Մայրենի, թե օտար լեզվով կրթություն - Ֆորում
Հինգշաբթի, 2016-12-08, 8:03:41 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Страница 1 из 11
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » Մայրենի, թե օտար լեզվով կրթություն (Մայրենի, թե օտար մտածողություն եկող սերունդներին ?)
Մայրենի, թե օտար լեզվով կրթություն
Արդյոք ճիշտ է, որ Հայաստանում տարրական, դպրոցական, բազային կրթությունը կատարվի նաև օտար լեզուներով?
1.Այո[ 0 ][0.00%]
2.Ոչ[ 6 ][100.00%]
3.Չգիտեմ[ 0 ][0.00%]
4.Ինձ չի հետաքրքրում[ 0 ][0.00%]
Всего ответов: 6
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-05-20, 1:13:05 AM | Հաղորդագրություն # 1
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ներկայում ազգային ժողովի քննարկման է դրված օրինագիծ, որը թույլ է տալիս օտար լեզուներով տարրական դպրոցների բացում Հայաստանում: Արդյոք ճիշտ է սա, պետք է ընդունել այդ օրինագիծը, թե ոչ? Ինչի կհանգեցնի դա?
Նման կարևոր օրինագծերի ընդունումից առաջ շատ կարևոր է հասարակության ճիշտ իրազեկվածությունը, որը կբերի ճիշտ արձագանքի և հարցի ճիշտ լուծման: Այդ պատճառով, և ոչ միայն... եկեք թեժ և առողջ քննարկում ծավալենք, սա մեզ հուզող հարց է, մեր ապագա երեխաներ և ամբողջ երկրի հարց է, ակտիվ եղեք, տեր կանգնեք ինքներդ Ձեզ !!!


Կարեն
 
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-05-20, 1:32:11 AM | Հաղորդագրություն # 2
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Մեկնաբանեմ իմ պատասխանը, որը բացասական է. օտար լեզվով դպրոց նշանակում է դասավանդել երեխային Հայոց պատմություն ու գրականություն, եկեղեցու պատմություն ու քիմիա, մաթեմատիկա և ֆիզիկա օտար լեզվով, դպրոցին կոչել школа, school կամ ևս մեկ այլ կերպ, այսինքն երեխայի մոտ փոքրուց սկսած զարգացնել ոչ մայրենի մտածողությունը, որը կբերի արմատներից հեղվացման: Իհարկե օտար լեզուները այսօր պարզապես անհրաժեշտ են բոլորիս, բայց ինչու երեխային այդ մտածողությանը սովորեցնել: Ես, օրինակ լավ տարբերակ եմ տեսնում, որ բազային 8_ամյա (կամ նոր համակարգով չգիտեմ քանի_ամյա) պարտադիր կրթությունը լինի միայն Մայրենիով, երեխան ակունքներին մոտ կանգնած հայեցի մտածողությամբ մեծանա մինչև 14-15 տարեկան, ապա ավագ դպրոց գնալիս ընտրի, թե որ լեզվուվ է ուզում ուսուցանել վերջին տարիները ավագ դպրոցում, այսինքն առաջարկում եմ, որ միայն ավագ դպրոցնեը ունենան տարբեր լեզվային ուղվածություն: 8 տարի մայրենիով սովորած ու օտար լեզվի տարրական գիտելիքներով երեխան վերջին 2-3 տարիները կսովորի օտար լեզվով ավագ դպրոցում, և հրաշալի կտիրապետի օտար լեզվին ևմիևնույն ժամանակ կունենա Մայրենի հայեցի մտածողություն: Փողոցում հանդիպելիս չի ասի Hi shock , այլ կասի ողջույն, չի ասի thanks կամ mexsi killed , այլ կասի շնորհակալություն, միևնույն ժամանակ հրաշալի տիրապետելով օտար լեզվին :

Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Հինգշաբթի, 2010-05-20, 1:36:47 AM
 
AniDipДата: Հինգշաբթի, 2010-05-20, 10:44:17 AM | Հաղորդագրություն # 3
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Իմ կարծիքը ևս բացասական է այս հարցի վերաբերյալ: Ի տարբերություն Կարենի` ես ավելի կտրուկ ու խիստ եմ տրամադրված այդ խնդրի կապակցությամբ:
Quote (Karenvh9680)
երեխան ակունքներին մոտ կանգնած հայեցի մտածողությամբ մեծանա մինչև 14-15 տարեկան, ապա ավագ դպրոց գնալիս ընտրի, թե որ լեզվուվ է ուզում ուսուցանել վերջին տարիները ավագ դպրոցում, այսինքն առաջարկում եմ, որ միայն ավագ դպրոցնեը ունենան տարբեր լեզվային ուղվածություն:

Իմ կարծիքով նույնիսկ ավագ դպրոցում ուսուցումը պետք է կատարվի հայերենով, անկախ այն բանից, թե աշակերտը որևէ լեզվական ուղղւթյուն է ընտրել, թե ոչ: Հետո էլ օտար լեզվի թեքումով դպրոցի առկայությունը ամենևին էլ չի վկայում տվյալ օտար լեզվով ուսանող աշակերտի բարձր գիտելիքների մասին (ինչի օրինակները ունենք):
Եվս մի խնդիր է, այսպես կոչված, "էլիտար" խավի երեխաների` այդպիսի դպրոցներում ուսուցանելու հարցը: Նախ, "էլիտար" կոչվածը մեր երկրում այդքան էլ չի համապատասխանում "միջազգային նորմերին" (ինչպես և շաը այլ բաներ): Թե ինչ է իրենից ներկայացնում հայկական էլիտան, կարծում եմ, բոլորովին այլ` մեղմ ասած "ուրախացնող" երևույթ է և թեմա: Հետո էլ ինչ է նշանակում էլիտար դպրոց. ով է որոշում, թե անչափահասը ինչ ստանդարտների պետք է համապատասխանի, որպեսզի համարվի էլիտար, քանի որ իմ կարծիքով մարդ համարվում է էլիտար (այսինքն` թարգ. ընտրանի, լավագույն) կյանքի ընթացքում որոշակի փորձի, արժանիքների, հարգանքի և նմանատիպ "անիմաստ" բաների արդյունքում..
Կարելի է բազմաթիվ բացասական կողմեր բերել այս հարցի կապակցությամբ: Դրանցից նշեմ այն խնդիրը, որին այսօր բախվում եմ ես և ինձ նման ուսանողները. այսօր չունենք հայերենով գիտություն, գրքեր, գիտական գրականություն: Չեմ կարծում ,որ դրա պատճառն այն է, որ չունենք լավ մասնագետներ: Բանն այն է, որ այդ լավ մասնագետները ևս իրենց կրթությունը ստացել են օտար լեզվով, հեղինակավոր համալսարաններում, և ինչպես, Կարենը շատ ճիշտ նլատել է, ունեն ոչ հայերեն լեզվամտածողություն:
Նշեմ ևս մեկ օրինակ` արդեն մասնավոր մակարդակով: Անձամբ ես շատ հաճախ մոռանում եմ հայկական բառերը` փոխարենը մտածելով ռուսերեն կամ անգլերեն, հետո դրանք մտովի թարգմանելով հայերեն: Պատճառն այն է, որ կարդում եմ մեծամասմբ ռուսերեն և անգլերեն գրականություն (ոչ թե նորաձևությոնից դրդված, այլ հայկականի բացակայության պատճառով), իսկ հայերենըը օգտագործում եմ միայն բանավոր խոսքում, երբեմն էլ այսպիսի ֆորումների ու նամակների համար գրառումներում:
Եվ վերջում, ես նակեղծորեն զարմանում եմ, թե ինչպես է հնարավոր այս աստիճան հմտությամբ նոր խնդիրներ հորինել այն դեպքում, որ գոյություն ունեն իսկապես կարևոր և օրակարգային հարցեր, որոնք ոչ միայն չեն քննարկվում, այլև ոչ ոք չի էլ մտաժում (կամ չի ուզում մտածել), որ դրանք կան ու լուծում են պահանջում...


***Ani Dip***
 
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-05-20, 12:22:27 PM | Հաղորդագրություն # 4
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (AniDip)
ս նակեղծորեն զարմանում եմ, թե ինչպես է հնարավոր այս աստիճան հմտությամբ նոր խնդիրներ հորինել այն դեպքում, որ գոյություն ունեն իսկապես կարևոր և օրակարգային հարցեր, որոնք ոչ միայն չեն քննարկվում, այլև ոչ ոք չի էլ մտաժում (կամ չի ուզում մտածել), որ դրանք կան ու լուծում են պահանջում...

Ան իմ կարծիքով պարզապես մեծահարուստ օլիգարխներից մեկը նոր բիզնես է ուզում իրականացնել նման դպրոցների տեսքով, լավ իմանալով, որ Երևանում շատ ՔԱՂՔԵՆԻ հարուստներ կան, որ միայն անգամ անվան համար իրենց երեխաներին կտանեն այդ դպրոցներ: Այդ պատճառով ել իրենց պաշտոնական հնարավորությունները օգտագործում են այդ նպատակով` չմտացելով առանց այդ էլ "Սպիտակ ցեղասպանություն" ապրող երկրի ապագայի մաին: Նման մարդիկ շարժվում են հետևյալ կարգախոսով "Մեզանից հետո նույնիսկ ջրհեղեղ", իրենց ուղեղի ծալքերը քաբաբից են, գանգոսկրի ներսում մի քանի քաբաբ փաթաթված իրար, պատկերացրու biggrin :D biggrin wink

Quote (AniDip)
Թե ինչ է իրենից ներկայացնում հայկական էլիտան, կարծում եմ, բոլորովին այլ` մեղմ ասած "ուրախացնող" երևույթ է և թեմա: Հետո էլ ինչ է նշանակում էլիտար դպրոց. ով է որոշում, թե անչափահասը ինչ ստանդարտների պետք է համապատասխանի, որպեսզի համարվի էլիտար, քանի որ իմ կարծիքով մարդ համարվում է էլիտար (այսինքն` թարգ. ընտրանի, լավագույն) կյանքի ընթացքում որոշակի փորձի, արժանիքների, հարգանքի և նմանատիպ "անիմաստ" բաների արդյունքում..

Շատ կարճ ասեմ Հայաստանում ինչ է նշանակում էլիտար, պարզապես ինչը նոր է անունը դնում են էլիտար, հասարակ ամենասովորական շենքն են կառուցում ու կոչում էլիտար, դպրոցում նոր հեռուստացույց են տեղադրում, ինտերնետ քաշում ու ասում էլիտար դպրոց: Դա պարզապես գովազդային անիմաստ բառ է և վերջ:

Quote (AniDip)
այսօր չունենք հայերենով գիտություն, գրքեր, գիտական գրականություն:

Ան դու շատ լավ արդեն ասեցիր այս հարցի շուրջ, պարզապես ես էլ իմ կողմից հաստատեմ իմ օրինակով. 6 տարի համալսարանում, 3_րդ տարին է ակադեմիայում ուսուցանում եմ, (9 տարի), ՄԻ ՔՆԱԻ ՀԱՐՅՈՒՐ անուն մասնագիտակա գրականություն է անցել ձեռքիս տակով, ու միայն ռուսերեն և անգլերեն, ուր է մեր Մայրենին ???????


Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Հինգշաբթի, 2010-05-20, 12:49:23 PM
 
LusinДата: Հինգշաբթի, 2010-05-20, 6:14:04 PM | Հաղորդագրություն # 5
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ես նույնպես ոչի կողմնակից եմ։ Կարծում եմ ո´չ տարրական, ո´չ էլ ավագ դպրոցներում ուսուցումը չպիտի լինի օտար լեզվով։ Ամեն ազգ իր լեզվով պիտի գիտելիքների հիմքը դնի, իսկ հետո արդեն ինչ լեզու ուզում է թող սովորի։ Այ ուրիշ հարց է դպրոցներում օտար լեզուների խորացված ուսուցանումը։

***Լուսին***
 
ArshakДата: Հինգշաբթի, 2010-05-20, 8:21:47 PM | Հաղորդագրություն # 6
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Լեզվաքաղաքական հեղաշրջման նախաձեռնությունը սպառնում է ՀՀ ազգային անվտանգությանը

Ազգային լեզուն, կազմելով ազգային մշակույթի և ինքնության հիմքը, բնականաբար, նախ և առաջ, ազգային անվտանգության հարց է։ ՀՀ կառավարության հեղինակած խնդրո առարկա նախագիծը, փորձելով նեղացնել հայոց լեզվի կիրառման և շրջանառման շառավիղը և պակասեցնել հայերենին պատշաճորեն տիրապետողների քանակը, ուղղակի հարված է հասցնում ՀՀ ազգային անվտանգության մի քանի կենսական ոլորտներին՝

o հայոց մշակույթին և նրա զարգացման հեռանկարներին. - օտարալեզու կրթություն ստացած հազարավոր տաղանդավոր երեխաներ այլևս երբեք հայերենով չեն ստեղծագործելու.

o Հայաստանի ժողովրդագրությանը. - այլալեզու կրթություն ստացածների մեծամասնությունը, օտարանալով և անհաղորդ մնալով իր հայրենիքի պատմությանն ու մշակույթին, ընդմիշտ լքելու է Հայաստանն ու մեկնելու այն երկրները, որոնց լեզուներով կրթվել ու դաստիարակվել է.

o հայաստանաբնակ ժողովրդի մշակութային միասնականությանը. - ինչպես վկայում է նաև խորհրդային տարիների փորձը, Հայաստանում օտարալեզու և հայալեզու կրթություն ստացած հայերի միջև առաջանալու են հասարակական ու սոցիալ-հոգեբանական լուրջ լարվածություններ ու հակասություններ՝ ընդհուպ մինչև ներազգային թշնամություն.

o Հայ ժողովրդի արժանապատվությանը. - իր երեխային օտարալեզու դպրոց տվող հայաստանաբնակ հայն ի սկզբանե զոհաբերում է և՛ իր, և՛ իր զավակի ազգային արժանապատվությունը, ստեղծելով պարարտ հող օտարամոլության ու թերարժեքության բարդույթների, ինչպես նաև դրանց ծայրահեղ դրսևորման՝ ազգային ինքնատյացության համար։
...

Չէ՞ որ վաղն օտարալեզու կրթություն ստացած երիտասարդը չի կարողանալու ծառայել Հայկական բանակի շատ գիտելիքատար ստորաբաժանումներում, որտեղ մաթեմատիկական, աշխարհագրական, ֆիզիկական, կենսաբանական, քիմիական տերմինները հայերենով են գործածվում։ Իսկ նորակոչիկն այդ տերմինոլոգիային չի տիրապետելու, որովհետև նշված առարկաներն անցնելու է օտար լեզուներով։ Թե՞ գուցե արդեն ,ներքին կարգովե որոշել են, որ ,էլիտարե կրթություն ստացողը Հայկական բանակում երբեք էլ չի ծառայելու, այլ անմիջապես մեկնելու է հեռավոր ափեր և այնտեղ էլ բնավորվելու է։
...

***
Պետք է հիշեցնել Գարեգին Նժդեհի պատգամներից մի քանիսը. «Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա Հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ և իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգևոր ապագանե։ ,Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան՝ կամովին օտարախոս»։

***
Ավելին, խախտվում է նաև ՀՀ վավերացրած միջազգային օրենսդրությունը' «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան», ըստ որի՝ պետությունները պարտավոր են հարգել իր ինքնությունը պահպանելու երեխայի իրավունքը (հոդված 8, կետ 1)։ ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) հրատարակած Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կիրառման վերաբերյալ պարզաբանումների համաձայն, «երեխայի ինքնությունըե ներառում է նաև երեխայի ազգային մշակույթը և լեզուն»։


Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր

Առանց կրճատումների ու ավելի մանրամասն այստեղ

 
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-05-20, 9:20:29 PM | Հաղորդագրություն # 7
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Արշակի նյութը շատ լավ մեկնաբանում է ողջ իրադրությունը thumbup Իսկ դու չես ուզում հարցմանը մասնակցել, Արշակ?

Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Հինգշաբթի, 2010-05-20, 9:20:51 PM
 
ArshakДата: Հինգշաբթի, 2010-05-20, 9:28:28 PM | Հաղորդագրություն # 8
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Quote (Karenvh9680)
Իսկ դու չես ուզում հարցմանը մասնակցել, Արշակ?

Իմ մոտ չգիտես ինչի ցույց ա տալիս, որ արդեն մասնակցել եմ, երևի նույն ip-ից երկու անգամ չի կարելի քվյարկել դրա համար ա այդպես sad
 
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-05-20, 11:48:06 PM | Հաղորդագրություն # 9
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Հա, հավանաբար wacko

Կարեն
 
AniDipДата: Կիրակի, 2010-05-23, 0:24:16 AM | Հաղորդագրություն # 10
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Արշակ ջան, իսկ կարելի ա իմանալ քո անձնական կարծիքը? smile smile wink wink

***Ani Dip***
 
Karenvh9680Дата: Կիրակի, 2010-05-23, 12:07:21 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Դե, Արշակի տեղադրած նյութից պարզա արդեն իրա կարծիքը, չէ Արշակ ?

Կարեն
 
Karenvh9680Дата: Կիրակի, 2010-05-23, 3:46:42 PM | Հաղորդագրություն # 12
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Վոնց տեսնում եմ Արշակը մեկ այլ համակարգչով քվեարկելա biggrin

Կարեն
 
Karenvh9680Дата: Կիրակի, 2010-05-23, 3:49:45 PM | Հաղորդագրություն # 13
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ասեմ որ նմանատիպ հարցում է գնում նաև http://a1plus.am կայքում, կարող եք այնտեղ էլ Ձեր կարծիքը հայտնել և ներդրում ունենալ համընդհանուր կարծիքում:

Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Կիրակի, 2010-05-23, 3:54:28 PM
 
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-12-23, 6:42:37 PM | Հաղորդագրություն # 14
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Օրինագիծը հաստատվեց մեր ազգային ժողովում, առանց մեկնաբանությունների afro

Կարեն
 
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » Մայրենի, թե օտար լեզվով կրթություն (Մայրենի, թե օտար մտածողություն եկող սերունդներին ?)
Страница 1 из 11
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2016
Используются технологии uCoz