Ուրբաթ, 2024-03-29, 4:49:01 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 2
  • 1
  • 2
  • »
Ֆորում » Ջավախք » Ջավախք » ՋԱՎԱԽՔ
ՋԱՎԱԽՔ
LusinДата: Երեքշաբթի, 2010-09-28, 11:04:16 PM | Հաղորդագրություն # 1
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ջ Ա Վ Ա Խ Ք

Կցումներ: 5403525.jpg (94.5 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երեքշաբթի, 2010-09-28, 11:44:21 PM
 
LusinДата: Երեքշաբթի, 2010-09-28, 11:08:22 PM | Հաղորդագրություն # 2
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ջավախքի խորհրդանիշերը (սիմվոլիկան)

Վերջին տարիներին Ջավախքի հանդեպ ուշադրության աճին զուգընթաց ավելացավ Ջավախքը խորհրդանշող օբյեկտների, Ջավախքի սիմվոլիկայի անհրաժեշտությունը: Եթե մինչ վերջին տարիները Ջավախքի մասին որեւե գիրք կամ հոդված կարող էր ուղեկցվել Ջավախքի բնությունը կամ եկեղեցիները պատկերող լուսանկարներով, ապա այժմ արդեն Ջավախքն արտացոլվում է հասարակական-քաղաքական կազմակերպությունների, կայքերի լոգոտիպերում, սպորտային կամ մշակութային խմբերի դրոշներում, համազգեստներում եւ այլն: Այս խնդիրները չեն կարող լուծվել լուսանկարներով. անհրաժեշտ են Ջավախքը խորհրդանշող լայնօրեն ճանաչելի սիմվոլներ:

Քանի որ նախապես չի կարելի կանխատեսել, թէ այս կամ այն կազմակերպությունը ապագայում ինչ ֆորմատով կօգտագործի Ջավախքի խորհրդանիշերը (լոգոտիպ, գերբ, նշան, կնիք, դրոշ, համազգեստ, հիմն եւ այլն), ներկա խորհրդանիշերը պատրաստված են ամենակիրառական երեք ձեւերով. դրոշ, զինանշան եւ հիմն: Զինանշանը առկա է երկու տարբերակներով. նոր՝ “Ջավախք” եւ դասական՝ “Ջաւախք” ուղղագրություններով:

Խորհրդանիշերը կարող են ազատօրեն օգտագործվել Ջավախքի հետ կապված բոլոր կազմակերպությունների կողմից հետեւյալ պայմաններով.

- Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել Ջավախքի հետ ուղղակիօրեն չառընչվող նախագծերում:
- Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել ձեւափոխված, խեղաթյուրված տեսքով: Միակ մակագրությունը, որ թույլատրելի է զիանշանի վրա “Ջավախք” (“Ջաւախք”) բառն է: Եթե զինանշանը օգտագործվում է լոգոտիպի մեջ, ապա այն պիտի անփոփոխ մնա, իսկ լոգոտիպի այլ գրաֆիկական օբյեկտները կարող են տեղադրվել միայն զինանշանի հարակից տարածում:
- Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել ծայրահեղական գաղափարներ, ազգամիջյան, կրոնական, սոցիալական ատելություն տարածող նյութերում:


***Լուսին***
 
LusinДата: Երեքշաբթի, 2010-09-28, 11:09:27 PM | Հաղորդագրություն # 3
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ջավախքի խորհրդանիշերի քննարկումը

Ջավախքի խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի եւ հիմնի ներկա քննարկումը սկսվել է 2006 թ. հոկտեմբերից: Ինտերնեթում այն ընթացել է Ջավախքի ֆորումում եւ մի շարք այլ ֆորումներում եւ կայքերում (http://javakhk.net/forum/index.php?showtopic=422): Քննարկմանը մասնակցել են նաեւ Ջավախքով զբաղվող ճանաչված հասարակական գործիչներ:

Միայն Ջավախքի ֆորումում այս ընթացքում թեման կարդացվել է ավելի քան 150.000 անգամ, եւ կատարվել է ավելի քան 300 տարրաբնույթ դիտողություն: Ջավախքի դրոշի, զինանշանի եւ հիմնի տարբերակները ի մի են բերում այդ քննարկման նյութերը:


***Լուսին***
 
LusinДата: Երեքշաբթի, 2010-09-28, 11:10:18 PM | Հաղորդագրություն # 4
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Հիմնական սկզբունքներ

Ջավախքի խորհրդանիշերը ներկայացնում են երկրամասի բնաշխարհը, մշակույթը, պատմությունը: Խորհրդանիշերը հիմնականում արտացոլում են Քրիստոնեական արժեքներ, միաժամանակ պարունակելով նաեւ նախաքրիստոնեական շրջանի սիմվոլներ: Օգտագործված պատկերները ներկայացնում են թվարկված բնագավառներից յուրաքանչյուրի ամենատիպական ներկայացուցչիչներին (բնաշխարհը ներկայացված է Աբուլով եւ Փարվանայով, պատմությունը եւ Քրիստոնեությունը ներկայացված են Բագրատունիների զինանշանով, Սուրբ Նշանով եւ այլն): Խորհրդանիշերի գույներն են կարմիր, կապույտ, ծիրանագույն, սպիտակ գույները հետեւյալ կոդերով.

16-անիշ կոդ՝
կարմիր - #FF0000;
կապույտ - #0000FF;
ծիրանագույն - #FF9900
սպիտակ - #FFFFFF:

CMYK կոդ՝
կարմիր – 0%, 100%, 85%, 0%;
կապույտ - 100%, 75%, 0%, 0%;
ծիրանագույն - 0%, 50%, 100%, 0%;
սպիտակ - 0%, 0%, 0%, 0%:


***Լուսին***
 
LusinДата: Երեքշաբթի, 2010-09-28, 11:11:47 PM | Հաղորդագրություն # 5
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ջավախքի դրոշը

Որպես Ջավախքի դրոշի նախատիպ ընտրված է հայկական խաչքարի ուրվագիծը՝ ուղղանկյուն մակերեսին մեծ խաչի պատկերը: Խաչքարը ընտրված է որպես Ջավախքի էության սիմվոլ հատկապես այն պատճառով, որ Ջավախքը խաչքարի առաջացման ու զարգացման օջախներից է: Կապույտ խաչը եզրագծված է սպիտակով եւ գտնվում է կարմիր-ծիրանագույն ֆոնի վրա:

Խաչի օգտագործումը դրոշի պատկերում շահեկան է նաեւ մեր երկրամասը օտարներին ներկայացնելու տեսանկյունից, քանի որ միանգամից շեշտվում է քրիստոնյա ազգ լինելու հանգամանքը. դրոշը տեսնողը արդեն իսկ նախնական տպավորություն է ստանում Ջավախքի մասին: Դրոշի կողմերի հարաբերակցությունն է 1 x 2: Դրոշի կարմիր, կապույտ (ուղղահայաց եւ հորիզոնական) եւ ծիրանագույն շերտերից յուրաքանչյուրի լայնությունը հավասար է դրոշի բարձրության 30%: Սպիտակ (ուղղահայաց եւ հորիզոնական) շերտերից յուրաքանչյուրի լայնությունը հավասար է դրոշի բարձրության 5%: Ուղղահայաց կապույտ շերտի միջնագծի հեռավորությունը դրոշի ձախ եզրից հավասար է դրոշի լայնության 35%:

Կցումներ: 3618303.jpg (59.8 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երեքշաբթի, 2010-09-28, 11:12:07 PM
 
LusinДата: Երեքշաբթի, 2010-09-28, 11:16:05 PM | Հաղորդագրություն # 6
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ջավախքի զինանշանը


Զինանշանի հիմքն է դիմահայաց նայող արծվի պատկերը՝ մեկը Բագրատունիների զինանշաններից: Բագրատունիների արծիվը ընտրված է որպես Ջավախքի տարածքում երբեւե իշխած ամենահայտնի տոհմի՝ Հայասանում եւ Վրաստանում անգերագնահատելի պատմական դեր խաղացած Բագրատունիների հարստության խորհրդանիշ:

Արծվի կրծքին տեղակայված է վահան, որը ներկայացնում է Ջավախքի բնաշխարհը. Փարվանա լիճը Աբուլ լեռան ֆոնի վրա: Աբուլը պատկերված է Ախալքալաքի կողմից դիտված եւ ձյունածածկ է, ինչը խորհրդանշում է Ջավախքի սառնաշունչ բնությունը: Վահանի կենտրոնում պատկերված է եկեղեցի Սուրբ Նշանի ուրվագծով: Ռուսական Կայսրության շրջանի Ախալքալաքի եւ Ախալցխայի զինանշանների կենտրոններում այդ քաղաքների բերդերի պատկերներն էին: Այս զինանշանում դրանք փոխարինվել են Սուրբ Նշանով: Եկեղեցու երկու կողմերում երկու խաչեր են, որոնք խորհրդանշում են Վերին Ջավախքը (Ախալքալաք-Փարվանա-Ծալկա) եւ Ներքին Ջավախքը (Ախալցխա-Ասպինձա):

Վահանի երկու կողմերում գրքեր եւ ցորենի հասկեր են, որոնք խորհրդանշում են կրթությունը, մշակույթը, արվեստը եւ աշխատանքը, շեշտելով Ջավախքի մեծ ներդրումը մշակույթի, գրականության ու արվեստի մեջ: Դրանցից վեր երկու կողմերում հավերժության նշաններն են: Արծիվը ճանկերով պատռում է շղթան, որը խորհրդանշում է թէ՝ ընդհանրապես պայքարը բռնության դեմ, եւ թէ՝ Ջավախքի աշխարհաքաղաքական դիրքը (պատռում է թուրանական շղթան):

Կցումներ: 9840088.jpg (258.0 Kb) · 0662205.jpg (220.4 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երեքշաբթի, 2010-09-28, 11:35:18 PM
 
LusinДата: Երեքշաբթի, 2010-09-28, 11:22:29 PM | Հաղորդագրություն # 7
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ջավախքի հիմնը

Ջավախքի հիմնն է աշուղ Ալիք-Ջավախքի “Գովք Ջավախքի” երգը.

Երգի տեքստը.

Գովք Ջավախքի

Դու հնագույն երկիր քաջի,
Փառքի, բախտի իմ օրրան,
Աբուլդ՝ արքա քո Ջավախքի,
Երկիր դու իմ հայրենի։

Կրկներգ.
Փառք քեզ Ջավախք, բախտ քեզ, Ջավախք,
Դարեր անցար ահավոր
Քայլիր Ջավախք, փայլիր Ջավախք,
Դարեր ապրիր փառավոր։

Քո Փարվանան՝ լույս թագուհի,
Շուրթին՝ խոսքը Տերյանի,
Սեր է երգել կույր Հավասին,
Որ իմացողը ա՜խ կանի։

Կրկներգ։

Քաջ ու հզոր դու իմ Ջավախք,
Հանճարների դու երկիր,
Քո հանճարեղ մեծ Ջիվանին
Նոր խոսք ասաց աշխարհին։

Կրկներգ։

Բայց ամենամեծ հանճարդ
Ժողովուրդդ է քո հանճարեղ,
Բարի, համեստ ու մարդասեր,
Քաջ ու հզոր, հյուրասեր։

Կրկներգ։



***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երեքշաբթի, 2010-09-28, 11:48:12 PM
 
RobIДата: Չորեքշաբրի, 2010-09-29, 0:21:52 AM | Հաղորդագրություն # 8
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Լուսինե ես արդեն սկսեցի խանդել դու առիթը բաց չես թողնում Հկ-ի պահով huh prof schmoll

...Շուշաննա...
 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-09-29, 5:04:30 PM | Հաղորդագրություն # 9
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (RobI)
Լուսինե ես արդեն սկսեցի խանդել դու առիթը բաց չես թողնում Հկ-ի պահով

Վա՜յ... meeting ։ Այստեղ ՀԿ-ն ի՞նչ կապ ունի։ questionmark
Շուշսսսս, բայց դու դեմք ես հաաաա... flowers flowers flowers


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Չորեքշաբրի, 2010-09-29, 5:33:00 PM
 
AniDipДата: Կիրակի, 2010-11-07, 1:40:52 PM | Հաղորդագրություն # 10
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Հուսով եմ` ուժի մեջ է մեր մտադրությունը ամռանը այցելելու Ջավախք...

***Ani Dip***
 
LusinДата: Կիրակի, 2010-11-07, 8:59:43 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (AniDip)
Հուսով եմ` ուժի մեջ է մեր մտադրությունը ամռանը այցելելու Ջավախք...

biggrin biggrin biggrin Հիշենք, որ կայքը կախարդական է ու priest


***Լուսին***
 
LilitДата: Երկուշաբթի, 2010-11-08, 1:34:56 AM | Հաղորդագրություն # 12
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (Lusin)
Հիշենք, որ կայքը կախարդական է ու

Հույս, Հավատ, Սեր .......................... ու...........Հայաստան!!!!!!!!!!!!!!!!!
angel yes wiggle showoff

Lilit
 
Karenvh9680Дата: Չորեքշաբրի, 2010-11-17, 2:43:39 PM | Հաղորդագրություն # 13
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Հուսանք հուսանք...

Կարեն
 
AstghikДата: Չորեքշաբրի, 2010-11-17, 2:57:51 PM | Հաղորդագրություն # 14
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 10
Մրցանակներ: 2
Համբավ: -1
Статус: Կապի մեջ չէ
Ես էլ եմ շատ ուզում Ջավախք գնամ շատ վաղուց այնտեղ չեմ եղել։ Շա՜տ լավ կլինի եթե ստացվի գնալը։ clap clap clap clap clap

Astghik

kuzanian

 
LusinДата: Չորեքշաբրի, 2010-11-17, 6:03:54 PM | Հաղորդագրություն # 15
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Վա՛յ, մի հատ շուտ պատը չոփ կոխեք, Աստղը ֆորումին ա մասնակցել gossip

***Լուսին***
 
Ֆորում » Ջավախք » Ջավախք » ՋԱՎԱԽՔ
  • Страница 1 из 2
  • 1
  • 2
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz