Հայրենասիրական երգեր - Страница 8 - Ֆորում
Երկուշաբթի, 2016-12-05, 6:28:36 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Страница 8 из 8«12678
Ֆորում » Հայրենասիրական երգեր » Հայրենասիրական երգեր » Հայրենասիրական երգեր (հայրենասիրական երգերի բառեր)
Հայրենասիրական երգեր
LusinДата: Ուրբաթ, 2011-06-10, 10:47:37 PM | Հաղորդագրություն # 106
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ես հանեցի սուրս պատյանից,
Արտասուքով օծեցի,
Աստված սիրեք, հայ օրիորդներ,
Եկեք ուխտենք միասին.

Այսուհետև ալ չսիրենք
Կռվից փախչող վախկոտին:
Համբույրի տեղ թույն կամենանք
Թուրքից վրեժ չառնողին:

Քեզի մեռնիմ Տիրան, Տիրան
վառ Զեյթունի սիրական,
Տիրանի պես քաջեր ունինք,
արժանի են մեր սիրուն:
Տիրանի պես քաջեր ունինք,
արժանի են մեր սիրուն:.............................................




***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Ուրբաթ, 2011-06-10, 11:04:54 PM
 
hayzavakДата: Երկուշաբթի, 2011-06-27, 11:05:54 PM | Հաղորդագրություն # 107
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 1
Մրցանակներ: 0
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
ԿԱՐՈՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մռավ լեռան լանջին սև ամպեր պատեց,
Արցախ գավառ յուր որդիներին կանչեց,
Նրանց թվում գնաց կռվի դաշտն արնոտ,
Դաշնակցական խենթն էր անունը Կարոտ:

կրկ.
Հիշեք հայեր, չմոռանաք ձեր նախնյաց անուն,
Նրանց հոգին միշտ մեզ հետ է դժվար պայքարում,
Մեծ Չաուշի դուն հետնորդն ես,անվախ տարոնցի,
Մենք քեզ երբեք չենք մոռանա,շուտ վերադառձիր:

Թշնամին մեր գավառները պաշարեց,
Հայդուկների զարկից գետին գլորվեց,
Գազան թուրք մեր սրտերն արել ես յարոտ,
Քո դեմն Է դուրս ելել ֆեդայի Կարոտ:

կրկ...

Անփառունակ հայեր մեր հայրենիքում,
Անթիվ զոհվածների արյունն է հոսում,
Մեր քրտինքով շինված կիսավեր գյուղում,
Անվախ հերոս Կարոտ վրեժ է գոռում:

կրկ...

Քաջիդ համբավ շատ երկրներ տարածվեց,
Համայն հայությունը քեզի ճանաչեց,
Դու Արցախ լեռների կորյունն ես Կարոտ,
Ռազմի դաշտից փախան թուրքերն անամոթ:
կրկ...
[i][hide]

Добавлено (2011-06-27, 10:55:51 PM)
---------------------------------------------
[color=red]ՎԵՐՔԵՐՈՎ ԼԻ


Վերքերով լի ջան ֆեդայ եմ,
Թափառական տուն չունեմ,
Յարիս փոխան զենքս եմ գրկել,
Մի տեղ հանգիստ քուն չունեմ:

Արնոտ երկիր, սուգ ու շիվար,
Ինձ դուրս կանչեց փակ կյանքից,
Տանջված հայրենիքիս սերը,
Չվախեցուց ինձ վտանգից:

Ես կոչվեցա ջան ֆեդայի,
Դարձա զինվոր գաղափարի,
Թող իմ թափած արյան շիթեր
Օրինակ դառնա հայ զինվորի:

Ահա հանգիստ քուն կմտնեմ,
Հույսս դուք եք, ընկերներ,
Շարունակեք մեր սուրբ գործը,
Դաշնակցության վեհ քաջեր:

Добавлено (2011-06-27, 11:05:54 PM)
--------------------------------------------
ԹԻԿՈՒՆՔԴ ԼԱՅՆ

Թիկունքդ լայն, թևերդ ուժգին,
Կռներդ ամուր, պինդ պողպատ,
Սիրել գիտես, կռվել չգիտես,
Դու անզգա երիտասարդ:

Քույրդ տանւմ են քյուրդերը,
Եղբորդ արյունն են ծծում,
Դու անտարբեր սառն արյունով,
Հանգստություն ես փնտրում:

Ամոթ քեզի, հազար ամոթ,
Որ զենք չունես քո ձեռքին,
Քո եղբայռը կռվի դաշտում
Տապալում է թշնամուն:

Ձեռքդ տուր ինձ, երդվենք այստեղ,
Թողնենք փառքը աշխարհի,
Գնանք կռվենք առյուծաբար,
Ի սեր ճնշված հայ ազգի:


Հաղորդագրությունը ձևափոխել է hayzavak - Երկուշաբթի, 2011-06-27, 11:07:42 PM
 
AniYenДата: Շաբաթ, 2011-07-30, 1:35:41 PM | Հաղորդագրություն # 108
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Արիւնոտ Դրօշ

Արիւնոտ դրօշ վեհ Դաշնակցութեան
Ծածանեց ընդդէմ բռնակալութեան,
Յոյսով լեցուեցաւ սիրտը հայութեան,
Երկիւղը պատեց կայսեր Օսմանեան։

Մեծ մարդասպանը սաստիկ զայրացաւ,
Հայեր ջնջելու հրաման տուաւ՝
Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չխանգարուի իր ազատութիւն։

Բայց զէնք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան
Ջան ֆետայիներ, առիւծի նման:
Կռիւ կը մղէր հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց Օսմանեան զօրքին։

Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք Կեցցէ՜ Հայաստան,
Կեցցէ Հայաստան եւ ազատութիւն,
Հայրենեաց պաշտպան վեհ Դաշնակցութիւն։
Դաշնակցութիւնը յաղթեց սուլթանին,
Նո՜ր արեւ, նո՜ր կեանք պարգեւեց հային։

Չըմնանք հայե՜ր, օտար լուծի տակ,
Հերիք է հայուն այսքան համբերել,
Թո՜ղ չծաղրէ մեզ անգութ թշնամին,
Մինչեւ որ հասնինք մեր նպատակին,
Սիրենք միութիւն, չանենք վատութիւն,
Մի՜շտ բարձր պահենք հայութեանն անուն։


Անի Ենոքյան
 
AniYenДата: Շաբաթ, 2011-07-30, 1:46:23 PM | Հաղորդագրություն # 109
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին:
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

http://erkaran.wordpress.com/categor....1%D5%B6


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Շաբաթ, 2011-07-30, 1:47:44 PM
 
AniYenДата: Շաբաթ, 2011-07-30, 4:34:59 PM | Հաղորդագրություն # 110
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Խնճույքի Երգ

Սեղանն է առատ,
Դիմացն` Արարատ,
Հնչում են երգեր
ՈՒրախ ու զվարթ:

Լցրե’ք, ընկերներ,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:

Փառք տանք Մայր Հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին:

Լցրե’ք, ընկերներ…

Փառք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին:

Լցրե’ք, ընկերներ…

Գովենք դարեդար
Աշխատանքն արդար,
Մեր մեծ աշխարհի
Արևը պայծառ:

Լցրե’ք, ընկերներ…
http://erkaran.wordpress.com/tag/%D5%BD%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6/


Անի Ենոքյան
 
LusinДата: Երեքշաբթի, 2011-08-09, 3:08:27 PM | Հաղորդագրություն # 111
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ


***Լուսին***
 
abo_barsegyanДата: Չորեքշաբրի, 2015-01-21, 9:06:38 PM | Հաղորդագրություն # 112
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 1
Մրցանակներ: 0
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
knereq mi hat harc tam eli, mi hat hayrenasirakan erg em pntrum bayc vernagir@ chgitem, chem karoxanum gtnem skzbi masnem hishum karox eq ognel gtnem

hayastan uzum en mer derqic arnen
turq shner@ noric hayoc aryun tapen
 
Ֆորում » Հայրենասիրական երգեր » Հայրենասիրական երգեր » Հայրենասիրական երգեր (հայրենասիրական երգերի բառեր)
Страница 8 из 8«12678
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2016
Используются технологии uCoz