Ուրբաթ, 2024-03-29, 6:35:21 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2009 » Սեպտեմբեր » 12 » Երեկ լրացավ 17 տարի առաջ զոհված համալսարանական ազատամարտիկներից մեկի` Վարդան Հովհաննիսյանի մահվան տարելիցը:
8:43:04 PM
Երեկ լրացավ 17 տարի առաջ զոհված համալսարանական ազատամարտիկներից մեկի` Վարդան Հովհաննիսյանի մահվան տարելիցը:
Համալսարանական ազատամարտիկի հիշատակի օրը ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի սաներն անցկացրին ակումբի ավանդույթներին համահունչ: 

Ակումբականների օրը սկսվեց Երեւանի թիվ 142 միջն. դպրոցում, որտեղ սովորել էր ազատամարտիկը: «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ակումբի ներկայացուցիչները հանդիպեցին դպրոցի աշակերտներին, եղան Վարդանի դասարանում:
«Վարդանանքը»` Վարդանի հիշատակին
Վարդանի հիշատակին նվիրված օրը շարունակվեց ԵՊՀ-ում. հերոսի անունը կրող լսարանում Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներին հյուրընկալվեցին ոչ միայն ակումբի ներկայացուցիչները, այլեւ Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները:

«Հայերս սիրում ենք ասել, թե Նապոլեոնը, շատ այլ հայտնի մարդիկ հայ են, ու տարված ազգային սնապարծությամբ` մոռանում ենք մեր կողքին ապրող հերոսներին: Ժամանակն է, որ ազգային սնապարծությունը փոխարինենք ազգային գոյությամբ եւ նպատակասլաց մտածողությամբ»,- ասաց «Արծիվ» մահապարտների գումարտակի գլխավոր համակարգող Աստվածատուր Պետրոսյանը:

Յուրօրինակ դասին ներկա էր նաեւ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը: «Ես հպարտ եմ, որ կռված տղաների մի մասն այստեղ է: Մենք փորձում ենք մեր զգացողությունները ձեզ փոխանցել, որպեսզի հավատաք, որ ձեր մեջ էլ կան վարդաններ: Կան եւ կլինեն, սակայն ցանկանում եմ, որ կռվելու առիթ չունենաք, այլ խաղաղության մեջ ապրեք ու զարգացնեք մեր երկիրը»,-ասաց նա:

Հյուրերի թվում էր նաեւ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը: Նա «Վարդանանքին» եւ Կոմադոսին նվիրեց իր վերջին գիրքը` «Հաղթազենները», որտեղ մանրամասն պատմել է նաեւ Վարդան Հովհաննիսյանի մասին:

Ուսանողներին իր խոսքն ասաց նաեւ Վարդանի հայրը` Նասլետ Հովհաննիսյանը: «Լավ սովորեք, որ կարողանաք ինքներդ ձեզ բացահայտել: Լավ սովորեք ու միշտ մեկդ մյուսի թիկունք կանգնեք, որովհետե հենց ընկերական առօրյա հարաբերություններն են հաճախ դառնում ամուր ու միասնական պետության հիմքը»:
Կատեգորիա: Ինչ են գրում Վարդանանքի մասին... | Դիտումներ: 1412 | Ավելացրել է: Arshak | Թագեր: Vardananq, Վարդան Հովհաննիսյան, vardanank, Վարդանանք | Աստիճան: 5.0/1
Ընդհանուր մեկնաբանություններ : 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Սեպտեմբեր 2009  »
ԵրկԵրՉորՀինՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz