Հինգշաբթի, 2024-04-25, 11:07:47 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » Ինչպես ենք հագնվում մենք` հայերս... (Կուզեի լսել փոխադարձ առաջարկներ և դիտողություններ...)
Ինչպես ենք հագնվում մենք` հայերս...
RobIДата: Շաբաթ, 2010-10-09, 9:45:55 PM | Հաղորդագրություն # 1
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Իմ սիրելի ընթերցողներ անկեղծ ասած մեջս ցանկություն առաջացավ այս թեման բացելու, երբ վերջերս նկատեցի որ մեր հայ տղաները սկսել են բավականին լավ հագնվել: Իհարկե լավը հարաբերական է նայած, թե ում համար լավը որն է... Ոմանց համար թանկը, ոմանց համար մոդայիկը... ինչևիցե ես նկատի ունեմ այն, երբ նայում ես մարդուն և աչքդ շոյող ինչ-որ բան կա:
Կուզեի որ կարծիքները լինեին հետևյալ կերպ. տղաները թող հայտնեն կարծիքներ աղջիկների հագ ու կապի մասին, անեն հետաքրքիր առաջարկներ ու խորհուրդներ, որոնք կգեղեցկացնեն մեր առանց այդ էլ գեղեցիկ հայուհիներին... ինչպես նաև հակառակը` մեր օրիորդները իրենց խորհուրդներով ավելի հմայիչ դարձնեն մեր ասպետներին...
ԴԵ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Շաբաթ, 2010-10-09, 9:58:50 PM
 
TsovinarДата: Շաբաթ, 2010-10-09, 10:04:48 PM | Հաղորդագրություն # 2
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Շատ լավ թեմա է ու ասելիք, անշուշտ, շատ կա:Հարգելի հայ տղանե'ր, դադարե'ք հագնել սև ու մռայլ գույներ, հագեք վառ, տրամադրություն բացող բաց գույներ` առանց մոռանալու ճաշակի մասին, քանի որ արտաքինը շատ էական դեր է խաղում ինքնահաստատվելու, մարդկանց(և հատկապես աղջիկներին) դուր գալու համար: brows Եվ ամենակարևորը` ջահել տղանե'ր, հերիք է հագնեք մեծական ու պապիկական շորեր, դա կորցնում է ձեր տեսքն ու երիտասարդությունը: alucard afro

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Շաբաթ, 2010-10-09, 10:06:29 PM
 
ArshakДата: Կիրակի, 2010-10-10, 5:09:04 PM | Հաղորդագրություն # 3
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Հարգելի հայ աղջիկներ այսպիսի մոդա չգիտեմ այլ երկրներում կա թե չէ. շորտիկ + բարձրակրունկ կոշիկ։ Երևի հարմար էլ չի։

Կցումներ: 7844306.jpg (207.1 Kb)
 
LilitДата: Կիրակի, 2010-10-10, 7:27:13 PM | Հաղորդագրություն # 4
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Արշակ ջան, ասեմ իմանաս, բարձրակրունկը ամեն դեպքում հարմար չէ wacko wacko wacko , բայց դե մեկ-մեկ կարելի է biggrin cool .....

Lilit
 
ArshakДата: Կիրակի, 2010-10-10, 8:32:45 PM | Հաղորդագրություն # 5
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Quote (Lilit)
բայց դե մեկ-մեկ կարելի է .....

բայց շորտիկով????????????
 
RobIДата: Կիրակի, 2010-10-10, 9:15:48 PM | Հաղորդագրություն # 6
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Լիլ ջան քեզ հետ համաձայն չեմ, շատ էլ հարմար են... բարձրակրունկ կոշիկներով ավելի կանացի են, եթե իհարկե ճիշտ կոշիկներ են ընտրել: Ինչ վերաբերում է Արշակի ասածին. կրունկները կսազեն շորտիկի հետ եթե շորտը համեմատած դասական կտորից է այսինքն ջինսից չի և որ շորտը գոնե ծնկին է հասնում, դա ըստ իս: Ու քանի որ խոսք գնաց, ասեմ, որ ինձ դուր չի գալիս, երբ շորտիկով դասի են գալիս. միտեսակ չի սազում:

...Շուշաննա...
 
AniDipДата: Կիրակի, 2010-10-10, 9:51:24 PM | Հաղորդագրություն # 7
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Quote (RobI)
ասեմ, որ ինձ դուր չի գալիս, երբ շորտիկով դասի են գալիս. միտեսակ չի սազում:

Այ այստեղ կբախվեն մեր կարծիքները: Ես նորմալ եմ նայում շորտիկով դասի գալուն (իհարկե, այդ շորտիկ կոչվածն էլ պիտի համապատասխան լինի, ոչ թե, օրնինակ լողափային...): Ասեմ ավելին, գտնում եմ, որ շոգ եղանակին պարտադիր է շորտող, սանդալներով ու համեստ "մայկայով" դասի գալը, քանի որ եթե հագուստը հարմար լինի, ապա դասին ավելի կենտրոնացած կլինեն ուսանողները: Ասածս վերաբերում է և տղաներին, և աղջիկներին... իհարկե դա չի նշանակում նաև, որ կարող են դասի գալ "սպարծիվկայով":

Մի փոքր շեղվեցի, ավելի ճիշտ, կոնկրետացա համալսարանում հագնվելու վրա, իսկ ինչ վերաբերում է տղաների հագնվելուն, իմ կարծիքով, մեր տղաները մի փոքր կոմլեկսավորված են հագնվելու առումով. նախընտրում են հագնվել բոլորի նման` փորձելով փուլվել ամբոխին ու աչքի չընկնել: Կցանկանայի, որ գիտակցեին, որ քանի երիտասարդ են, ամեն ինչ կարելի է, պիտի մի քիչ համարձակ լինեն:



***Ani Dip***
 
RobIДата: Երկուշաբթի, 2010-10-11, 0:15:33 AM | Հաղորդագրություն # 8
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Համաձայն եմ Դիփ ջան, ես նկատի ունեի հենց այդ լողափային շորտերը... ու ամենահետաքրքիրը... հիմա, այս եղանակին այդ շորտերը հագնում են ''սապոգների'' հետ: dont Ու ընդ որում նշեմ ոչ ''ԼԵՏՆԻՅ ՍԱՊՈԳՆԵՐԻ'' : Թե սապոգի լետնիյը որնա meeting

...Շուշաննա...
 
ArshakДата: Երկուշաբթի, 2010-10-11, 0:19:51 AM | Հաղորդագրություն # 9
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Հոպ-հոպ, էս ի՞նչ եք խորացել, բա դուք տղաների հագնվելուց պիտի խոսայի՜ք... cool
 
AniDipДата: Երկուշաբթի, 2010-10-11, 1:32:03 PM | Հաղորդագրություն # 10
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Շուշ ջան, ուրախ եմ, որ համաձայնության եկանք: biggrin

Արշակ ջան, տղաների մասին ևս արտահայտվեցի... ակնկալում եմ նաև քո կարծիքը` համաձայն ես, թե ոչ... ու նաև եթե կարող ես, պատասխանիր, թե ինչն է իրականում պատճառը տղաների նման հագուկապի (եթե իմ գրածից բացի այլ տարբերակ էլ կա): wink


***Ani Dip***
 
AniDipДата: Երկուշաբթի, 2010-10-11, 4:35:46 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Կարեն ջան, ամեն ինչ ճիշտ ես ասում, բայց գրածդ, իմ կարծիքով, մի տեսակ հրապարակախոսական էր: Խնդրում եմ, եթե կարող ես, բեր կոնկրետ օրինակներ: happy

Բայց

Quote (Karenvh9680)
հիմա տղաները ավելի ու ավելի պայծառ ու նորաձև են սկսել հագնվել

Ես ինքս այդքան էլ չեմ տեսնում այդ նորաձևությունը... Բայց եթե նորաձևություն ասելով նկատի ունենք այն, ինչը տարածված է հագնելու տվյալ ժամանակահատվածում, ապա այո, նորաձև են... բայց այդ նորաձևության մեջ չկա անհատականությունը... վերևում արդեն նշել եմ, որ բոլոր տղաները հագուստով իրար նման են (հայկական էստրադայի երգերի նման. երգը լսում ես, միանգամից մոռանում ես, բայց միևնույն ժամանակ թվում է, թե դա արդեն մի տեղ լսել ես): Ասեմ ավելին, հագնվում են ոչ այնքան "հասարակ", որքան պրիմիտիվ, քանի որ երբ որ նայում ես մարդուն, չես տեսնում, որ ինքը ինչ-որ աշխատանք է տարել իր արտաքին տեսքի վրա... իսկ ես հակված չեմ այն մտքին, որ հագուստը կարևոր չէ, քանի որ եթե մարդ ի միջի այլոց է վերաբերում իր արտաքին տեսքին, ուրեմն ի միջի այլոց կվերաբերի նաև կյանքի այլ "ոլորտներին"... Դա ամենևին էլ չի նշանակում, որ մարդ (մասնավորապես տղաները) պիտի հագնեն թանկ կամ ֆիրմային հագուստ, որպեսզի երևան, այլ հագուստի մեջ պետք է երևա անհատականությունը (Կարենի ասած` սեփական ոճի, ճաշակի առկայություն)...
Որքան խոսում եմ, մեկ է գալիս եմ մի կետի. ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:
Բայց հատուկ այն մարդկանց համար, ովքեր ձգտում են "տարբերվել" միայն տարբերվելու համար. հիշեք, որ անընդհատ կուրորեն "յուրահատկության" ձգտումը բերում է "շաբլոնի": Հաղթահարեք "միակ ու անկրկնելի" լինելու բարդույթը, և դուք կլինեք իսկապես առանձնահատուկ:

Quote (Karenvh9680)
վերևում կարծիք է հնչել, որ տղաները այսպես ասված ՞մեծական՞ են հագնվում, տարիքից առաջ են ընկնում. ուրեմն ասեմ, վերաբերվումա և տղաներին և աղջիկներին, եթե մարդ հագնում է այն ինչ իրեն դուր է գալիս և հարմար է, ապա երբևիցե մեծական չի լինի այդ հագուստը նրա համար, նույնիսկ եթե ենթադրենք 16 տարեկան պատանին փոխկապ կապի, մեծական է դիտվում այն դեպքում, երբ դա իր ներսից չի բխում, նա չի զգում հագուստը և պարտադրված է հագել, կամ մեծերի հորդորով կամ էլ իր ցանկությամբ մեծ երևալու համար: Նույնը կասեմ աղջիկների մասին, քիչ կան, որ 15-16 տարեկանում այնպես են պճնվում ու դասական հագնվում, որ բացարձակ չի նայվում: Իմ կարծիքով հարցը այն չէ, թէ որ տարիքում ինչ են հագնում, այլ թե իրենց ներսիցա գալիս այդ հագուստը, թե ձևի համար են հագել: Այնպես որ այս վերջի թեման և դիտարկումները սեռ չեն ճանաչում:

Այս կարծիքի հետ այդքան էլ համաձայն չեմ, բայց, թե ինչու..., կմտածեմ ավելի հստակ կգրեմ:


***Ani Dip***
 
TsovinarДата: Երկուշաբթի, 2010-10-11, 4:46:59 PM | Հաղորդագրություն # 12
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Երեխեք ջան ամենակարևորը ճաշակով հագնվելն է և չպետք է մոռանալ, թե տվյալ հագուստով ուր ես գնում:

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Երկուշաբթի, 2010-10-11, 4:50:39 PM
 
Karenvh9680Дата: Երկուշաբթի, 2010-10-11, 6:47:39 PM | Հաղորդագրություն # 13
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (Tsovinar)
ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ ճիշտ ասեցիր Անի ջան specool


Կարեն
 
LilitДата: Երկուշաբթի, 2010-10-11, 8:34:15 PM | Հաղորդագրություն # 14
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ժողովուրդ, իսկ համաձայն եք, որ "լավ հագնվելու" համար գումար է պետք? wink

Lilit
 
AniDipДата: Երկուշաբթի, 2010-10-11, 8:49:03 PM | Հաղորդագրություն # 15
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Հա, Լիլ ջան, ինչ-որ չափով համաձայն եմ, բայց դրան էլ լուծում կա. ունենալ մեկ հագուստ, բայց լավը, ու դա հագնել երկար, քան մի քանի էժանները, ու շուտ-շուտ թարմացնել... wink
Բայց մյուս կողմից էլ գինը կապ չունի, քանի որ այքան հարուստներ կան, որ անճաշակ ու միանման են հագնվում... Հարցը նորից ճաշակի մեջ է...
Բացի այդ մի շատ լավ լուծում էլ կա. արխիվից հանել ծնողների շորերը, մի փոքր թարմացնել հարկ եղած դեպքում ու վայելել, քանի որ նորաձևությունը կրկնվում է...
Իդեպ, կարող եմ մի գաղտնիք բացել. ես ինքս էլ վերոնշյալ տարբերակը իրականացնում եմ: biggrin :D :D


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է AniDip - Երկուշաբթի, 2010-10-11, 8:49:28 PM
 
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » Ինչպես ենք հագնվում մենք` հայերս... (Կուզեի լսել փոխադարձ առաջարկներ և դիտողություններ...)
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz