Երեքշաբթի, 2024-04-16, 9:06:33 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



Եղանակ
Բաժնի կատեգորիաները
Ինչ են գրում Վարդանանքի մասին... [4]
Այստեղ ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների կողմից «Վարդանանք» ակումբի մասին գրված նյութեր...
Արցախ [7]
Արցախի վերաբերյալ նյութեր
Ջավախք [0]
Ջավախքից նյութեր
Ազատամարտիկներ [120]
ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկներ
Միջոցառումներ [126]
Վարդանանքի կողմից կազմակերպվող միջոցառումներ
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» թերթից [2]
Այստեղ հիմնականում «Վարդանանք» երկամսյաթերթի որոշ նյութեր են ներկայացվում։
Այլ [114]
Տարբեր նյութեր
Թատրոն և համերգ [28]
Մշակութային միջոցառումներ որոնց մասնակցում է ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն։
Մարտական ուղի [2]
Այստեղ ներկայացված են ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների կենսագրական որոշ տվյալներ։
ՄԵՐ այցելուները

15.04.2011-ից սկսած

ՀԱՐՑՈՒՄ
Արցախի ազատագրված տարածքները
Всего ответов: 651

Գլխավոր էջ » 2009 » Հուլիս » 4 » Շնորհավոր Մհեր Մկրտչյանի 79 ամյակը
8:12:01 PM
Շնորհավոր Մհեր Մկրտչյանի 79 ամյակը
Մհեր Մուշեղի Մկրտչյանը (Հուլիսի 4, 1930 - Դեկտեմբեր 29, 1993) - նշանավոր հայ դերասան է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու։

Կենսագրություն

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թթ-ին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

1953 թ․-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն,սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։

1959 թ․-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտորմը երկինք») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբեր 29-ին։




Դիտումներ: 2147 | Ավելացրել է: Arshak | Թագեր: 79 ամյակ, Մկրտչյան, Մհեր | Աստիճան: 5.0/3
Ընդհանուր մեկնաբանություններ : 4
+1  
4 sonhun08   (2009-07-05 2:12:15 AM) [Նյութ]
Մհեր Մկրտչյանը ապրեց բոլորի համար, իսկ իր համար ապրելու ժամանակ չմնաց...

+1  
3 sonhun08   (2009-07-05 1:43:07 AM) [Նյութ]
Դերասան Ազատ Գասպարյանը Ֆրունզին բնորոշեց ահա այսպես. «Նա մարդ էր մեծատառով, կոմիկ դերասան ու նաեւ ինչ-որ տեղ «բժիշկ», որը իր ծիծաղով հարյուր-հազարավոր հանդիսատեսների է բուժել ծիծաղով: Ֆրունզը իր խաղընկերներին խաղացնում էր ու հենց դրանով գերում էր իր հանդիսատեսին: Ասեմ, որ մեր մեծերի տեղերը եզակի են լինում եւ ես չեմ կարող ընդունել, որ այսօր Ֆրունզը «չկա», նա կա ու միշտ կլինի, քանի նրան հիշում ենք ու երբեք նրան «փոխարինող» չկա»: Իսկ Ֆրունզի խաղընկեր ու ընկեր Անդրանիկ Հարությունյանի (Կոմիտասի անվ. կամերային տան տնօրեն) համար «նա զարմանահրաշ մարդ էր ու դերասան, որի տեսակը շատ քիչ է: Մհերը կյանքում ոչ մի դեր չխաղաց պարզապես խաղալու համար, նա ապրեց ու ապրեցրեց հանդիսատեսին իր դերակատարումներով ու դարձավ անմահ: Մեր Ֆրունզը չնայած ֆիզիկապես չկա այսօր, սակայն նա մահից հետո անգամ մեռած չի ու 13 տարի է անցել, նա միշտ մեզ հետ է ու մշտապես երկխոսության մեջ է ժողովրդի հետ: Մենք այսօր բոլորս մեղավոր ենք, որ մեր Ֆրունզ-Մհերը մեզ հետ չէ: Չկարողացանք պահել նրան իր շփոթված ու աստվածատուր զգացմունքներից, որտեղ նա խճճվեց ու չկարողացավ դուրս գալ: Դրան գումարվեցին նաև ընտանեկան դժբախտություններն ու տապալեցին նրան... Մենք բոլորս մեղավոր ենք, որ չօգնեցինք նրան»:

+1  
2 Arshak   (2009-07-04 8:16:45 PM) [Նյութ]
Գրականություն Մհեր Մկրտչյանի մասին

* Աբաջյան Գ. Եվ ծիծաղ և արցունք աչքերում։ (Մհեր Մկրտչյանի 60 - ամյակի առթիվ). - ֆիլմ, 1990, 20 օգոստոսի։
* Ավագյան Խ. Մհեր Մկրտչյանի ուրախ - խոհուն արվեստը. Սովետ. Հայաստան, 1984, 6 մարտի։
* Գալոյան Ս. Սիրո սահմանները անեզրական են։ (Մհեր Մկրտչյանի 60 - ամյակի առթիվ). - Լրագիր, 1994, 5 հուլիսի։
* Հովհաննիսյան Թ. Մհեր Մկրտչյանի հետ մահու կենսագրություն. - Երկիր Նաիրի, 1994, 25 մարտի։
* Հովհաննիսյան Հ. Ողբերգակատակերգական Մհեր Մկրտչյանը. Երկիր, 1992, 17 հունիսի։
* Մարտունի Հ. Այս ուրախ - տխուր մարդը։ [Մհեր Մկրտչյանի 60 - ամյակը]. - Էկրան, N 7,1990, էջ 4 - 7։
* Նշանավոր դառնում ես աշխատանքիդ շնորհիվ։ [Մհեր Մկրտչյանի մասին]. - Գրական թերթ, 1984, 22 հունիսի։
* Չերնենկո Մ. Փոստատար Նիկոլի ծանր աշխատանքը. - Հայրենիքի ձայն, 1983, 6ապրիլի։


0  
1 Arshak   (2009-07-04 8:15:02 PM) [Նյութ]
Մեջբերումներ Մհեր Մկրտչյանի մասին

Մհեր Մկրտչյանը, իրոք , ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...
Վարդան Աճեմյան

Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել։
Աշոտ Մալաքյան (Անրի Վերնոյ)

Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալու գաղտնիքը` բնության մեծ պարգևը։
Գևորգ Աբաջյան


Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտագործողները
[ Գրանցում | Մուտք ]
Որոնել
Տեսանյութ
Օրացույց
«  Հուլիս 2009  »
ԵրկԵրՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
06.09.09թ.-ից սկսած
free counters
Վիճակագրություն

Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 885
Սա Ձեր IP-ն է
Этот сайт защищен «Site Guard»
Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz