ՓԱՍՏԵՐ - Страница 7 - Ֆորում
Հինգշաբթի, 2016-12-08, 7:59:55 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Страница 7 из 7«12567
Ֆորում » ՓԱՍՏԵՐ » Փաստեր » ՓԱՍՏԵՐ (Այստեղ ներկայացվում են տարբեր փաստեր)
ՓԱՍՏԵՐ
LusinДата: Երկուշաբթի, 2011-01-10, 6:13:49 PM | Հաղորդագրություն # 91
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Արցախյան տարեգրություն
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
(1988թ. փետրվար-1994թ. մայիս)

12 փետրվարի 1988 – Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական առաջին զանգվածային ցույցը ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: 1992թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»:

20 փետրվարի 1988 – ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը որոշում ընդունեց անջատվել Ադրբեջանից և վերամիավորվել Մայր Հայրենիքի` Հայաստանի հետ: Արցախյան առաջին ցույցը Երևանում:

22 փետրվարի 1988 - Աղդամի կողմից ադրբեջանական բազմահազարանոց զինված խառնամբոխը հարձակվեց ԼՂԻՄ-ի Ասկերան ավանի վրա: Հայկական կողմը տվեց արժանի հակահարված:

27 փետրվարի 1988 - Արցախյան շարժումը խեղդելու նպատակով` Սումգայիթում (Ադրբեջան) սկսվեցին հայկական եռօրյա ջարդեր (փետրվարի 27-29-ը): Արդյունքը` հարյուրավոր զոհեր (պաշտոնական տվյալներով` 32), հազարավոր վիրավորներ և քաղաքի 18000-անոց հայության բռնագաղթ:

28 փետրվարի 1988 – ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:

21 նոյեմբերի 1988 - Բաքվից հետո Ադրբեջանի 2-րդ հայաշատ կենտրոնի` Կիրովաբադի` հայոց հինավուրց Գանձակի բազմահազարանոց հայության ջարդի և բռնագաղթի սկիզբը: Ադրբեջանական վայրագությունները շարունակվեցին մինչև ամսվա վերջը:

25 նոյեմբերի 1988 - Գորբաչովյան վարչակարգի կողմից Երևանում և Բաքվում մտցվեց պարետային ժամ:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երկուշաբթի, 2011-01-10, 6:18:45 PM
 
LusinДата: Երկուշաբթի, 2011-01-10, 6:15:34 PM | Հաղորդագրություն # 92
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
26 հուլիսի 1989 – Շահումյանի (Հյուսիսային Արցախ) շրջանային խորհուրդն ընդունեց որոշում` վերամիավորվել ԼՂԻՄ-ի հետ:

1 հոկտեմբերի 1989 - անձասարի վանքում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցեց առաջին պատարագը:

1 դեկտեմբերի 1989 - Երևանում կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երկուշաբթի, 2011-01-10, 6:19:31 PM
 
LusinДата: Երկուշաբթի, 2011-01-10, 6:22:13 PM | Հաղորդագրություն # 93
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
12 հունվարի 1990 – Մանաշիդի վրա հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ հրոսակախմբերը հայկական ինքնապաշտպանական ուժերի ջախջախիչ հակահարվածով հետ շպրտվեցին գյուղի մատույցներից:

13 հունվարի 1990 – սկսվեց և 7 օր անընդմեջ (հունվարի 13-19-ը) շանունակվեց Բաքվի 200 հազարանոց հայության ջարդը և բռնագաղթը:

15 հունվարի 1990 – Հայկական աշխարհազորային ջոկատները երկօրյա մարտերից հետո գրավեցին Արարատի շրջանում ռազմավարական կարևոր դիրք հանդիսացող ադրբեջանական Քյարքի գյուղը:

18 հունվարի 1990 – ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին» Հռչակագիրը:

18 հունվարի 1990 – Հայ-ադրբեջանական զինված բախումների սկիզբը: Արարատի շրջանի Երասխ գյուղի մատույցներում հայկական աշխարհազորայինները եռօրյա մարտերում ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին ադրբեջանական ելուզակներին:

27 փետրվարի 1990 – ՀՀ Վայքի շրջանի Բարձրունի գյուղից հասցված շեշտակի կանխիչ հարվածով հայկական ինքնապաշտպանական ուժերը («Կոնդ», «Մեծն Տիգրան», ԱԻՄ-ի և Ջերմուկի ջոկատներ, տեղական ուժեր) գրավեցին ադրբեջանական Քյարմաչաթախ գյուղը (Նախիջևանի ԻՄ)` ջախջախելով այնտեղ կենտրոնացած հակառակորդի հնգապատիկ գերազանցող ուժերը:

27 մայիսի 1990 - Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան մարտեր` հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների միջև, զոհվեցին 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ:

20 սեպտեմբերի 1990 – Ստեղծվեց ՆՆ-ին կից «Հատուկ գունդը», որը դարձավ ապագա հայկական կանոնավոր բանակի կորիզը: Գնդի կազմի մեջ մտավ հանրապետության շրջաններում և Երևանում գործող 26 վաշտ: գնդի առավելագույն կազմը` 2300 հոգի, տված զոհերի քանակը` 159: «Հատուկ գունդը» մարտնչել է ՀՀ և ԼՂՀ բոլոր ճակատներում:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2011-01-10, 6:25:28 PM | Հաղորդագրություն # 94
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
4 մայիսի 1991 – ՀՀ կառավարության որոշմամբ կառավարությանը կից ստեղծվեց Պաշտպանության կոմիտե (Պաշտկոմ):

15 հուլիսի 1991 – Մեծաքանակ օդուժի և զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) ծանր կորուստների գնով (72 սպանված, 3 միավոր զրահամեքենա) գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղը: Նախորդ օրը ընկել էին Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը:

16 օգոստոսի 1991 - Արցախի Հաթերք գյուղում (Մարտակերտ) «Փառանձեմ» ջոկատի կանայք, ի պատասխան խորհրդային բանակի խժդժությունների, իրենց լրիվ սպառազինությամբ (ներառյալ` զրահատեխնիկան) 5 օրով պատանդ վերցրին 43 զինվորի:

2 սեպտեմբերի 1991 – Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների Ստեփանակերտում կայացած համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

13 սեպտեմբերի 1991 – Շահումյանի շրջանում սկսվեց հայկական ուժերի հակահարձակումը: Եռօրյա մարտերի ընթացքում (սեպտեմբերի 13-15-ը) թշնամուց լիովին ազատագրվեց Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբը:

21 սեպտեմբերի 1991 – Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց Անկախության հանրաքվե: Հայաստանի բնակչության ավելի քան 99%-ը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը:

23 սեպտեմբերի 1991 – ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

16 հոկտեմբերի 1991 – Հայաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

17 հոկտեմբերի 1991 - Ադրբեջանական օդուժը, հրետանին և «գրադ» ռեակտիվ կայանները զանգվածային ռմբակոծության և գնդակոծության ենթարկեցին ԼՂՀ Մարտունի քաղաքն ու նրա մատույցները:

30 հոկտեմբերի 1991 - Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը (հրամանատար` Արկադի Տեր-Թադևոսյան` Կոմանդոս) փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Յալ գյուղը (Հադրութի շրջան):

20 նոյեմբերի 1991 - Աղդամից Մարտունի քաղաք թռչելիս` ԼՂՀ երկնքում աղետի ենթարկվեց ՄԻ-8 ռազմատրանսպորտային ուղղաթիռը: Զոհվեց Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի 21 զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյա:

26 նոյեմբերի 1991 - Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԼՂՀ-ն «լուծարելու» մասին: Այդ որոշումը ավելի սրեց ադրբեջանա-արցախյան զինված առճակատումը:

4 դեկտեմբերի 1991 – ՀՀ Նախագահի ստորագրությամբ օրենք ընդունվեց ՀՀ կառավարության կազմի մասին: Այլ նախարարությունների թվում ստեղծվեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:

10 դեկտեմբերի 1991 - Անցկացվեց ԼՂՀ Անկախության հանրաքվե: Բնակչության ավելի քան 99%-ը կողմ քվեարկեց Արցախի անկախությանը:

10 դեկտեմբերի 1991 - «Մեծն Տիգրան» գումարտակի 13 հոգիանոց գրոհային ջոկատը շեշտակի գրոհով ջախջախեց ԼՂՀ Շահումյանի շրջանի Թոդան գյուղում տեղակայված ադրբեջանական 450 հոգիանոց կայազորը:

21 դեկտեմբերի 1991 – Խորհրդային բանակի վերջին զորամասերը դուրս եկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2011-01-10, 6:29:54 PM | Հաղորդագրություն # 95
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
6 հունվարի 1992 – ԼՂՀ Գերագույն խորհուրդը, հաշվի առնելով ԼՂՀ Անկախության հանրաքվեի արդյունքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

11 հունվարի 1992 – Հակահարձակման անցած ԼՂՀ ինքնապաշպանական ուժերը գրավեցին Ստեփանակերտը կրակի տակ պահող ադրբեջանական ռազմական երկու կարևոր հենակետ` Մալիբեյլին և Ղուշչիլարը: Առգրավվեց հսկայական ռազմավար:

20 հունվարի 1992 - Երկօրյա մարտերից հետո (հուվարի 20-21-ը) Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Ստեփանակերտի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը:

26 հունվարի 1992 – Քարինտակի հերոսամարտը: Քարինտակ գյուղի (Շուշիից 1 կմ հարավ) մատույցներում 12-ժամյա արյունահեղ մարտում ջախջախիչ պարտություն կրեցին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մեհտիևի գլխավորությամբ Շուշիից հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ ուժերը:

28 հունվարի 1992 – Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորումը` 1-ին դեսանտագրոհային գունդը (1992թ. սեպտեմբերի 14-ից` 1-ին դեսանտագրոհային, 1993թ. մարտի 26-ից` 1-ին մոտոհրաձգային բրիգադ): Գունդն առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Զորամասը մշտական մարտական հերթապահություն է իրականացրել Արարատ-Վայք սահմանային գոտում: 1994թ. զորամասը մասնակցել է Մարտակերտի և Քելբաջարի մարտերին: 1992-1994 թվականներին զորամասը տվել է 61 զոհ:

28 հունվարի 1992 – ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Տարբեր ժամանակներում այդ պաշտոնը զբաղեցրել են նաև Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը:

16 փետրվարի 1992 – Շուշիից ադրբեջանական կողմը «Գրադ» և «Ուրագան» ռեակտիվ կայաններից զանգվածային գնդակոծության ենթարկեց Ստեփանակերտը (300 արկ): Գրանցվեցին մեծաթիվ ավերածություններ և մարդկային կորուստներ:

17 փետրվարի 1992 - Արցախյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը (ԼՂՀ Մարտունու շրջան):

26 փետրվարի 1992 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը փայլուն օպերացիայի շնորհիվ գրավեցին թշնամու` Շուշիից հետո Արցախում իր նշանակությամբ 2-րդ ռազմական հենակետը` Խոջալուն:

2 մարտի 1992 – Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:

22 մարտի 1992 – Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 1-ին դեսանտա-գրոհային գնդի երդման առաջին արարողությունը:

29 մարտի 1992 – Շուշի քաղաքից, Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման դիրքերը:

29 ապրիլի 1992 - Արցախյան ինքնապաշտպանական ուժերը ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին Ստեփանակերտի և Քարինտակի վրա զանեվածային հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ հրոսակախմբերին:

8 մայիսի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերի փայլուն օպերացիայի շնորհիվ ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:

10 մայիսի 1992 – Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ կապի առաջին զորամասը:

18 մայիսի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերի հուժկու հարվածով ազատագրվեցին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր) և բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:

Մայիս 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հակաօդային զորամասերի ձևավորումը: Մայիսի երրորդ կիրակի օրը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես ՀՕՊ զորքերի օր:

13 հունիսի 1992 – Խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը: Հունիս 1992 – Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ավիացիոն զարամասի ձևավորումը: 1997 թվականից հունիսի 3-րդ կիրակի օրը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է Ավիացիայի օր:

4 հուլիսի 1992 - Նախորդ օրը 3 ուղղություններով հարձակման անցած ադրբեջանական հսկայական ուժերի (նաև մեծաթիվ վարձկաններ ԱՊՀ-ից և Թուրքիայից) ճնշման ներքո հայկական ուժերը կեսգիշերին մոտ թողեցին ԼՂՀ Մարտակերտ քաղաքը: Հետագա օրերին թշնամին գրավեց նաև Թարթառի ողջ ձախափնյա մասը:

5 օգոստոսի 1992 - Ադրբեջանական բանակի կողմից Ստեփանակերտ քաղաքի հրետանային աննախադեպ գնդակոծության հետևանքով սպանվեց և վիրավորվեց 106 խաղաղ բնակիչ:

8 օգոստոսի 1992 – Հնգօրյա անյունահեղ մարտերից հետո (օգոստոսի 4-8-ը), ընկավ Արծվաշենը:

30 օգոստոսի 1992 – Ստեղծվեց «Արծիվ-մահապարտներ» գումարտակը, որը վճռորոշ դեր կատարեց Արցախի հյուսիս-արևելյան ճակատում: Նրա գործողությունների շնորհիվ հնարավոր դարձավ բեկում մտցնել ռազմաճակատի այդ հատվածում և կանգնեցնել թշնամու հարձակումը:

7 սեպտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասի ձևավորումը: 2000 թվականից սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր:

2 հոկտեմբերի 1992 – Լիովին ձախողվեց հյուսիս-արևելքից ԼՂՀ Մարտունի քաղաքի վրա ձեռնարկված ադրբեջանական լայնածավալ հարձակումը: Վճռական հակագրոհով հայկական ուժերը թշնամուն հետ շպրտեցին ելման դիրքերից և ազատագրեցին 2 տարի առաջ Ադրբեջանի կողմից զավթված զգալի տարածքներ:

4 հոկտեմբերի 1992 - Երկօրյա արյունահեղ մարտերի ընթացքում, չնայած երկուստեք ծանր կորուստներին, լիովին ձախողվեց հյուսիսից հասցված զանգվածային հարվածի օգնությամբ Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:

8 հոկտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը: Հետագայում հոկտեմբերի 8-ը ՀՀ ԶՈՒ–ում նշվում է որպես Տանկիստի օր:

10 հոկտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ քիմիական զորամասի ձևավորումը: 1996 թվականից հոկտեմբերի 10-ը ՀՀ ԶՈՒ–ում նշվում է որպես Քիմիական զորքերի օր:

13 հոկտեմբերի 1992 – ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համատեղ ջանքերով ստեղծվեց Արցախի պետական համալսարանը: Բացումը տեղի ունեցավ 1993թ. մայիսի 10-ին` Շուշիի ազատագրման տարելիցի հաջորդ օրը: 19 հոկտեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հրթիռա-հրետանային զորամասերի ձևավորումը: Հետագայում հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ–ում նշվում է որպես Հրթիռա-հրետանային զորքերի օր:

5 նոյեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը: Հետագայում նոյեմբերի 5-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Հետախուզական զորքերի օր:

10 նոյեմբերի 1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերը Մարտակերտի ռազմաճակատում սկսեցին վեցօրյա (նոյեմբերի 10-15-ը) հարձակողական օպերացիան, որի ընթացքում ազատագրվեցին թշնամու հունիս-հուլիսյան մեծ հարձակման ընթացքում գրավված Վաղուհաս, Հարությունագոմեր, Կճողուտ և Չլդրան գյուղերը: 17 նոյեմբերի 1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական հոսպիտալի ձևավորումը: Հետագայում նոյեմբերի 17-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ռազմաբժշկական աշխատողների օր:

29 նոյեմբերի 1992 – Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վճռական հարձակումով գրավեցին 4 գյուղ` Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու և Ղարաջանլի, որով զգալիորեն ամրապնդվեց Արցախի «Կյանքի ճանապարհի» ռազմական անվտանգությունը:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2011-01-10, 6:32:02 PM | Հաղորդագրություն # 96
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
25 մարտի 1993 – ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից սկսվեց և մինչև ապրիլի 3-ը շարունակվեց Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրման օպերացիան, որի շնորհիվ վերացվեց Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև խրված սեպը (շուրջ 2000 քառակուսի կիլոմետր), ոչնչացումից փրկվեցին հարյուրավոր հնագույն պատմաճարտարապետական կառույցներ, այդ թվում` 4-13-րդ դարերում ստեղծված Դադիվանքը:

1 ապրիլի 1993 – Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում` հայկական ուժերի առաջապահ գումարտակը շեշտակի գրոհով գրավեց Քելբաջար քաղաքը:

28 հունիսի 1993 – ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը երկօրյա մարտերի ընթացքում ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը: Միաժամանակ թշնամուց հետ խլվեց շրջանի 6 հայկական գյուղ:

23 հուլիսի 1993 – Կասեցնելով նախորդ 2 օրվա ադրբեջանական լայնածավալ հարձակումը Ասկերանի ուղղությամբ` ԼՂՀ Պաշտպանության բանակը վճռական հակահարվածով գրավեց Աղդամ քաղաքը:

26 հուլիսի 1993 – ՀՀ Նախագահը օրենքներ ստորագրեց ՀՀ Ազգային հերոսի, Արիության և Մարտական ծառայության մեդալներ սահմանելու վերաբերյալ: 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանացել են 8, Արիության մեդալի` 746, Մարտական ծառայության մեդալի` 339 մարդ:

18 օգոստոսի 1993 - Ադրբեջանական օդուժի կողմից բարբարոսական ռմբակոծության ենթարկվեց Կապան քաղաքը, որի հետևանքով եղան մեծ ավերածություններ:

22 օգոստոսի 1993 – Հակահարձակման անցած ԼՂՀ Պաշտպանության բանակը գրավեց Ֆիզուլի քաղաքը: Հետագա 10 օրերի ընթացքում թշնամին փախուստի դիմեց Կուբաթլուի, Զանգելանի, Ջեբրայիլի շրջաններից:

18 դեկտեմբերի 1993 - Ադրբեջանական 60 000-անոց բանակն աֆղան մոջահեդների (1500) և այլ վարձկանների օգնությամբ լայնածավալ հարձակման անցավ Արցախյան ռազմաճակատի ողջ երկայնքով: Երկուսուկեսամյա դաժան մարտերում (մինչև 1994թ. մարտի սկիզբը) հայկական կողմը ջախջախիչ հակահարվածով թշնամուն հետ շպրտեց ելման դիրքերը:


***Լուսին***
 
LusinДата: Երկուշաբթի, 2011-01-10, 6:34:14 PM | Հաղորդագրություն # 97
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
7 հունվարի 1994 - Եռօրյա արյունահեղ մարտերից հետո, տալով կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, ադրբեջանական զորքերին ու նրանց շարքերում կռվող մեծաքանակ աֆղան մոջահեդներին հաջողվեց հետ գրավել Արցախյան ռազմաճակատի ծայր հարավում գտնվող և ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հորադիզ կայարանը:

9 ապրիլի 1994 – Սկսվեց Արցախյան պատերազմում ԼՂՀ Պաշտպանության բանակի հարձակողական վերջին` Արգեասարի երկօրյա օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերը փայլուն զորաշարժով թշնամուց գրեթե լիովին ազատագրեցին Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան մասը` Մատաղիս-Չայլու-Թալիշ հատվածը:

22 ապրիլի 1994 – ՀՀ նախագահը օրենք ստորագրեց «Մարտական խաչ 1-ին» և «Մարտական խաչ 2-րդ» աստիճանների շքանշաններ սահմանելու վերաբերյալ: 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով պարգևատրվել են 47, 2-րդ աստիճանի շքանշանով` 114 մարդ:

12 մայիսի 1994 – ՌԴ և ԵԱՀԽ Մինսկի խմբի միջնորդությամբ` ՀՀ-ի, Ադրբեջանի և ԼՂՀ պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց Արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:



***Լուսին***
 
LusinДата: Հինգշաբթի, 2011-02-03, 3:55:02 PM | Հաղորդագրություն # 98
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ


***Լուսին***
 
LusinДата: Հինգշաբթի, 2011-02-24, 9:56:29 PM | Հաղորդագրություն # 99
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ս. ՎԱՐԴԱՆԱՆՔ
(Սուրբ Վարդանանց տոնն այս տարի նշվում է 03.03.2011թ.-ին)

Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը, Վարդանանց Սուրբ նահատակների հիշատակության տոնն է: Նախորդող երեքշաբթի օրը Հայ եկեղեցին նշում է Սուրբ Ղևոնդյանց ոգեկոչման օրը, այսինքն` Ղևոնդ Երեցի, Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի և ևս յոթ հոգևորականների նահատակությունը, ովքեր Ավարայրի ճակատամարտից հետո շղթայակապ տարվեցին Պարսկաստան, բանտարկվեցին և բազմաթիվ կտտանքներից հետո մահվան դատապարտվեցին:
428թ. Հայաստանում վերջ դրվեց Արշակունյաց թագավորությանը: Հայաստանի պարսկական տիրապետությանն անցած մասը դարձավ մարզպանություն և մարզպան նշանակվեց Վասակ Սյունին: Պարսից թագավոր Հազկերտը` Վռամի որդին, խիստ մոլեռանդ էր իրենց կրոնի օրենքները պահելու հարցում և 449թ. մի հրովարտակ է հրապարակում, որով տերության սահմաններում գտնվող բոլոր հպատակներին պարտադրվում է ընդունել զրադաշտական կրոնը:
Այս ընթացքում հայ նախարարները սպարապետ Վարդան Մամիկոնյանի և կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցու գլխավորությամբ Արտաշատում ժողով են գումարում և պատասխանում Հազկերտին. <<Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել, ոչ հրեշտակները, ոչ մարդիկ, ոչ սուրը և ոչ հուրը, ոչ ջուրը և ոչ էլ որևէ այլ դառն հարված: Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են, և մեր մարմինները քո առաջ են, քո կամքի համաձայն արա, ինչ ուզում ես: Եթե այս հավատի մեջ թողնես, ոչ երկրի վրա ուրիշ տեր կընդունեք քո փոխարեն և ոչ էլ երկնքում ուրիշ Աստված` Հիսուս Քրիստոսի փոխարեն, Որից բացի ուրիշ Աստված չկա>>:
Պատասխանը խիստ զայրացնում է Հազկերտին և 451թ. գարնանը պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի գլխավորությամբ մտնում է Հայաստան և հասնում Արտազ գավառ` բանակ դնելով Տղմուտ գետի աջ ափին: Պարսկական զորքը 200 հազար էրª հայկականից 3 անգամ ավելի: Մայիսի 25-ին զորքերը պատրաստվում են վճռական ճակատամարտի: Հոգևորականները մկրտում են չմկրտված անձանց: Բոլորը Ս. Ավետարանի վրա երդումով միաբանվում են, որով Հայոց բանակատեղին նմանվում է շարժական եկեղեցու Ս. Ավազանով, Ավետարաններով, խաչերով, Սրբերի նշխարներով և անգամ եկեղեցական նվիրապետությամբ` կաթողիկոսից մինչև սաղմոսասաց:
Մայիսի 26-ին սկսվում է ճակատամարտը: Ավարայրում, հերոսաբար մարտնչելով, իր զինվորների հետ նահատակվում է Վարդանը, և նրա հետ 7 երևելի նախարարներ` Արտակ Պալունին, Խորեն Խորխոռունին, Հմայակ Դիմաքսյանը, Տաճատ Գնթունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին, Գարեգին Սրվանձտյանը` իրենց տոհմակից ազնվականներով` 296 հոգի:
Վարդանանց քաջերին Ս. Ներսես Շնորհալի հայրապետը ձոնել է <<Նորահրաշ>> շարականը` ամեն քառատող սկսելով նահատակ մի իշխանի անունով:
Ճակատամարտին մասնակից էին նաև հոգևորականները, ովքեր իրենց անմնացորդ ծառայությունը մատուցեցին Հայ Եկեղեցու, հավատքի ու հայրենիքի պաշտպանությանը: Նրանցից էին Ս. Ղևոնդյանները: Ս. Ղևոնդյանց մարտիրոսությունը տեղի ունեցավ Ս. Վարդանանց նահատակությունից երեք տարի երկու ամիս հետո, բայց եկեղեցական տոնացույցի մեջ սկզբում է դրված Ղևոնդյանց տոնը` իբրև Վարդանանց պատերազմի գաղափարախոս նախապատրաստողների:

Կարգախոսներ

- Սիրիր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայրենիքդ Վարդանանց սիրով:

- Մեկ ազգ, մեկ հավատ, մեկ եկեղեցի:

- Հայ ժողովուրդն առանց հավատի և հայրենասիրության, կնմանվի մարմնի` առանց հոգու:

- Վարդանանք ուրվագծում են մեր պարտականությունների ճանապարհը:

Կցումներ: 2780225.jpg(99Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Հինգշաբթի, 2011-02-24, 10:11:12 PM
 
AniYenДата: Շաբաթ, 2011-05-28, 3:01:54 PM | Հաղորդագրություն # 100
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
1918 թվականի մայիսի 28-ին` մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:
1918թ հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար՝ Ա. Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Ա. Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հ. Հախվերդյան:
1920թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ զինանշանը, որը հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանը եւ Հակոբ Կոջոյանը: Օրհներգ ընդունվեց Մ. Նալբանդյանի «Մեր հայրենիք» երգը, որի երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը:
Կցումներ: 2882208.jpg(17Kb)


Անի Ենոքյան
 
AniDipДата: Հինգշաբթի, 2011-06-02, 8:04:33 PM | Հաղորդագրություն # 101
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Սեփական դիտարկումներից. Համալսարանը համը հանում է, ու ընդհանրապես մեր կրթական համակարգը մեզ տանում է կործանման!!!!

Տխուր ստացվեց, բայց դե ՓԱՍՏ է: wacko wacko


***Ani Dip***
 
AniYenДата: Երեքշաբթի, 2011-06-14, 7:55:35 PM | Հաղորդագրություն # 102
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Հող ուտելը փրկում է շատ վտանգներից

Հողը կարող է յուրօրինակ պատնեշ հանդիսանալ թունավոր նյութերից և մակաբույծներից: Հողի և կավի օգտագործումը դրականորեն է անդրադառնում աղեստամոքսային համակարգի վրա: Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները՝ ուսումնասիրելով բազմաթիվ վերլուծություններ: Այս մասին հաղորդում է RBC-ն:

Սովորաբար նման սննդակարգի դիմում են մարդիկ, որոնք օրգանիզմում ունեն այնպիսի օգտակար նյութերի պակաս, ինչպիսիք են երկաթը, ցինկը կամ կալցիումը:

Գիտնականները նաև պարզել են, որ այս սննդակարգի վերաբերյալ առաջին գրավոր տեղեկություններն ի հայտ են եկել դեռևս 2500 տարի առաջ և պատկանում են հին հույն բժշկագետ, «արևմտյան բժշկության հայր» Հիպոկրատեսին:

Այժմ մասնագետները փորձում են հանրության ուշադրությունը բևեռել այս փաստերին:

http://1in.am/arm/more_entertainment_23202.html
Ես դա դեռ մանկուց գիտեի............... ah ah doctor doctor doctor doctor doctor


Անի Ենոքյան
 
ԶվարթДата: Երեքշաբթի, 2011-06-14, 11:15:39 PM | Հաղորդագրություն # 103
Լեյտենանտ
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 64
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Սեփական փորձից ? biggrin Իսկ ես հիշեցի Նիկոլ Դումանի տուն-թանգարանում մեր տեսած օրօրոցը, որտեղ հողի օգտագործման ևս մեկ հետաքրքիր և առողջարար ճանապարհ էին գտել...

Զվ
 
AniDipДата: Չորեքշաբրի, 2011-06-15, 1:46:46 AM | Հաղորդագրություն # 104
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Մտորելու փաստ. նախամարդու ուղեղը 4 անգամ ավելի մեծ է եղել ժամանակակից մարդու ողեղից...

smile


***Ani Dip***
 
AniYenДата: Չորեքշաբրի, 2011-06-15, 11:29:04 AM | Հաղորդագրություն # 105
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Quote (AniDip)
Մտորելու փաստ. նախամարդու ուղեղը 4 անգամ ավելի մեծ է եղել ժամանակակից մարդու ողեղից...

Չորս անգաաաաաաամ?????? confused :confused: mellow uhm :uhm: uhm :uhm: uhm :uhm: uhm :uhm: uhm :uhm: uhm


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Չորեքշաբրի, 2011-06-15, 11:29:26 AM
 
Ֆորում » ՓԱՍՏԵՐ » Փաստեր » ՓԱՍՏԵՐ (Այստեղ ներկայացվում են տարբեր փաստեր)
Страница 7 из 7«12567
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2016
Используются технологии uCoz