Չորեքշաբրի, 2026-07-22, 5:37:52 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 4 » «Վարդանանք» ակումբի անդամները նշում էին իրենց համանուն` Վարդանանց տոնը:
5:05:25 PM
«Վարդանանք» ակումբի անդամները նշում էին իրենց համանուն` Վարդանանց տոնը:
Այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Գրիգոր Խանջյան սրահում հնչում էին շնորհավորանքներ, հայրենասիրական երգեր եւ գովեստի խոսքեր: ԵՊՀ-ում գործող «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը Վարդանանց տոնով ազդարարեց իր 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Ակումբը հիմնադրվել է 1996 թ-ին: Այն իր անունը ստացել է համալսարանի զոհված ուսանողների, այսպես կոչված, 5 վարդանների պատվին: Տարիների ընթացքում ակումբին անդամակցել տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Վարդանանքցիների իրականացրած ծրագրերից են «Դասը վարում են համալսարանականները», «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել», «Արդյունավետ մտածողություն», «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության», «Ժուռնալիստներն ազատամարտիկների հիշատակին», «Անմահներ հրամայում են» եւ այլն: 2008 թ-ից լույս է տեսնում «Վարդանանք» ամսագիրը:

Տեր Ասողիկը հյուրերին ներկայացրեց տոնի պատմությունը, խորհուրդը, ինչպես նաեւ վերհանեց դրա պատմական նշանակությունը: «Սա պատմության մեջ առաջին եւ միակ դեպքն էր, երբ պատերազմ մղվեց հանուն հավատքի: Եվ այդ մարտը չէր կարոց ունենալ այլ ավարտ, քան հաղթանակը»,- իր խոսքում նշեց հոգեւորականը:

Իսկ Սերգուշ Բաբայանն իր այնքան ազդեցիկ ձայնով Եղիշեի, Դերենիկ Դեմիրճյանի, Խաչիկ Դաշտենցի ստեղծագործություններից հատվածներ Վարդանանց մասին:

«Չես հասկանում` այս տողերը պատմիչի գրած են, թե քնարերգուի: Ամեմ մարդ ինքն իր մեջ եկեղեցի էր եւ նույն ինքը քահանա: Յուրաքանչյուր մարմին սուրբ սեղան էր, եւ նրանց հոգիները ընդունելի զոհաբերություն»,- մեջբերեց պատմիչի խոսքերը Սերգուշ Բաբայանը` ցանկություն հայտնելով, որ դրանց ուշադրություն դարձնեն հատկապես երիտասարդները:

Միջոցառման անցկացման համար հատուկ ընտրվել էր այդ վայրը, որովհետեւ սրահի ամբողջ պատը ծածկված է Գրիգոր Խանջյանի վրձնին պատկանող «Վարդանանք» նկարը:

«Նրանց Վարդանանց ոգին էր տարել Արցախ: Շատերի գրառումներում հատվածներ կան Եղիշեի կամ Դեմիրճյանի ստեղծագործություններից, որոնք ներառում են գիտակցված մահվան փիլիսոփայությունը: Համալսարանում գործում են նաեւ նրանց անվան լսարաններ, որոնք անգամ ամենաանտարբեր երիտասարդներին ստիպում են ուշադրություն դարձնել այդ ամենին»,- կարծում է ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

Հոբոլյանական երեկոյին ներկա էր նաեւ Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադեւոսյանը), ով «Վարդանանքի» լավագույն բարեկամներից մեկն է: «Դուք մի նայեք, որ նա նստած է վերջին շարքում, փողկապ կրել էլ չի սիրում: Մեր հաղթանակը սկսվում է Ավարայրով եւ հասնում մինչեւ Շուշիի ազատագրում»,- այսպես գնահատեց Կոմանդոսի դերը ազատագրական պայքարում գրող-հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:


Աղբյուրը ՝ http://ysu.am
Կատեգորիա: Ինչ են գրում Վարդանանքի մասին... | Դիտումներ: 1774 | Ավելացրել է: vardananq | Թագեր: ԵՊՀ, Վարդանանց տոն, Հայաստան, Վարդանանք | Աստիճան: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ : 1
0  
1 Karenvh9680   (2011-03-07 12:30:04 PM) [Նյութ]
Ես դեռ շատ վառ եմ հիշում Վարդանանքի 10 ամյակը smile Երբ անցան այս 5 տարիները wacko

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Մարտ 2011  »
Երկ Եր Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Հանդիպում ՀՀ GENOCIDE ԵՊՀ Վարդանանք Eva Rivas թերթ «Ճանաչենք ազգային հերոսներին» Գանձասար Gandzasar շնորհավոր Մենք ենք մեր սարերը Karabakh KOMANDOS Մեծ Եղեռն Խրիմյան Հայրիկ ԵՊՀ «Վարդանանք» Լեոնիդ Ղարաբաղ Վարդանանք Շուշի Ծիծեռնակաբերդ կրակ ազատամարտիկ ԵՊՀ Թաթուլ Կրպեյան Вардананк դպրոց Մայիսի 9-ը Մեծ Հայրենական պատերազմ Շուշիի ազատագրման օր Ծառատւնկ Բերդաձոր ՌՀԴԱ Կոմանդոս Արկադի Տեր-Թադևոսյան Vardananq vardanank AOKS ԱՐՑԱԽ Yerablur Artsakh armenian genocide Ցեղասպանություն Հայոց ցեղասպանություն Եռաբլուր սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Վարդան Հովհաննիսյան YSU Sisian Գրիգոր Ջանիկյան Tatul Krpeyan Artin Ler ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ ԱՈԿՍ Նժդեհյան ընթերցումներ Մհեր Ջուլհաճյան միջոցառում Droshak Yeraguyn Պետրոս Ղևոնդյան Պետո Մարտիրոս Սարյան Դուշման Ստեփանյանի Գ. Ջանիկյան Վարդան Դալլաքյան ԴԻՊՎԱԾ ծառատունկ 26-i Yura Yura Hovhannisyan հաղթանակ հաղորդաշար ուսանող զոհված Տիգրան Սարգսյան 2010 Վարդան Բախշյան Vardan Bakhshyan Ազատամարտիկներ Club լսարան azatamatrikner Բյուրական Հայաստան ծանրամարտ Ցուցահանդես Վիշապ Armnet Awards 26-ի Յուրա Յուրա Հովհաննիսյան Երգ Դրական Քրիստոս Օրհնյալ է Ծնվեց Հապետ Արշակյան հարազատներ Վարդանանց տոն ահազանգ

Copyright YSU "Vardananq" Club © 2026
Используются технологии uCoz