Բանաստեղծություններ - Страница 7 - Ֆորում
Երկուշաբթի, 2016-12-05, 6:27:49 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Страница 7 из 12«12567891112»
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Բանաստեղծություններ
TsovinarДата: Շաբաթ, 2010-10-30, 9:25:49 PM | Հաղորդագրություն # 91
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Երանի նրան, ով ձգտում է դեպի աստղերը, երանի նրան, ով սիրում է ու չի հասնում, ով միշտ թափառում է ու չի գտնում...Մեր սերը թող լինի ո'չ այս աշխարհից. հողեղեն չլինի. սիրենք իրար հեռավոր աստղերի պես. իրարից հեռու, իրար սրտի մեջ... Մի' աշխատիր տիրել ինձ, մեռցրու' քո մեջ այդ նյութեղեն սերը, հոգով սիրիր, մտքով սիրիր...երազով սիրիր... Միշտ երազ, միշտ իդեալ, միշտ երկինք լինենք իրար համար. հեռավո~ր, բարձր, լազուր, մաքուր...

Ավ.Իսահակյան
 
TsovinarДата: Շաբաթ, 2010-10-30, 9:51:31 PM | Հաղորդագրություն # 92
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ավ.Իսահակյան աֆորիզմներ

Հայրենասիրությունը այն է, որ հայերը ամենուրեք իրար պատկանեն և միասին` հայրենիքին:

Դժբախտ է այն մարդը, ով կմեռնի օտար հողում և բախտ չի ունենա խառնվել իր ծնողների հողին:

Երբ մի աղջկա ներկայությամբ տխրում ես, թախծում ես, նշան է, որ սիրում ես նրան: Թախիծը սիրո լեզուն է, համր լեզուն: Ես տխրում եմ սիրածս կնոջ մոտ:

Սիրել մի աղջիկ իրեն համար- սեր չէ: Սիրել մի աղջիկ նրա համար- դա է սերը:

Եթե տղամարդը անխելք է, և կինը խելացի- սրանից ամուսնություն է ծագում: Եթե տղամարդը խելացի է, և կինը անխելք- սրանից ծագում է կենակցություն:
Եթե երկուսն էլ խելացի են- ծագում է ֆլիրտ:

 
LilitДата: Շաբաթ, 2010-10-30, 10:37:22 PM | Հաղորդագրություն # 93
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (RobI)
…ԿԾՆՎԵՄ ԵՍ ՆՈՐԻՑ …

Շուշ ջան, շաաաատ հավանեցի, բայց մի քիչ դաժան էր... ինչի ես խեղճի սիրտը կոտրում????????????? surprised angel1


Lilit
 
RobIДата: Շաբաթ, 2010-10-30, 11:53:30 PM | Հաղորդագրություն # 94
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Վայ ժողովուրդ կարմրեցի... shy

...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Շաբաթ, 2010-10-30, 11:53:53 PM
 
RobIДата: Երեքշաբթի, 2010-11-02, 0:32:58 AM | Հաղորդագրություն # 95
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ

***
Մահը մի՛շտ հիշիր,
Բայց հիշիր ո՛չ թե լացելու համար.
Այլ,- որ իմանաս,-
Թե դեռ ինչքա՜ն է մնում... ծիծաղել,
Եվ... ուրախանա՛ս.
Մահը մի՛շտ հիշիր,
Ո՛չ թե անիմաստ կարծելու համար
Անելի՛քը քո,
Այլ շտապելու՝
Քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո...
Եվ մի՛ թրևի
Անգործ ու անբան,
Այն սենյակներում, որ... քո՜նն ես կարծում.
Վաղը, Նրանցից փոքրում, կամ մեծում,
Դո՛ւ էլ կպառկես... սեղանի վրա,
Նոփ-նոր դագաղում,-
Որ... Փոշի՜ դառնաս,
Եվ հիշվես միայն
Մահազդերի մե՛ջ,
Խոսքո՛ւմ ու ճառո՛ւմ...
Մահը մի՛շտ հիշիր,
Որ հիշես՝ ինչո՛ւ
Եվ ի՛նչ ես ուզում անել աշխարհում...
...Գ.ԷՄԻՆ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Երեքշաբթի, 2010-11-02, 0:44:33 AM
 
RobIДата: Երեքշաբթի, 2010-11-02, 0:39:33 AM | Հաղորդագրություն # 96
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ԴՈՒ ՄԻ ՆԱՅԻՐ

Դու մի´ նայիր,
Որ ես այսպես խե՜ղճ եմ թվում
Եվ մոլորվա՜ծ,
Եվ վշտահա՜ր,
Կախա´րդ եմ ես,
Համելնի հին ավանդության
Հրաշագործ սրնգահար...

Ո՜ւր ուզում ես հիմա ինձ տար,
Օտար երկի´ր, քաղա՜ք օտար՝
Նյու-Եորք լինի,
Բէյրո՜ւթ,
Փարի´զ.
Եվ...ո՜ւմ ուզում ես՝ հմայեմ,
Ո՜ւր ուզենամ՝ ինձ հետ տանեմ,
Կախարդանքով երգ ու բառիս:

Կուզե՞ս կանգնած Բրոդվէյում
Կամ Փարիզի, մեծ Բուլվարում
«Կռո՜ւնկ» ասեմ
Եւ կամ մի պարզ «Նուբա´ր-Նուբա´ր» ,

Եվ այս Մարին, Մարիամ դառնա,
Այս Պիեռը՝ Պողո´ս-Պետրո´ս,
Եվ այս Ժակը՝ Հակոբ աղբա՜ր...

Կուզե՞ս երգեմ «Քելե-քելե» ,
«Ով քնած է--- ասեմ--- ելե´ք,
Ով արթուն է՝ ելնի՝ տեղից...»
Եվ ինչքան հա´յ կա տարագիր,
Գերված ձայնով պատարագիս,
Հայաստա՜ն գան իմ ետևից...

Եվ եթե ես,
Կախա՜րդս վես,
Մեկ-մեկ այսպես խե՜ղճ եմ թվում,
Այսպես վշտո՜տ, այսպես երե՜ր,

Նրա´ համար,
Համելնի հին սրնգահա´ր,
Որ մանուկներն էին հնում
Քո ետևից գերված գնում,
Իմ ետևից՝ միայն ծերե՜ր
Միայն ծերե՜ր...

...Գ.ԷՄԻՆ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Երեքշաբթի, 2010-11-02, 0:40:08 AM
 
armanchik123Дата: Չորեքշաբրի, 2010-11-03, 10:50:39 PM | Հաղորդագրություն # 97
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 4
Մրցանակներ: 0
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ’’էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
— Ձեզի ընծա՜, սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜, հայր ալեհեր –
Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
- Քեզի ընծա՜, մայր կարևեր -
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

Добавлено (2010-11-03, 10:50:39 PM)
---------------------------------------------
Յարը մարդուն յարա կուտա,
Շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկված սիրտը նրա ,
Քնքուշ հասկացա:

Յարս ինձ չասաց,
Դեղ տամ վերքիդ,
Առ դիր, ո՛վ աշուղ,
Սեր երգելուց սազը ձեռքիդ,
Վա՜յ վիրով աշուղ:

Երանի չոլերն ընկնեի ,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի:

Հազար տեսակ տանջանք կուտա,
Վարդը բլբուլին,
Ով յար ունի նա կիմանա,
Դարդը բլբուլի:

Ես Հավասն եմ սոխակի պես
Վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ,
Հանգիստ չի տալիս :

Երանի չոլերն ընկնեի ,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի:

Երանի չոլերն ընկնեի ,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի:


789456
 
RobIДата: Հինգշաբթի, 2010-11-04, 12:24:16 PM | Հաղորդագրություն # 98
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
***


Երբ հորիզոնում արևը մարի ...

Երբ մոլեգնելուց քամին դադարի
Ու տերևները լուռ սոսափյունով գետնին կսահեն,
Մի փոքրիկ անուրջ հանկարծ կարթնան
Ու կթևածի քո եզերքները,
Մի քնքուշ կարոտ քեզ կպարուրի,
Մի թափանցիկ շունչ կտա քեզ հոգի ...
Մի անանց թախիծ կծորա հնդարտ քո աչուկներին`
Ու դու կձուլվես այդ լույս անուրջին
Ու ողջ աշխարհը քոնը կլինի ...
Դու կգրկես մի լուսավոր երազ,

…Նորից կգտնես հոգուդ ցնորքը …

Ու կհասկանաս, որ մեծ աշխարհում

Ինքդ քեզ գտար ...


Շ.Ստեպանյան


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Հինգշաբթի, 2010-11-04, 12:26:22 PM
 
RobIДата: Հինգշաբթի, 2010-11-04, 12:31:51 PM | Հաղորդագրություն # 99
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ

Մենակություն բառից դողում է օդն իմ սենյակի
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

... Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու:
Դա եթե սուտ չէ,
Ապա բարություն Է,
Որ ծնվել Է լոկ խեղճությունից:
Իմոնք Էլ են սառում
Սակայն դու չես գալու
Չես կարող Գիտեմ…
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ`
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի :

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի`
Այդ դեպքում ես
Ինչպես անեմ.
Կո՛ւժ չեմ,
Կուժկոտրուկ եմ.
Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ,
Եվ դրանից ես հոգնել եմ, արդեն
Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից`
Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել
Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը...

Սուտ կա, որ ճիշտ արժե:
Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե
Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավերի խեղճ պատմաբան միայն:

Ու, վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում

Բայց հոգնել եմ արդեն
Եվ Հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչինչ,
Ցավ չեմ զգում անգամ

Այ թե հնար լիներ չզգալ նաև...

... Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը ...

...ՍԵՎԱԿ...


...Շուշաննա...
 
LusinДата: Հինգշաբթի, 2010-11-04, 11:28:18 PM | Հաղորդագրություն # 100
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Միանգամից

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
- Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...


Պ.Սևակ


***Լուսին***
 
armanchik123Дата: Կիրակի, 2010-11-07, 10:31:13 AM | Հաղորդագրություն # 101
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 4
Մրցանակներ: 0
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն,
Կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:

Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում,
Մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն են բուրում,
Ուր մանուկ որերում
Հովն էր ինձ միշտ համբուրում:

Հայրենիքն իմ սրտում`
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին:


789456
 
RobIДата: Կիրակի, 2010-11-07, 9:06:13 PM | Հաղորդագրություն # 102
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅՈՑ ՍՓՅՈՒՌՔԸ ...

Կիսված է հողը
Եվ ծառը՝ ինքը,
Արևի շողը,
Արմատն ու միրգը,
Երգն ու ժպիտը,
Տաճարն ու տունը,
ՈՒղեղը,
Սիրտը
Եվ պատմությունը...

Կիսված է կյանքը,
Կիսված է մահը,
Սխրանքն ու փառքը,
Կանթեղն ու ջահը,
Մաշտոցի տառը,
Վարդանի սուրը,
Արարատ սարը,
Արաքսի ջուրը...

Տոնը, հանդեսը,
Գրքերն ու թերթը,
Կնունքի ծեսը,
Թաղումի երթը.
Մյուռո՜ն է կիսված,
Խաչն ու սուրբ հացը,
Աղոթքն է կիսված
Եվ...ինքն...Աստվածը...
Կիսված է ճիշտը,
Սու՛տը,
Կռի՛վը.
Եվ միայն վի՛շտն է,
Որ միշտ... լրիվ է...

...Գևորգ Էմին ...


...Շուշաննա...
 
LusinДата: Կիրակի, 2010-11-07, 9:16:16 PM | Հաղորդագրություն # 103
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՄՇԵՑՈՑ ՆՈՐ ՍԵՐՈԻՆԴ

Երբոր մայրը երկունքով
Աշխարհ բերե երեխա,
Հայրը որդուն մի սըրած
Պիտի դաշույն տա ընծա։

Երբ երեխան մեծանա,
Խաղալիկներու փոխան՝
Հայրը ձեռքը պիտի տա
Մի մահաբեր հըրացան։

Երբոր տըղին վարժատուն
Գա ժամանակ երթալու,
Նախ՝ սուր խաղցնել, և ապա
Պիտ սովրեցնունք կարդալու*

Կարդալ-գըրել լավ բան է...
Բայց որ հասավ քննություն՝
Աշակերտին հարցուցե'ք —
Վոթել գիտե՞ նա արյուն։

Լոկ դուք այսպես հուսացեք
Փըրկել խղճուկ Հայաստան...
Ազատ, անկախ մարդ երբեք
Լինելու չէ՛ մուրացկան։


ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-11-07, 9:17:43 PM | Հաղորդագրություն # 104
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՍԻՐՈ ԵՐԳ

Սիրելիք, օգնություն հասե'ք,
Նաչար գլխիս ճար տեսե'ք,
Սրտումս է սիրո բոցը,
Շատ խոր է նորա խոցը,
Հանգցնելու հնար չի կա,
Լավցնելու ճար չի կա։

Բաղչից վարդ քաղել ուզեցի,
Փըշով ձեռքըս ծակեցի,
Անհույս սիրով վառված եմ,
Բռնավորից դաղված եմ.
Աշխարհ աչքիս սևցել է,
Հոգիս մեջը դևցել է.
Ժամ, պատարագ, սրբություն
Ինձի էլ չեն փրկություն։
Աշխարքումըս մի կին էլ
Յարիս թայը չի ծընել.
Ո՛չ Սարրա, ո՛չ Շամիրամ՝
Իլել են Զանանիս նըման.
Երկեն բոյը չինարի,
Ինքը տասնըվեց տարի.
Նախշուն աչքը ջեյրանի,
Քեզ պաչողին երանի~,
Ո՛չ Հուդիթ և ո՛չ Եսթեր
Ունեցել են քու թուխ ունքեր,
Սիրուն, նազելի Զիանան,
Աշխարքումըս աննըման։
Ո՞ր թագավոր քու սերեն
Վեր չի գալ յուր աթոռեն,
Ծընկովըդ չի փաթաթվիլ,
Քու սերը չի պաղատիլ։
Աշխարքումըս չե՛ բախտը
Նստել արքայի թաղդը.
Չեմ ուզում ես գանձ ու թագ,
Տվե՛ք անձկալվույս մենակ,
Ոտնախողիդ ես ղուրբան,
Անգին գոհար, իմ Զանան։


ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2010-11-07, 9:19:44 PM | Հաղորդագրություն # 105
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։

Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...

Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։

Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ
Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։

Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։

Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։

Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։

Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։


ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ


***Լուսին***
 
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Страница 7 из 12«12567891112»
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2016
Используются технологии uCoz