Հինգշաբթի, 2024-04-25, 4:17:14 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 8 из 9
  • «
  • 1
  • 2
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • »
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » ՀԵՏԱՔՐՔԻՐ.... կամ ԳԻՏԵ՞Ք, ՈՐ...
ՀԵՏԱՔՐՔԻՐ.... կամ ԳԻՏԵ՞Ք, ՈՐ...
RobIДата: Կիրակի, 2010-10-31, 0:00:35 AM | Հաղորդագրություն # 106
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Կար պատվոգրերի հետ պոքրիկ ''Ջեք ու ձիուկ'' շքանշան ես տալու... victory wiggle tease yahoo yahoo ah

...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Կիրակի, 2010-10-31, 0:01:55 AM
 
LusinДата: Հինգշաբթի, 2010-11-04, 11:24:45 PM | Հաղորդագրություն # 107
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Իսկ դուք գիտե՞ք, որ ճապոնացիները բացի ձախից աջ գրելուց, ինչպես մենք և շատ ազգեր են գրում,գրում են նաև աջից ձախ, ընդ որում, այդ դեպքում ոչ թե զուգահեռ տողի վրա, այլ ուղղահայաց սյունակով, իսկ թե ինչպես տարբերել, եթե անգամ չեք հասկանում լեզուն, ապա ասեմ, որ երբ տողի վրա են գրում տառերը գրում են հատիկ-հատիկ /իրարից անջատ/,վերևից ներքև գրում են միացումներով։ Ի դեպ ասում են վերջին ձևով ավելի հարմար է գրել։ wink

***Լուսին***
 
AniYenДата: Չորեքշաբրի, 2010-12-08, 12:12:42 PM | Հաղորդագրություն # 108
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Երաժշտության ընկալումը տղամարդու և կնոջ կողմից
Ճապոնացի հետազոտողները հարցում են անցկացրել հատուկ ընտրված խմբերում, որտեղ երաժշտական թերապիայի եկած կանանց ու տղամարդկանց թիվը հավասար էր։ Խնդրել են բառերով պատմել, թե ինչպես են ընկալում այս կամ այն մեղեդին.
1.
Կանայք. Ուզում եմ համբուրել այս երաժշտությունը։
Տղամարդիկ. Ուզում եմ շոյել կատվին ու շանը։

2.
Կանայք. Ծաղիկ է բացվում։
Տղամարդիկ. Ծովի աղմուկ։

3.
Կանայք. Խաղացող երեխա։
Տղամարդիկ. Քայլող կին։

4.
Կանայք. Թռչելու ցանկություն։
Տղամարդիկ. Հողի վրա ամուր կանգնելու ցանկություն։

5.
Կանայք. Զայրույթ, վիշտ, ցավ, արցունքներ։
Տղամարդիկ. Կոպտելու, նույնիսկ հարվածելու ցանկություն։

6.
Կանայք. Երեխային սեփական մարմնով ծածկելու ցանկություն։
Տղամարդիկ. Զենք վերցնելու և ամենաթանկ մարդկանց պաշտպանելու ցանկություն։
Այսպիսի պատասխաններից հետո կարելի է եզրակացնել, որ գոյություն ունի երաժշտության՝ տղամարդու և կնոջ ընկալում՝ անկախ նրանից՝ դրա հեղինակը կին է, թե տղամարդ։
Ինձ շատ հետաքրքրեց, կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրի ժողովուրդ ջան:


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Չորեքշաբրի, 2010-12-08, 12:16:34 PM
 
LusinДата: Կիրակի, 2010-12-12, 3:23:36 PM | Հաղորդագրություն # 109
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Swatch, Adidas, Puma, Google..ի անհավանական պատմությունները

Նոր ընկերությունների ստեղծման սկզբում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են պատահում: Մասնավորապես, անվան ընտրության և ընկերության հիմնադրման սկզբնական փուլում: Միայն հետո է, որ մեր լսողությունը սովորում է այդ անվանումներին ու դրանք դառնում են յուրաքանչյուրիս առօրեայի մի մասը ու միանգամից ասոցացվում այս կամ այն ապրանքի ու տեսականու հետ: Եվ այսպես համաշխարհային բրենդների անվանումների և ոչ միայն… հետաքրքիր պատմություններ:

Գիտեի՞ք, որ սպորտային հագուստի ու կոշիկների ամենահայտնի բրենդներ Puma-ն և Adidas-ը ի սկզբանե եղել են մեկ ընկերություն: Ավելին, նրանք պատկանել են երկու հարազատ եղբայրների, որոնք դրանց արտադրությունը սկսել են 1920 թվականին: Gebruder Dassler Schuhfabric այսպես էր կոչվում արտադրող ընկերությունը: Երկու Եղբայրները` Ադոլֆ և Ռուդոլֆ Դասսլերները, համերաշխ աշխատեցին մինչև 1936 թվականը, երբ օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից մեկը միանգամից 4 ոսկե մեդալ ստացավ` հագնելով նրանց արտադրության բոթասները: Ընկերության հեղինակությունը բարձրացավ, գումարները շատացան: Այստեղից էլ սկսվեց եղբայրների միջև խժդժությունները: Նրանք բաժանվեցին և ստեղծեցին երկու տարբեր ընկերություններ. Ադոլֆը` Adidas, Ռուդոլֆը` Puma: Նրանք իրար հետ այդպես էլ չբարիշեցին 26 տարի շարունակ. մինչև չմահացավ եղբայրներից մեկը: Այլևս եղբայրություն անելու մասին մտածել անգամ չէր կարելի:
Գիտեի՞ք, որ Google-ը թիվ է: Այն նշանակում է 1 և հարյուր հատ 0: Թիվը իր անվանումը ստացել է մաթեմատիկոս Էդվարդ Կրասների գրքից: Մաթեմատիկոսը մի օր քայլում է այգում իր եղբոր որդու հետ: Իննամյա տղային հարցնում է “ինչպես կանվանեիր 1 և հարյուր հատ զրոն”: Տղան այն կոչում է գուլգ, իսկ տաս հատ գուգլը` գուգլպլեկս: Այստեղից էլ գալիս է համաշխարհային որոնողական համակարգի` Google-ի անվանումը: Հետագայում մաթեմատիկոսը իր` “Մաթեմատիկան և երևակայությունը” գրքում ամրագրում է այդ ահռելի ու անհասկանալի թիվը որպես գուգլ:
Իսկ գիտեի՞ք, որ հանրահայտ Swatch ժամացույցների բրենդը ի սկզբանե կոչվել է “second watch”` երկրորդ ժամացույց: Ընկերության սլոգանը սկզբում եղել է հետևյալը. “Դուք ունեք երկրորդ բնակարանը, ինչու չունենալ երկրորդ ժամացույց:”

Կցումներ: 7667276.jpg (1.1 Kb) · 1753371.jpg (2.5 Kb) · 4374329.jpg (2.9 Kb) · 5327467.jpg (3.6 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-12-12, 3:25:19 PM
 
LilitДата: Երեքշաբթի, 2010-12-14, 0:23:26 AM | Հաղորդագրություն # 110
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Շատ հետաքրքիր նյութ էր :flowers: flowers flowers google google google google hands

Lilit
 
AniYenДата: Երեքշաբթի, 2011-04-05, 9:39:41 PM | Հաղորդագրություն # 111
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Նախանշաններ` ամսաթվեր, ամիս և եղանակ

Դարերի ընթացքում ժողովրդական հարսանյաց ծիսակատարությունները փոփոխվել են: Փոխվել են և նախանշանները՝ կապված հարսանիքի օրվա ընտրության հետ:

ՁՄԵՌ

Եթե հարսանիքը լինելու է ձմռանը, գերծախսեր է նախանշում: Եթե այն կայանա Բարեկենդանի տոնին, ապա կյանքը կընթանա հարթ ու համերաշխ: Իսկ հարսանիքի օրը ձյուն տեղալը նախանշում է հարուստ և երջանիկ կյանք:

Դեկտեմբեր - յուրաքանչյուր տարի սիրո աստղերն ավելի վառ կփայլեն:

Հունվար - վաղ կայրիանաք:

Փետրվար - կապրեք ամուսնու հետ համաձայնության մեջ:

ԳԱՐՈՒՆ

Եթե հարսանիքը տեղի է ունենում գարնանը, ուրախ կյանքի և մեծ սիրո նշան է: Ամուսնանալ անձրևոտ եղանակին՝ նշանակում է ունենալ հարուստ և բարեկեցիկ կյանք:

Մարտ - ապրել ուրիշի կողքին:

Ապրիլ - օգտվել փոփոխական երջանկությունից:

Մայիս - տեսնել փոփոխություն սեփական տանը, ամբողջ կյանքում տանջվել: Իսկ որպեսզի չտանջվել, պետք է համբուրել փեսային երեք անգամ անընդմեջ հարսանիքից առաջ:

ԱՄԱՌ

Ամառային ամուսնությունն ընտանիքում բերում է ջերմություն և ուրախություն:

Հունիս - մեղրամիսը կշարունակվի ամբողջ կյանքի ընթացքում:

Հուլիս - պահպանել կյանքում քաղցր հիշողություններ:

Օգոստոս - ամուսինը կլինի և՛ սիրեկան, և՛ ընկեր:

ԱՇՈՒՆ

Աշնանային ամուսնությունը կլինի ամենաամուրն ու երկարը:

Սեպտեմբեր - լուռ ու հանգիստ կյանք:

Հոկտեմբեր - կյանքը կլինի դժվար ու ծանր:

Նոյեմբեր - հարուստ ու երջանիկ կյանք:

Շաբաթվա օրերն ու ամսաթվերը

Ժողովրդի հատուկ վերաբերմունք է ունեցել շաբաթվա օրերին և ամսաթվերին: Օրինակ՝ համարվում էր, որ չորեքշաբթի և ուրբաթ օրերին չի կարելի կազմակերպել հարսանյաց հանդիսություն, քանի որ այդ օրերն անհաջողակ են ամուսնության համար: Այնուհետեև հետևում էին, որպեսզի հարսանիքներ չլինեին ամսվա 13-ին: Դրա հետ մեկտեղ՝ կենտ թվերը` 3, 5, 7, 9, համարվում երջանիկ թվեր:

Ամուսնանալ ամսվա զույգ օրը - առաջնեկը կլինի տղա:

Ամուսնանալ ամսվա կենտ օրը - ընտանիքում առաջնեկը կլինի աղջիկ:

Ամուսնանալ ամսվա 7-ին կամ 12-ին - կայուն և լավ ամուսնություն:


Անի Ենոքյան
 
ԶվարթДата: Շաբաթ, 2011-04-09, 5:26:33 PM | Հաղորդագրություն # 112
Լեյտենանտ
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 64
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան հանդիսանում են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամներ: 1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրվել էր գագաթաժողով, որի արդյունքում Սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) հռչակագիր էին ստորագրել Սեւծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: Կազմակերպությունը կոչված է Սեւծովյան տարածաշրջանը տնտեսական համագործակցության միջոցով վերածելու կայունության եւ բարգավաճման գոտու:

Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սեւծովյան, Բալկանյան եւ Կովկասյան երկրներ եւ ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ տարածաշրջանը, որը հարուստ է նավթով եւ գազով, ինչպես նաեւ այլ բնական պաշարներով, աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենակարեւոր տրանսպորտային եւ էներգետիկ փոխադրումների միջանցքներից մեկը: Անդամ-երկրների միջեւ տարեկան առեւտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար:
2001թ-ից Ստամբուլում գործում է ՍՏԾՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:


Զվ
 
AniDipДата: Չորեքշաբրի, 2011-06-15, 1:19:42 AM | Հաղորդագրություն # 113
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Շվեյցարիայում նախագահը իր լիազորությունները իրականացնում է 1 տարի ժամկետով, իսկ խորհրդարանի նախագահը՝ ընդամենը 1 օրով...

***Ani Dip***
 
Karenvh9680Дата: Չորեքշաբրի, 2011-06-15, 1:34:32 PM | Հաղորդագրություն # 114
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
մեր մոտ էլ նման մի բան լիներ ճանապարհները միշտ սարքին կլինեին wacko

Կարեն
 
LusinДата: Կիրակի, 2011-07-17, 0:13:31 AM | Հաղորդագրություն # 115
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ


Շարունակությունը youtube-ում


***Լուսին***
 
AniYenДата: Ուրբաթ, 2011-08-05, 4:32:18 PM | Հաղորդագրություն # 116
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Երեխային վիրահատել են մոր արգանդում

Ցյուրիխի մանկական հիվանդանոցում երկու ունիկալ վիրահատություն է անցկացվել ողնուղեղի աճի spina bifida դեֆեկտի վերացման համար։

Բժիշկները վիրահատել են դեռ չծնված երեխային՝ հենց մոր արգանդում։ Վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ։ Հղի կնոջը խոր քնեցման են ենթարկել, իսկ պտղին քնեցնող նյութերը հասել են մոր արյան միջոցով։ Այնուհետև կնոջ փորին արված կտրվածքում ուլտրաձայնային սարքով որոշվել է արգանդի առավել անվտանգ կտրման հատվածը։ Դա արվել է առավելագույն ճշգրտությամբ, քանի որ պլացենտայի կամ պորտալարի վնասումը կարող էր ողբերգական լինել։

Բժիշկների խմբի ղեկավար Մարտին Մոյլին հայտնել է, որ երկու վիրահատությունն էլ բարեհաջող է ավարտվել և իրենց հաջողվել է ապահովել պտղի նորմալ զարգացումը մինչ ծննդաբերություն։

Նույնանման վիրահատության է ենթարկվել նաև մի քանի օր առաջ ծնված երեխան։

«Միաժամանակ ցավազրկել, վիրահատել և հետևել միանգամից երկու հիվանդի՝ մոր ու երեխայի վիճակին, չափազանց բարդ խնդիր է։ Բժիշկների գլխավոր նպատակն է, վիրահատական միջամտությունն անցավ ու առանց սթրեսի անցկացնել»,- ասել է անեսթեզիոլոգ Պետեր Բիրոն։

Spina bifida–ն ողնաշարի աճի արատ է, որը համատեղվում է ողնուղեղի արատների հետ։ Այն առաջանում հղիության հենց սկզբնական փուլում, իսկ արդեն հետագայում հանգեցնում է նրան, որ ծնված երեխայի մոտ ողնուղեղը «ճողվածքի պես դուրս է ցցվում»։

http://tert.am/am/news/2011/08/05/spinabifida


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Ուրբաթ, 2011-08-05, 4:33:00 PM
 
AniYenДата: Ուրբաթ, 2011-08-05, 5:05:09 PM | Հաղորդագրություն # 117
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Շուտով գրքի սիրահարները կկարողանան կարդալ անգամ լոգարանում։

Ինչպես հաղորդում է The Daily Mail պարբերականը, 2012թ. գարնանը վաճառքի կհանվեն առաջին անջրաթափանց գրքերը, սակայն սկզբնական շրջանում դրանք հասանելի կլինեն միայն անգլերենով։ Էջերը պատված կլինեն հատուկ մեղրամոմով, որը կպաշտանի դրանք թրջվելուց։

Առաջին անջրաթափանց գիրքը, որը հասանելի կլինի ընթերցողի լայն շրջանակների, կլինի Ալան Քորքի «The Greater Bad» գիրքը։


http://tert.am/am/news/2011/08/05/book/


Անի Ենոքյան
 
AniYenДата: Շաբաթ, 2011-09-10, 11:56:09 AM | Հաղորդագրություն # 118
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
հետաքրքիր է

21-րդ դարի վերջին տեղի կունենա սևամորթերի հսկայական պորթկում`
Սև սատանաները խաղաղ Աֆրիկայի
Որ մռայլ մոռացության մեջ են ապրում հիմա
Գահ կբարձրանան այս անդեմ աշխարհում
500 տարի անց կլինի հրավառությունն առաջին
2000թ կսկսվի բոլորովին այլ նոր ժամանակաշրջան: 2003թ. Մեծ տիկնանց կառավարման ժամանակաշրջանի սկիզբն է, որովհետև Ջրհոսի դարաշրջանում ի տարբերություն Ձկների դարաշրջանի կանայք հսկայական դեր կխաղան: Նախկին ԽՍՀՄի տարածքում 2003թ-ից կսկսվի հոգևոր, մշակույթաին թռիչք 1996-2003 թվականը Ջրհոսի երկիր Ռուսաստանը շատ ավելի արագ կփոխվի, քան մյուս երկրները
1994-1996 թ. Ադրիատիկ ծովում ձկնորսները կորսան «մարդու գլխով հրաշք ձուկ»
1998թ-ի կստեղծվի 3րդ համաշխարհային պատերազմի վտանգ որը սակայն կկանխվի
2005-2018թվականներին սպասում է ԱՄՆ-ի պառակտում տարանջատում և անկում: «Հեռավոր ափերի երկրում կառավարողները կկառավարեն չորս տարի ճակատագրական թիվ կլինի 44-րդը» /44-ը Օբաման է/
2020թ-օ վերջին լայնորեն հայտնի կդառնա Նեռը
2000-2005թվականներին ասպարեզ կիջնեն մեծ քանակով ինքնակոչեր և կեղծ մարգարեները կհռչակեն ինչ որ նոր գերկրոն
2023թ- հնարավոր է Երկրի ուղեծրի շեղում
2035-2050թ-երին տեղի կունենա Առաջին Տիեզերական պատերազմը
Երկրորդ Քրիստոսը աշխարհին հայտնի կդառնա 2032-2033թթ. այդ պահին երկրի կողքով կանցնի հսկայական գիսաստղ
Ըստ Նոստրադամուսի 21-րդ դարի վերջին մարդկությունը կբաժանվի երեք ցեղի «բաց գույնի», «մուգ գույնի» «նարնջագույն»:
2123թ-ի Երկրի մոտերքում կհայտնվի անհայտ երկնային մարմին «Սպիտիակավուն Աստղ», 22-րդ դարի վերջում երկրում կմնա 32 գերտերություն «սլավյանյան» և «Անգլիական Արևմուտքը»
21-րդ դարի վերջում արաբները 25 տարով կստրկացնեն Կենտրոնական և Արևմտյան Եվրոպան
2170թ- մեծ երաշտ
2170թ-2250թ ահավոր բնական աղետներ կատալիզմներ ողջ Երկրով մեկ
3797թ. - Աշխարհի վերջ
ԽՍՀՄ-ի կործանման նշանները
«հյուսիսային ժողովուրդը կստանա երեք նախազգուշական ուղիներ, որոնցով չի կարելի գնալ , այդ երեք նախազգուշացումների մեջ էլ կլինի «սև» բառը
1986-թ Չեռնոբիլ
1989թ- Չեռնովցի

1988թ- Ղարաբաղ /իմիջայլոց Ղարաբաղը խեցգետնի համաստեղության տակ է/

ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍ


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Շաբաթ, 2011-09-10, 11:56:42 AM
 
RobIДата: Շաբաթ, 2011-09-10, 9:13:37 PM | Հաղորդագրություն # 119
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Այ մարդ էտ սաղ հեչ, ես ուզում եմ մնալ ու լինել «նարնջագույն» խմբի մեջ...

...Շուշաննա...
 
RobIДата: Շաբաթ, 2011-09-10, 9:14:55 PM | Հաղորդագրություն # 120
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
tongue tongue tongue brows brows brows haha haha haha haha

...Շուշաննա...
 
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » ՀԵՏԱՔՐՔԻՐ.... կամ ԳԻՏԵ՞Ք, ՈՐ...
  • Страница 8 из 9
  • «
  • 1
  • 2
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz