Հինգշաբթի, 2024-12-05, 5:17:09 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Բանաստեղծություններ
LusinДата: Երեքշաբթի, 2010-05-11, 7:53:37 PM | Հաղորդագրություն # 16
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
(Հովհաննես Թումանյան)

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:


***Լուսին***
 
LusinДата: Երեքշաբթի, 2010-05-11, 7:55:48 PM | Հաղորդագրություն # 17
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԱՐԱԳԱԾԻՆ
(Ավետիք Իսահակյան)

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան
Կայծակեղեն թրերի,
Գագաթներդ՝ բյուրեղ վրան
Թափառական ամպերի։
Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,
Լճակներդ՝ լույս-փերուզ.
Առուներդ՝ մեջքիդ փայլուն
Պերճ գոտիներ ոսկեհյուս։
Աղբյուրներդ գիշեր ու զօր
Խոսքի բռնված իրար հետ,
Վտակներդ գիլ ու գլոր
Աբրեշումե փեշերեդ։
Թիթեռներդ՝ հուր-հրեղեն
Թռչող-ճախրող ծաղիկներ,
Զառ ու զարմանք երազներեն
Պոկված ծվեն-ծվիկներ։
Ծիրանավառ դու թագուհի,
Բուրումների դու աղբյուր,
Ծաղիկներդ հազար գույնի,
Հազար անուն, հազար բույր։


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 9:28:37 PM | Հաղորդագրություն # 18
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ
(ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ)

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։
Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚
Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚
Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ
եղեցկի՛ն‚
Բարու՛ն‚
Վսեմի՛ն‚
Լավի˜ն…
Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…
Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚
Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։
Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝
Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚
Ջանացել ենք մենք ամենքի՛ համար.
Շինել ենք կամուրջ‚
Կապել ենք կամար‚
Ամե˜ն տեղ հերկել‚
Հասցրել բերքեր‚
Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝
Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚-
Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚
Մեր հոգուց՝ մասունք‚
Եւ նշխար՝ սրտից…

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ -
իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
իտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…
Հօգուտ արդարի եւ արեգակի
իտենք քվեարկել մեր կյանքով նաեւ…
Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝
Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել.
Իսկ եթե պետք է խավարը ցրել՝
իտենք մոխրանալ որպես վառ կերոն.
Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚
Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով…

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք -
Մազ հաեյ են ասում։
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք։


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 9:29:47 PM | Հաղորդագրություն # 19
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅԱՍՏԱՆ
(ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ)

Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա'ծ,
Իմ փառապա'նծ:
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել.
Դու` խաղողի խչմարված վազ,
Վշտերդ` ջուր, ինքդ ավազ.
Դու` բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու` կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու` Զվարթնոց-ավեր տաճար,
Կոմիտասյան ծիրանի ծառ.
Դու` ջրաղաց խորունկ ձորում,
Դու` հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու` նե'տ, նիզա'կ, մկո'ւնդ կոպիտ,
Դու` հայրենի ծխանի ծուխ,
Դու` անգի'ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ...
Իմ փառապա'նծ,
Իմ տառապա'ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու մրգերի շտեմարան,
Ոսկևազյան գինու մառան.
Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու Սևանի վառվող կոհակ.
Երևանի սյուն ու խոյակ.
Դու` հանգրվան, կանչող փարոս,
Դու հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի
ՈՒ վճիտ աչք ցամքած լացի.
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի'ն ու նո'ր իմ Հայաստան:


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 9:31:41 PM | Հաղորդագրություն # 20
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
***
(ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ)

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում:

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 9:34:44 PM | Հաղորդագրություն # 21
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
(ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ)

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչո՞ւ է այսպես։

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչո՞ւ է այսպես։

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչո՞ւ է այդպես։

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է,

Կլինեմ, կմնամ այսպես:


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 9:36:04 PM | Հաղորդագրություն # 22
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
(ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ)

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 9:37:12 PM | Հաղորդագրություն # 23
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
***
(ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ)

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 9:38:48 PM | Հաղորդագրություն # 24
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
***
(ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ)

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս,
Հայերեն են հորդում ջրերդ:

Հավքերդ երգում են հայերեն,
Խոփերդ հերկում են հայերեն,
Հայերեն են տոկում գրերդ:

Արևդ հայերեն է ծագում,
Ծառերդ հայերեն են ծաղկում,
Հայերեն են պայթում բառերդ:

Հունդերդ ծլում են հայերեն,
Ձեռքերդ կռում են հայերեն,
Հայերեն են լռում քարերդ:

Ձորերդ շնչում են հայերեն,
Զոհերդ ննջում են հայերեն,
Հայերեն են տանջում ցավերդ:

Որքան էլ ձեռքից գնացել,
Դու էլի հային ես մնացել,
Հայերեն են հառնում սարերդ:

Թող Աստված եղածը պահի,
Եվ հետո ինչ էլ պատահի,
Ձյուներդ հայերեն են լալու,
Գարունդ հայերեն է գալու,
Հայերեն են գալու դարերդ......


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-05-12, 9:40:53 PM | Հաղորդագրություն # 25
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ
(Գևորգ Էմին)

(Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...)

Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին,
Ուր ծիրանն է հասնում ճյուղին,
Ուր կտրին չիրն է քաղցրանում,
Ուր հոտը սարն է բարձրանում,
Ուր փեշի տակ Արագածի,
Տան կտրին նստած հացի,
Ձայն են տալիս իրար հերթով
Եվ գյուղամեջ գալիս խմբով,
Աղջիկները՝ կարմիր հագած,
Տղաները՝ փուշի կապած.
Երբ զուռնան իր ձայնը զլում՝
Դափի բերնից խոսքը խլում,
Աշնակ գյուղից հյուր է կանչում
Շղարշիկին ու Աղաքչուն,
Կաթնաղբյուրին, Դավթաշենին,
Իրինդին ու Սասնաշենին,
Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք,
Եկեք Սասնա պա՜րը պարենք:

... Թող Սասունն իր պարը պարի,
Բայց դու դեռ մի՛ ծափահարի.
Այլ հասկացիր, թե այս պարով՝
Մերթ Անդոկից գրոհ տալով,
Մերթ գաղթելով սար ու քարով,
Մեկ խնդալով ու տաս լալով,
Սասունը քեզ ի՛նչ է ասում...
Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,
Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն...

Սասնա սարեր՝ մեջ ամպերուն,
Սասնա ջրեր՝ մեջ վիհերուն,
Ամեն սարին՝ մի վանք ու բերդ,
Ամեն ջրին՝ ջաղացի հերթ,
Ամեն քարից ջո՛ւր էր գալիս,
Աչքն ո՜ւր թեքվեր՝ դո՜ւր էր գալիս.
Երկնուց իջնում էր մանանա՛...
Ի՜նչ մանանա՝ լավ մահանա՜, -
Որ Սասունցի հարս ու աղջիկ,
Դաշտ իջնեին խունջիկ-մունջիկ,
Գազպայի տեղ նա՜զ քաղեին,
Հոտաղ տղի սիրտ դաղեին.
Որ հայրական հին տան կողքին,
Անտառի մեջ, ժայռի ճեղքին,
Մի նոր քողտի՛կ ավելանար,
Մի խորոտիկ հա՛րս մայրանար,
Նոր օրորո՛ց գնար ու գար.
Բարին լինե՛ր, չարը՝ չգա՜ր...

Հեյ վա՜խ, Սասնա բանձրիկ սարեր,
Հեյ վա՜խ, Սասնա քաղցրիկ ձորեր.
Զուռնան էսօր թե նվագեր՝
Եկող ամռան կարձագանքեր
Սասնա ամեն թուփ ու քարից.
Ու թե դհոլն էսօր թնդար,
Մինչև աշուն, դեռ անդադար,
Ամեն գիշեր ու ամեն օր
Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից
Ցա՜ծ կիջնեին գլոր-գլոր...

Բարին լինե՛ր, չարը չգա՜ր...
Բայց թե լինես միայն մի բուռ,
Դու սի՛րտ լինես՝ չորս կողմը՝ քա՛ր,
Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար,
Աղո՛թք անես թե խաչհամբո՛ւյր,
Չարի ձեռքից պրծում չկա՜...

Եվ դեռ “գաթեք թոնիրն ի կախ”,
Եվ դեռ հարբած՝ փեսա, աներ,
Մինչև մերիկն ասեր “հեյ վա՜խ”,
Փեսան գոմից բերդա՛ն հաներ,
Զուռնեն չոլում ընկած մնաց,
Դափը՝ գլոր-գլոր գնաց,
Եվ ով ողջ էր՝ սարերն ընկած,
Գերանդու տեղ բերդան գրկած,
Մեկ ապրելով, տաս մեռնելով,
Մեկ զարկելով, տաս զարկվելով,
Թողին Սասնա զմրուխտ սարեր,
Դավթի ջաղացն ու իր քարեր,
Եկան ռուսի հողը հասան,
Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան,
Տեսան ավեր ու կոտորած,
Եվ ի՜նչ մնաց... մի Սասնաշեն,
Մի Բազմաբերդ ու Դավթաշեն,
Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի,
Մի խեղճ Իրինդ ու Շղարշիկ
Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ...

Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր,
Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա.
Հեյ վա՜խ, Սասնա զուլա՛լ ջրեր,
Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա.
Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝
Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա...

Եկան, դրին քարը քարին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝
Դուշմանն եկավ խառնեց իրար.
Մինչև արյունը թանձրացավ,
Կարմիր գույնի դրոշ դարձավ,
Մինչև մանգաղն ելավ հողից,
Մուրճը պոկվեց սալի կողքից,
Ու երկուսն էլ, եղբոր նման,
Այդ դրոշի վրա ելան
Ու նոր արև ծագեց հողին,
Հող վարողին, հող սիրողին:

Մինչև նորից օջախ դրին՝
Ծուխը սողաց.
Մինչև նորից տաք թոնիրին
Բոցը շողաց.
Մինչև նորից, խունջիկ-մունջիկ,
Դաշտ գնացին հարս ու աղջիկ,
Որ աղցան ու սիբեխ քաղեն,
Հոտաղ տղի սիրտը դաղեն,
Հոր արտի մոտ նոր արտ վարեն,
Արթիկ տուֆից նոր պատ շարեն,
Մի նորելուկ հա՛րս մայրանա,
Մի նոր թոնրի ծո՛ւխ բարձրանա,
Նոր օրորո՛ց գնա ու գա,
Բարին՝ տևի՛, չարը չգա՜...

...Եվ երբ տեսան, էլ չարորդին մոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝ էլ վառոդի հոտ չի՜ գալիս,
Եվ երբ տեսան՝
Էլ չի՜ թափվում հողին արյուն,
Եվ երբ տեսան՝
Եկավ աշուն, եկավ գարուն,
Առանց ահի, կոտորածի,
Բա՜ց արեցին սուփրեն հացի,
Զուռնեն խոսե՜ց բերանացի
Եվ Արագած լեռան գոգին
Զարթնե՜ց կրկին Սասնա ոգին...

Եվ Սասունը նորի՜ց պարեց,
Ոտքը զարկեց, ձեռքով արեց,
Եվ նույն զուռնան, որ հնչում էր հին տան բակում,
Հնչեց հիմա ամեն գյուղում ու քաղաքում.
Իսկ դհոլը, որ քարե՛ր էր պոկում սարից՝
Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողծ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում՝
Սասնա ձորից ջուր են բերում, արտ քաղհանում.
Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝
Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.
Երբ խռնվում՝ կարծես ամպրոպ պայթի սարում՝
Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.
Երբ միանում՝ բերդ են դառնում շինված քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝
Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս...

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի...

Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
- Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜...

Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.

Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...


***Լուսին***
 
LusinarmДата: Կիրակի, 2010-05-23, 2:17:16 PM | Հաղորդագրություն # 26
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 1
Մրցանակներ: 1
Համբավ: -1
Статус: Կապի մեջ չէ
Իմ հոգում քամի է

Այս երգը վերջինն է, այս երգն առաջինն է,
Այս երգը խելառ է ու անհեթեթ,
Այս երգը կարոտ է, այս երգը ցավոտ է,
Այս երգը քամունն է ու իմն է:

զոհված ազատամարտիկ Աղվան Մինասյան

Добавлено (2010-05-23, 2:17:16 PM)
---------------------------------------------
Ես հասկանում եմ

Ես հասկանում եմ, որ մարդիկ նույն են։
Եվ բոլորի մեջ նույն է այս հոգի կրծող կարոտը,
Նույնն է ամենուր,
Նույնն է ամեն ինչ,
Եվ նույնն է անգամ
Անապատներից փախած այս տոթը։
Առանց ամպերի անձրև չի լինում
Եվ նույնն է անգամ անձրևաորդը։
Այս որդը, տոթը, կարոտը, օդը…
Որոնց ձուլումից ծնվում է… վառոդ։
Բայց ո՞ւր է կայծը,
Շուտ մոտեցրեք, և թող որ պայթի
Այս տզրուկներով լցված անոթը…
Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ է այն ուշանամ,
Թե՞ ցանկանում է որ անոթի տեղ
Լարումից պայթի իմ խեղճ կոկորդը,
Որն առանց այդ էլ աղաղակելուց
Փուչիկ է դարձել,
Որին գալիս է ու դեմ է առնում
Այս ջուր կարոտը և դառնում արցունք:

1988թ.
Աղվան Մինասյան

 
LusinДата: Երեքշաբթի, 2010-07-20, 6:55:25 PM | Հաղորդագրություն # 27
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ
(Գևորգ Էմին)

Այբուբեն չէ սա`
Բերդ է անմատույց,
Գանձ է աննվաճ:
Դուռ է փրկության,
Ելք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվագ:
Էությունն է մեր,
Ընթացքն ու ուղին,
Թագ ու զորավար:
Ժողովող մի կանչ,
Իմաստուն խորհուրդ,
Լինելու հնար:
Խունկը խորանի,
Ծնողը բանի,
Կնիքն ինքնության:
Հացն հանապազօր հայի սեղանի,
Ձիրքերի հնձան:
Ղողանջը երգի, ղեկը ընթացքի,
Ճեմարան ճառի,
Մարզարան մտքի, մատյան հավատքի,
Յուղ անմար ջահի:
Նախահիմքն է մեր,
Շողը մեր հույսի,
Ոգին մեր ճարտար.
Չինարին այգու,
Պարիսպը մեր տան,
Ջրաղացն արդար:
Ռումբն է մեր ռազմի,
ռունգը բնազդի,
ռահվիրան կյանքի,
Սերն ու սիրտն է մեր,
սերմը` միշտ ծլող,
Վեմ ու վիմագիր:
Տունը` ցամաքում,
տապանը` ջրում,
Րոպեն` սլացքում,
Ցորյանը` արտում,
Ուղին` անհայտում,
Փառքը` սխրանքում:
Քիստն ու քաղն է մեր,
քանքար ու քնար,
քարավան ու ափ,
Եվ
Օջախն անմար,
օժիտն անհայտնում
Ֆե-ից մինչև Այբ:


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-07-21, 11:30:37 PM | Հաղորդագրություն # 28
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (Karenvh9680)
ԻՆչ լավ հիշողություններ արթնացրեց Էմինի այս բանաստեղծությունը

Ուրախ եմ քեզ համար


***Լուսին***
 
AniYenДата: Ուրբաթ, 2010-09-03, 10:38:00 AM | Հաղորդագրություն # 29
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Պարույր Սևակ

Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում,
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…
Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ,
Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար:

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի,
Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…

Պարույր Սևակ

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ
Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,
Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի...
Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի~ նչ ասես չկա նրա փակ սրտում։
Գիտի կործանե՛լ,
Բայց և... գո~րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե~լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե~լ գիտի։
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավել ևս՝
Գիտի ստեղծե~լ։
Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատո~ւմ եմ։
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա~նը
Ու բարությա~նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն ։
Ես ավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,–
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,—
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե~ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի~ ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն...
Ես հավատում եմ հավատի~ն մարդու`
Իմ ա՛յս հավատին...

Պարույր Սևակ

Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում
Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ,
Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում,
Երբ սիրով եմ անվանել քեզ ։

Աներևույթ մի շղթա, ինչ–որ ամուր թել,
Որի ցավն եմ սրտիս մեջ ես զգում հանկարծ,
Ինձ կապել է քո բախտին, թեկուզ մենք արդեն
Անջատված ենք իրարից, զատված ենք անդարձ։

Մոռացել եմ ամեն ինչ, ինչ սիրտ է մաշում,
Ինչ կոպտորեն եղծում է պատկերդ գերող,
Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում,
Որ քեզ մտքով փայփայեմ սիրող ձեռքերով...

Բայց մոտիկից, ես գիտեմ, ողջը կցնդի,
Ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմար,–
Դու հեռվի~ց ես հարազատ սիրող իմ սրտին,
Ես պատրաստ եմ լոկ հեռվու՛մ ապրել քեզ համար...

Գիտեմ՝ այստե՛ղ, ինչ–որ տեղ ինձ մո՜տ են մաշվում
Քո կոշիկները նրբին ու քո սիրտը ժանտ,
Բայց և գիտեմ... Ու հեռվից, հեռվում եմ հաշվում
Քեզ վերստին սիրելի, նորից հարազատ...

Добавлено (2010-09-03, 10:38:00 Am)
---------------------------------------------
Վահան Տերյան

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ…

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ… book book book book book book book book book


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Հինգշաբթի, 2010-09-02, 10:11:55 PM
 
ՆաիրուհիДата: Հինգշաբթի, 2010-09-09, 3:01:16 AM | Հաղորդագրություն # 30
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 7
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Ամանոր

Մենք այս գիշեր նորէն դիտակ մը առած
դէպի երկինք կը նայինք-
աստղերն այնքան կը խոշորնան, որ մէկէն
մենք զմեզ հոն-կամ անոնք հոս կը կարծենք

Քաղաքակիրթ մարդու պիտակ մը առած
չենք զիջանիր մտերմանալ-ամէն աստղ
դեռ բարբարոս կը կարծենք

Մեր այլամերժ դաւանանքին մեջ խրոխտ
մեզ մաքրակրօն-իսկ մեզմէ դուրս ամէն կարգ
վատ-հեթանոս կը կարծենք

Միլիոն անգամ միլիոն շողով աստղեր կան
մինչդեռ մենք
Երկու վտիտ մոմ կը վառենք եղեւինին վրայ-եւ
մենք մեզ փարոս կը կարծենք

Միլիոն անգամ միլիոն տարու աստղեր կան
մինչդեռ մենք
մէկ տարիէն միւս տարիին կ՛անցնինք-եւ
մենք մեզ հերոս կը կարծենք

Տւեզերքի պարապին դէմ ոզնի դարձած կա տեւենք-
այնքան եռուն է անջրպետն-ամէն ինչ
կլանող փոս կը կարծենք

Դեռ չենք սորվեր կարգն ու սարքը տիեզերքին-ամէն ինչ
տարտամ-քաոս կը կարծենք

Զահրատ love

***

Մայրամո´ւտ, Մասյաց գագաթին
Խարույկդ վառած մեռնեի,
Արևից, հողից, հողմերից
Կարոտս առած մեռնեի,
Իմ վերջին հառաչի միջից
Գոհության ճիչը բողբոջեր,
Արտերս, արտերս վարած,
Պարտքերս մարած մեռնեի։

Համո Սահյան

***

Իմ հոգին, որպես թափառիկ մի շուն,
Եւ շուրջը՝ գիշեր, և շուրջը՝ աշուն,
Մոլորված քայլով և մահն աչքերում
Ահաբե՜կ, անօ՜գ փախչում է հեռուն։
Ո՞ւր պիտի գտնի հյուրընկալ մի տուն,
Որտե՞ղ պիտ ընկնի հոգնած ու տրտում,
Ծեծված, տրորված աշխարհում անդուռ
Ո՞ւմ պիտի պարզի աչքերը տխուր,
Եւ ո՞ւմ պատի տակ աշնան գիշերով
Պիտի հանգչի նա մերժված ու խռով...

Վահան Տերյան


Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...
 
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz