Ուրբաթ, 2024-04-26, 6:00:13 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 2
  • 1
  • 2
  • »
Ֆորում » Հայկական ժող. գործիքներ » Հայկական ժող. գործիքներ » Հայկական ժող. գործիքներ
Հայկական ժող. գործիքներ
LusinДата: Շաբաթ, 2010-04-17, 4:20:25 PM | Հաղորդագրություն # 1
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Գրում ենք այն ամենը, ինչ գիտենք մեր հայկական ժողովրդական նվագարանների մասին։

Добавлено (2010-04-15, 9:17:17 PM)
---------------------------------------------
Ժողովրդական նվագարաններն ուսումնասիրվել են ազգագրության առաջացման առաջին իսկ օրերից: Հնագետները բազում երաժշտական գործիքներ են հայտնաբերել պեղավայրերում, իսկ հին ձեռագրերի մասնագետները գտել են ամենատարբեր նվագարանների պատկերներ: Ի տարբերություն երգի, որի գոյության, բնույթի և հնչողության մասին կարելի է դատել միայն այսօրվա հնչողության հիման վրա, գործիքային երաժշտության բնույթի մասին կարելի է դատել ըստ այն նվագարանների, որոնք պահպանվել են իրենց նյութականությամբ կամ պատկերների ձևով:
Հնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատմականորեն հնագույն նվագարանները հարվածային և փողային գործիքներն են: Հայաստանի տարածքում հայտնաբերվել է ավելի քան երեք հազար տարեկան քարե բազմափող սրինգ: Ժամանակակից հայկական սրինգը համեմատաբար քիչ գործածվող նվագարան է` ձայնարտաբերման դժվարության պատճառով: Օգտագործվբում է սովորական սրինգ և դրա ավելի թավ ձայնով տեսակը` բլուլը: Տարբեր վայրերում գտնվել են նաև կենդանիների սրունքի ոսկորից պատրաստված սրինգներ և շվիներ: Շվիները հիմնականում օգտագործվում էին կենդանիներին հմայելու, կախարդելու, վարժեցնելու համար: Սկզբում դրանք որսորդական փողեր էին, հետո հաստատվեցին հովվական գործունեության մեջ:

Добавлено (2010-04-15, 9:18:57 PM)
---------------------------------------------
Մատենդարանի մանրանկարչությունը վկայում է, որ վաղեմի ժամանակներից ամենատարածված փողային նվագարանը Հայաստանում զուռնան էր: Այն դափի կամ այլ թմբուկի հետ միշտ ուղեկցել է ժողովրդական և արքունական խնջույքներին և տոնակատարություններին: Փռյուգիական երկփող ավլոսը, որի մասին բազում հիշատակություններ կան հին հույն հեղինակների մոտ և որի պատկերները պահպանվել են Միջերկրածովյան ամբողջ տարածքում` Փոքր Ասիայից մինչև Իտալիա, ոչ այլ ինչ է, քան զուռնայի մի տարատեսակ: Այն տարածված է եղել նախքան արևելյան մյուս ազգերի հզոր վերելքը և իր տեղական ձևով և հնագույն հեթանոսական երկացանկով պահպանվել է հենց Հայաստանում:
Համաշխարհային տարածում ունեցող պարկապզուկը Հայաստանում բավական հազվագյուտ գործիք է: Ի տարբերություն մյուս փողային նվագարանների, պարկապզուկ նվագելու մասնագիտացված դպրոց որպես այդպիսին չի եղել, հիմնականում այն նվագել են զուռնաչիները: Այդուհանդերձ գյուղերում դեռ կարելի է գտնել տկզարներ, այսինքն, տիկ-պարկապզուկ զարկող-նվագողներ:

Добавлено (2010-04-17, 4:20:25 PM)
---------------------------------------------
Հարվածային ամենատարածված հայկական, կամ ընդհանուր արևելյան գործիքը դհոլն է: Այն երկթաղանթանի թմբուկ է: Այն պատրաստվում է ընկուզենու փայտից, բաց կողմը ծածկված է այծի կամ հորթի կաշվով: Դհոլը նվագում են և ձեռքերով և փայտիկներով: Այն հիմա էլ մեծ ժողովրդականություն է վայելում և ուղեկցում է գրեթե բոլոր մյուս գործիքներին:


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-04-28, 10:48:34 PM | Հաղորդագրություն # 2
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Եթե փողային և հարվածային նվագարանները ելել են ժողովրդական մշակույթի ընդերքից և հազարամյակներով պահպանել են ազգային դիմագիծը և երկացանկը, ապա լարային նվագարանները միշտ եղել են հասարակության նեղ խավերի սեփականությունը, իսկ դրանց երկացանկը փոխվել է ըստ քմահաճ բարձր հասարակության պահանջի: Հայերեն "քնար" բառը կապված է "քիննոր" հին միջագետքյան գործիքի հետ, որը սազի կամ թառի տիպի նվագարան էր: Այն ուներ նուրբ, քնարական հնչողություն և ուղեկցում էր ոչ թե մեծ տոնախմբությունները, այլ ինքնամփոփության, հուզականության վրա կենտրոնանալու պահերը, որտեղից էլ "քնարականություն" հասկացությունը: Ժողովրդական կենցաղ այս գործիքները մտան թափառական երաժիշտների` սազանդարների միջոցով:

Добавлено (2010-04-28, 10:47:04 PM)
---------------------------------------------
Աղեղը որպես լարային նվագարանի ձայնարտաբերման միջոց գտնվեց համեմատաբար ուշ շրջանում` վաղ Միջնադարում: Աղեղնային ամենասիրված հայկական նվագարանը քամանչան է, որի վրա նվագել է նաև մեծ աշուղ Սայաթ-Նովան: Այս նվագարանն իր տարբեր ձևերով տարածված է Միջագետքից մինչև Միջին Ասիա և իր հնչողությամբ շատ մոտ է եվրոպական ջութակին: Եթե "ջութակ" բառն ունի արաբական ծագում, ապա "քաման","քամանչա" բառերը, հավանաբար, բուն հայկական են։
Քամանչայի մասին հիշատակումները դեռեւս հայոց պատմահոր Խորենացու գործում կան: Գործիքն այն ժամանակներում ջնար է կոչվել եւ միայն 9-10-րդ դարերում արաբական արշավանքների ժամանակաշրջանում կոչվել է քամանչա, որ թարգմանաբար նշանակում է ջնար ոտքի վրա: Քամանչայի հնագույն պատկերումը 8-13-րդ դարերով թվագրվող գավաթի վրա է պահպանվել, որը հայտնաբերվել է Դվինի պեղումների ժամանակ: Հացառատ գյուղի պեղումներից հայտնաբերված 15-րդ դարի հարսանքապատկերում էլ քամանչան, սազը, դափն ու եղեգնափողը պատկերված են նվագածուների ձեռքում: Մոքսում հայտնաբերված 16-րդ դարի Ավետարանում էլ քամանչան պատկերված է, բայց արդեն որպես անսամբլային հնչողության ու նվագակցության կրող: Նաղաշ Հովնաթանի մանրանկարչությունում եւ հայոց դամբանաքարերի վրա էլ քամանչան առկա է: Ազգային պատկերասրահում պահպանված 19-րդ դարի անհայտ հայ նկարչի գեղանկարն էլ փաստում է, որ քամանչա նվագել են նաեւ կանայք:
Լարային նվագարաններն ուղեկցել են աշուղական երգերին: Աշուղն այնքան էր կապվում իր գործիքին, որ այն դառնում էր դրա կենդանի ընկերը, նրա պոեզիայի աղբյուրը և կրողը, նրա երկվորյակը:

Добавлено (2010-04-28, 10:48:34 PM)
---------------------------------------------
Քանոնը արեւելյան երաժշտական լարային գործիք է: Տարածում է գտել Արեւելքի բոլոր երկրներում: Հավանաբար սերվել է հին հունական տավիղից, եւ ցեղակից է ցիմբալային, կիթառին: Առաջին հիշատակությունները 10-րդ դարի արաբական աղբյուրներում են: Փայտե, հարթ արկղիկի նման, ուղղանկյուն սեղանիկի ձեւ ունեցող գործիք է: Գործիքի ներքին եւ կողային հատվածները պատրաստվում են ընկույզի, ծիրանի եւ ամուր փայտ ունեցող այլ ծառերից:


***Լուսին***
 
LusinДата: Ուրբաթ, 2010-05-07, 9:05:38 PM | Հաղորդագրություն # 3
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
2005 թ. նոյեմբերի 25-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ԴՈՒԴՈՒԿ-ի երաժշտությունը հռչակեց որպես մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:

Ոչ մի այլ երաժշտական գործիք չի կարող ներկայացնել հայ ժողովրդի հույզերը ինչպես դուդուկը: Սերելով հայոց պատմության վաղընջական ժամանակներից, դուդուկը իր 1500 ամյա պատմությամբ միանգամայն հայկական գործիք է համարվում: Դուդուկը փողային գործիք է, որը ծիրանի փայտից է ձեռքով պատրաստվում: Այն ինքնին սնամեջ շվի է, որը իր վերևի կողմում ունի մատների համար նախատեսված 8 անցք, և մեկը ներքևի մասում բթամատի համար: Դուդուկ պատրաստելու համար պահանջվում է հատուկ տեսակի զույգ եղեգ, այն լինում է 3 չափսի` տատանվելով 11-16 մատնաչափի սահմաններում: Դժվար է դուդուկ նվագելը և այն մշտապես նվագակցվում է երկրորդ «դամ դուդուկով»: Դուդուկը ունի մեղմ, գունագեղ հնչերանգ, անկրկնելի և եզակի ձայն:
Դարեր շարունակ Դուդուկի երաժշտությունը ուղեկցել է հայ ժողովրդին թե՛ տոնախմբությունների ու հարսանեկան ծեսերի, թե՛ սգո ու վշտալի արարողությունների ժամանակ: Հայ ժողովրդի երաժշտական մշակույթի անցյալը, ներկան, նաև ապագան անհնար է պատկերացնել առանց դուդուկի թովիչ հնչողության, առանց նրա դյութիչ ձայնային ելևէջների: Այն ուղեկցել է հայ ժողովրդին գաղթի ճամփաներից մինչև սիբիրյան աքսորավայրերը, Մայր տաճարներից մինչև ժամանակակից համերգային լուսավոր սրահները:
Դուդուկի նախատիպեր հանդիպում են Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, Իրանի ժողովրդական մշակույթներում: Այն այդ ժողովուրդների սիրված երաժշտական նվագարաններից է: Սակայն այդ և հայկական դուդուկի կառուցվածքում կան էական տարբերություններ, որոնք էլ հանգեցնում են ձայնային և տեխնիկական հնարավորությունների տարբերություններին: Հայկական դուդուկը, որը կոչվում է նաև ծիրանափող, ունի թավշյա, նուրբ երգային տեմբր: Դուդուկի հնչերանգում նկատելի է հայ ժողովրդի խոսակցական, ավելին՝ բարբառային, հնչերանգային համակարգը:
Դարերի հոլովույթում՝ ձևի և տեխնիկական հնարավորությունների զարգացման ընթացքում, գործիքը կատարելագործվել է, և այժմ ժամանակակից դուդուկն ունի տասը անցք, որոնցից ութը դիմային են, իսկ երկուսը՝ հակառակ կողմից:
Դուդուկն օգտագործվում է ինչպես մենանվագ, այնպես էլ նվագակցող (ձգված հնչյունների օգնությամբ հիմնական մեղեդուն ձայնակցող) գործիքի դերում:
1920-30-ական թվականներին Հայաստանում ձևավորվեց նոր կատարողական դպրոց, որի հիմնադիրներն են Մարգար Մարգարյանը, Լևոն Մադոյանը, Խաչիկ Խաչատրյանը և Վաչե Հովսեփյանը: Վերջինս և նրա ավանդույթների շարունակող Ջիվան Գասպարյանը ստեղծեցին դուդուկի նոր երգացանկ՝ հիմնված հայկական բանահյուսական երգերի ու պարեղանակների վրա, որոնք հիմնականում կատարվում են ուրախ հանդիսությունների ժամանակ:
Ժամանակակից լավագույն հայ դուդուկահարներից են Ջիվան Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը (Երևան), Մկրտիչ Մալխասյանը (Գյումրի), Վլադիմիր Կրոյանը (Վանաձոր), Գեորգի Մինասովը (Արցախ) և ուրիշներ:
Դուդուկը՝ որպես եզակի գործիք, կարող է արտահայտել տարբեր տրամադրություններ՝ ուրախություն, տխրություն, թախիծ,ցնծություն: Սա բնորոշ է հայկական բնավորությանը, քանզի դարեր շարունակ հայի "մի աչքում եղել է արտասուք, իսկ մյուսում՝ ծիծաղ": Դուդուկը լավագույնս արտահայտում է այդ հոգեվիճակը:
Բազմաժանր է դուդուկի նվագացանկը: Այն ներառում է ինչպես ժողովրդական, այնպես էլ դասական պոեզիայի ազդեցությունը՝ սկսած Սայաթ-Նովայից մինչև Ավետիք Իսահակյան:
Գոյություն ունեն A, B, D և C տեսակի դուդուկներ (28-40 սմ երկարությամբ), ոչ տեմպերացված լարվածքով:
Ժամանակակից դուդուկ պատրաստողները կատարելագործում են գործիքի հնարավորությունները: Օրինակ՝ վարպետ Կարլենը, ստեղծել է անսովոր չափի մի դուդուկ, որն ընդլայնում է գործիքի ձայնային ծավալը: Ժամանակակից դուդուկի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այն մոտեցնելու արևմտյան փողային գործիքների, մասնավորապես՝ կլարնետի, հոբոյի հնարավորություններին:
Սրան զուգահեռ, խորհրդային տարիներին Հայաստանում, ցավոք, իջել է դուդուկի ժողովրդականությունը անգամ գյուղական վայրերում, որտեղից ծնունդ էր առել գործիքը:
Դուդուկի երաժշտության համերգներն այսօր քչացել են: Վերջին 15 տարիներին սոցիալական ոչ բավարար պայմանները ստիպեցին շատ դուդուկահարների թողնել Հայաստանը, մեկնել արտերկիր, որով պակասեց գործիքին տիրապետողների և նրա ավանդույթները շարունակողների թիվը: Ստեղծվածը պահպանելու, այդ ամենը չկորցնելու, արմատներից չկտրվելու համար անհրաժեշտ են գործիքի վայելած համբավին համարժեք գործողություններ, մասնավորապես՝ պետական հոգածություն:
Այլ է դուդուկի հնչողությունը, երբ այն նվագում են այլ ազգերի երաժիշտներ: Հայերը նվագում են այնպիսի հնչողությամբ ու տեխնիկայով, որ դուդուկի ձայնը մոտենում է մարդկային ձայնին:
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն ասել է. "Դուդուկը այն միակ գործիքն է, որը լսելիս ես կարող եմ արտասվել":
Հայկական նվագարանների, հատկապես դուդուկի հանդեպ աշխարհի հետաքրքրությունն աճեց 20-րդ դարի վերջին տասնամյակում, Փիթեր Գեբրիելի "Պասիոնի" ստեղծումից հետո: Այս ստեղծագործությունը, գրված "Քրիստոսի վերջին փորձությունը" կինոնկարի համար, աշխարհին ի ցույց հանեց հայկական դուդուկը:
Այսօր աշխարհում սկսվել է դուդուկի հաղթարշավը: Դրա մասին են վկայում Հոլիվուդում և Եվրոպայում նկարահանված այն բազմաթիվ ֆիլմերը, որոնցում օգտագործվել են Վաչե Հովսեփյանի և Ջիվան Գասպարյանի կատարումները:
Այսօր հայ ժողովուրդը հոգևոր վերածնունդ է ապրում, և դուդուկի երաժշտությունը, որ դարձել է ազգային խորհրդանիշ, նվաճում է նոր բարձունքներ՝ պահպանելով հայի ոգին արդի համաշխարհայնացման ժամանակաշրջանում:


***Լուսին***
 
LusinДата: Ուրբաթ, 2010-05-07, 9:35:57 PM | Հաղորդագրություն # 4
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՏԱՎԻՂ

Խոսք` Հ. Հարությունյանի
Եժաշտ.` Խ. Ավետիսյանի

Գիշեր ու զոր դու հնչոմ ես,
Իմ անուշ տավիղ,
Ասես աղբյուր կարկաչում ես,
Իմ անուշ տավիղ,
Մերթ լալիս ես, մերթ ծիծաղում
Դու անխոս,անբառ,
Սրտիս ձայնով ղողանջում ես,
Իմ անուշ տավիղ:
Նա սիրո երգը լսեց…
Ու անսեր մնաց,
Սիրտ ուներ, բայց չհուզվեց,
Եվ անցավ գնաց…
Հնչիր, տավիղ, թող այս գիշեր
Երգդ վարարի
Սրտիս տենչանքն ու կարոտը
Պատմի աշխարհին:

Իմ սրտի բաժին աշխարհը
Այս լայն աշխարհում
Ո՞ւր է, չի գալիս կանչին իմ,
Իմ անուշ տավիղ,
Իմ անուշ տավիղ

Ով որ լսում է նվագդ,
Սեր է երազում,
Նորից գալիս է մեր բակը,
Սիրտը ինձ պարզում,
Բայց ուրիշ է իմ փափագը,
Տենչն իմ սիրասուն,
Սև տղին եմ ես անրջում
Իմ անուշ տավիղ:


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 3:48:42 PM | Հաղորդագրություն # 5
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՔԱՆՈՆ
Կցումներ: 2916357.jpg (48.4 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-08-04, 3:55:24 PM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 3:52:18 PM | Հաղորդագրություն # 6
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՇՎԻ
Կցումներ: 4857937.jpg (48.5 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-08-04, 4:19:13 PM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 3:52:53 PM | Հաղորդագրություն # 7
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԴՀՈԼ
Կցումներ: 9168018.jpg (43.2 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-08-04, 4:02:54 PM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 3:53:18 PM | Հաղորդագրություն # 8
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՊԿՈՒ
Կցումներ: 2344984.jpg (19.9 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-08-04, 4:04:48 PM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 3:53:45 PM | Հաղորդագրություն # 9
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԴՈՒԴՈՒԿ
Կցումներ: 3364293.jpg (32.4 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-08-04, 4:17:34 PM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 3:54:16 PM | Հաղորդագրություն # 10
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Կցումներ: 0984220.jpg (70.8 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-08-04, 4:14:59 PM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 3:54:47 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՊԱՐԿԱՊԶՈՒԿ
Կցումներ: 9675094.jpg (21.8 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-08-04, 4:15:55 PM
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 4:23:04 PM | Հաղորդագրություն # 12
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Կցումներ: 2898522.jpg (68.4 Kb)


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 4:25:46 PM | Հաղորդագրություն # 13
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՔՅԱՄԱՆՉԱ
Կցումներ: 2224791.jpg (21.9 Kb)


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 4:29:11 PM | Հաղորդագրություն # 14
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԶՈՒՌՆԱ
Կցումներ: 5477300.jpg (57.8 Kb)


***Լուսին***
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-08-04, 4:31:11 PM | Հաղորդագրություն # 15
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԹԱՌ
Կցումներ: 2854315.jpg (27.4 Kb)


***Լուսին***
 
Ֆորում » Հայկական ժող. գործիքներ » Հայկական ժող. գործիքներ » Հայկական ժող. գործիքներ
  • Страница 1 из 2
  • 1
  • 2
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz