Հինգշաբթի, 2024-04-18, 7:29:35 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » Գործազրկությունը և երիտասարդությունը
Գործազրկությունը և երիտասարդությունը
AniDipДата: Երեքշաբթի, 2010-02-09, 9:35:08 PM | Հաղորդագրություն # 1
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Hargeli @nkerner, yekeq karciqner poxanakenq, te inchpes e gorcazrkutyun@ azdum mez` Yeritasardneris vra, yev inchpes karox enq menq lucum tal ayd harcin mer mtahxacumnerov.

***Ani Dip***
 
ArshakДата: Չորեքշաբրի, 2010-02-10, 0:54:31 AM | Հաղորդագրություն # 2
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
lav arajark e
 
LusinДата: Հինգշաբթի, 2010-02-11, 5:56:24 PM | Հաղորդագրություն # 3
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Lav mitq e Lilit jan. Ov karox e mez aveli lav govazdel u mer lav koxmer@ (ev masnagitakan, ev mardkayin) nerkayacnel, qan menq????? smile

Inch veraberum e gortsazrkutyan@, apa karox em asel, vor ayn ir het naev berum e ARTAGAXT. Che vor mer lav masnagetner@, estex gorts chgtnelov, stipvats en linum irenc masnagitakan hmtutyunner@ gortsi dnel arterkrum....? poor Cavali e, bayc past cry


***Լուսին***
 
LilitДата: Հինգշաբթի, 2010-02-11, 8:41:36 PM | Հաղորդագրություն # 4
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
de, teseq inch enq anum!!!! book hands hands wink book

Lilit
 
ArshakДата: Ուրբաթ, 2010-02-12, 12:47:45 PM | Հաղորդագրություն # 5
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Quote (Lilchok)
de, teseq inch enq anum!!!!
 
AniDipДата: Ուրբաթ, 2010-02-12, 2:59:00 PM | Հաղորդագրություն # 6
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Yeritasardneri gorcazrkutyan harc@ mec xndir e voch miayn Hayastanum, ayl nayev amboxj ashxarhum. Aha mi qani vijakagrakan tvyalner yeritasardneri gorcazrkutyan veraberyal.
Poland: 35.2%
Slovakia: 35.2%
Italy: 29.7%
Greece: 29.5%
Spain: 25.5%
Finland: 21.6%
France: 20.7%
Czech Republic: 17%
Belgium: 15.2%
New Zealand: 13.2%
Turkey: 13.2%
Canada: 12.6%
Australia: 12.3%
Hungary: 12.1%
Sweden: 11.9%
United Kingdom: 11.8%
Norway: 10.2%
Korea, South: 10.2%
United States: 9.3%
Japan: 9.2%
Portugal: 8.6%
Germany: 7.7%
Denmark: 6.7%
Netherlands: 6.6%
Ireland: 6.4%
Luxembourg: 6.4%
Austria: 6.3%
Switzerland: 4.8%
Iceland: 4.7%
Mexico: 4.4%


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է anigagarini - Ուրբաթ, 2010-02-12, 2:59:49 PM
 
AniDipДата: Ուրբաթ, 2010-02-12, 3:03:32 PM | Հաղորդագրություն # 7
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Lilit jan, qo arajark@ shaaaaaaat lavn a, bayc..... Cavoq srti menq chenq hamapatasxanum gorcatuneri pahanjnerin mer krtutyamb yev porcov (aysinqn aranc porci). Mezanic pahanjum en ashxatanqayin porc mer masnagitakan bnagavarum nuynisk ayn jamanak, yerb menq der nor enq avartel hamalsaran@ kam el chenq avartel.

***Ani Dip***
 
LilitДата: Ուրբաթ, 2010-02-12, 9:43:42 PM | Հաղորդագրություն # 8
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ani jan, du dra masin mi mtaci!!! lumped ! et lriv lav govazdi xndir e!!!! ete mer mej gtnenq mekin, vor choxacneluc lav e, et harcn el klucenq smile rah hello good

Lilit
 
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-05-20, 1:55:52 PM | Հաղորդագրություն # 9
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (Karenvh9680)
Poland: 35.2%
Slovakia: 35.2%
Italy: 29.7%
Greece: 29.5%
Spain: 25.5%
Finland: 21.6%
France: 20.7%
Czech Republic: 17%
Belgium: 15.2%
New Zealand: 13.2%
Turkey: 13.2%
Canada: 12.6%
Australia: 12.3%
Hungary: 12.1%
Sweden: 11.9%
United Kingdom: 11.8%
Norway: 10.2%
Korea, South: 10.2%
United States: 9.3%
Japan: 9.2%
Portugal: 8.6%
Germany: 7.7%
Denmark: 6.7%
Netherlands: 6.6%
Ireland: 6.4%
Luxembourg: 6.4%
Austria: 6.3%
Switzerland: 4.8%
Iceland: 4.7%
Mexico: 4.4%

Ցավոք սրանք միայն թվեր են, իրականությունը շատ ավելի վատ է sad


Կարեն
 
AniDipДата: Երկուշաբթի, 2010-06-28, 4:35:31 PM | Հաղորդագրություն # 10
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Խնդրում եմ` պատասխանեք հետևյալ հարցիս. երբ ուսանողը ավարտում է համալսարանը, ստանում բակալավրի աստիճան և դիպլոմ, նաև ընդունվում մագիստրարուրա, միևնույն ժամանակ զբաղվում է աշխատանք փնտրելով, արդյոք նա համարվում wink wink է գործազուրկ, թե ոչ, և ինչու:

***Ani Dip***
 
Karenvh9680Дата: Երկուշաբթի, 2010-06-28, 7:25:44 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (AniDip)
Խնդրում եմ` պատասխանեք հետևյալ հարցիս. երբ ուսանողը ավարտում է համալսարանը, ստանում բակալավրի աստիճան և դիպլոմ, նաև ընդունվում մագիստրարուրա, միևնույն ժամանակ զբաղվում է աշխատանք փնտրելով, արդյոք նա համարվում է գործազուրկ, թե ոչ, և ինչու:

Պատասխան. Մագիստրատուրայում սովորող ուսանողը, ինչպես և յուրաքանչյուր ուսանող, համարվում է զբաղված "Մարդ" և գործազուրկների ցանկում տեղ չունի: Տեղեկատվության աղբյուրը Հայաստանի Հանրապետության զբաղվածության կենտրոնն է: Բաաաա wacko tongue tongue wacko brows cranky


Կարեն
 
AniDipДата: Երկուշաբթի, 2010-07-26, 4:56:05 PM | Հաղորդագրություն # 12
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
[size=12]Պահանջվում է քսան տարեկան վաճառողուհի` տասը տարվա աշխատանքային փորձով

«Գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում»,-կարծում է աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակիցը
«Ես չէի էլ կարող պատկերացնել, որ մեր ժողովուրդն էս վիճակում է,-ասում է աշխատանքի տեղավորման գործակալությունում դեռևս երկու ամսվա աշխատող Անժելա Կիրակոսյանը,- ես զարմացած եմ, բայց ավելի շատ` զայրացած, որ մարդիկ, ովքեր ժամանակին բարձրագույն կրթություն են ստացել, աշխատանքային երկարատև փորձ, ինչպես նաև կյանքի փորձ ունեն, այսօր ստիպված են հավաքարար կամ սպասք լվացող աշխատել, որովհետև այլ աշխատանքի նրանց պարզապես չեն վերցնում»:
Անժելա Կիրակոսյանը քսաներեք տարվա ստաժ ունեցող մանկավարժ է, ինչ-ինչ պատճառներով մի քանի տարի առաջ դուրս է եկել դպրոցից և այժմ աշխատում է աշխատանքի տեղավորման գործակալությունում որպես միջնորդ-գործակալ: Նա երբեմն գործատուներից այնպիսի պահանջներ է ստանում, որ ուղղակի ապշում է: «Օրինակ` մի գործատու ուզում է բարձրագույն կրթությամբ, լեզուների իմացությամբ, գեղեցիկ արտաքինով երիտասարդ աղջիկ` շինանյութի խանութում որպես խորհրդատու-վաճառող աշխատելու համար: Աշխատավարձը մոտ 80.000 հազար դրամ է, աշխատանքային ժամերը` 9:30-ից 19:00-ը, շաբաթվա մեջ ընդամենը մեկ հանգստյան օր,- թվարկում է նա,- պատկերացնու՞մ եք, այդ երիտասարդ աղջիկն առավոտից-երեկո ոտքի վրա պետք է լինի և շաբաթվա մեջ ընդամենը մեկ օր հանգստանա: Թե ինչ հիվանդություններ նա ձեռք կբերի, Աստված գիտի: Եվ բացի դրանից, այդքան առավելություն ունեցող մարդը կգնա՞ այդպիսի աշխատանքի: Համենայնդեպս, մենք այդ գործատուի համար դեռ թեկնածու չենք գտել»:.....

Աղբյուրը` ankakh.com[/size][/size]


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է AniDip - Երկուշաբթի, 2010-07-26, 5:00:42 PM
 
AniDipДата: Երկուշաբթի, 2010-07-26, 4:57:07 PM | Հաղորդագրություն # 13
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Տարիքը

Հայտնի երգում ասվում է` «Իմ տարիներն իմ հարստությունն են», մեր գործազուրկները, սակայն, ստիպված են մտածել, որ իրենց աղքատության պատճառը ապրած տարիներն են, քանի որ աշխատանքի տեղավորման գործակալությունների տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ այսօրվա աշխատաշուկայի ամենալուրջ խնդիրը ոչ այնքան ոլորտների սահմանափակությունը և աշխատատեղերի սակավությունն են, որքան աշխատանք փնտրողների տարիքը:
Անժելա Կիրակոսյանը, օրինակ, ցավով է նշում, որ քառասուն տարեկանից հետո և? կանանց, և? տղամարդկանց համար մի քանի անգամ դժվարանում է աշխատանք գտնելը: «Շատ ենք ուրախանում, երբ տարիքով մարդկանց ենք օգնում աշխատանք գտնել,- ասում է նա:- Օրինակ` պահանջում էին մինչև 40 տարեկան հաշվապահ: Մեզ մոտ հաշվառված է մի շատ փորձառու հաշվապահ` հիսուհինգ տարեկան: Առաջարկեցինք, փորձեցինք գործատուին բացատրել, որ նա իսկապես լավ մասնագետ է, բայց ապարդյուն: Հիսունհինգ տարեկան մի տղամարդ, որ երեք բարձրագույն կրթություն ունի, անգամ երկնքում նրա անունով աստղ կա, այսօր ցանկացած աշխատանքի պատրաստ է, սակայն աշխատանք չի կարողանում գտնել: Մենք այդ մարդուց պայմանագիր կնքելու համար նախատեսված գումարն էլ չենք վերցրել` հարգելով նրա տարիքը, գիտելիքներն ու փորձը»:
Տարիքային սահմանափակումը փաստ է, որի մասին ցավով նշում են գրեթե բոլոր գործակալությունների աշխատակիցները: Հատկապես միջին և ցածր կարգի աշխատանքների դեպքում, ըստ գործակալությունների աշխատակիցների, առաջնահերթությունը տալիս են անփորձ, բայց երիտասարդ ու համակրելի անձանց: «Ո՞վ է նայում խելքին,- ասում է գործակալություններից մեկի աշխատակիցը,- մի քիչ սիրուն եղիր, մի քիչ էլ ճտպտա, աշխատանք հաստատ կգտնես»:
Անահիտ Կիզողյանին ևս անհանգստացնում է այն փաստը, որ 35-40 տարեկանից հետո, հատկապես տղամարդիկ, դժվարությամբ են աշխատանք գտնում կամ չեն գտնում: «Այսօրվա գործատուին դժվար է հասկանալ,- ասում է նա,- փորձառուները դուրս են մնում աշխատաշուկայից: Պետք է կոչ անել նրանց, որ հարգեն տարիքային ցենզը: Չէ՞ որ բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ են ոչ թե գեղեցիկ երեխաներ, այլ փորձառու մասնագետներ»:
Ինչ են պահանջում և ինչ են առաջարկում աշխատողներին
«Ինտերնետ ակումբում օպերատոր աշխատելու համար պահանջվում են երիտասարդներ: Աշխատանքային ժամերը` առավոտյան 10-ից մինչև երեկոյան տասը, աշխատավարձը` օրական հազար դրամ»: Տիկին Անժելայի գրքույկը լի է գործատուների այս կարգի հայտերով:
Գրեթե բոլոր գործակալություններում շեշտում են այն հանգամանքը, որ աշխատողի նկատմամբ պահանջները բարձր են, վճարումը` ցածր: Ինչպես ասում են` երկու երնեկ մի տեղ չի լինում, սակայն մեր գործատուներն ուզում են ոչ թե երկու, այլ մի քանի երնեկ: «Գործատուի պահանջները երբեմն աբսուրդի են հասնում»,-ասում է Անժելա Կիրակոսյանը,- անգամ այսպիսի մի անեկդոտ կա. «Պահանջվում են քսան տարեկան աշխատողներ` տասը տարվա աշխատանքային փորձով»: Շատ ժամանակ էլ գործատուն պակասեցնում է աշխատավարձը, քանի որ գիտի, որ եթե մեկը քառասուն հազար դրամով չուզենա աշխատել, մի քանիսը հաստատ կգտնվեն, ովքեր կուզենան»:
Ըստ գործակալությունների հայտնած տվյալների` միջին և ցածր կարգի աշխատանքների դիմաց աշխատավարձերը հիմնականում 25-80 հազար դրամ են (չնայած Հայաստանում նվազագույն աշխատավարձը 30 հազար է): «Աշխատաշուկայում աշխատավարձերի բարձրացմանը կարող է նպաստել պետականորեն սահմանված նվազագույն աշխատավարձի բարձրացումը,-կարծում է մի քաղաքացի,- եթե 30 հազար նվազագույն աշխատավարձը դառնա, ենթադրենք, 50 կամ 60 հազար դրամ»:
Իսկ ո՞րն է համարվում բարձր աշխատավարձ: Շատ գործակալություններում նշում են, որ իրենց մոտ ներկայացված բարձր աշխատավարձով հայտերում նշվում է 150-300 հազար դրամ, միաժամանակ շեշտելով, որ այդպիսի հայտեր հազվադեպ են պատահում: «Մեկ էլ մի բարձրագոչ հայտարարություն ես կարդում. «Պահանջվում է գլխավոր հաշվապահ` շատ բարձր աշխատավարձով»: Զանգում ես և համբերությամբ լսելով անվերջանալի պահանջները` վերջում հարցնում ես «բարձր աշխատավարձի» չափը: Պարզվում է, որ «շատ բարձր աշխատավարձ» ասելով` նկատի ունեն 200 հազար դրամը: Ծիծաղելի է, քանի որ իրենց ներկայացրած պահանջները ոչ թե 200 հազար դրամի են, այլ առնվազն դրա եռապատիկի»,- ասում է արդեն տասը տարի գլխավոր հաշվապահ աշխատող մի երիտասարդ:
Պակաս կարևոր խնդիր չէ աշխատանք փնտրողի ինքնագնահատականն ու, այսպես ասած` «իրեն թանկ ծախելու» հմտությունը: «Յուրաքանչյուր աշխատանք փնտրող նախ պետք է ինքն իրեն բարձր գնահատի և հետո պահանջի դա գործատուից,- ասում է «էդվարդո» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրենը,- շատ հաճախ մարդը դիմում է մենեջերի աշխատանքի համար, սակայն ձեռքի հետ նշում է, որ բանվոր էլ կաշխատի: Բնական է, որ այդպիսի աշխատողին գործատուն միշտ ցածր կվճարի և կախվածության մեջ կպահի իրենից»:
Բայց երևույթի մյուս բևեռն էլ կա, եթե շատերը, ոչ լավ օրից, «իրենց էժան են ծախում», ապա շատ-շատերի տևական գործազրկության պատճառն էլ բարձր ինքնագնահատականն ու ճգնաժամային իրավիճակին հարմարվելու անկարողությունն է դառնում: «Եթե առաջ լավ ինժեներ-շինարարի համար գործատուն պատրաստ էր վճարել 300 հազար դրամ և ավելին, այժմ վճարում է ընդամենը 130-150 հազար դրամ,- ասում է Կիզողյանը,- բացի այդ, ճգնաժամից հետո շատ մասնագետներ, ովքեր սովոր էին բարձր աշխատավարձի, այժմ չեն հաշտվում ցածր աշխատավարձով աշխատանքի հետ: Արդյունքում` ավելի թույլ մասնագետները «գրավում են» նրանց տեղը, իսկ նրանք մնում են առանց աշխատանքի»:
Մեկ այլ խնդիր է այն, որ հաճախ գործատուն որևէ աշխատանքի վերաբերյալ հայտ է ներկայացնում, սակայն աշխատանքի ընդունելիս լրիվ այլ պահանջներ է ներկայացնում:
«Ասում են մենեջեր` պահանջում են գործավարուհի,- ասում է «Գործք» աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակիցը,- քանի որ մենեջերը լավ է հնչում: Ուստի մենք հայտն ընդունելիս մանրամասն հետաքրքրվում ենք, թե իրո՞ք դա այն աշխատանքն է, ինչը ներկայացվում է»:
Ովքե՞ր են ավելի հաջողակ
Գործակալությունների տված տվյալների համաձայն, աշխատաշուկայում կանայք շատ ավելի հեշտ են աշխատանք գտնում, քան տղամարդիկ: Տեսակետներից մեկի համաձայն, կանայք ավելի հեշտ են հաղթահարում «ցածր աշխատանքով» զբաղվելու կարծրատիպը, քան տղամարդիկ, ուստի կանայք աշխատաշուկայում ընտրության ավելի լայն հնարավորություն են ունենում: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ` կանանց հաջողությունը պայմանավորված է ցածր աշխատավարձին հարմարվելու հանգամանքով, քանի որ գաղտնիք չէ, որ մեր հասարակությունում ընտանիքի բեռի մեծ մասն ընկած է տղամարդու վրա, իսկ կանայք պարզապես «կողքից օգնում են», ամուսնու բեռն են թեթևացնում: Եվ երրորդ` կանանց հետ գործատուն ավելի հեշտ է «լեզու գտնում»:
Այսուհանդերձ Հայաստանում այսօր կանանց մեծ մասը շարունակում է գործազուրկ մնալ:
Անհաջողակների շարքը կարելի է դասել նաև ուսանողներին, քանի որ աշխատաժամերը չեն հարմարեցնում դասաժամերին: Բացի այդ, գործատուները խուսափում են ուսանողներին աշխատանքի վերցնելուց` վախենալով, որ նրանք ծանրաբեռնվածության պատճառով լավ չեն աշխատի: «Մի ասպիրանտ ունենք,- ասում է միջնորդ-գործակալը,- շատ խելացի տղա է, մարկետինգի բնագավառում է սովորում, ինչը համեմատաբար մեծ պահանջարկ ունի շուկայում: Բայց հենց որ իմանում են ասպիրանտ է, չեն ընդունում»:
Եթե հանրագումարի բերենք այն տեղեկությունները, որ քաղեցինք աշխատանքի տեղավորման գործակալությունների աշխատակիցների հետ ունեցած մեր զրույցների արդյունքում, ապա ստիպված ենք արձանագրել, որ արդի Հայաստանի աշխատաշուկայում առավել հաջողակները միջին կամ միջինից ցածր ունակությունների ու գիտելիքների տեր անձինք են: Ուշադրություն դարձրեք, ինչ հիմնախնդիր էլ որ շոշափում են մեր զրուցակիցները, լինի աշխատանք փնտրողի տարիքը, զբաղմունքը, սեռը թե ինքնագնահատականը, խոսքն ավարտում են հետևյալ արտահայտությամբ. «Արդյունքում տեղը գրավում են անփորձ ու թույլ մասնագետները, իսկ փորձառուները դուրս են մնում»:
Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանի խոսքով, պաշտոնապես գրանցված գործազուրկների 70%-ը կանայք են. «Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը 2009 թ. տարեսկզբի համեմատ շարունակում է նվազել,- ասում է նա,-սակայն այս նվազումը պայմանավորված է գործազուրկի կարգավիճակ ստացած տղամարդկանց թվաքանակի աճով»:
Ըստ գործակալության պետի, Հայաստանի հանրապետությունում այսօր պաշտոնապես գրանցված է շուրջ 86 000 գործազուրկ: «Այդ թիվը կրճատելու նպատակով մենք այսօր 12 պետական ծրագիր ենք իրականացնում, իսկ 2011-ից հետո այդ ծրագրերի թիվը կհասնի 15-ի,- ասում է նա:- Շատ արդյունավետ էր 2009 թ. իրականացված ծրագրերից մեկը, որի շնորհիվ շուրջ 1500 գործազուրկ տարբեր ոլորտներում ուսուցում ստացավ, տիրապետեց տարբեր հմտությունների: Նրանց մեծ մասն արդեն տեղավորվել է աշխատանքի»:
Թե ինչ արդյունք կտան այդ ծրագրերը, ցույց կտա ապագան, իսկ ներկայիս աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունը, աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով կրճատվող աշխատատեղերի թվի աճը, աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների զբաղվածության ցածր մակարդակը և ցածր աշխատավարձերը հասարակությանը հուզող ամենահրատապ խնդիրներից են:
Չնայած աշխատանքի տեղավորման գործակալությունների պակաս չկա, և դրանցից շատերն, իսկապես, հարյուրավոր մարդկանց աշխատանք գտնելու հնարավորություն են տալիս, այնուամենայնիվ մարդիկ շարունակում են աշխատանք փնտրել` անընդհատ և ամենուր, քանի որ եղածը չի բավարարում թե՛ նյութապես, թե՛ բարոյապես:

Աղբյուրը` ankakh.com


***Ani Dip***
 
AniDipДата: Երկուշաբթի, 2010-07-26, 5:01:10 PM | Հաղորդագրություն # 14
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Գործակալությունները

Գործակալությունը, ուր աշխատում է տիկին Անժելան, աշխատանք փնտրողների հետ կնքում է պայմանագիր, որի դիմաց աշխատանք փնտրողը գործակալությանը վճարում է երեք հազար դրամ, իսկ աշխատանքով ապահովվելու դեպքում հաճախորդը վճարում է առաջին ամսվա աշխատավարձի 30 տոկոսը: Կան գործակալություններ, որոնք հաճախորդից գումար են վերցնում միայն այն դեպքում, երբ ապահովում են աշխատանքով: Շատ են նաև այնպիսի գործակալությունները, որոնց նպատակը ոչ թե հաճախորդին աշխատանքով ապահովելն է, այլ խաբեությամբ գումար կորզելը: Հաճախ մարդիկ որոշակի գումար են վճարում գործակալությանը և սպասում զանգի: Զանգն այդպես էլ չի հնչում, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ այդպիսի գործակալություն գոյություն չունի: Փաստ է, որ աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեությունը կարգավորող օրենսդրություն գոյություն չունի:
«Շատ դժվար է գործատուի և աշխատանք փնտրողի միջև միջնորդի դեր կատարելը,- ասում է «էդվարդո» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրենը,- քանի որ նրանց միջև խնդիրներ առաջանալու դեպքում երկու կողմերն էլ մեղադրում են գործակալությանը: Շատ դեպքերում մենք հաճախորդի ներկայությամբ զանգում ենք գործատուին, պայմանավորվում նախնական հարցազրույցի համար: Հաճախորդը գնում է և զայրացած վերադառնում. պարզվում է, որ նրան ասել են, թե աշխատատեղն արդեն զբաղված է: Մենք կրկին հաճախորդի ներկայությամբ զանգում ենք նույն գործատուին` պարզելու, թե խնդիրն ինչ է. նա պարզաբանում է, թե այդպես է ասել, քանի որ մասնագետին չի հավանել»:

Պահանջարկը

Վերլուծելով աշխատանքի տեղավորման գործակալությունների տված տվյալները, պարզ է դառնում, որ այսօր աշխատաշուկայում առավել պահանջարկ ունեն գրասենյակային (գործավարուհիներ, հեռախոսավարուհիներ, օպերատորներ, տնօրենի օգնական և այլն), սպասարկման և ծառայությունների ոլորտի (մատուցողուհիներ, վաճառողներ, վարսահարդարներ և այլն), առևտրի ոլորտի աշխատողները (շուկայի զարգացման գործակալներ, մարկետոլոգներ, վաճառողներ և այլն):
«Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեն Անահիտ Կիզողյանի կարծիքով, այսօր առավել աշխույժ է առևտրի բնագավառը, կամաց-կամաց սկսում է արթնանալ շինարարության ոլորտը, սակայն վճարումը նախկինի պես բարձր չէ: Նա նաև ասում է, որ նախկինի համեմատ, այժմ զգալիորեն նվազել է ծրագրավորողների և համակարգչային դիզայներների պահանջարկը, նվազել են նաև մասնավոր բժշկական կլինիկաներից, մասնավոր մանկապարտեզներից, քոլեջներից և դպրոցներից եկող աշխատատեղերի հայտերը:.....[/size]


***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է AniDip - Երկուշաբթի, 2010-07-26, 5:03:11 PM
 
Karenvh9680Дата: Չորեքշաբրի, 2010-07-28, 1:29:43 PM | Հաղորդագրություն # 15
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (AniDip)
Պահանջվում է քսան տարեկան վաճառողուհի` տասը տարվա աշխատանքային փորձով
«Գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում»,-կարծում է աշխատանքի տեղավորման գործակալության աշխատակիցը
«Ես չէի էլ կարող պատկերացնել, որ մեր ժողովուրդն էս վիճակում է,-ասում է աշխատանքի տեղավորման գործակալությունում դեռևս երկու ամսվա աշխատող Անժելա Կիրակոսյանը,- ես զարմացած եմ, բայց ավելի շատ` զայրացած, որ մարդիկ, ովքեր ժամանակին բարձրագույն կրթություն են ստացել, աշխատանքային երկարատև փորձ, ինչպես նաև կյանքի փորձ ունեն, այսօր ստիպված են հավաքարար կամ սպասք լվացող աշխատել, որովհետև այլ աշխատանքի նրանց պարզապես չեն վերցնում»:
Անժելա Կիրակոսյանը քսաներեք տարվա ստաժ ունեցող մանկավարժ է, ինչ-ինչ պատճառներով մի քանի տարի առաջ դուրս է եկել դպրոցից և այժմ աշխատում է աշխատանքի տեղավորման գործակալությունում որպես միջնորդ-գործակալ: Նա երբեմն գործատուներից այնպիսի պահանջներ է ստանում, որ ուղղակի ապշում է: «Օրինակ` մի գործատու ուզում է բարձրագույն կրթությամբ, լեզուների իմացությամբ, գեղեցիկ արտաքինով երիտասարդ աղջիկ` շինանյութի խանութում որպես խորհրդատու-վաճառող աշխատելու համար: Աշխատավարձը մոտ 80.000 հազար դրամ է, աշխատանքային ժամերը` 9:30-ից 19:00-ը, շաբաթվա մեջ ընդամենը մեկ հանգստյան օր,- թվարկում է նա,- պատկերացնու՞մ եք, այդ երիտասարդ աղջիկն առավոտից-երեկո ոտքի վրա պետք է լինի և շաբաթվա մեջ ընդամենը մեկ օր հանգստանա: Թե ինչ հիվանդություններ նա ձեռք կբերի, Աստված գիտի: Եվ բացի դրանից, այդքան առավելություն ունեցող մարդը կգնա՞ այդպիսի աշխատանքի: Համենայնդեպս, մենք այդ գործատուի համար դեռ թեկնածու չենք գտել»:.....

Աղբյուրը` ankakh.com[/size]

Շատ հետաքրքիր նյութեր են wacko %) wacko հիշեցի իմ օրինակը.

Մեկ տարի առաջ այսպես կոչված "Ռեզյումե" էի թողել մի շարք հիմնակ-ձեռնարկություններում, այդ թվում նաև "Զիգզագ"_ում, հույսով, որ ժամանակավոր աշխատանք կգտնեմ մինչև ուսումս ավարտելը "գրպանի գումար" աշխատելու համար: Կարճ ասած, կանչեցին, հարցազրույց անցա, հավանեցին, ուզում էին վերցնել Զիգզագի խանութներից մեկում այսպես կոչված վաճառող-խորհրդատու աշխատելու համար, ես ուրախ էի, որովհետև կես-դրույք աշխատանք գտնելը շատ դժվար է ու ես պատրաստ էր "ցանկացած" աշխատանքի մինչև ավարտելս: Բայց չկարողացան կես-դրույք ապահովել, ու այդ ժամանակ Զիգզագի փոխտնօրենը հարցնում է, թե երբ եմ ավարտելու ասպիրանտուրաս, "Պաշտպանելու" թեկնածուական աշխատանքս և ձեռք բերելու ՖԻզ-Մաթ. գիտությունների թեկնածուի աստիճանը իրենց խանութում վաճառող աշխատելու համար: Այստեղ գերագնահատականի խնդիր չունեմ, պարզապես ընդունեք որ շաաատ հետաքրքիր առաջարկ էր, որին իհարկե ես ճիշտ պատասխանեցի :D


Կարեն

Հաղորդագրությունը ձևափոխել է Karenvh9680 - Չորեքշաբրի, 2010-07-28, 1:31:15 PM
 
Ֆորում » Ընդհանուր բաժին » Ընդհանուր ֆորում » Գործազրկությունը և երիտասարդությունը
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz