ՓԱՍՏԵՐ - Страница 2 - Ֆորում
Հինգշաբթի, 2016-12-08, 8:00:34 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Страница 2 из 7«123467»
Ֆորում » ՓԱՍՏԵՐ » Փաստեր » ՓԱՍՏԵՐ (Այստեղ ներկայացվում են տարբեր փաստեր)
ՓԱՍՏԵՐ
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:45:59 PM | Հաղորդագրություն # 16
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 15 ապրիլի -16 մայիսի
Վանի կոտորածները և հերոսամարտը

Ապրիլի 15-ին Վանի մերձակա Ականց գյուղաքաղաքում շուրջ 500 հայ գնդակահարվեց թուրքական իշխանությունների կողմից: Կոտորածներ տեղի ունեցան Վանի շրջակայքի 80 այլ գյուղերում. 3 օրվա ընթացքում սպանվեց 24 000 հայ: Ապրիլի 20-ին, Վանի մերձակա գյուղերի բնակիչներին կոտորելով, թուրքերը հասան քաղաք, և սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց մինչև 1915թ. մայիսի 16ը:

1915թ. Մայիս-հունիս

Զանգվածային տեղահանություններ տեղի ունեցան ողջ Թուրքիայի տարածքում:

1915թ. 9 մայիսի
Տեղահանություններ եղան Թոքատում:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:47:13 PM | Հաղորդագրություն # 17
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 14 մայիսի
Տեղահանություններ եղան Բաբերդում:

Սուլթանի հրամանով ընդունվեց օրենք տեղահանության մասին, որի կիրառումը դրվեց ռազմական նախարար Էնվերի վրա: Օրենքը զինվորական հրամանատարությանը թույլատրում էր գյուղերի և քաղաքների բնակչությանը, անհատապես կամ հավաքականորեն, տեղափոխել և բնակեցնել այլ վայրերում: Դրանով օրինականացվեց հայ բնակչության բռնի տեղահանումը իր հայրենիքից և աքսորը արաբական անապատներ:

1915թ. 15 –18 մայիսի
Տեղի ունեցան Կարնո դաշտի հայերի տարագրությունը և ‎ 25 000 հայերի կոտորածը

1915թ. 19 մայիսի

Կոտորվեց Խնուսի հայությունը:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:48:00 PM | Հաղորդագրություն # 18
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. Մայիսի 22-25
Կ.Պոլսո Նուրը Օսմանիե կենտրոնում բացվեց Երիտթուրքերի «Հատուկ կազմակերպության» խառը ժողովը, որին Թալեաթը ներկայացրեց հայերի տեղահանության ձևի և ընթացքի, հայերի կողմից լքվելիք գույքի տնօրինման, հայերի գյուղերի, տների վերաբնակեցման մասին ընդարձակ ծրագիր: Ժողովը, ավարտելով իր նիստերը, որոշում կայացրեց ամբողջապես իրագործել հայերի տեղահանության և ջարդերի երիտթուրքական ծրագիրը:

Դաշնակից պետությունների բողոքի նոտան Դաշնակից պետությունները չէին կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում, և բողոքի նոտա հղեցին թուրքական կառավարությանը` մեղադրելով նրան հայերի զանգվածային կոտորածներ իրականացնելու մեջ: 1915թ. մայիսի 24-ին Լոնդոնում, Փարիզում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվեց Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ պաշտոնական հայտարարությունը` Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների և թուրքական կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին: Այդտեղ, մասնավորապես, ասվում էր. «Այս ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանում թուրքերի և քրդերի կողմից տեղի է ունենում հայերի կոտորած օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն էլ` ուղղակի աջակցությամբ: Ապրիլի կեսին հայերի ջարդեր են տեղի ունեցել Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Զեյթունում և ամբողջ Կիլիկիայում: Վանի շրջակայքում գլխովին կոտորվել են հարյուրավոր գյուղերի բնակիչներ, բուն Վանում հայկական թաղամասը պաշարել են քրդերը: Միևնույն ժամանակ Կոնստանդնուպոլսի թուրքական կառավարությունը ձերբակալում և անասելի հալածանքների է ենթարկում հայկական խաղաղ բնակչությանը»: Անգլո-ֆրանս-ռուսական համատեղ հայտարարությունը վերին աստիճանի կարևոր, XX դարում ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որը մեկ այլ կառավարությանը և նրա անդամներին հավաքականորեն և անձնապես պատասխանատու էր համարում նրանց կատարած հանցանքների և ոճրագործությունների համար:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-05-16, 4:48:31 PM
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:50:23 PM | Հաղորդագրություն # 19
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. Մայիսի 27

Երիտթուրքական կառավարությունը վավերացրեց Թալեաթի` մայիսի 22-ի տեղեկագիրը և ներքին գործերի ու զինվորական նախարարություններին հրահանգեց դրանց գործադրությունը: Նույն օրը Թալեաթը տվեց հայերի տեղահանության և ջարդի հրամանագիրը

1915թ. 1 հունիսի

Տիգրանակերտ-Խարբերդ ճանապարհահատվածում խողխողվեցին 1914թ. նոյեմբերից ի վեր շինարարական ճամբարներում աշխատող 12 000 հայ զինվորներ:

1915թ. 3 հունիսի

Տեղահանվեց Հաճընի հայությունը:

1915թ. 6 հունիսի – հուլիսի վերջ

Տեղի ունեցավ Արաբկիրի հայերի տեղահանությունն ու կոտորածը: Արաբկիրից դուրս եկած հայերի քարավանները հերթականությամբ գնդակահարվեցին Եփրատի ափին, և այսպիսով հուլիսի վերջերին Արաբկիրում այլևս հայ չմնաց:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:54:47 PM | Հաղորդագրություն # 20
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 7 հունիսի
Տեղահանություններ եղան Երզնկայում և Ակնում :

1915թ. 10 հունիսի
Տեղահանվեց Մարդինի և Սևերակի հայությունը:

1915թ. 11 հունիսի

Տեղահանվեց Խոտորջուրի հայությունը:

1915թ. 11 հունիսի
Տեղի ունեցավ Խնուսի 1700 հայ ընտանիքների տեղահանությունն ու կոտորածը:

1915թ. 14 հունիսի – 26 հուլիս
Տեղահանվեց Կարին քաղաքի հայությունը:

1915թ. 22 հունիսի – 5 հուլիսի
Տեղահանվեց Սեբաստիայի հայությունը:

1915թ. 24 հունիսի

Սկսեց տեղահանվել Շապին Գարահիսարի հայությունը:

1915թ. 25 հունիսի
Տեղի ունեցան կոտորածներ Բաղեշում:

1915թ. 26 – 27 հունիսի
Սկսեց տեղահանվել Խարբերդի, Տրապիզոնի, Մարզվանի և Սամսոնի հայությունը:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:56:03 PM | Հաղորդագրություն # 21
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. Հուլիս – սեպտեմբեր
Հայկական ջարդերն ու ինքնապաշտպանական կռիվները

1915թ. 1 հուլիսի

Սկսվեցին Խարբերդ – Մեզրեի, Տրապիզոնի և Բայազետի հայերի կոտորածները:

1915թ. 2 հուլիսի
Սկսվեց Յոզղատի շրջակա գյուղերի կոտորածը :

1915թ. 10 հուլիսի
Սկսվեց Մուշի կոտորածը: 15 000 հայերից փրկվեցին միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից` միայն 9000-ը:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-05-16, 4:56:21 PM
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:57:02 PM | Հաղորդագրություն # 22
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 15 հուլիսի

Կարինի կուսակալ Թահսին կենտրոնին ուղղված իր նամակում գրում էր. «Կարինի շրջակայքում հայերի հանդեպ խժդժություններն անցել են ամեն սահման: Դրամի և կանանց համար գործադրված խայտառակությունները ծայրահեղորեն ամոթալի են և դեմ են մարդկությանը: Պետք է դրա առաջն առնել և, մանավանդ, վերջ տալ ամեն կողմ «Թեշքիլաթը մախսուսե» անվան տակ գործող չեթեներին: Խարբերդի կուսակալը գրում է, թե բոլոր ճանապարհները լեցուն են կանանց և երեխաների դիակներով, և ժամանակ չենք գտնում դրանք թաղելու համար: Լավ կլիներ, եթե պահպանեինք մեր վեհանձնությունն ու ազգային կերպարը»:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:57:58 PM | Հաղորդագրություն # 23
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. Հուլիսի կեսեր
Սկսվեցին Տիգրանակերտի հայության տեղահանությունն ու կոտորածը :

1915թ. 18 հուլիսի

Սկսվեց Սասունի ինքնապաշտպանությունը: Թուրքական զորագնդերը հարձակվեցին քաղաքի բնակչության վրա: Գիտակցելով իրենց սպառնացող ստույգ մահը` սասունցիները դիմեցին ինքնապաշտպանության և երեք օր հետո` հուլիսի 21-ին, բարձրացան Անդոկ լեռը:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:58:33 PM | Հաղորդագրություն # 24
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 24 – 28 հուլիսի

Սկսվեցին տեղահանությունները Անկարայի և Կ.Պոլսի շրջակայքում: Տեղահանություններ սկսվեցին Իզմիթում, Պարտիզակում, Արմաշում, Կեսարիայում, Անկարայի շրջակա հայկական գյուղերում, շարունակվեցին տեղահանությունները Կիլիկիայում` ընդգրկելով նոր տեղավայրեր` Անտիոքը, Այնթապը, Բեհեսնին, Քիլիսը, Ադըյամանը, Կարադուրանը, ապա` Քեսաբը և շրջակա այլ վայրեր:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 4:59:00 PM | Հաղորդագրություն # 25
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 30 հուլիս–14 սեպտեմբեր

Հրահանգվեց տեղահանել Սուեդիո շրջանի հայությանը, սակայն ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Հերոսամարտը, որ ծանոթ է «Մուսա լեռան 40 օր» անունով, տևեց մինչև սեպտեմբերի 14-ը: Գրեթե քառասուն օր գոյամարտելուց հետո` սեպտեմբերի 14-ին, ողջ մնացած 4000-ից ավելի հայերի հաջողվեց դուրս գալ թուրքական զորքերի շրջափակումից, հասնել ծովափ և փրկվել` այնտեղ իրենց սպասող անգլիական և ֆրանսիական նավերի շնորհիվ: Օրեր անց նրանք հասան Պորտ-Սաիդ քաղաքը: Տարիներ անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը հայ ազգի համար ողբերգական, բայց նաև հերոսական այս դրվագը կհավերժացնի իր «Մուսա լեռան 40 օրը» վեպով:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 5:00:49 PM | Հաղորդագրություն # 26
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 3- 11 օգոստոսի
Սկսվեց Աֆիոն Գարահիսարի, Կեսարիայի, Սիվրիհիսարի, Մերսինի, Ադաբազարի, Մարաշի, Էսքիշեհիրի և շրջակա գյուղերի տեղահանությունը :

1915թ. 13-21 օգոստոսի
Սկսվեց Անկարայի, Բրուսայի, Էվերեկի, Ադանայի և դրանց շրջակայքի հայության տեղահանությունը:

1915թ. Օգոստոս –սեպտեմբեր
Առաջին պաշտոնական վկայությունները արևմտահայության զանգվածային բնաջնջումների մասին:

1915թ. Օգոստոս

ԱՄՆ դեսպան Մորգենթաուն հայտարարում է կատարվածի վերաբերյալ իր ունեցած տեղեկությունների մասին, որը նա ձեռք էր բերել Թալեաթի հետ ունեցած հանդիպումների և բանակցությունների ընթացքում:

1915թ. 12 օգոստոսի

Էնվերը հայտնում է, որ այդ պահի դրությամբ 200.000 հայեր սպանվել են:

1915թ. 19 օգոստոսի
Ջեյմս Բրայսը հայտարարում է , որ Թուրքիայում սպանվել է 500.000 հայ:

1915թ. 31 օգոստոսի
Թալեաթը տեղեկացնում է Գերմանիայի դեսպան արքայազն Էռնստ Հոենլոե-Լանգենբուրգին, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 5:01:34 PM | Հաղորդագրություն # 27
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1915թ. 14 սեպտեմբերի
«Նյու Յորք Թայմսը» հաղորդում է 350.000 սպանված հայերի մասին:

1915թ. 15 սեպտեմբերի
Օսմանյան կայսրության խորհրդարանը վավերացրեց լքված գույքի մասին օրենքը:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Կիրակի, 2010-05-16, 5:01:46 PM
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 5:08:10 PM | Հաղորդագրություն # 28
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1916թ. 7 մարտի

Պատասխանելով ներքին գործերի նախարարության մարտի 3-ի հեռագրին` Աբդուլհատ Նուրին նախարարությանը տեղեկացրեց, որ մինչև 1916թ. մարտի 16-ը Պապում և Մեսքենեում բնաջնջված է 35 000 հայ, Հալեպի մերձակայքում գտնվող Քարըլքում` 10 000, Տիպսիում, Աբուհարրարում և Համամում` 20 000, և Ռաս-ուլ-Այնում` 35 000, ընդհանուրը` 100 000 հայ:

1916թ. 17 մարտի

Սկսվեց Ռաս–ուլ-Այնում հավաքված ավելի քան 50 000 հայերի տեղահանությունը: Տեղահանություններին հաջորդեցին կոտորածները, որոնք տևեցին մինչև հունիս: Ապա տեղի ունեցավ Դեր Զորում հավաքված 200 000 հայերի կոտորածը:

1916թ. 22 հունիսի -13 հուլիսի

Ջարդեր տեղի ունեցան տարբեր վայրերում, որոնց ընթացքում Սեբաստիայում սպանվեց բանվորական ջոկատներում աշխատող 10 000 հայ զինվոր, Կարինի արևմուտքում` 9000, Զառայումվ 1000, Թոքատի գավառակի Ռեշադիե կոչված վայրում` 1000 զինվոր: Ջարդերն իրենց ավարտին հասան հուլիսի 13-ին, և սպանված հայ զինվորների թիվը հասավ 21 000-ի:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 5:09:34 PM | Հաղորդագրություն # 29
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1916թ. 10 օգոստոսի

Հրատարակված պաշտոնագրով երիտթուրքերի կառավարությունը լուծարեց Երուսաղեմի և Կ. Պոլսո Հայոց պատրիարքությունները և թողեց միայն Կիլիկիո կաթողիկոսությունը, որի կենտրոնը պետք է դառնար Երուսաղեմը:

1916թ. Հոկտեմբեր

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, հենվելով ԱՄՆ կոնգրեսի ընդունած բանաձևի վրա, հոկտեմբերի 8-ը և 9-ը հայտարարում է «Հայաստանին օգնության օրեր»:

1916թ. Նոյեմբերի 26

Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի, Մարկ Սայքսի (Անգլիա), Ժորժ Պիկոյի (Ֆրանսիա)` Լոնդոնում կնքած պայմանագրի հիման վրա ֆրանսիական զորքերի կազմում ստեղծվեց հայկական կամավորական զորագունդը` Արևելյան լեգեոնը, որը թուրքական տիրապետությունից պետք է ազատագրեր հայկական հողերը: 1918թ. դեկտեմբերին զորագունդը կոչվեց Հայկական լեգեոն:


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-05-16, 5:10:13 PM | Հաղորդագրություն # 30
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
1917թ. Հունվար

Գերմանիայի դեսպանատան պաշտոնյա Գոբերթը հանդիպեց Էնվերի, Թալեաթի և Հալիլի հետ` նպատակ ունենալով տեղեկացնել, որ նրանց կողմից իրականացվող բռնի իսլամացումը ոչ մի կապ չունի ռազմական միջամտության կամ անվտանգության հետ և պետք է դադարեցվի:

1917թ. Հոկտեմբերի 25
Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ Ռուսաստանում իրականացրին քաղաքական հեղաշրջում: Իշխանությունը վերցնելով` բոլշևիկները ձեռնամուխ եղան պատերազմական գործողությունների դադարեցմանը, և արդեն նոյեմբեր ամսից ռուսական զորքերը սկսեցին դուրս բերվել Արևմտյան Հայաստանի տարածքից: Օգտվելով դրանից` թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև` նվաճել ողջ Արևելյան Հայաստանը:


***Լուսին***
 
Ֆորում » ՓԱՍՏԵՐ » Փաստեր » ՓԱՍՏԵՐ (Այստեղ ներկայացվում են տարբեր փաստեր)
Страница 2 из 7«123467»
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2016
Используются технологии uCoz