Շաբաթ, 2024-04-20, 4:09:51 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Բանաստեղծություններ
TsovinarДата: Երեքշաբթի, 2011-02-15, 9:58:03 PM | Հաղորդագրություն # 121
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ռուբեն Սևակի 2 բանաստեղծություններն էլ շատ գեղեցիկ էին, հատկապես <<ինչու>>-ն:

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Երեքշաբթի, 2011-02-15, 9:58:26 PM
 
TsovinarДата: Երեքշաբթի, 2011-02-15, 10:09:27 PM | Հաղորդագրություն # 122
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Երթա՜լ

Երթալ, երթալ, երթալ անձայն, անհանդէս.
Երթալ առուին պէս մարզերու տակ անտես.
Կապոյտին մէջ՝ հեզ, հողմնավար ամպին պէս․․․

Երթա՜լ՝ առանց գիտնալու թէ դէպի ո՞ւր.
Երթալ հեռու ոստաններէն այս տըխուր,
Երթա՜լ խաւար գիշերին մէջ թաքթաքուր․․․

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ առանց ճրագի.
Երթա՜լ առանց սուգի, լացի, փափագի.
Երթա՜լ՝ առանց սովի, պապագի․․․

Երթալ՝ մարդոց կոյտին մէջէն լըռելեայն.
Օտար մընալ իրենց ցաւին, գիտութեան.
Երթա՜լ տգէտ, խուլ, համըր, կոյր յաւիտեան․․․

Չըգիտնալ որ հոս Իտէալը չիկայ․․․
Ուխտագնաց երթալ ափերն հեռակայ,
Դէպի ուղին Երջանկութեան մշտակայ․․․

Աննիւթանա՜լ, անրջանա՜լ, վըսեմ, վես.
Երթալ անցա՜յգ, անա՜յգ, երթալ վերջապէս
Աչքերը գոց՝ ցայգաշրջիկ խեղճին պէս․․․

Երթա՜լ՝ երթա՜լ չը ճանչնալ Մարդ ու Աստուած,
Զոյգ երթալ՝ քո՜յր ձեռքըդ ձեռքի մէջ դըրած
Անրջանքին ու Սիրոյն պէս Աքսորուած․․․
Ռ.Սևակ

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Երեքշաբթի, 2011-02-15, 10:09:47 PM
 
TsovinarДата: Երեքշաբթի, 2011-02-15, 10:15:08 PM | Հաղորդագրություն # 123
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ՓՈՐՁՈԻԹՅՈՒՆ

Թարթիչներուդ ետին բարակ
Ե՛ վ անարատ ո՛ւ անառակ
Աչերդ վառած հազար լույսով
Կհրահրին զիս հազար հույսով...

Ու համամիտ ու հակառակ
Ե՛վ միամիտ, ու անառակ,
Կտանջե՜ս զիս՝ դուն մեղր ու թո՜ւյն,
Ո՜վ ահավոր հակադրություն ...

Վարդ շուրթերուդ մեջեն կըրակ,
Ո՛ւ անապակ, ո՛ւ անառակ
Կժպտի՜ս ինձ ու չգիտես
Ի՜նչ դժոխքներ մեջըս կ՚այրես...

Կո՜ւյս կուսությանդ հակառակ,
Ո՛ւ անառիկ, ո՛ւ անառակ,
Կփորձես զիս, աղվո՛ ր, կարծես
Ւմ ծեր հոգիս լացնել ուզես...
Ռ.Սևակ

 
TsovinarДата: Երեքշաբթի, 2011-02-15, 10:18:08 PM | Հաղորդագրություն # 124
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Մի՛ տրտնջա ցավիդ համար – սիրո առատ աղբյուր է նա,
Մի՛ ափսոսա մեղքիդ համար – սիրտը մաքրող սուրբ հուր է նա,
Թե սերն անցնի՝ մի մորմոքա – կմնա հուշ – մաքուր է նա,
Սիրտըդ թող միշտ խնդա կամ լա – մահ է մթին՝ երբ լուռ է նա:
Վ.Տերյան
 
LusinДата: Ուրբաթ, 2011-02-18, 8:20:48 PM | Հաղորդագրություն # 125
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Եղիշե Չարենց
Մեր լեզուն

Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
Վառված հրով անշեջ դարերում հին։-

Եվ վարպետներ, խոնարհ ու հանճարեղ,
Հղկել են այն դարեր, որպես մարմար,
Եվ փայլել է նա մերթ, ինչպես բյուրեղ,
Մերթ կոպտացել, ինչպես լեռնային քար։-

Բայց միշտ պահել է նա իր կենդանի ոգին,-
Եվ եթե մենք այսօր կոտրատում ենք այն մերթ-
Այդ նրանից է, որ ուզում ենք մեր
Նոր խոհերի վրա ժանգ չչոքի։-

Այդ նրանից է, որ մեր այսօրվա ոգուն
Այլևս չի կարող լինել պատյան
Ո´չ Տերյանի բարբառը նվագուն,
Ո´չ Նարեկի մրմունջը մագաղաթյա։-

Եվ ո´չ անգամ Լոռու պայծառ երգիչ
Թումանյանի բարբառը գեղջկական,-
Բայց նա կգա-լեզուն այս երկաթյա բերքի
Եվ խոհերի այս խո՜ր ու երկրակամ...

Կցումներ: 5224050.jpg (11.9 Kb)


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Ուրբաթ, 2011-02-18, 8:21:44 PM
 
LusinДата: Ուրբաթ, 2011-02-18, 8:23:45 PM | Հաղորդագրություն # 126
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Խաչիկ Դաշտենց
Հայերեն
Երգ սփյուռքահայի

Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը խոսում են այլորեն,
Եկ խոսենք, եղբայր իմ,
Հայերեն։

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թույլ չտանք մեր լեզուն ավերին,
Եկ խոսենք, մի´շտ խոսենք
Հայերեն։

Մենք ունենք աշխարհում Մասիս սար,
Այդ սարը գալիս է դարերեն,
Նա անվերջ խոսում է
Հայերեն։

Զավակիդ Հայկազյան դպրոց տար,
Եկ գրենք Մեսրոպյան տառերով,
Եկ խոսենք մեր անուշ
Բարբառով։

Մեր հանդեպ ապագա լուսեղեն,
Թող հնչի մեր լեզուն վեհորեն,
Թող այրվի մեր հոգին
Այդ հրեն։

Մեզ ցրեց մեր բազուկ անօրեն,
Թե կուզես սերունդներ մեզ ներեն,
Մենք հայ ենք, եկ խոսենք
Հայերեն։

Այս օտար աշխարհի ցրտերում
Եկ սիրենք մեր լեզուն ջերմորեն,
Եկ վառենք ու վառվենք
Հայերեն։

Կցումներ: 6148549.jpg (20.3 Kb)


***Լուսին***
 
LusinДата: Ուրբաթ, 2011-02-18, 8:25:22 PM | Հաղորդագրություն # 127
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Համո Սահյան
***
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի։

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խրհուրդը մեծ։

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք ու կանք։

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի։

Կցումներ: 2517939.jpg (27.8 Kb)


***Լուսին***
 
LusinДата: Ուրբաթ, 2011-02-18, 8:26:43 PM | Հաղորդագրություն # 128
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Հովհաննես Շիրազ
Հայոց լեզու
Մի հայրենադարձ պատանու

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,-
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար՝
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզվով։

Իրավ, քանի լեզու գիտես՝
Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
Բայց որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։

Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով...
...Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում
Հայ բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում...

Բայց նա հայ է, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,-
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի.
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել։

Կցումներ: 8095254.jpg (32.2 Kb)


***Լուսին***
 
RobIДата: Շաբաթ, 2011-02-19, 9:01:21 PM | Հաղորդագրություն # 129
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
«Երբ ես տխուր, հուսահատ...»

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած, անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում։

Մահու ձայնը դառնալուր
Հասանում է ականջիս,
Մարդիկ մնում անհամբույր
Եվ խլանում են կանչիս։

Մի զորություն զորեղ
Ինձ հուսադրում է հանկարծ.
Եվ զգում եմ, ամեն տեղ
Դուն ինձ հետ ես, Աստված . . .

Հովհաննես Թումանյան 1889



...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Շաբաթ, 2011-02-19, 9:01:51 PM
 
RobIДата: Շաբաթ, 2011-02-19, 9:07:37 PM | Հաղորդագրություն # 130
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։


... Հովհաննես Թումանյան ...


...Շուշաննա...
 
RobIДата: Շաբաթ, 2011-02-19, 9:09:27 PM | Հաղորդագրություն # 131
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
IV

Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս,
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին։



...Շուշաննա...
 
RobIДата: Շաբաթ, 2011-02-19, 9:11:29 PM | Հաղորդագրություն # 132
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ

VII

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել․
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում...

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։



...Շուշաննա...
 
RobIДата: Շաբաթ, 2011-02-19, 9:13:59 PM | Հաղորդագրություն # 133
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
X

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը․ նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին...

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XI

Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում... միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։



...Շուշաննա...
 
TsovinarДата: Շաբաթ, 2011-02-19, 11:47:33 PM | Հաղորդագրություն # 134
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ես չեմ հիշում՝ ե՞րբ և ո՞ւր
Հանդիպեցի քեզ, ու դու
Վրդովեցիր համր ու լուռ
Հանգստությունն իմ հոգու...

Գիտեմ, գիտեմ այս աղոտ
Երկրում քեզ չեմ գտնելու,—
Դու անհայտ ես, անծանոթ,
Դու հեռո՜ւ ես, դու հեռո՜ւ.
Վ.ՏԵՐՅԱՆ

 
RobIДата: Շաբաթ, 2011-02-19, 11:48:16 PM | Հաղորդագրություն # 135
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
***

Երբ անուրջն անգամ քեզ լքի,
Ու ցնորքն անգամ թողնի քեզ մենակ,
Ու քո իսկ հույզերից ինքդ մոլորվես
Անճարությունից ինքդ քեզ խղճաս,
Ու քեզ փնովես, ինքդ քեզ դատես,
Երբ հույսդ սեփական փախչի քեզանից,
Ու թե ինքդ էլ քեզնից խռովես`
Ես հյուր կգամ քեզ . . .
Ես կգամ ինչպես կորած մի երազ,
Մոռացված ու լուռ սպասումի պես.
Ես հյուր կգամ քեզ . . .
Քո մարած սրտին ես նոր շունչ կտամ,
Կմարեմ սրտիդ տանջանքն անիրավ,
Հոգիդ խավարող ցավը կմարեմ,
Խորտակ մտքերդ կձուլեմ ցրտին ու կրակի մեջ կվառեմ դրանք,
Քո մորմոքները, ես կթաղեմ ի’մ սրտի խորքում . . .

Թող սիրտս ցավի, որ ինձ չես սիրել
Միտքս մոլորվի, որ անցել ես դու լուռ ու անտարբեր,
Հոգիս խավարի` ՔՈ ՀՈԳՈՒ վրա լույս տարածելով
Ես չեմ բողոքի ու չեմ տրտնջա.
Չէ որ ցավն էլ պիտի ապրի, իր ապրելու տեղն ունենա
Ուրեմն թող իմ սիրտը լինի նրան հանգրվան . . .
Չէ որ արցունքն ինքն էլ պիտի կաթի,
Որ իր տեղը փայլին տա,
Դե այդ դեպքում արցունքը ինձ, փայլը` ՔԵԶ . . .

... Շ.Ստեփանյան ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Շաբաթ, 2011-02-19, 11:53:45 PM
 
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz