Երկուշաբթի, 2024-12-30, 9:31:31 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Բանաստեղծություններ
RobIДата: Երեքշաբթի, 2010-10-12, 9:25:54 PM | Հաղորդագրություն # 76
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Համ էլ Լիլ ջան ասինք գրում ենք չասինք տաղանդ ենք... meeting ah Բոլոր դեպքերում մերսի եթե մտածել ես ուրեմն հավատացել ես որ կարող եմ գրել...ես էլ կփորձեմ, շուտով կհանձնեմ ձեր դատին, հուսամ հուսախաբ չեմ անի bangin

...Շուշաննա...
 
LilitДата: Երեքշաբթի, 2010-10-12, 11:58:58 PM | Հաղորդագրություն # 77
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (RobI)
Համ էլ Լիլ ջան ասինք գրում ենք չասինք տաղանդ ենք... meeting ah Բոլոր դեպքերում մերսի եթե մտածել ես ուրեմն հավատացել ես որ կարող եմ գրել...ես էլ կփորձեմ, շուտով կհանձնեմ ձեր դատին, հուսամ հուսախաբ չեմ անի

Պատկերացրու, գրեթե վստահ էի, որ քոնն են....դե դե, սպասում ենք քո նոր ստեղծագործություններին..... biggrin
biggrin biggrin cool


Lilit
 
RobIДата: Չորեքշաբրի, 2010-10-13, 0:28:27 AM | Հաղորդագրություն # 78
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Պարտավորեցնում ես Լիլ ջան, բայց դե Փոխգնդապետ մարդ ես, որ ասում ես` մեզ մնում է լսել և կատարել հրամանը... meeting sniper sniper sniper

...Շուշաննա...
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-10-13, 7:18:47 PM | Հաղորդագրություն # 79
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Տեսնում եմ Շուշանս էլ ինձ նման Պ. Սևակին շատ ա սիրում։ bye

***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-10-13, 7:19:02 PM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-10-13, 7:20:26 PM | Հաղորդագրություն # 80
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Նամակ

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
«Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը...»

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
«Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամփադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև ... մտացիր:

Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց, որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)» ...

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
«Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու»...

Պարույր Սևակ


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-10-13, 7:25:27 PM
 
AniYenДата: Հինգշաբթի, 2010-10-14, 9:56:01 PM | Հաղորդագրություն # 81
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ

Այդ ո՞վ է ասել՝ նորի՛ց են սիրում նորից չե՛ն սիրում, սիրում են կրկի՜ն…

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…

Ու երբ մինչև իսկ այլուրիս (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ,
Որ մենակ ես դու իբրև մի…Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-
Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նռանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում…

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Հինգշաբթի, 2010-10-14, 9:56:27 PM
 
TsovinarДата: Կիրակի, 2010-10-17, 4:34:12 PM | Հաղորդագրություն # 82
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Լուսնյակ ջան ապրես.Շաաատ եմ սիրում Սևակի <Նամակը>: up

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Կիրակի, 2010-10-17, 4:35:05 PM
 
TsovinarДата: Կիրակի, 2010-10-17, 4:50:22 PM | Հաղորդագրություն # 83
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ս.Կապուտիկյան

Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով , դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի:

Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքավ դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի:

Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…

 
LusinДата: Կիրակի, 2010-10-17, 4:56:12 PM | Հաղորդագրություն # 84
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ծովո ջան beer

***Լուսին***
 
TsovinarДата: Կիրակի, 2010-10-17, 5:21:54 PM | Հաղորդագրություն # 85
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Դու մի՛ հարցրու....

Դու մի՛ հարցրու. «Սիրո՞ւմ ես ինձ»:
Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի՛ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս՝
Սուտ պատասխան չե՜ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա ,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

Դու մի՛ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա՜տ ավելին:

Եվ ասում եմ ե՛ս՝ միօրյա՛ հավատացյալ,
Իսկ դու լսի՛'ր, իմ նորօրյա՛ աստվածուհի:
Պաշտամունքի մի ծե՜ս պիտի արվի այսօր,
Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

Դու՝ անծանոթ մի նոր աշխարհ,
Ես` մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՜տ գիտեմ, շա՜տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո, -
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչև հասնենք հանգրվանի՝
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա՜ տեր ու տիրական՝ մեզնից բացի,
Ուր մենք պիտի լինենք թլվատ՝ ջրի՛ նման,
Եվ լինենք կույր՝ կրակի՛ պես,
Ուր՝ հակառակ մեր իմացած հին օրենքի՝
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն՝ աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթափ ջղերի մեջ,
Շփոթահար մեր դեմքերին...

Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ.
«Սիրո՞ւմ ես ինձ»:
Ե՛ս քեզ հարցնեմ՝
Պատասխանիդ չսպասելով,
Այլ օգնելով, որ ստանաս
Նախկին տեսքդ աստվածուհու,
Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի,
Որ դեռ չուներ գծված քարտեզ:
Եվ իմ հարցին ի պատասխան
Այնժամ գուցե ինքդ ինձ ասես.
«Ասում են, թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
Իսկ դու օգնում ես հագնվել:
Դու ուրի՛շ ես:
Սիրո՜ւմ եմ քեզ»
Պ.Սևակ

 
TsovinarДата: Կիրակի, 2010-10-17, 5:38:43 PM | Հաղորդագրություն # 86
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ

Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
Պ.Սևակ

 
RobIДата: Շաբաթ, 2010-10-30, 0:24:43 AM | Հաղորդագրություն # 87
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
…ԿԾՆՎԵՄ ԵՍ ՆՈՐԻՑ …

Քամու նման կանցնեմ քո կողքով,
Կսուրամ ինչպես մոլեգնած մի հողմ`
Ու կզարմանաս, որ էլ քոնը չեմ,
Ու չես հավատա, որ էլ քոնը չեմ.
Երազի պես հյուր կգամ ու հյուրի պես կգնամ`
Չես հասցնի հասկանալ, որ քո կյանքում ես չկամ
Որ հեռու եմ` ու անհաս եմ ես անգամ
…Չեմ զարդարի կյանքդ էլ…
Թիթեռի պես կսահեմ ու կանցնեմ ես քո կյանքով
Մի օր կտամ իմ կյանքից, կնվիրեմ ես այն քեզ
Ու կծնվեմ ես նորից... քեզնից հեռու ու անտես…

Շ.Ստեփանյան



...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Շաբաթ, 2010-10-30, 0:54:42 AM
 
RobIДата: Շաբաթ, 2010-10-30, 0:44:09 AM | Հաղորդագրություն # 88
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
***

Այս աշխարհի աղմուկի մեջ լռում է հոգիս
Խոսում եմ ես, ժպտում աչքերս,
… Բայց լուռ է հոգիս …
Երանի նրան ով մի օր կլսի ձայնը իմ հոգու
Այն նվաղ ճիչը, որ չի հանդգնում լույս աշխարհ դուրս գալ,
Այն նվաղ ճիչը, որ խեղդվում է իմ իսկ արցունքից.
Արցունք որ մեծ է իմ իսկ աչքերից.
Աչքեր, որոնք գրկում են մի ողջ աշխարհ`
Բովանդակ ու փուչ, դատարկ ու լեցուն
Իրական մի կյանք`
Ու չեն հոգնում… երբեք չեն հոգնում
Այդ ծանրությունից …
Ու թե փակվում են` լոկ նրա համար,
Որ գեթ մեկ վայրկյան
Քեզ գողանան այս մեծ աշխարհից
Ու ամուր պահեն իրենց գրկի մեջ,
Որ դու նվաղես ու ինքդ դառնաս
Այդ նվաղ ճիչը` իմ տանջված հոգու…


Շ.Ստեփանյան


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Շաբաթ, 2010-10-30, 0:55:42 AM
 
LusinДата: Շաբաթ, 2010-10-30, 2:15:42 PM | Հաղորդագրություն # 89
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Թաքնված տաղանդ Շուշաննա Ստեփանյան flowers flowers flowers

***Լուսին***
 
AniDipДата: Շաբաթ, 2010-10-30, 4:30:33 PM | Հաղորդագրություն # 90
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Թաքնցած տաղանդ, որը կամաց-կամաց բացահայտվում է: angel1 flowers flowers flowers flower flower flower flower flower

***Ani Dip***
 
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz