Բանաստեղծություններ
| |
Lilit | Дата: Երկուշաբթի, 2010-11-15, 1:05:49 AM | Հաղորդագրություն # 106 |
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| Վարդ կարմրաթույր, Քո խենթացնող բույրը որ կա, Սիրո քաղցր շունչն է որ կա, Քո ժպտացող թերթիկների քնքուշ ժպիտը լուսավոր Սիրո նուրբ ու քաղցրանուշ համն է որ կա: Իսկ փշերը... սուր փշերը... Օ՜, դա սիրո, դաժան սիրո սուր փշերն են, Որ խոցում են սիրուց գերված, անօգնական ու խեղճացած մի խենթուկի, Ով ձգտում է պոկել սիրո անուշաբույր ու քաղցրանուշ «թերթիկներից»: Լ. Խաչատրյան
Lilit
Հաղորդագրությունը ձևափոխել է Lilit - Երկուշաբթի, 2010-11-15, 1:09:31 AM |
|
| |
Lusin | Дата: Երկուշաբթի, 2010-11-15, 6:56:32 PM | Հաղորդագրություն # 107 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| Եվս մեկ բացահայտում ինձ համար։ Ապրես Լիլ ջան
***Լուսին***
|
|
| |
Karenvh9680 | Дата: Չորեքշաբրի, 2010-11-17, 2:52:53 PM | Հաղորդագրություն # 108 |
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| Բացահայտումը թուլ է ասված, շատ ապրես Լիլիթ ջան,այսքան տաղանդավոր բանաստեղծներ ունենք մեր կողքին, արագությամբ բոլորդ բացահայտեք Ձեզ
Կարեն
Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Չորեքշաբրի, 2010-11-17, 2:53:39 PM |
|
| | |
RobI | Дата: Հինգշաբթի, 2010-11-18, 4:34:38 PM | Հաղորդագրություն # 110 |
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Ըհը տաղանդավորն ով է, ումն էր ասում...Վայ Լիլուլյա, Լիլուլյա... շուտ ասեիր...
...Շուշաննա...
Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Հինգշաբթի, 2010-11-18, 4:36:47 PM |
|
| |
AniYen | Дата: Չորեքշաբրի, 2010-11-24, 12:46:23 PM | Հաղորդագրություն # 111 |
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
| Ընտրություն Չկա, անկասկած և..., և...-ը Չկա: Կա լոկ ...կամ... Քանզի, Չկա և սպիտակ, և սևը Չկա: Կա միայն Կամ սև, կամ սպիտակ Եվ այդ, Շատ ուշ հասկացա... Բայց և իմացա, Որ ՈւՇ-ը դա դեռ ԵՐԲԵՔ-ը չէ, ոչ: Եվ դեռ ժամանակ կա ասելու. - Ո’Չ: Խժռող մութ սևին, Բայց ոչ Մեծ Լույսին: Այո, կա նաև անշուք մոխրագույն, Բայց այն շատ դառն է իբրև կյանքի գույն... Արևածագ Արևածագ, Ի՞նչ ենք զգում բառն այս արտաբերելիս: Արևածագ, Ի՞նչ ենք զգում օրվա ծնունդ տեսնելիս: Արևածագ, Վարդակարմիր, ի՞նչ է լցնում մեր հոգին Արևածագ, Կարծես մի գիր՝ դաջված այրվող մեր սրտին: Ժայռի ծայրին կարծես վառոդ Բոցկլտում ես, հուրհրում: Եվ Աստծո ամեն առավոտ Նոր հույս ես մեզ պարգևում: Քո վարդագույն բոց շողերով Սիրո հյուսեր ես հյուսում, Եվ քո շուրջը պտտելովª Հյուսերով մեզ պարուրում: Ճիշտ է, երբեմն ամպերը Խանգարում են քեզ և մեզ, Եվ ծածկելով քո շողերը՝ Կայծակներ են հղում մեզ: Որոտում են, արձագանքում, Հեղեղի մեջ մեզ առնում: Ոմանց քշում են, խժռում, Մթության մեջ կործանում: Բայց կան մարդիկ, որոնց սրտում Արևածագն է վառվում, Եվ ցոլանքն այդ պահող մարդուն Կայծակները չեն հասնում: Հեղեղներից փրկվում է նա, Պայքարում է ու տքնում, Քանզի հոգում պահում է նա Արևածագն անհատնում: Ու նա գիտի, որ մի վառ օր Արևածագն իր ներքին Կբոցկլտա կարծես մի նոր Հավերժական այգ կյանքի:
Անի Ենոքյան
Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Չորեքշաբրի, 2010-11-24, 12:51:22 PM |
|
| |
Karenvh9680 | Дата: Հինգշաբթի, 2010-12-23, 6:45:36 PM | Հաղորդագրություն # 112 |
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| Ան ով է ՞Ընտրության՞ հեղինակը ?
Կարեն
|
|
| |
Lusin | Дата: Չորեքշաբրի, 2011-01-05, 7:00:13 PM | Հաղորդագրություն # 113 |
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
| ... Արի՜, Նո´ր Տարի, Բայց այսպե´ս արի, Եվ ոչ թե այնպե´ս, որ ձյունը ճերմակ, Դառնա վարակի սավան ու վերմակ, Եվ որ անձրևի ջուրն աստվածային Մարդու արյունը ջրի վերածի, Որ ճառագա´յթը, ճառագա՜յթն անբիծ Մկրտվի իբրև մի ահեղ ու պիղծ Նոր հիվանդության դիվային անուն, Որից մինչև իսկ մահն է մահանում… Արի՜, Նոր Տարի, Գալուստդ բարի՜։ Եվ արթնացրո´ւ քո թաքուն քայլքով Ուշ մնացածին, Քնով տարվածին։ Տո´ւր ապաքինում հոգով ցավածին Հիասթափվածին՝ նոր մի հիացում, Սիրաթափվածին՝ մի նոր միացում։ Ձեռքից հավատը փախուստ տվածին, Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, Տո´ւր նոր հավատի կապակուռ թևեր, Մանկանը՝ մեծի մտքի լիացում, Մեծին՝ մանուկի անարատություն, Տափարակներին՝ Արարատություն, Իսկ Երկրագնդին՝ մի առատություն, Որ նրա վրա Քաղցը այսուհետ Չունենա ո´չ մի կայսրություն ու գահ, Ու սարսափնիրեն թագակիր չզգա. Որ Ազատությունն իր բառը գունեղ շապիկը ճեղքած Տրվի ճախրանքին… Պ.Ս.
|
|
| |
RobI | Дата: Կիրակի, 2011-01-16, 4:43:03 PM | Հաղորդագրություն # 114 |
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ Ու քեզ հետ նաև ... անհնարինը` Ա՛յն գոհությունը, Ում չի հանդուրժում մեր գոյությունը: Ուրմեն ի՞նչ անել, Ինպե՞ս սիրել քեզ - սիրվել քեզանից և ... ... Էլ չուզենալ Ոչի՜նչ ավելի. Սեփական իղձը դավաճանի պես, Գամել չորս մեխով, Սեփական ցավին Չորստապակ մեղր քսել ու կլլել` Տհաճ, բայց բուժիչ դեղահատի պես, Սեփական մտքից Կտրել ուղղանկյուն մի քառակուսի Ու վրան գրել սեփական արյամբ, "ԵՂԱԾՆ ԷԼ ՇԱՏ Է" Գրել ու մեխել սեփական ափին, ԵՎ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ` Դասը չիմացող աշակերտի պես...
... ՍԵՎԱԿ...
...Շուշաննա...
|
|
| |
RobI | Дата: Կիրակի, 2011-01-16, 4:49:15 PM | Հաղորդագրություն # 115 |
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| *** Մենք իրար ձեռք չսեղմեցինք Եվ չասեցինք իրար անուն, Լոկ ժպտացիր դու գեղեցիկ, Ես հայացքով ողջունեցի, Ե՞րբ են այդպես ծանոթանում... Մենք իրար ձեռք չսեղմեցինք, Բայց ծանոթ ենք իրար արդեն, Դու իմ երազն ես գեղեցիկ, Որ իմ ձեռքով ստեղծեցի, Բայց չեմ կարող ձեռքով քանդել... Վաղուց արդեն ծանոթ անուն Ու սիրելի դեմք ես դարձել, Որ վայելքներ է խոստանում, Աչքով կանչում, ձեռքով վանում, Ուզում է ինձ քաղցր տանջել... Ես ուրիշին եմ պատկանում, Դրա համար օտար եմ քեզ, Դրա համար ես ինձ վանում, Այդ է գոնե խոստովանում Հայացքը քո պարզ ու անկեղծ... … Ծանոթներ ենք ապօրինի, Չսեղմեցինք մենք իրար ձեռք, Բայց ե՛կ, այսօր մի վարանի, Սեղմենք իրար մի գրկի մեջ, Ծանոթանանք այսօր նորից Օրինաբա՜ր, ապօրինի՜… ... ՍԵՎԱԿ ...
...Շուշաննա...
Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Կիրակի, 2011-01-16, 4:53:25 PM |
|
| |
RobI | Дата: Կիրակի, 2011-01-16, 5:00:06 PM | Հաղորդագրություն # 116 |
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ, Եթե քնած եմ՝ քնից արթնանալ, Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ, Եղածով երբեք չհանգստանալ Եվ չասել, թե իմ արածն արեցի: Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի, Չասել, թե արդեն փառքին տիրեցի, Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի, Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի. Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի Եվ վայելում եմ տունս բախտավոր: Չթվալ արդար՝ եղած մեղավոր, Մեղավոր պահին՝ հանցանքը քավել, Քավելու համար չըղձալ հատուցում Եվ հատուցումով չհպարտանալ... Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ...
...Շուշաննա...
|
|
| | |
RobI | Дата: Չորեքշաբրի, 2011-01-26, 0:18:30 AM | Հաղորդագրություն # 118 |
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Այ մարդ էս Լիլիթը լռիվ խայտառակա, այ Լիլ ջան էտ էլ Սևակիննա, ուղակի մոռացել եմ նշել, ես իհարկե շոյված եմ որ դու իմ մասին այդքան լավ կարծիքի ես
...Շուշաննա...
Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Չորեքշաբրի, 2011-01-26, 0:19:23 AM |
|
| |
Arshak | Дата: Երկուշաբթի, 2011-02-14, 6:01:27 PM | Հաղորդագրություն # 119 |
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Ռուբեն Սևակ Ինչո՞ւ Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր, Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր. Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր. Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր… Կապույտ աչվիդ երբ որ բացիր, Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր. Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր, Դուն գուժկան մռունչս ընտրեցիր… Ես կերթա՛մ մի՜շտ, անծայրածի՜ր Դամբաններն են ոտքիս հետքե՛ր, Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր, Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր… Կայրի՜ն աչերըդ սևածիր, Պիտի մեռնիս, այդպես մ'երգեր, Քեզի փոքրիկ սեր մը պետք էր, Դուն Սեր–Աստվա՛ծը սիրեցիր…
|
|
| |
RobI | Дата: Երեքշաբթի, 2011-02-15, 9:39:00 PM | Հաղորդագրություն # 120 |
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
| Թափառումը Ու ահա ամբողջ գիշեր կ'շրջիմ, Հիմա՜ր, խեղճ հիմա՜ր։ Խելքս առիր շատո՜նց, կյանքս առ, Փրկիչ իմ, Աստվա՜ծ, մեր հիմա՜ր։ Ի՞նչ կնայիք ինձ, հոգեվարք աչեր, Հիմա՜ր եմ, հիմա՜ր։ Երնե՜կ, կ'մեռնիք. մինչ ես կ'ապրիմ դեռ Այս կյանքը հիմա՜ր։ Կռվի դաշտերով տարի առանձին Ստվերս հիմա՜ր, Շնորհ չրին գնդակ մ'ալ ինձ, գոռացին «Հիմա՜րն է, հիմա՜ր»։ Դե՜հ, մտիկ ըրեք, դուք որ կ'խորդաք Այս մահով հիմար, Արյունով շաղված պատմություն մը տաք, Հիմա՜ր, ա՜հ, հիմա՜ր։ . . . ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ . . .
...Շուշաննա...
|
|
| |
|