Երեքշաբթի, 2024-12-03, 8:38:33 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 2 из 8
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 7
  • 8
  • »
Հայրենասիրական երգեր
LusinДата: Շաբաթ, 2010-04-03, 6:57:23 PM | Հաղորդագրություն # 16
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՁՈՆ ՎԱՐԴԱՆԻ

Իմ հայրենյաց հոգի Վարդան,
Հոգիս հոգվույդ էղնի ղուրբան,
Որ Տղմուտի ափերին քով,
Վաթսուն հազար կտրիճներով
Զարկիր-զարկվար ընկար քաջ-քաջ՝
Պարսիկ սփռած ի ձախ, ի աջ։

Իմ հայրենյաց հոգի Վարդան,
Անուշ Վարդան, Վարդան, Վարդան,
Հոգիս հոգվույդ էղնի ղուրբան,
Արյունդ կարմիր-կարմիր թափվավ,
Դաշտ ու ծաղիկ կարմրեցավ,
Լուսնյակն ելավ ամպի տակից,
Պաղ-պաղ թափվեց ցողիկն աչքից,
Որ հարյենյաց վարդեր բացվին,
Բլբուլն երգե դրախտի սարին։

Добавлено (2010-04-03, 6:57:23 PM)
---------------------------------------------
ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ

Մի ասուպ սահեց, անցավ երկնակամարով,
Հավքեր եկան ու անցան լուռ արտասվելով,
Ավա՜ղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մեկ լուր տարեք հավքեր մորը հայդուկի։

Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավա՜ղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման,
Թող լույս իջնի շիրիմիդ Թաթուլ Կրպեյան։

Դաշնակցական մարտիկ, ազգի քաջ զինվոր,
Մահվանդ լուրը գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ։


***Լուսին***
 
ArshakДата: Երեքշաբթի, 2010-04-13, 8:02:29 PM | Հաղորդագրություն # 17
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Karmir Kakachner (R. Hakhverdyan) -

Quote (RobI)
Կարմիր կակաչները

Գնացին տղերքը ու կորան հեռվում,
Ռումբերի պայթյունը սարերն է շարժում,
Կարմիր կակաչները ներկել են դաշտերը`
Ասես լեռներից մեր արյուն է հոսում…

Հեռացան տղերքը, կորան մշուշում,
Ետ գալու ճամփան էլ ոչ ոք չի հիշում,
Իսկ ձեր եղբայրները,մայրերն ու քույրերը,
Ձեր սիրելիները ձեզ են դեռ սպասում…

Իսկ դու շորորվում ես, հովի հետ ճկվում,
Ուր է քո գարունն ինչու՞ է ուշանում,
Դու իմ խնձորենի, իմ քույրիկ նազենի
Սիրածդ գարունը ու՞ր է չի գալի…

Դու ասես հարբել ես տաք գարնան ծոցում,
Հովի հետ նազում ես, հովի հետ խոսում
Ծաղկած խնձորենի իմ քույրիկ նազենի
Փեսացուդ գարունը քեզ մոտ է գալի…

 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-04-21, 11:39:58 PM | Հաղորդագրություն # 18
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Tatul Krpeyani Hishatakin (Karnig Sarkisyan) -

Quote (Lusin)
ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ

Մի ասուպ սահեց, անցավ երկնակամարով,
Հավքեր եկան ու անցան լուռ արտասվելով,
Ավա՜ղ Թաթուլն էր ընկել կռվում քաջարի,
Մեկ լուր տարեք հավքեր մորը հայդուկի։

Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար,
Վասն հայրենյաց դու նահատակվեցար,
Ավա՜ղ վերքերիդ համար չեղավ դեղ-դարման,
Թող լույս իջնի շիրիմիդ Թաթուլ Կրպեյան։

Դաշնակցական մարտիկ, ազգի քաջ զինվոր,
Մահվանդ լուրը գուժեց սրտեր բյուրավոր,
Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ,
Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ։

Добавлено (2010-04-16, 11:57:56 PM)
---------------------------------------------

Добавлено (2010-04-21, 11:39:58 PM)
---------------------------------------------
Petoyi hishatakin (Karnig Sarkisyan)

Պետոյի հիշատակին

Գարահիսար լեռան կրծքին՝
Նա էլ ընկավ վիրավոր.
Կուրծքը պատռած, սիրտն էլ խոցված,
Չար թշնամու գնդակով։

Ժեյռոտ լեռան լերկ կատարից,
Վա՛ր սլացիր, սև արծիվ,
Թևերդ բաց, լայն թևերդ
Ու ջիվանուն հո՛վ արա։

Խոցված սրտից մուգ արյունը,
Կաթիլ-կաթիլ կը ծորա…
Ա՜խ, ջիվանու կյանքն է հոսում,
Ցավոտ կրծքի լայն վերքից…։

Ժեյռոտ լեռան լերկ կատարից,
Վա՛ր սլացիր, սև արծիվ,
Թևերդ բաց, լայն թևերդ
Ու ջիվանուն հո՛վ արա։


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Ուրբաթ, 2010-04-16, 11:59:18 PM
 
mherДата: Երեքշաբթի, 2010-04-27, 10:21:14 PM | Հաղորդագրություն # 19
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 1
Մրցանակներ: 1
Համբավ: -1
Статус: Կապի մեջ չէ
Բարի արագիլ

Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան, ունեմ օթևան
Ազատ Հայրենիք, երջանիկ երկիր,
Երջանիկ, երջանիկ երկիր։

Բարի արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ,
Բույն հյուսիր ծառին,
Բարդու կատարին։

Իմ բալիկների աստդերն են շողում
Հույսով անթառամ,
Վարդերով վառման,
Վշտերս դառան ժպիտներ շողուն, ժպիտներ, ժպիտներ շողուն։

Բարի արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ,
Բույն հյուսիր ծառին,
Բարդու կատարին։

Արագիլ, ինձ հետ ուրախ՜ թող երգի
Յայլա ու վրան,
Հանդեր հոտեվան,
Արտեր, այգիներ, մանուշակ երկինք,մանուշակ, մանուշակ երկինք։

Բարի արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ,
Բույն հյուսիր ծառին,
Բարդու կատարին։

 
LusinДата: Ուրբաթ, 2010-05-07, 9:28:54 PM | Հաղորդագրություն # 20
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅԻ ԱՉՔԵՐ

Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լույսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպես խնդուն:

Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:

Հայի աչքեր` ջահեր հույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի`
Շողով լցրել երկիրը մեր:


***Լուսին***
 
LusinДата: Ուրբաթ, 2010-05-07, 9:30:41 PM | Հաղորդագրություն # 21
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅԱՍՏԱՆ

Խոսք` Հ. Ղուկասյանի
Երաժշտ.` Ա. Այվազյանի

Իմ երկրի վրա շողում է սարը Արարատ,
Եվ խաղողը մեր ժպտում է քաղցր ոսկեհատ:
Փայլփլում է մեր Սևանը, լույս տալիս անվերջ,
Ու ծաղկում է Երևանը, իմ քաղաքը պերճ:

Թնդա՛ զվարթ, իմ երգ վարար,
Անցի՛ր աշխարհն արար,
Դու իմ սրտից թևեր առար,
Շողա՛, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արևաշող իմ Հայաստան:

Քաջագործ են ջահելները,
Մեր գարունն են թանկ,
Իմաստուն են ահելները,
Փառքն են ու պարծանք.
Ալվան վարդ են ծաղիկները,
Սերն է իմ վկա,
Ով տեսնի հուր աչիկները,
Էլ հանգիստ չկա:

Թնդա…

Դաշտերում ուրախ հնչում է
Երգը անսպառ,
Թասերում կարկաչում է
Գինին ոսկեվառ.
Կուռ պողպատ է մեր երկիրը,
Հողը` ծաղկավետ,
Աստղափայլ են երգն ու գիրը,
Ռուսիան է մեզ հետ:

Թնդա…


***Լուսին***
 
LusinДата: Ուրբաթ, 2010-05-07, 9:33:51 PM | Հաղորդագրություն # 22
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱԶԳ ՓԱՌԱՊԱՆԾ

Խոսք` Ա. Գրաշու
Երաժշտ.` Ա. Բաբաջանյան

Հայաստան աշխարհ դու մեր կարոտն ես, նոր կյանքով անմար,
Քո ճամփան հնում արնոտ ու քարոտ էր, դու ծաղկիր հիմա:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ,
Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ փառապանծ:
Լա-լա-լա-լա…
Հեյ ջան, սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է,
Ազգ իմ փառապանծ:

Բարձրացնենք սիրով մեր սուրբ գավաթը հանուն հայության,
Թող անմար պահի նա իր հավատը հուր ու հավիտյան:
Ուր լինենք, հավետ մեր լույս փարոսը տունն է հայրենի:
Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի:

Փառքդ թռչում է…



***Լուսին***
 
LusinДата: Ուրբաթ, 2010-05-07, 9:41:39 PM | Հաղորդագրություն # 23
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՅՍՏԵՂ ԵՄ ԾՆՎԵԼ

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք...
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե,
Աշունդ ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ...
Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Եվ խնդություն և թե վիշտ,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրել եմ, Իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի , դու Երևան,
Ամեն հայի հույսի դու Երևան:


***Լուսին***
 
LianaДата: Երեքշաբթի, 2010-05-25, 11:59:40 PM | Հաղորդագրություն # 24
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 3
Մրցանակներ: 1
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Անառիկ ամրոց, հպարտ իմ Շուշի
Բախտակից եղբայր Կարսի ու Մուշի
Քիչ էլ դիմացիր հայ գնդերը քաջ
Շուտով կլինեն դռներիդ առաջ:

Գիս սարի կողմից հենց փչի քամին
Թող սարսափահար լինի թշնամին
Եվ թող իմանա մեր ոսոխը նենգ
Որ այսուհետև չենք ներելու մենք:

Հրաման տվեց ԿՈՄԱՆԴՈՍԸ քաջ
Լույսը չբացված գրոհենք առաջ
Քաղաքը բոլոր կողմերից պատենք
Այսօր մենք պետք է Շուշին ազատենք:

Ելան տղերքը, կռիվներ ահեղ
Եվ հաղթանակներ մեծ ու փառահեղ
Ամբողջ հայության իղձը կատարվեց
Հայի սիրելի Շուշին ազատվեց:

 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:40:04 PM | Հաղորդագրություն # 25
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՐԾԻՎ ՍԼԱՑԻՐ

Արծիվ սլացի՛ր, Տաճկահայաստան,
Գնա, դու հասի՛ր Էրզրում ու Վան,
Գնա, դու ասա, որ կգանք զորքով,
Ուխտ ենք մենք արել խաչով ու սրով:

Արծիվների բույն՝ չքնաղ Տալվորիկ,
Քո մեջ փառք առավ հերոս Անդրանիկ:
Սերոբ ու Գևորգ, Հրայր, Արաբո,
Հենդոն մշեցի, քաջն Մախլուտո:

Ֆիդայական խմբերով մենք կերթանք առաջ,
Շուն թուրքերուն տանք արժանի հարված,
Սուրբ եռագույնը թո՛ղ միշտ փողփողա,
Նրանց հիշատակ՝ ով ողորմածա:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:41:45 PM | Հաղորդագրություն # 26
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՐԱԲՈ

Արաբոն ընկել էր կռվում քաջարի,
Գնա՛նք հայեր, գնանք ընդդեմ թուրքերի,
Մարութա լեռների առյուծն էր ընկել,
Վրեժը մեր սրտում գնա՛նք թուրքի դեմ։

Արաբո, Արաբո քա՛ջ ֆիդայապետ,
Գնա՛նք հայեր գնանք կռվենք թուրքի դեմ։

Արցունքոտ աչքերով կռվում են տղերք,
Շուն թուրքերի սրտում խրում են սրեր,
Ընկավ ազգի հերոս քաջ ֆիդայապետ,
Վրեժը մեր սրտում գնա՛նք թուրքի դեմ։

Մեր Հայոց լեռներում անդորրեր ընկել,
Էլ չի հնչում երգը, հայդուկի պարը,
Ֆիդայու աչքերում արցունք էր ընկել,
Ավա՜ղ, Արաբոյի արյուն էր հեղվել։


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:42:37 PM | Հաղորդագրություն # 27
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԲԻԹԼԻՍԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

Բիթլիս քաղաք՝ շատ լեռնային,
Չկար նամակ Անդրանիկից,
Առավոտյան արշալույսին,
Հաշիվ չկար թուրքի զորքին:

Թուրքի զորքը թնդանոթներով,
Հայ կտրիճներ՝ մոսիներով,
Քաջ Անդրանիկ յուր փայլուն սրով,
Ջարդեց թուրքեր հազարներով:

Դե շուտ կանչե՛ք Կայծակ Վահանին,
Քաջաց հերոս Անդրանիկին,
Ձա՛յն տվեք հայդուկ, Հրայրին Դժոխք՝
Թող շուտ հասնի մեր հավարին:

Թուրքի զորքը, խուճապի անցավ,
Քաջ Անդրանիկ ուրախացավ,
Հասեք տղերք, ջարդեք հազար,
Թուրքից մաքրեք հողը հայկական:

Դուն պիտի փրկես ամբողջ Հայաստան,
Սասուն, Անի, մայրաքաղաք Վան,
Տիգրանակերտից մինչև Շավարշյան,
Պիտի ծածանվի դրոշ հայկական:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:43:36 PM | Հաղորդագրություն # 28
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ԵՐԳԸ

Ով որ քաջ է, ի՞նչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ-պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրողը թող գա:

Այս հինգ դար է՝ մեզ կսպանեն,
Բռնի՝ կրոնքից կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա:

Կռվենք, պարպենք ու վերջանանք
Կամ զենքերով կյանք ստանանք,
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա:

Մերթ ի Սասուն, մերթ ի Սիփան
Կռիվ անենք միշտ անխափան,
Կռվելով փրկենք Հայաստան,
Սերոբ քաջին սիրողը թող գա:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:44:36 PM | Հաղորդագրություն # 29
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԵՐԳԸ

Արազ ափին, ծնված ընկեր,
Քո Արազին ես, մատաղ,
Մութ բանտերում, տանջված ընկեր,
Սուրբ տանջաքիդ ես մատաղ։

Հուռա՛-հուռա՜, հուռա՛-հուռա՜,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա։

Ցար վախեցավ քեզ աքսորեց,
Իր աշխարհեն շատ հեռուն,
Մեզ մոտ եկար, բարով եկար,
Նոր իդեալներ մեզ բերիր:

Արյան դաշտում, կռվի դաշտում,
Սուրդ շողաց, քա՛ջ Նժդեհ,
Հուռա՛, առա՜ջ, դու գոչեցիր,
Կուրծքդ խաչով զարդարեցիր։

Չենք մոռանա, Հայկասարը,
Ուր զոհվեցին ութ զինվոր,
Չենք մոռանա, մեր զորավար,
Պիտի հիշենք դարեդար։



***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երկուշաբթի, 2010-05-31, 10:46:09 PM
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-05-31, 10:47:10 PM | Հաղորդագրություն # 30
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԶԱՐԹԻՐ ԼԱՈ

Սուլթան ասքյար, զորք ժողովել,
Եկել Մշո դաշտն է պատել,
Սուլթան կուզե ջնջիլ մեզի,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:

Ախ, ինչ ասեմ շուն ասքյարին,
Որ սպանեց, ջոջ Ապոյին,
Մըր հույս թողեց, օրորոցին,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:

Խեղճ Մշեցին, մեռավ լալով,
Օտար երկրներ ման գալով,
Մեռավ թուրքին, խարջը տալով,
Զարթիր լաո, մեռնիմ քեզի:


***Լուսին***
 
  • Страница 2 из 8
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 7
  • 8
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz