Երկուշաբթի, 2024-12-30, 6:40:48 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 12 из 12
  • «
  • 1
  • 2
  • 10
  • 11
  • 12
Բանաստեղծություններ
LilitДата: Երկուշաբթի, 2011-04-18, 10:20:36 PM | Հաղորդագրություն # 166
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (AniYen)

Ապրես Շուշ ջան, տխուր էր, դրա համար էլ սիրեցի էս բանաստեղծությունը


Անի ջան, քո գարնանամուտի տխուր տրամադրությունը ինձ լուրջ անհանգստացնում է surprised ....


Lilit
 
TsovinarДата: Կիրակի, 2011-04-24, 11:49:36 AM | Հաղորդագրություն # 167
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ
Խանգարե՞լ: Ինչի՞ համար...
Գարուն էր: Չեկած ամառ`
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց` կրակի՜ պես...
-Գարուն ա, ձուն ա արել...
Գետերը մեր երերման
Հոսեցին` երակի՜ պես
-Արունը ջուր ա դառել...
Ձորերը շիրիմ դարձան,
Վիհերը գերեզմանոց.
-Ջուրը մեր տունն ա տարել...
Ամեն քար` լուռ մահարանձան,
Ամեն տուն` վառման հնոց...
-Բնավեր հավք ենք դարձել…
Ինչքան բառ` ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ` ո՜ղջը լալով.
-Զուլում էր, զուլու՜մ, լաո՛…
Թրի դեմ, սրի, հրի`
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
-Տնավե՜ր-բնավե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ.
-Սե՜վ կապիր, սեվսիրտ մարե…
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռավ, այլ… մահացավ.
-Գարուն ա, ձուն ա արել…
Գարուն էր: Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայրը զրկվեց ձագից,
Իր պոռթկան թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
-Գարուն ա, ձուն ա արել…
…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...
Գառնարած, հովիվ, նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կեսօրին էլ ո՞վ կերգեր.
-Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում…
Հնձվորը արտում մորթվեց
Իր ձեռքի սուր մանգաղով…
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.
-Քաղվորին հաց եմ բերում,
Բերանը մաց եմ թողում…
Ձկնորսը Վանա ծովում
Չըփրկվեց ճարպիկ լողով…
Աղջիկը զու՜ր էր կանչում
-Իմ ծամթել տամ լողվորչուն…
Երկրի մեջ մարդ չըմնաց`
Մարդ թաղեր մարդու նման…
Ա՜խ, մնար մե՛կը գոնե
Ու կանչեր.
-Դլե յամա՛ն…
…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...
…Ջահերը վառ մնացին
Ժամերգվող եկեղեցում,
Ժամկոչին կախ տվեցին
Պարանից զանգակատան…
Ջաղացից աղուն բերող
Ալրոտված խեղճ գյուղացուն
Իր սայլը դագաղ դարձավ,
Ալյուրը` արնոտ պատան…
Մայրը ընկավ` ծիծը թողած
Իր փըմփլիկ մանկան բերնում,
Ծծի տեղ ցից խրելով`
Խեղդեցին մինուճարին…
Տատն ընկավ` ձեռքը մեկնած
Կըչկըչան հավի թառին –
Իր հիվանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում…
Կալի մեջ պապիկն ընկավ –
Իր ոսկե թեղն էր էրնում,
Որպեսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի…
Ով ծաղիկ հաց էր թխում`
Խորովվեց թոնրի ծխում…
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դեմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն,
Որ բախշի մի լաճ տղա,
Իր արյամբ մոմը մարեց`
Չավարտած ՙՏե՜ր, քեզ մեղա՚ -ն…
-Գարուն ա, ձուն ա արել…
…Խոցեցին ու ջընջեցին,
Հատեցին հաստ ու բարակ,
Հոշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տվին կրակ,
Վաթեցին արյուն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձրունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ,
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սու՜րբ նշխար` շա՜ն բերանում,-
Ուզեցին մեկ հայ թողնել,
Եվ այն էլ… թանգարանում…
-Գարուն ա, ձուն ա արել…

 
RobIДата: Շաբաթ, 2011-05-21, 10:39:40 PM | Հաղորդագրություն # 168
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ԲԱՐԵՎ

- Բարև՛,
- Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝
Կնքված անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման,
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ այս բառն իրոք դառնար անձնագիր
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ համար։
Եվ կուզենայի՜,
Շա՜տ կուզենայի,
Որ նմանապես այս բառը լիներ
Նոր և իրական մի «Բացվի՛ր, Սեզա՜մ»,
- Բարև՛,
- Ասեիր գնացքին,
Նավին կամ օդանավին,
Ու ներս մտնեիր.
«Բարև»-դ իբրև տոմսակ ընդունվեր։
- Բարև՛,-
Ասեիր կնոջն անծանոթ,
Ու նա քեզ սիրեր հենց նո՛ւյն վայրկյանին
Կամ ներումնահայց ժպիտով ասեր,
Թե բարևե՜լ են քեզանից առաջ։
- Բարև՛,-
Ասեիր, և պարզ երկինքը
Իսկո՛ւյն անձրևեր, եթե պետք է դա։
- Բարև՛, -
Ասեիր լռակյաց հողին,
Եվ նա ծլարկեր ու հասկավորվեր։
- Բարև՛, -
Ասեիր մահի՛ն էլ անգամ,
Եվ նա հասկանար, որ քեզ մոտ գալով՝
Ինքը շտապե՛լ,
Շա՜տ է շտապել...
- Բարև՛-ը դառնար իրական ու նոր մի...«Բացվի՛ր, Սեզա՜մ»
Եվ այն ժամանակ եթե արջին էլ ասեիր
- Բարև՜, -
Նա էլ միգուցե հենց նույն վայրկյանին
Խաղալիք դառնար մեր մանկան համար
Եվ մի այնպիսի՛ կարգին խաղալիք,
Որ ո՛չ լարվում է, ո՛չ էլ հասարակ բանից փչանում։
Այսպես էլ՝ օձը ծերերի ձեռքին ձեռնափայտ դառնար,
Կոկորդիլոսը դառնար պահարան խաղալիքների,
Կախարան դառնար եղջերուն վայրի,
Եվ փոթորիկը՝ բեմի պարախումբ,
Մարդն էլ՝ Մա՜րդ իրոք...
Անկարելի բան աշխարհում չկա՛,
Եթե աշխարհում իշխում է բարին,
Որ մեր բերանում դարձել է
- Բարև՛.
- Ուրեմն՝ անձնագիր ցույց տալու նման,
Կենսագրություն պատմելու նման
Կամ հարցաթերթիկ լրացնելու պես՝ - Բարև՛,
- Քե՛զ ու Ձե՛զ
Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ։
Թո՛ղ անկարելին դառնա կարելի
Աշխարհո՛ւմ համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,
Դառնա կարելի մե՛կ բառով՝
- Բա՛րև...


...ՍԵՎԱԿ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Շաբաթ, 2011-05-21, 10:48:03 PM
 
AniYenДата: Ուրբաթ, 2011-08-05, 12:46:03 PM | Հաղորդագրություն # 169
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Մի անգամ էլ արտասանիր:
Արտասանիր այնպես, ինչպես
Միայն դու ես կարողանում...
Ինքնամոռաց քո կարոտով,
Քո քնքշությամբ անկրկնելի...
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, որ լցնում ես նո՛ր իմաստով,
Հմայքներով գունեղ ու պերճ:

Պարույր Սևակ


Անի Ենոքյան
 
RobIДата: Ուրբաթ, 2011-08-05, 10:11:10 PM | Հաղորդագրություն # 170
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ...


...Համո Սահյան...


...Շուշաննա...
 
RobIДата: Երեքշաբթի, 2011-08-30, 1:50:39 PM | Հաղորդագրություն # 171
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ



Ցավն իմ տաք է դեռ, ու գիտեմ,
Որ կսկիծն այրող հետո պիտի գա...
Ես դուրս եմ գալիս,
Աշխարհի բոլոր ճանապարհները փռված են իմ դեմ,
Լոկ քեզ մոտ գալու ճանապարհ չկա:
Ցավն իմ տաք է դեռ,
ՈՒ ես ափիս մեջ
Կարողանում եմ դեռ սեղմած պահել
Իմ ճեղքված սրտի երկու կեսերը:
...Ո՛չ, դու չիմացար, թե իմ բախտի մեջ
Ինչ էր քո սերը,
Չիմացար, հոգիս, որ քո հայտնության հրաշքից հետո,
Ես հաճախ էի բռնում ինքս ինձ
Քարը,
Կանաչը,
Հողը շոյելիս,
Փողոցով անցնող զույգերի առաջ
Իմ գորովանքի քողը փռելիս,
Աստղի դեմ,
Ծաղկի,
Տիեզերքի դեմ
Հիացմունքի մեջ անզոր լռելիս:
...Գիշերներն ի լույս,
Դու և երազս քույրերի նման
Ձեր գլուխները նույն բարձին դրած,
Նույն բարձին փռած վարսերը ձեր բոց,
Զրուցում էիք կիսաքնի մեջ
ՈՒ երջանկության առասպելներից պատմում մեկմեկու...
Եվ լուսաբացին,
Երբ զարթնում էի ու ելնում փողոց,
Ձեր զրույցն էր դեռ իմ ականջներում,
Ու ժպտում էի ես մռայլ մարդկանց,
Ու ժպտում էի մառախուղի մեջ կորած արևին:
Իսկ երբ այս հորդուն, վարար մայթերով
Ես քայլում էի քեզ հետ, սիրելիս,
Ինձ թվոմ էր, թե քայլում է ինձ հետ
Հպարտությունս և ինքնությունս,
Թե ինչ-որ դաժան հողմերից խլված
Միակ քնքշանքն է իմ կողքին քայլում:
Եվ հիմա չկաս.
Քայլում եմ մենակ,
Ինքս իմ ձեռքով սիրտս եմ փայփայում,
Շոյում եմ նրան որպես որբ մանկան
Ու որպես հավքի, որ վիրավոր է:
Քայլում եմ մենակ:
Իրիկնամութը արևավոր է,
Լեռներն են վառվում,
Ասես լեռներում տոն է կիրակի,
Հեթանոսական ինչ-որ մի հանդես:
Ի՞նչ անեմ, ասա,
Չբռնե՞մ արդյոք այս դժվար ճամփան
Ու գնամ, գնամ, գնամ լեռն ի վեր
Եվ սիրտս պահեմ լեռնալանջերի
Մրրիկների դեմ...
Սակայն մի անգամ
(Խենթ պատանության օրերին էր դա)
Փորձել եմ, գիտեմ,
Գիտեմ, բաժանման մրրիկների տակ
Լոկ թույլ ու առկայծ կրակն է մարում,
Եվ սաստկանում է զորեղն ավելի:
Բայց ճամփաները շատ են աշխարհում,
Կայարաններն են աղմկում անվերջ,
Եւ քաղաքներն են շառաչում ահեղ
Աղմուկով դարի,
Չգնա՞մ արդյոք,
Որ այդ մետաղե աղմուկների մեջ
Սրտիս հետ խոսող
Այս այրող, այս տաք շշուկը մարի:
Արցունքը...
Հիմա այնպես լավ գիտեմ,
Որ նրա փոքրիկ ու ջինջ կաթիլը
Ծովի համն ունի
Եվ խորհուրդն ունի փոթորկված ծովի:
Սակայն, սիրելիս,
...
Ես քեզ երբեէ էլ չեմ վրդովի:
Ինքս իմ ձեռքով սիրտս կփայեմ,
Կշոյեմ նրան որպես որբ մանկան
Եվ որպես հավքի, որ վիրավոր է...


... Վահագն Դավթյան ...


...Շուշաննա...
 
AniYenДата: Երեքշաբթի, 2011-09-13, 3:43:38 PM | Հաղորդագրություն # 172
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ամպի մի պատառ արևն է ծածկում.
Ակնոց է դնում արևը կարծես:
Ես անակնո՜ց էլ պարզ տեսնում եմ քեզ
Եվ զգում եմ քեզ ինձ այնքա՜ն մոտիկ,
Որ կարծես նույնիսկ քո շունչն եմ շնչում,
Մինչդեռ դու ինձնից հեռո՜ւ ես այնքան,
Որքան կիկլոպը՝ այս լուսանիշից:
Բայց մեզ կապում է մի ո՜ղջ պատմություն,
Փառահե՛ղ, անմե՛ղ, անմե՛ռ պատմություն,
Եվ մի «բարի լույս», որ չունի՜ վախճան:
Նա պիտի հնչի մեզնի՛ց էլ հետո
Եվ այնպե՜ս հնչի,
Որ մերպեսները
Նո՛ւյն փաղաքշանքից միշտ փշաքաղվեն,
Նո՛ւյն նվաղումով սարսըռան տաքուկ,
Ինչպես բույսերը՝ մութ երկրաշարժից:
-Բարի լո՛ւյս, իմ կյա՛նք և իմ... պատմությո՜ւն...


ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ


Անի Ենոքյան
 
AniYenДата: Կիրակի, 2011-12-11, 8:04:45 PM | Հաղորդագրություն # 173
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Մենք ինչքա~ն ենք կռվել` երազելով.

Ես աղջիկ եմ ուզում,

Իսկ դու` տղա:

Ես աղջիկ եմ ուզում` քո' մազերով,

Դու տղա ես ուզում` ի'նձ պես թխաչ...

Ես աղջիկ եմ ուզում,

Որ քեզ նման լինի-

Քեզ պես` կախարդանքով իրեն զինի.

Քո հասակի նման` մանրանկար հասակ,

Ինչպես քո դեմքի շուրջ` լուսապսակ.

Լինի քեզ պես նազու'կ,

Քեզ պես նազու'ն,

Եվ քեզ նման զգաստ,

Ե'վ երազուն.

Ու երբ ժպտա քեզ պես`

Վառվի արշալույսը.

Ու երբ նայի քեզ պես`

Վառվի մարած հույսը.

Երբ ծիծաղի քեզ պես`

Զգաս-

Կյանքն է զնգում,

Ու երբ սիրի`

Զգաս`

Արժե~ ապրել կյանքում:

Ամե'ն ինչով նման,

Թուլությունո~վ անգամ,

Քե'զ պես,

Միայն... քեզ պես դառնություննե~ր չզգա...

Իսկ դու չէ' ես ասում,

Դու տղա ես ուզում:

Թո'ղ որ իր հոր նման տգեղ լինի, ոչի~նչ,

Բայց թող աստղով լինի' իր հոր նման:

Մոր հոգու հետ, ոչի~նչ, իր հոր նման

Թող մեկ-մեկ խաղա,

Չարություններ անի,

Բայց թող` իր հոր նման` երբե~ք երես չառնի:

Քո'ղ որ` իր հոր նման` շա~տ բան տեսնի կյանքում,

Բայց թող իր հոր նման` մի'շտ էլ մնա կանգուն...

Ես ինչպե~ս եմ ուզում

Ինձ հա'յր տեսնել,

Դու ինչպե~ս ես ուզում

Քեզ մա'յր տեսնել...

Բայց դու արդեն... արդեն մայր ես վաղուց.

Բակում քո տղան է հիմա խաղում...

... Ես ո'չ փոքրոգի եմ,

Ո'չ տգետ եմ,

Սակայն արի ու տես, որ խանդում եմ...

Ա'խ չէ~, ես լոկ քեզ եմ որդուդ համար խանդում.

Չէ որ նա լոկ քոնն է և ... իմը չէ:

Ու ես ո~նց կուզեի,

Ո~նց կուզեիր և դու,

Որ նա լիներ ի'մը,

Որ ինձ հայրիկ կանչեր...

Բայց նա քոնն է միայն և իմը չէ:

Մի' տագնապիր, ոչի~նչ, առանձին բան չկա'.

Թո'ղ որ քո մանկիկն ինձ անվանի քեռի,

Բայց նա քույրիկ կասի վաղը մեր աղջկա'ն...

Պ. Սևակ


Անի Ենոքյան
 
RobIДата: Երկուշաբթի, 2011-12-12, 9:12:30 PM | Հաղորդագրություն # 174
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Անիկո չնեղանաս, ես ուղակի պաշտում եմ այդ պոեմը, էս ավելի լավ տարբերակնա իհարկե իմ կարծիքով!!! meeting

...Շուշաննա...
 
RobIДата: Երկուշաբթի, 2011-12-12, 9:19:52 PM | Հաղորդագրություն # 175
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Մենք ինչքան ենք խոսել
Ու երազել։
Մենք ինչքան ենք նրան
Մեր դեմ տեսել։
Մենք ինչքան ենք շրջել՝ երազելով։
Ես աղջիկ եմ ուզում, իսկ դու՝ տղա։
Ես աղջիկ եմ ուզում` քո մազերով,
Դու տղա ես ուզում՝ ինձ պես թխաչ։
Ես աղջիկ եմ ուզում, որ քեզ նման լինի –
Քեզ պես կախարդանքով իրեն զինի։
Քո հասակի նման՝ մանկանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ։
Լինի քեզ պես նազուկ,
Քեզ պես նազուն,
Եվ քեզ նման զգաստ, և երազուն։
Որ երբ ժպտա քեզ պես –
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես –
Վառվի մարած լույսը.
Երբ ծիծաղի քեզ պես –
Զգաս՝
Կյանքն է զնգում,
Ու երբ սիրի՝
Զգաս
Արժի ապրել կյանքում։
Ամեն ինչով նման, թուլությունով անգամ,
Քեզ պես,
Միայն... քեզ պես դառնություններ չզգա...

Իսկ դու չէ′ ես ասում -
Դու ուզում ես տղա։
Դու ուզում ես տղա,
Որ նա բակում խաղա։
Թող որ իր հոր նման տգեղ լինի, ոչինչ,
Բայց թող աստղով լինի իր հոր նման։
Ու թե աստղով լինի՝ իր հոր նման,
Թող որ իր հոր նման տգեղ լինի, ոչինչ...

Դու ուզում ես տղա,
Չարաճճի տղա։
Մոր հոգու հետ, ոչինչ, թող նա մեկ-մեկ խաղա։
Թող որ իր հոր նման չարություններ անի,
Բայց թող՝ իր հոր նման՝ երբեք երես չառնի։
Թող որ իր հոր նման շատ բան տեսնի կյանքում,
Բայց թող իր հոր նման միշտ էլ լինի կանգուն։
Թող նա իր հոր նման մեղկությունը ատի,
Փոքրոգություն, քծնանք իր հոր նման դատի։
Իր հոր նման երբեք չշլանա փառքով,–
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքով։
Իր հոր նման թող որ հափշտակվի, տարվի,
Բայց երբ ժամը հասնի, հոր պես սիրահարվի,
Հոր պես կարողանա
Կյանքում ատել, սիրել,
Հոր պես կարողանա
Քեզ պես գանձի տիրել...

Մենք ինչքան ենք խոսել
Ու երազել,
Մենք ինչքան ենք նրան
Մեր դեմ տեսել։
Ես ինչպես եմ ուզում
Ինձ հայր տեսնել,
Դու ինձ պես ես ուզում
Քեզ մայր տեսնել...



...Շուշաննա...
 
AniYenДата: Կիրակի, 2012-01-01, 3:33:46 AM | Հաղորդագրություն # 176
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Երնեկ, թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:

Երնեկ, թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին վարդ-անդաստան:

Երնեկ, թե այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին
Հայի դրոշակ ծածաներ:

Երնեկ, թե այս նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան:

Հայեր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մե
ր սրտեն:


Անի Ենոքյան
 
AniYenДата: Երեքշաբթի, 2012-01-03, 10:14:40 PM | Հաղորդագրություն # 177
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Կարմիր ծաղիկ մը գարունի
Արտումը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։

Մ. Մեծարենց


Անի Ենոքյան
 
RobIДата: Հինգշաբթի, 2012-09-13, 8:48:29 PM | Հաղորդագրություն # 178
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Եթե ես հանկարծ խլեի ցավդ,
Կդատարկվեիր,
Ու ես ինքս ինձ տխուր կզգայի...
Թե չլինեիր դու հենց վիշտն ինքը,
Ես քո մեջ երբեք ինձ չէի տեսնի,
Ու մենք խոսքերի կարիք կզգայինք…
Այս լռությունը շատ է կարևոր,
Քանզի լռությունն ավելի լավ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների...
... և զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:

Վախենում եմ « սեր » բառը ասել,
Զի նախազգում եմ ,
Որ սիրուց անդին ամայությունն է…
Եվ վախենում եմ , որ սերը միայն բառ լինի,
Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում պահպանեմ սերը,
Որ ամենքինն է ու իմն է միայն:
Եվ դա համարյա այն միակ բանն է,
Որ իմն է միայն...
Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
Որ սերն աշխարհում ամեն ինչ լինի,
Որ սերն աշխարհում չլինի ոչինչ…

Երբ սիրում ենք ,
Նախերգանքն ենք այն արվեստի,
Որ Լռությունն է թարկմանում
Ու հաստատում
Ճշմարտությունը մեր հոգու:
Ճակատագիր ենք մենք և բախտ,
Տիեզերքի մասնիկն ենք մենք մրրկալի,
Էակներ ենք արժեքավոր:
Երբ սիրում ենք,
Ուրեմն կանք...

Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակը ամենևին էլ չսիրելը չէ...
...մահն է պարզապես…
Սիրահարները
Անմահություն են վերանորոգում...

Ալիսա Կիրակոսյան


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Հինգշաբթի, 2012-09-13, 8:50:21 PM
 
AniYenДата: Հինգշաբթի, 2012-10-04, 1:48:12 PM | Հաղորդագրություն # 179
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Քո ձեռքերը

Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի'ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե'ն... բանտարկում.
Ինձ աշխարհի տե'րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
այլ` լոկ փրկո՜ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողի'ն...
Քո ձեռքե'րը,-
Նո՜ւրբ,
Ասողի՜կ,
ՈՒ երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ քո ձեռքերը...
"Մարգարի'տ եմ քիչ-քիչ դառնում..."-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի'ն,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,-
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ... միշտ... կրցք'իդ վրա' պահես,-
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրո'ւց ու կրծքից հեռո'ւ),
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,-
Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...

Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ...

Գևորգ Էմին


Անի Ենոքյան
 
AniYenДата: Հինգշաբթի, 2012-10-04, 1:50:39 PM | Հաղորդագրություն # 180
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Թե գնում ես, այնպես գնա,
Որ քեզանից իմ հոգու մեջ հետք չմնա...
Թե մնում ես, այնպես մնա,

Որ իմ սրտի ամեն անկյուն
Քեզնով լցվի ու լիանա...
Թե սիրում ես, այնպես սիրիր,
Որ հիանամ, որ հայացքիդ հանդիպելիս
Մի պահ կյանքից անէանամ,
Որ չլսեմ ոչ մի շշուկ,
Չտարբերեմ ցերեկ ու մութ,
Որ տաք լինի ցուրտ ձմռանը,
Եվ զովանամ շոգ ամռանը...
Այնպես սիրիր, որ իմ սիրտը
Անվերջ թնդա, որ այլ աչքեր եթե ժպտան,
Չնկատեմ ու լուռ անցնեմ...
Սիրիր այնպես, որ արթնանամ
Քեզ տեսնելու տենչանքով լի,
Որ երբ քնեմ` քեզ երազիս
Այցելելու համար միայն...
Այնպես սիրիր, որ խենթանամ,
Այնպես սիրիր, որ արբենամ...
Սիրիր այնպես, ինչպես... Ես... Քեզ..

Մարո Մարգարյան


Անի Ենոքյան
 
  • Страница 12 из 12
  • «
  • 1
  • 2
  • 10
  • 11
  • 12
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz