքին – խոր ցասում... փառք քեզի Սասո՜ւն.
Հայաստան չմնաց... ոտքի՛ ելեք, հայե՜ր,
Ձեզ ի մա՛րտ կկանչե Անդրանիկը քաջ:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:53:22 PM | Հաղորդագրություն # 36
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՖԻԴԱՅԻ

Բուք ու բորան, մութ գիշերին
Պտտում էր ֆիդային,
Փամփուշտները խաչկապ կցած,
Հրացաններն ուսերին:

Ա՜խ ֆիդայիններ, ջա՛ն ֆիդայիններ,
Ձեր մայրերը՝ Ձե՛զ մատաղ,
Մշո Սուլթան, Սուրբ Կարապետ՝
Ձեզի լինի՛ օգնական:

Դուք վախեցրի՛ք, թուրքն անօրեն
Քշի՛ք մեր սար ու ձորեն,
Չար թշնամու, ա՛չք վախեցավ՝
Ջան ֆիդայու գնդակեն:

Դաշտը թողո՛ւր, արոր ու լաճ,
Իմ մինուճար, ազի՛զ լաճ,
Մի քիչ խաղա՛ մոսինի հետ,
Որ էլ չտա՛ս օձին խարջ:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:54:00 PM | Հաղորդագրություն # 37
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԴԱՐՁՅԱԼ ՓԱՅԼԵՑ

Դարձյալ փայլեց, Սասնո գլխին,
Ազատության դրոշակ,
Կեցցե՛ Հայրենիք գոչելով,
Բարձրացուցին աղաղակ:

Թնդաց, որոտաց ձայներից,
Ողջ աշխարհը հայկական.
Խումբ-խումբ կուգան, հա՛յ զավակներ,
Հայրենիքին օգնության:

Գուրգեն, Վահան, Հրայր-Դժողք,
Քաջ Անդրանիկ զորավար՝
Տալվորիկի լեռներումը,
Շրջում էին անդադար:

Սարսափեցին թուրք ցեղերը,
Մինչ պալատը սուլթանի՝
Հրամայեց շուտ կործանել
Դիրքերը հայդուկների:

Ահա անգութ մեր թշնամին...
Սարսափելի տեսարան...
«Ժամանակն է վրեժ լուծել...»
Գոչե՛ց ձայնը հայկական:

Կրակ տեղաց հա՛յ քաջերի,
Բնակավայր դիրքերից,
Կոտորվեցին, թշնամիներ,
Ահռելի գնդակներից:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:54:48 PM | Հաղորդագրություն # 38
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԴՐՈՅԻ ԵՐԳԸ

Հայոց երկնքով անցեք հավքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարև տարեք դեպի տուն,
Ծեր արծվի պես մոլոր օտար ափերում,
Ծնող հողին կարոտ մտար հավերժ քուն:

Ելի՛ր դաշնակ Դրո՜ բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին քշի՛ր սարն ի վեր
Ձա՛յն տուր քո քաջերին քնած թե արթուն
Փրկի՛ր քո Հայրենիք չքնախ Սուրմալուն:

Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարվածից,
Չես վհատվել անգամ կրծքիդ խոր վերքից,
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի,
Դու քաջ զինվոր ազգի ու գաղափարի:

Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես կռվել ազգիդ կարոտով,
Ղարս ու Անի, Սուրմալու Բիթլիս հիշելով,
Փակվեցին աչքերդ հավիտյան քնով:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:55:50 PM | Հաղորդագրություն # 39
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԳԵՎՈՐԳ ՉԱՈւՇԻ ԵՐԳԸ

Սուլուխեն ստացանք լուրեր ահավոր,
Հայոց արծիվն ընկավ կռվում վիրավոր,
Կանաչ դաշտի միջին ավանդեց հոգին,
Մեր սրտերում հավերժ մնաց թանկագին։

Ելի՛ր Գևորգ ելիր դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար մեռնելը փառք է:

Հայոց արծիվների ճամփեքը փուշ է,
Վեր կա՛ց Գևորգ վեր կաց արդեն շատ ուշ է,
Կազմենք նոր-նոր խմբեր գնա՜նք Մուշ, Սասուն,
Թուրքերի զորքի մեջ գցենք վայնասո՜ւն։

Կտրի՛ճ Գևորգ Չաուշ դամբանեն վեր կաց,
Մշո սեգ սարերեն նորեն իջիր ցած,
Տարոնի քաջերն են մենակ մնացել
Ազատության համար կռի՛վ ենք գացե՜լ։


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:56:41 PM | Հաղորդագրություն # 40
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հազար իննհարյուր յոթ թվականին,
Չքնաղ մայիսի քսան և յոթին,
Օրն է բազմաշխատ մահվան Գևորգի,
Ֆիդայինների էն առյուծ քաջին:

Որ գրկած հողը հայրենի երկրի՝
Մոտ քսան տարի ծառայեց ազգին,
Կռվեցավ անվերջ հետը դուշմանի,
Ու հաղթեց մեկով նրանց հազարին:

Վերջին կռիվն էր կսպասեր քաջին՝
Պսակելու զինք փառաց երկնային,
Եվ ահա զորքը պաշարեց Սուլուխ,
Եռաց կռիվն էլ ինչպես հրաբուխ:

Թնդաց սրտերը տասնյակ քաջերու,
Կռվեցին անվերջ մինչև իրիկուն,
Իսկ երբ գիշեր էր, Գևորգին շալկած,
Գյուղեն դուրս ելան, գնացին տրտմած:

Ճամփեն աղաչեց քաջը մահամերձ.
- Հանգիստ ձգեք զիս, չանեք շնչահեղձ,
Դրեք ձիս այստեղ, ծածկեք խոտերով,
Գացեք ընկերներ, գացեք դուք բարով:

Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս Անդրանիկ քաջին...
Լացին ընկերներ, մոտեցան կարգով,
Համբուրեցին զինք ու անցան խմբով:

Հանգիստ փրկություն, քո սուրբ ոսկերաց,
Պատվավոր, հարգի անունդ անմոռաց,
Հայն էլ միշտ պիտի տոն է դարեդար,
Ազնիվ Գևորգի տոնը հավիտյան:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:57:29 PM | Հաղորդագրություն # 41
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՐԳԸ

Անդրանիկը քաջ ֆիդայիններով
Զինված, պատրաստված մոսին զենքերով,
Անցավ սար ու ձոր, յուր տասնյակներով՝
Սասուն, Խլաթ, Վան դարձան արյան ծով:

Շրջում անվեհեր փոքրիկ խմբերով,
Ընդդեմ թշնամուն կռիվ մղելով,
Կռվում քաջաբար, խրոխտ երգերով,
Վրեժ էր առնում՝ Հրայր հիշելով:

Առավոտ կանուխ, երբ որ արթնացան՝
Չորս հազար դուշմանով պաշարված տեսան,
Նրանց դեմ երեսուն քաջերով միայն,
Արձակ-համարձակ կռվել սկսան:

Անդոկ, Ծովասար մոսիններն ուսին,
Նորեն վանեցին դաժան թշնամուն,
Եվ շեն ու հպարտ հայոց գյուղերը,
Քաջ Անդրանիկին տվեցին ողջույն:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:58:13 PM | Հաղորդագրություն # 42
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՄՈՒՐԱԴԻ ԵՐԳԸ

Հայաստանեն եկած զինվոր,
Պատմե ինձի հայրենիքեն,
Անդրանիկի զինվորները,
Վրեժ լուծո՞ւմ են թուրքերեն:

Ուրա՛խ եղիր, դու հա՛յ աղջիկ,
Ունիս պաշտպան քաջ Անդրանիկ,
Մուրադի պես քաջ ֆիդայի,
Էլ ինչ է ուզում հայրենիք:

Գևորգ Չաուշ և Հրայրը,
Սարսափեցրին իսլամը,
Կոտորվեց ամբողջ բանակը,
Ազատված է Հայաստանը:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:59:03 PM | Հաղորդագրություն # 43
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐՆ ԷՐ, ՄԵՐՆ ԷԼ ԿՄՆԱ

Ոտքի ելեք հայե՜ր, հանուն հայության,
Ղարաբաղը մերն էր, մե՛րն էլ կմնա:

Առաջ հայեր, հայեր գոչե՛նք Ղարաբա՜ղ,
Մեծ Արցախը մերն էր, մերն է՛լ կմնա:

Հայեր դուք հայե՜ր, քաջարի եղե՜ք,
Որ տան մեր հողը՜, պապական:

Մեր Անդրանիկ փաշան, հա՛յ ազգի համար,
Զոհվեց քաջությա՜մբ, հա՛յ հողի համար:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:59:40 PM | Հաղորդագրություն # 44
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՌԱՔԵԼ, ՄՈՒՇԵՂ

Առաքել, Մուշեղ լեռներից իջան,
Ավերակ ջաղաց հոգի ջան, դարձան օդևան:

Դե՛, զարկեք տղերք, դե՛, զարկեք քաջ-քաջ,
Դե՛, զարկեք-զարկեք, նշան ի առաջ,
Տիրոջ սուրբ կամքով հոգի ջան,
Մենք կերթանք առաջ:

Առաքել ձայնեց «Մուշեղ իմ եղբայր.
Դուն հանգիստ կացիր հոգի ջան, ես կգտնեմ ճար»:

Առաքել, Մուշեղ, Սերոբ Խլացին,
Երեք կտրիճներ, հոգի ջան, նահատակվեցին:

Երկինք թող շնորհե նրանց վառ պսակ,
Մենք էլ միշտ հիշենք հոգի ջան նրանց հիշատակ:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երկուշաբթի, 2010-05-31, 11:00:42 PM
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 11:01:35 PM | Հաղորդագրություն # 45
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԴԵ ԵԿԵՔ ՄԻԱՆԱՆՔ

Սարդարապատը – փարոսն է հայ ազգի,
Ինքնորոշումը, ուղին հնամյա,
Եթե դու հայ ես՝ այս երգը կազդի՝
Քո կողմնորոշման, քո վճռի վրա:

Դե՛, եկեք եղբայրներ մենք միանանք,
Միասնության մեջ մենք անպա՛րտ մնանք,
Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք՝
Հայաստա՛նն ազատենք:

Մենք ուզում ենք, որ անկախ լինի Հայքը,
Որ ոչ մի հայ էլ պանդուխտ չլինի,
Հայրենիքի սիրով վանում ենք ահը՝
Որ երկիրը մեր միշտ ազա՛տ լինի:

Ամեն մի դար ունի իր նորույթները,
Եվ ամեն դար նոր սրբեր է կերտում,
Բայց հավերժ սուրբ է ազգ, հայրենիքը,
Եվ մենք նրան ենք զինվորագրվո՛ւմ:


***Լուսին***
 
  • Страница 3 из 8
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 7
  • 8
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz