Չորեքշաբթի օրը (17.02.2010) ժ. 17։00-ին հանդիպում ենք ԱՈԿՍ-ում(Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ)։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է ՄԵՐ ակումբի առաջիկա ծրագրերի քննարկում, նաև նախատեսված է իրականացնել Տերյանական ընթերցումներ։ Չուշանաք...
Մեր ՀՀ զինված ուժեր շնորհավորում ենք 18
ամյակդ։ Միշտ լինես ամրակուռ, անհաղթելի ու հզոր։ 18-ն ի՞նչ է։ Թո´ղ,
որ դեռ տոնես 180, 1800... ամյակներդ։ Կեցցե´ ՄԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 4501 տարեկան։
Այսօր՝ հունվարի 27-ին
Հոլոքոստի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի
ժամանակ նացիստների կողմից հրեաների զանգվածային ոչնչացման զոհերի
հիաշատակի միջազգային օրն է:
65 տարի առաջ Կարմիր
բանակն ազատագրեց Օսվենցիմը՝ մահվան խոշորագույն
նացիստական ճամբարը: Մոտավոր
տվյալներով, նացիստներին զոհ
գնացին մեկուկեսից երկու միլիոն
մարդ՝ աշխարհի երկու տասնյակ երկրների քաղաքացիներ: Դրանց զգալի մասը
հրեաներ էին: Երբ պատերազմն
ավարտվեց, դաշնակից երկրները որոշում
կայացրին ճամբարը պահպանել՝ որպես մարդու նկատմամբ... Կարդալ ավելին
Հունվարի
25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական
համալսարանում հանդիպեց ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական
խորհուրդների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` պաշտպանական
գերատեսչության ղեկավարը հակիրճ անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ստեղծման պատմությանը և
կայացման ու զարգացման փուլերին: Ս. Օհանյանն ընդգծեց, որ մեր բանակը
կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում, իսկ 1994թ. մայիսյան
զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր
գործընթաց, որի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ ու կանոնավոր
բանակ` հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը: ... Կարդալ ավելին
Ս/թ-ի հունվարի 25-ին ժ.11։30-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում (Իրավաբանական ֆակ.-ի մասնաշենք, 4-րդ հարկ) հանդիպում ենք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Հանդիպման ընթացքում կարող եք Ձեզ հուզող հարցերը ուղղել պաշտպանության նախարարին։