06.07.2010 թ.-ից 09.07.2010 թ.-ը ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամների ճանաչողական արշավը ՀՀ և ԼՂՀ տարածքների զորամասեր ու պատմաճարտարապետական հուշարձաններ 1-ին օր՝ 06.07.2010 թ. Ժ. 06։00, ԵՊՀ բակից դուրս գալ երթուղի։ Դիտել Հայրավանք ճարտարապետական համալիրը: Այնուհետև Նորատուսի խաչքարերի արգելոց։ Քարվաճառի զորամաս. հանդիպում զինվորների հետ, դասախոսություն, ֆիլմի ցուցադրություն։ Դադիվանք։ Գիշերակաց Վանք գյուղում։ 2-րդ օր՝ 07.07.2010 թ.,Գանձասար վանական հուշահամալիր. գիտապրակտիկ կոնֆերանս՝ «Կրթությունը ՀՀ անվտանգության համատեքստում»։ (Հիշեցում՝ բոլոր զեկուցողները վերանայեն իրենց զեկույցները /5-7 էջ/ )։ Երեկոյան հանդիպում Վանք գյուղի երիտասարդության հետ Խաչենագետի բաց համերգասրահում։
3-րդ օր՝ 08.07.2010 թ., դեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին այցելել Նիկոլ Դումանի տուն-թանգարան։ Զորամաս՝ ՑՕՐ։ Այնուհետև Ստեփանակերտի պանթեոն, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թանգարաններ։ Հանդիպում Ստեփանակերտի պետական համալսարանում։ Շուշի՝ Դուշման Վարդանի հիշատակի օրը հերոսի անվան փողոցում, ուսանողների ուժերով փոքրիկ համերգ։ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիներ և ձորապռնկի Տափարակ։ Երեկոյան Պապիկի և Տատիկի հուշարձանների մոտով վերադարձ Վանք։
4-րդ օր՝ 09.07.2010 թ., դեպի Բերձոր. ճանապարհին՝ այցելություն Քարինտակ գյուղ, այնուհետև Բերձոր քաղաքի երկրագիտական թանգարան, Ծիծեռնավանք։ Վայքի զորամաս, Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի։
Վերադարձ Երևան։