Շաբաթ, 2024-04-20, 6:29:28 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 2
  • 1
  • 2
  • »
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » Ես ծնունդով............... (Հետադարձ հայացք մեր արմատներին)
Ես ծնունդով...............
AniYenДата: Չորեքշաբրի, 2011-05-18, 8:07:56 PM | Հաղորդագրություն # 1
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Հետաքրքիր կլինի իմանալ, թե ով որտեղից է սերում և ինչ գիտի այդ մասին:
Կցումներ: 4733427.jpg (53.0 Kb)


Անի Ենոքյան
 
AniYenДата: Չորեքշաբրի, 2011-05-18, 9:05:50 PM | Հաղորդագրություն # 2
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Խոյ

Հնում սովորաբար կոչվել է Հեր, իսկ պարսկերեն՝ Խուվաի։ Հիշատակվում է իբրև բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք։
Գտնվում է Ուրմիա լճից հյուսիս, Կոտուր գետի միջին հոսանքի ձախ կողմում, Խոյի այգեվետ և բարեբեր դաշտում։
Մի ժամանակ առանձին խանության, ներկայումս Խոյ համանուն գավառի (մահալի) կենտրոնն է։ Իսկ Խոյ գավառը XIX դարի վերջերին ուներ 8 հայաբնակ գյուղ 308 տնտեսություններով և 1836 բնակիչներով։ Գավառն ուներ 8 եկեղեցի և միայն մեկ վարժարան։ Նրա զուտ հայաբնակ գյուղերից էին Սեյդավարը, Դիզան և Մահլազան։ Խոյի գավառը համապատասխանում է պատմական Պարսկահայք աշխարհի Հեր գավառին:
Խոյ քաղաքը բավական վնասներ է կրել 1791թ. դեկտեմբերի 27-ի Թավրիզի աղետաբեր երկրաշարժից։
Խոյի բնակչության քանակի վերաբերյալ առաձին հեղինակների մոտ և պաշտոնական փաստաթղթերում հաղորդվում են խիստ հակասական տվյալներ։ Մինչև 1826—1828 թթ. ռուս պարսկական պատերազմին հաջորդած ներգաղթը, Խոյ քաղաքի և համանուն գավառի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ այդ ժամանակներում քաղաքն ուներ մոտ 4000 տուն բնակիչ։ Այստեղի հայերը զանգվածորեն գաղթեցին Արևելյան Հայաստան 1828—29 թվականներին։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին այստեղի հայ բնակչությունը մոտ 115 տուն էր, որոնք ապրում էին քաղաքի բերդից դուրս։
Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով՝ ոսկերչությամբ, զինագործությամբ, հյուսնությամբ, փականագործությամբ և այլն։ Քաղաքն ուներ իր շուկան՝ տասնյակ կրպակներով ու խանութներով։ Կապված էր Վանի և Թավրիզի հետ։ Ընդարձակ տարածություն էին գրավում այգիները։ Գրեթե չկար որևէ քաղաքացի՝ արհեստավոր կամ առևտրական, որ չունենար իր այգին, պարտեզը, բանջարանոցը։
Ենթադրվում է, որ Խոյը համապատասխանում է Պևտինգերյան քարտեզի հին Գոբդի ճանապարհային կայանին։ Նրա մասին հիշատակություններ ունեն Թովմա Արծրունին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Օրբելյանը, Աբրահամ Երևանցին, վրաց աղբյուրները և այլ հեղինակներ։ Միջին դարերում որոշ ժամանակ Խոյը Արծրունյաց իշխանների մի ճյուղի ոստանն էր, բարգավաճ քաղաք և ամուր բերդ։
Փռված քաղաք է Խոյը։ XIX դարի վերջերին այն արևմուտքից արևելք տարածվում էր 5—6 կմ երկարությամբ։ Ունի ամուր բերդ, որ գտնվում է քաղաքի արևելյան մասում։ Բերդն իր շրջակայքով համարվում է բուն քաղաք՝ կոչվելով Ղալա, իսկ արևմտյան մասը կոչվում է Փոքր մահլա (թաղ): Այս վերջինը համարվում էր նրա արվարձանը և բաղկացած է երեք թաղից՝ Վերին կամ Աղայի, Փոս և Ցածր կամ Քոչաբաղ։ Արվարձանի այդ երեք թաղերում էլ ապրում են հայերը։
Քաղաքը շրջապատված է երկկարգ հողե բարձր պարիսպներով, որոնց զուգահեռ ներսի և դրսի կողմում ձգվում են խրամներ։ Բուն քաղաքում բնակվում են թուրքեր և պարսիկներ։
Խոյի բերդը կառուցվել է XVII դարում և ամրացվել XIX դարի առաջին քառորդում։ Այստեղ պարսկական թագաժառանգ Աբաս Միրզան դարի սկզբներին մի շարք ամրություններ էր կառուցել տվել ֆրանսիացի ինժեներների ղեկավարությամբ։ 1827 թ. ռուսական զորքը գրավել էր այդ բերդը, բայց Թուրքմենչայի հաշտությամբ (1828թ.) նորից վերադարձվել է Իրանին։
Խոյում բերդի ամրություններից բացի ուշադրության արժանի են վարչական շենքերը, մզկիթները և եկեղեցիները: Այստեղ հայերն ունեին երկու եկեղեցի՝ ս. Սարգիսը, որ կառուցվել էր XVIII դարում և հաջորդ դարի վերջերին գտնվում էր խարխուլ վիճակում, և նոր եկեղեցին՝ ս. Աստվածածինը։
Քաղաքից 2 — 3 կմ հեռավորությամբ, բլրի վրա, կա մի մատուռ։ Հայկական ժողովրդական ավանդության համաձայն իբր հենց այդտեղ էլ թաղված է Ավարայրի մեծ հերոսը՝ Վարդան Մամիկոնյանը։
Խոյում ս. Սարգիս եկեղեցուն կից գործում էր մի փոքր, ցածր տիպի ուսումնարան, որ գրագիտություն էր սովորեցնում հայ մանուկներին։ Քաղաքում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կար երկու որբանոց, որտեղ հանգանակությունների միջոցով պահվում էին ծնողներից զրկված հարյուրավոր
հայ մանուկներ։

http://akunq.net/arm

Կցումներ: 5283572.jpg (130.2 Kb)


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Չորեքշաբրի, 2011-05-18, 9:14:39 PM
 
RobIДата: Չորեքշաբրի, 2011-05-18, 9:23:57 PM | Հաղորդագրություն # 3
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Ան քո գրածը քո դուրը գալիսա???????????????? հիմա ես գնամ տատ-պապ սաղ ղառնեմ իրար որ մեր ծառը գծեմ???????? չէ էէէէէէէէէէէէ ես պարապ չեմ ավելի լավա Ծովոն գրի !!!!!!!!!!!!!!! blahblah blahblah blahblah

...Շուշաննա...
 
RobIДата: Չորեքշաբրի, 2011-05-18, 9:24:57 PM | Հաղորդագրություն # 4
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Ծովիկ քեզ տեսնեմ ah ah ah hooray hooray hooray

...Շուշաննա...
 
ԶվարթДата: Չորեքշաբրի, 2011-05-18, 11:10:04 PM | Հաղորդագրություն # 5
Լեյտենանտ
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 64
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
ԷՋՄԻԱԾԻՆ

Էջմիածին քաղաքը նախասկզբնական շրջանում հայտնի է եղել տարբեր անուններով: Շատ վաղ անցյալում, դեռ մեր թվարկությունից առաջ, ըստ մեր պատմահայր Մովսես Խորենացու, կոչվել է Արտեմիդ քաղաք։ Ապա Ավան Վարդգեսի կամ Վարդգեսավան, իսկ երբ Վաղարշ թագավորը այն պարսպապատեց, ապա կոչվեց Վաղարշապատ, վերջապես մեր թվարկության 5-րդ դարում որոշ ժամանակ հայտնի էր Նոր քաղաք անունով, բայց այն տարածում չգտավ, և ավելի ընդունելի եղավ Վաղարշապատ անվանումը։ Իսկ երբ 303 թ. կառուցվեց Մայր տաճարը, դրանից հետո Վաղարշապատ անվանը զուգընթաց գործածական դարձավ նաև Էջմիածին անունը։
Ծանոթանանք այդ անվանումների առաջացմանը քիչ մոտիկից։ Սկսենք ավելի վաղ ժամանակվանից, երբ ներկա Էջմիածինը կրում էր Արտեմիդ քաղաք անվանումը։ Քաղաքը այդպես է կոչվել ի պատիվ Արտեմիդ դիցուհու։ Թերևս հարց առաջ գա, թե ի՞նչ ընդհանրություն կա հայկական քաղաքի և հունական դիցուհու՝ Արտեմիդի անվան հետ։ Դա ունի հետևյալ բացատրությունը . հելլենիստական մշակույթի տարածման շրջանում հայկական աստվածները համադրվեցին հունական աստվածների հետ։ Այսպես, Արամազդը Զևսի հետ, Անահիտը՝ Արտեմիդի, Աստղիկը՝ Աֆրոդիտեի, Տիրը՝ Ապոլոնի, Միհրը՝ Հեփեստոսի, Նանեն՝ Աթենասի, Վահագնը՝ Հերկուլեսի։ Իսկ հայ թագավորներն էլ Հունաստանից Հայաստան բերեցին այդ աստվածներից մի քանիսի արձանները։ Սակայն հայ ժողովուրդը ժամանակի ընթացքում մոռացավ հունական անունները և պահպանեց հայկականը։ Իսկ քրիստոնեության տարածման շրջանում էլ վերացան բագիներն ու կուռքերը։ Ինքնին հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Արտեմիդ քաղաքի անունն էլ պետք է փոխարինվեր հայկականով։ Այդպես էլ եղավ։ Վարդգես իշխանի կողմից քաղաքը բարեկարգվեց և վերանվանվեց Ավան Վարդգեսի։ Տիգրան Երկրորդի օրոք Վարդգեսի ավանը արդեն ծաղկած և վաճառաշահ բնակավայր էր, Տիգրանի ժամանակ այս ավանում շատ հրեա գաղթականներ բերվեցին։ Վարդգեսի ավանի պարսպապատումը կատարում է Արշակունի թագավորներից Վաղարշը։ Նա Տիգրան Գ-ի որդին էր, որը թագավորեց մեր թվականության 193—213 թվականներին։ Նրա անվամբ են կոչվել պատմական Հայաստանում Վաղարշակերտ և Վաղարշավան քաղաքները։ Ինչպես հայտնի է, նրա անունով է կոչվում նաև Վաղարշապատը։ Այդ մասին Մովսես Խորենացին գրում է. «Այժմ Վաղարշը պատեց պարսպով և ամուր պատվարով և կոչեց Վաղարշապատ...»։ Վաղարշապատը եղել է ոչ միայն Հայաստանի հինավուրց աթոռանիստ քաղաքը, այլև, արքունի ձմեռանոցը, ինչպես նաև քրիսիտոնեության օրրանը։ Վաղարշապատի անվան հետ է կապված նաև Գրիգոր Լուսավորչի անունը, որի հորդորանքով էլ Տրդատ թագավորը կառուցում է քրիստոնեական հնագույն արվեստի կոթողներից մեկը՝ Էջմիածնի Մայր տաճարը 303 թվականին, որը և հանդիսանում է հայ ճարտարապետության հնագույն կոթողներից մեկը, և քրիստոնեական ամենահին տաճարը Եվրոպայում։ Մայր տաճարի կառուցման, տեղի ընտրության մասին մեզ է հասել հետևյալ ավանդությունը։ Գրիգոր Լուսավորիչը, երբ ելնում է Խոր Վիրապից և քրիստոնեություն տարածում Հայաստանում, ապա տեսնում է նշանավոր տեսիլք. Քրիստոսը՝ Աստծու Միածին որդին, ոսկե մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը։ Մուրճով խփում է այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։ Այդ տեսիլքի ժամանակը համարվում է 302 թվականը: Տոնը նշվում է 35 օրվա շարժականությամբ՝ մայիսից-հունիս ընկած ժամանակվա օրերից մեկում։Հայ եկեղեցին նվիրագործել է այդ օրը և համարում է որպես Էջմիածնի տոն («Տոն կաթուղիկե Էջմիածնի»)։Ս. Գրիգոր Լուսավորիչը իր երազը պատմում է Տրդատ թագավորին և հաղորդում, որ այդտեղ, ուր տեսիլքով իջել է Միածինը, տաճար կառուցվի։ Ի դեպ, Տրդատը նոր էր վերադարձել Բագրևանդից, ուր նա մկրտվել էր։ Թագավորը հավանություն է տալիս այդ գաղափարին։ Պատմում են, որ Աշխեն թագուհին ու թագավորի քույրը՝ Խոսրովադուխտը, նույնպես ոգեշնչված այդ գաղափարով, անմիջական մասնակցություն են ունենում այդ գործին։ Այսպիսով 303 թվականին կառուցվում է Մայր տաճարը և ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի՝ կոչվում է Էջմիածին, այսինքն՝ Միածնի իջնելու տեղը։ Իսկ Միածինը, ինչպես ասվեց, մակդիրն է Քրիստոսի։ Մայր տաճարի ներսում, գլխավոր գմբեթի տակ, կա ավանդական մի սեղան, որը «իջման սեղան» է կոչվում։ Ի դեպ, չնայած Մայր տաճարը կոչվում է Էջմիածին, բայց այն նվիրված է ս. Աստվածածնին, որի տոնը կոչվում է «Վերափոխումն ս. Աստվածածնի», որովհետև քրիստոնեական եկեղեցին ընդունում է, որ այդ օրը Քրիստոսը եկել է իր մորը երկինք փոխադրելու։ Այդ տոնը ժողովրդի մոտ հայտնի է ուղղակի, Աստվածածին անունով։
Մայր տաճարի շինարարությունը ավարտելուց հետո, նրա շուրջն էլ ստեղծվեց միաբանություն և կաթողիկոսարան։ Մայր տաճարը իր գոյության տասնվեց և կես դարերի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների, դրա հետևանքով էլ զգալիորեն խախտվել են նրա նախնական ձևերը։ Առաջին աթոռակալը եղել է ս. Գրիիգոր Լուսավորիչը։ Այնուհետև Գրիգոր Լուսավորչին հաջորդեցին 18 կաթողիկոս մինչև 453 թվականը, երբ քաղաքական հանգամանքները ստիպեցին Մայր աթոռը Դվին տեղափոխել։ Դրանից մոտ 10 դար հետո, 1441 թվականին Մայր աթոոը վերստին Էջմիածին փոխադրվեց, ուր և գտնվում է մինչև այսօր։ Էջմիածնի տաճարը դարձավ հայկական հնագույն և ամենագլխավոր վանքի կորիզը, «Մայր եկեղեցյաց հայոց»։ Վաղարշապատ և Էջմիածին անունները սերտորեն կապվեցին հայ ժողովրդի պատմության հետ և եղան նրա անցյալի հիշողությունների և դեպքերի լուռ վկաները։ Սովորաբար Էջմիածին անունը տրվել է վանքին, իսկ Վաղարշապատ կոչվել է քաղաքը։ Էջմիածին անունը ժամանակի ընթացքում դարձավ ոչ միայն հատուկ անուն Վաղարշապատում հիմնած վանքի համար, այլև այդ անունով կոչվեցին Հայաստանում և նրանից դուրս կառուցվող եկեղեցիները։
Պատմությունից հայտնի է,որ երբ Շահ Աբասը տասնյոթերորդ դարի սկզբին Արարատյան դաշտից հայերին գաղթեցրեց Իրան և Սպահանի մոտ հիմնվեց Նոր Ջուղա քաղաքը, նա կարգադրեց, որ Էջմիածնից քարեր տանեն և դնեն հայոց նորաստեղծ եկեղեցու հիմքում։ Դրանով նա ուզում էր հայերին Էջմիածնի կաթողիկեից անջատել։ Ճիշտ է, հայերը նորաստեղծ եկեղեցին Էջմիածին անվանեցին, բայց Մայր տաճարը նրանց համար դարձյալ մնաց նվիրական վայր հայրենի երկրում։
Հետագայում, վաղարշապատցիներից շատերը տարագրվեցին Թիֆլիս. տարագրման, պատմությունը կապված է ռուսական զորավար Ցիցիանովի երևանյան արշավանքի հետ, երբ նրան չհաջողվեց գրավել բերդը և մտնել Երևան, ապա նա նահանջեց։ Վաղարշապատցիներից շատերը, վախենալով Երևանի սարդարի վրեժխնդրությունից, տեղափոխվեցին Թիֆլիս։ Քաղաքի Հավլաբար կոչվող թաղամասում էլ բնակություն հաստատեցին։ Քաղաքի այս մասում նրանք եկեղեցի կառուցեցին և նորաստեղծ եկեղեցին Էջմիածնեցոց եկեղեցի կոչեցին։ Հայերը օտարության մեջ Էջմիածին անունը վերահաստատել են ոչ միայն Թիֆլիսում, այլ նաև Սպահանում, Վասպուրականում, Եգիպտոսում և այլուր։ Էջմիածին անունով գյուղ կա նաև Վասպուրականում` Թիմար գավառում։ Այս անունով ոչ բարձր լեռ կա Վանից հյուսիս՝ ս. Սահակի լեռից ոչ հեռու։ Վանա լճի արևելյան ափին` Լիմ անապատի ուղղությամբ, գտնվում է Էջմիածին անունով ավերակ վանք, որը ժամանակին պատկանում էր Լիմ անապատին։ Էջմիածին անունով վանք կա նաև Երզնկայում։
Երբ ռուսների տիրապետության ժամանակ 1867 թվականին կազմվեց Երևանի նահանգ, ապա նրա կազմի մեջ մտնող յոթ գավառներից մեկը կոչվում էր Էջմիածնի գավառ, որի կենտրոնն էր Վաղարշապատը։ Խորհրդայնացման առաջին տարիներին, երբ կատարվեց Սովետական Հայաստանի բաժանումը ըստ գավառների, ապա Երևանի նահանգի նախկին Էջմիածնի սահմաններում ստեղծված գավառը կոչվեց Վաղարշապատի գավառ` կենտրոն ունենալով նույնպես Վաղարշապատը։ Վերջապես 1945 թվականին պաշտոնապես Վաղարշապատ քաղաքը և շրջանը վերանվանվեց Էջմիածին: Այսօր քաղաքն ունի 57 500 բնակիչ և համարվում է մեծությամբ չորրորդ քաղաքը ՀՀ-ում (2009թ. տվյալներով):

http://www.ejmiatsin.am

Добавлено (2011-05-18, 11:10:04 PM)
---------------------------------------------

ԶՎԱՐԹՆՈՑ

Երևանից Էջմիածին տանող բարեկարգ խճուղով գնալիս, դեռ Էջմիածին չհասած, մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա, ճանապարհից ձախ գտնվում են հայ ճարտարապետության կոթողներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի ավերակները։ Տաճարը կառուցվել է 7-րդ դարում, Ներսես կաթողիկոսի կողմից, որը իր գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը։
Զվարթնոցը մարմնավորել է իր ժամանակի հայ ճարտարապետության նվաճումները։ Իրավացիորեն համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Ներսես Շինարար կաթողիկոսը` որպես նրբանկատ մարդ, անհարմար գտավ բազմաթիվ կրոնավորների Վաղարշապատ քաղաքի կենտրոնում, Կաթողիկեի մոտ բնակվելը։ Այդ նպատակով էլ կենտրոնից մոտ յոթ կիլոմետր հեռու Առապար Վաղարշապատի կոչվող դաշտում կառուցվեց հոյակապ տաճար, որին անվանում էին Առապարի ս. Գրիգոր։ Եվ քանի որ հիմքում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում էր Առապար Վաղարշապատի հարթության սահմաններում, այստեղից էլ տաճարը կոչվեց Առապարի ս. Գրիգոր։ Ի դեպ, տաճարը կառուցվեց այն ճանապարհի վրա, որտեղով Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատ ժամանեց, և նրան դիմավորելու գնաց Տրդատ թագավորը։ Ենթադրվում է, որ Ներսես Գ. Կաթողիկոսը, ի հավերժացումն այդ հանդիպման, տաճարը կառուցեց այդտեղ։ Ժամանակի ընթացքում Առապարի ս. Գրիգոր տաճարը ավելի հայտնի դարձավ Զվարթնոց անունով կամ Երկնավոր Զվարթնոց։ Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ զվարթուն հայերեն նշանակել է նաև հրեշտակ։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու կոչմանը։ Նրա ճարտարապետական ոճը և գեղեցկությունն այնքան նշանավոր էր դարձել, որ Գագիկ Ա թագավորը հետագայում Անի քաղաքում նույն ոճով ս. Գրիգոր անունով եկեղեցի կառուցեց։ Պատմում են նաև, որ տաճարի օծման արարողությանը ներկա է լինում Բյուզանդական Կոստանդին երրորդ կայսրը։ Վերջինս, հիացած տաճարի հոյակապությամբ, վերադարձին իր հետ է տանում տաճարի ճարտարապետին, որպեսզի նման տաճար կառուցվի Կոստանդնուպոլսում, բայց ճանապարհին ճարտարապետը հիվանդանում և մահանում է, իսկ կայսրն էլ վշտացած հրաժարվում է իր ծրագրից։ Ներսես Շինարար կաթողիկոսը, այդ առապարը, այսինքն՝ քարոտ ու ամայի վայրը, բուրաստան դարձրեց։ Քասաղ գետից ջուր բերել տվեց, տնկեց այգիներ և աճեցրեց փարթամ բուսականություն։ Այդ հոյակապ, չքնաղարվեստ, հրաշապայծառ տաճարը իրոք որ եղել է «Զարմանացուցիչն տիեզերաց» և երեք դար զարդարել է Արարատյան աշխարհը։ Տասներորդ դարում այն արդեն կործանված էր, և նրա ավերակները ժամանակի ընթացքում ծածկվեցին հողով ու ավազով։ Ինը դար հետո միայն, շնորհիվ Էջմիայծնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի կատարած պեղումների (1901— 1907 թթ.), տաճարի փլատակները երևան եկան։ Փլատակները այսօր էլ մոգական ուժ ունեն և նայողին ներշնչում են կոթողի վաղեմի վեհությունը։
Անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։ Թորոս Թորամանյանը գրում է, որ ինքը անձամբ է հսկել պեղումներին, մեկ առ մեկ չափել, բաղդատել, համեմատել ամեն մի քարի ընկած տեղն ու դիրքը։ Եվ այդ տվյալները օգնեցին արվեստագետ Արևշատյանին, որպեսզի մեկ քսաներորդ ծավալով վերականգնի նրա պատկերը։ Պատմության թանգարան այցելողները երկար ժամանակ կանգ են առնում մանրակերտի առջև և հիանում հոյակապ շինվածքով։


Զվ

Հաղորդագրությունը ձևափոխել է Զվարթ - Չորեքշաբրի, 2011-05-18, 11:07:02 PM
 
AniYenДата: Հինգշաբթի, 2011-05-19, 8:45:35 PM | Հաղորդագրություն # 6
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Quote (RobI)
Ան քո գրածը քո դուրը գալիսա???????????????? հիմա ես գնամ տատ-պապ սաղ ղառնեմ իրար որ մեր ծառը գծեմ???????? չէ էէէէէէէէէէէէ ես պարապ չեմ ավելի լավա Ծովոն գրի !!!!!!!!!!!!!!!

Էն էլ ինչքան Ռոբ ջան: biggrin biggrin Դե գերդաստանից մի հոգի էլ, որ հանդես գա հանդիսավոր խոսքով, էլի վատ չի book book ok ok ok ok
Բայց կարծում եմ առավել հետաքրքիր կլինի, եթե գրեք ձեր ծնողների, տատիկ-պապիկների պատմած հուշերը.............


Անի Ենոքյան
 
LilitДата: Ուրբաթ, 2011-05-20, 4:54:16 PM | Հաղորդագրություն # 7
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (AniYen)
Quote (RobI)
Ան քո գրածը քո դուրը գալիսա???????????????? հիմա ես գնամ տատ-պապ սաղ ղառնեմ իրար որ մեր ծառը գծեմ???????? չէ էէէէէէէէէէէէ ես պարապ չեմ ավելի լավա Ծովոն գրի !!!!!!!!!!!!!!!

Էն էլ ինչքան Ռոբ ջան: biggrin biggrin Դե գերդաստանից մի հոգի էլ, որ հանդես գա հանդիսավոր խոսքով, էլի վատ չի book book ok ok ok ok
Բայց կարծում եմ առավել հետաքրքիր կլինի, եթե գրեք ձեր ծնողների, տատիկ-պապիկների պատմած հուշերը.............


Վատ չեք մտածել, բայց էտքանը գրել կլինի???? wacko wacko wacko ...


Lilit
 
Karenvh9680Дата: Շաբաթ, 2011-05-21, 3:02:17 PM | Հաղորդագրություն # 8
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Իրոք, ժողովուրդ ջան, սա գիրք չի, ֆորումա, պետք չի հանրագիտարանի մի քանի էջ copy paste անել, ավելի հետաքրքիր կլինի համառոտ ու սիրողական պատմություններ ու ինֆորմացիա տեսնել, այսքան երկար ոչ ոք էկրանից չի կարդա wacko

Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Շաբաթ, 2011-05-21, 3:03:16 PM
 
ԶվարթДата: Երկուշաբթի, 2011-05-23, 0:45:47 AM | Հաղորդագրություն # 9
Լեյտենանտ
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 64
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Ախր, ժողովուրդ ջան, ոնց կարող եմ իմ հարազատ, միակ, սիրելի Էջմիածնի մասին "շատ համառոտ" գրել...Կամ պիտի ոչինչ չասեմ, քանի որ անունն արդեն շատ բան է ասում, կամ էլ...
Կարեն, դե դու փորձիր քո ծննդավայրի կամ արմատների մասին համառոտ պատմել, տեսնենք` ինչքան կստացվի:


Զվ
 
Karenvh9680Дата: Երեքշաբթի, 2011-05-24, 2:16:05 PM | Հաղորդագրություն # 10
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ասեմ Զվարթ ջան, արմատներով... պապիկիս ծնողները Էրզրումից են եկել հիմնվել Տալինի շրջան, որտեղից ել ծնունդով պապաս է: Ես ինքս ծնունդով Ռուսաստանի Տոմսկ քաղաքից եմ, կես միլիոնանոց ուսանողական քաղաք է Օմսկի շրջանում, բավական ցուրտ, բայց ջերմ իր երիտասարդությամբ, ամեն 2_ը բնակչության երիտասարդ ուսանող է:

Կարեն
 
LusinДата: Երեքշաբթի, 2011-05-24, 6:34:58 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Նախապապերս ապրել են Էրզրումում։ Տեսեք, թե ինչպես է հագնվել Էրզրումի հայուհին.



Նայեք մի տեսանյութ, որը պատմում է նաև Էրզրումի մասին.

http://masis.tv/component/option,com_afm/pid,109/vfile,933/lang,hy/

Պապիկիս ծնողները Էրզրումից գաղթել են 1829-1830 թթ.-ին և հաստատվել Ջավախքում։
Ծննդավայրս Ախլցխա քաղաքն է։ Տեսեք, թե ինչպիսին է եղել Ախլցխայի հարսնացուն.



Նայեք հետևյալ տեսանյութը, որը պատմում է Ջավախքի, մասնավորապես, Ախլցխայի մասին.

http://masis.tv/component/option,com_afm/pid,136/vfile,1272/lang,hy/

Իսկ, թե որտեղ ենք ապրում, բոլորդ էլ գիտեք ... biggrin biggrin biggrin
Կցումներ: 4049406.jpg (50.2 Kb) · 1551936.jpg (48.8 Kb) · 7667432.jpg (33.9 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երեքշաբթի, 2011-05-24, 6:39:16 PM
 
AniYenДата: Երեքշաբթի, 2011-05-24, 7:47:25 PM | Հաղորդագրություն # 12
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Լուս ջան շատ ինքնատիպ ներկայացրեցիր, ապրես
smile smile


Անի Ենոքյան
 
LilitДата: Հինգշաբթի, 2011-05-26, 4:48:25 PM | Հաղորդագրություն # 13
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (Karenvh9680)
պապիկիս ծնողները Էրզրումից են եկել հիմնվել Տալինի շրջան, որտեղից ել ծնունդով պապաս է:

Կարեն??? Փաստորեն "Զեմ" ենք??? բա ինչու չէիր ասում???? Իսկ Էրզրումի որ տեղանքից են????


Lilit
 
LilitДата: Հինգշաբթի, 2011-05-26, 5:38:05 PM | Հաղորդագրություն # 14
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Լավ, փորձեմ ես էլ հակիրճ ներկայացնել իմ Նախնիներին....
Մեր տոհմից տեղյակ եմ սկսած պապիկիս պապիկից` Խաչատուրից... Մերոնք ծնունդով Բիթլիսի նահանգի, Խիանքի գավառի (շրջան) Բերմ գյուղից են... Բերմը բավականին մեծ գյուղ է եղել, որի "Վերին " թաղը բնակեցված է եղել հայերով, իսկ Ներքին թաղը` քրդերով: Խաչատուրն ունեցել է 3 որդի , որոնցից Հովհաննեսի հետագա ճակատագիրն է մեզ հայտնի, որի ծոռներն էլ մենք ենք...
Շատ չերկարացնեմ...
Հովհաննեսն ունեցել է 6 կին angel1 , 7 երեխա (գաղթից հետո)... Պապիկս ծնվել է գաղթի ճանապարհին...
Ճակատագրի հեգնանք է, թե մի ուրիշ բան, սակայն Հովհաննեսի երկու որդիները` պապիկս ու նրա որդին, ևս երկու կին են ունեցել wacko wacko sad sad ....
Գալով Հայաստան` մերոնք նախ հաստատվել են Ուջանում, այնուհետև տեղափոխվել Թալինի ջրջան գյուղ Այնալու, որն էլ 1961 թվականին վերանվանվել է Դավթաշեն.... meeting
Նշեմ, որ մորական կողմս էլ Սասունից են գաղթել...
Լեգենդներ են պատմում, թե Հովհաննեսը գաղթելիս իր հետ Էրգրից կճուճով ոսկի է բերել blahblah blahblah blahblah blink gossip gossip ...
Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ են եղել այդ ոսկիները angry ... հուսով եմ մի օր ես կգտնեմ apple ah ah bb blow


Lilit
 
ԶվարթДата: Չորեքշաբրի, 2011-06-01, 10:39:26 PM | Հաղորդագրություն # 15
Լեյտենանտ
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 64
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Եթե հիմա անուններով ասեմ, ձանձրալի կլինի, միայն ասեմ , որ բոլոր ապուպապերիս անունները Հովսեփ են եղել ու փոխանցվել պապից թոռանը smile Արմատներով կիսով չափ արևելահայ եմ, կիսով` արևմտահայ: Վերջերս բացահայտեցի, որ նախնիներիցս մեկի կինը ուկրաինուհի է եղել, որին մեծ պապս իր հետ բերել է 1812թ. Հայրենական պատերազմի ժամանակ... smile

Պապիկիս ծնողները Վան քաղաքից են, բայց վերջերս Կարենը (Մուրադյան) նկատեց, որ "դեռ" վանեցի լինելս չի դրսևորվել angel2
Լիլիթի նման իմ նախնիների բերած գանձերի մասին ևս լեգենդներ են պատմում, քանի որ Վանում հայտնի ոսկերիչներ են եղել: Գանձերի մի մասը թաղել են Էրգրում, նաև գաղթի ճանապարհին, մնացածը բերել են Հայաստան: Մահից առաջ մեծ պապս ասել է իր որդիներին դրանց տեղը: Ասեմ` դուք էլ իմացեք. դրանք թաղված են մեր գյուղի տան բակում` 2-3 մետր խորությամբ:
Բնականաբար անասելի շատ են, այնքան, որ կհերիքեն մի քանի սերնդի բարեկեցիկ կյանքն ապահովելու համար smile Եվ ահա պապս ու իր եղբայրը սկսում են փորել... փորում են ոչ միայն մեծ պապիս ասած վայրը, այլ ամբողջ տան շուրջբոլորը, բայց ինչպես հիմա այս տողերը կարդացողն է այդ գանձերը գտել, այնպես էլ նրանք... sad Մեծերը պատմում են, որ այդ ոսկիներն իրոք գոյություն ունեն, տեսնողներ եղել են, բայց թե ինչպես դրանք գտնել` ոչ ոք չգիտի...
Գաղթի ճանապարհին (ինչպես մեծ տատս էր ասում` փախեփախի ժամանակ) մի հետաքրքիր դեպք է պատահել` ոսկիների հետ կապված. մեծ տատս ճանապարհի մի մասն անցնել է իր հորաքրոջ հետ: Թուրք ասկյարները հավաքել են հայ կանանց մի շինության մեջ և պատրաստվել այն այրել : Այդ ժամանակ հորաքույրը հանել է իր ոսկե գոտին և որպես փրկագին տվել թուրքերից մեկին: Բայց նրանց դուրս թողնելու ժամանակ մի այլ թուրք թույլ չի տվել հեռանալ, և նրանք ստիպված են եղել պատուհանից դուրս գալ... Եթե ծանր ճանապարհից հյուծված չլինեին, գուցե այդպես էլ չկաչողանային դուրս գալ նեղլիկ պատուհանից... և ես էլ այս տողերը չէի գրի...

Ամեն դեպքում Վանում թաղված ոսկիները ոչ ոք չի գտել, քանի որ մեծ պապս մահվանից առաջ ավանդել է, որ թուրքերը երբեք չեն կարողանա դրանք գտնել և օգտագործել... Հավանաբար մի գաղտնիք կա այս խորիմաստ խոսքերի մեջ...


Զվ
 
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » Ես ծնունդով............... (Հետադարձ հայացք մեր արմատներին)
  • Страница 1 из 2
  • 1
  • 2
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz