Հինգշաբթի, 2025-07-03, 11:43:49 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Original Stories & Incidents
equivocusДата: Երեքշաբթի, 2010-08-03, 4:21:08 PM | Հաղորդագրություն # 1
Սերժանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 36
Մրցանակներ: 3
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Իմ անձնական փիլիսոփայութան մեջ, որը իմ կյանքի հիմնական շարժագծի մատակարարն է, կա մի աքսիոմ, իմա ԿՅԱՆՔԸ ՀՐԱՇԱԼԻ Է: Իմ այդ տեսակետը երբեք և ոչ-ոք չի կարող փոխել, անկախ հանգամանքից ու կենսապայմանից: Օրագիր ունեմ, որտեղ գրառում եմ ամենահետաքրքիր ու յուրօրինակ երևույթների, պատահարների, դեպքերի ու մարրդկանց մասին ու ցանկացած գրառման վերջաբանը վերոհիշյալ միտքն է լինում:
Ցակնաում եմ ձեր հետ կիսվել այդ հետաքրքիր պատմություններից մի քանիսով, որի համար էլ ստեղծեցի այս topic-ը:
Կընտրեմ ամենահետաքրքիրնեն ու յուրօրինակները, որպեսզի կարդալուց հաճույք ստանաք:
 
equivocusДата: Երեքշաբթի, 2010-08-03, 4:25:42 PM | Հաղորդագրություն # 2
Սերժանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 36
Մրցանակներ: 3
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
սույն դեպքը տեղի է ունեցել 2009թ. դեկտեմբերի 29-ին:

ԱԴԱՄԻ ԾՆՈՒՆԴԸ

Երեկ երեկոյան վերադառնում եմ տուն:Նստեցի տաքսի: 5 րոպե չանցած` վարորդը զանգ ստացավ ու հրճված ձայնով հացնում էր` ե՞րբ... Շրջվեց իմ կողմն ու պայծառ դեմքով ասաց.
-Ի´նչ հրաշալի «դեմք» (հայերենում ասում ենք «խերով ոտք», էստեղ դեմքին են վերագրում դա) ունես. հենց նոր կինս ծննդաբերեց, ու տղա ծնվեց:
- Շնորհավոր, աչքդ լույս, առողջ մանուկ լինի, Աստված պահապան...
... Պարզվեց 2 աղջիկ ուներ ու երկար էր սպասել տղայի:
- Ի՞նչ դնեմ անունը, ի՞նչ խորհուրդ կտաս:
Հարցնելով իր անունը ու պարզելով, որ Մուհամեդ է, հավելեցի.
-Ադամ: Չե՞ որ մարդկության հայրն է:
- Ալլահ, Ալլահ, Ալլահ, հրաշալի անուն է: Անկրկնելի: Եգիպտոսի կեսը Մուհամեդ է, իսկ մյուս կեսը` Ահմեդ: Իսկ իմ զավակը` Ադամն է:
Զանգ հնչեց` քույրն էր:
- Այո´, այո´... Ադամ:...Չէ, ես չեմ որոշել, հենց հիմա մի հայ է մեքենայում նստած ու նա առաջարկեց:
Հաջրոդ զանգահարողը եղբայրն էր: Նույնը կրկնեց և նրան: Գլխավորը կինն էր, որը նույնպես զանգեց ու լսելով անունը` ամուսնուն ասաց, որ ավելի լավ ընտրություն չէր կարող լիներ:
Անվանակոչվեց Ադամ ու ես էլ դարձա իրենց խերով արտասահմանցին` հայը:
Տանս մոտ իջա, վճարեցի պահանջվածից չորս անգամ ավելի, որը մի կերպ վերցրեց, քանի որ ուզում էր ոչինչ չվերցնել: Նրան միակ հայկական հուշը, որ այդ պահին ձեռքիս տակ էր, մի տուփ ծխախոտ էր, որն էլ տվեցի:
Կյանքը հրաշալի է...

 
AniDipДата: Երեքշաբթի, 2010-08-03, 4:57:26 PM | Հաղորդագրություն # 3
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ադամի ծննդյան մասին այս հրաշալի պատմությունը կարելի է անվերջ կարդալ, ու ամեն անգամ փշաքաղվում եմ... անկեղծ: specool

***Ani Dip***
 
Karenvh9680Дата: Երեքշաբթի, 2010-08-03, 8:56:41 PM | Հաղորդագրություն # 4
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Հրաշալի պատմություն էր, կարծեմ դու արդեն նամակով երեխեքին գրել էիր սրա մասին, նորից վերհիշեցի smile

Կարեն
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-08-16, 4:02:45 PM | Հաղորդագրություն # 5
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (equivocus)
Կահիրեում կա մի վայր, որը անվանում են Մեռյալ քաղաք: Ստորև բերված պատմությունը դրա մասին է:

Սարսուռ անցավ մարմնովս... Հետաքրքիր էր wacko


***Լուսին***
 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Հանդիպում ՀՀ GENOCIDE Armenian ԵՊՀ Վարդանանք թերթ 10 11 Գանձասար Gandzasar շնորհավոր Karabakh KOMANDOS armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ ազատամարտիկ ԵՊՀ Вардананк Թաթուլ Կրպեյան դպրոց Մայիսի 9-ը Մեծ Հայրենական պատերազմ Շուշիի ազատագրման օր Բերդաձոր Ծառատւնկ ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank AOKS ԱՐՑԱԽ Yerablur 79 ամյակ Artsakh armenian genocide Հայոց ցեղասպանություն Ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան Մարտիրոս Սարյան 130 Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ 26-i Yura Yura Hovhannisyan հաղթանակ հաղորդաշար 1915 95 ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 2150 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club azatamartik լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական 2011 Ծնվեց Քրիստոս Օրհնյալ է Հապետ Արշակյան 125 ArtExpo 2011 Ցուցահանդես

Copyright YSU "Vardananq" Club © 2025
Используются технологии uCoz