Բանաստեղծություններ - Страница 5 - Ֆորում
Երկուշաբթի, 2016-12-05, 6:27:39 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Страница 5 из 12«12345671112»
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Բանաստեղծություններ
RobIДата: Հինգշաբթի, 2010-09-30, 2:59:41 PM | Հաղորդագրություն # 61
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ՉԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ

Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ քո, ո՛չ իմ անցյալին.
Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին։

Դու կարծում ես, որ ամեն ինչ, ողջը սուտ էր մեր միջև,
Ճիշտ էր միայն երկար ճամբան՝ լիքը փշեր ու խճեր:

Ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -
Իզու՜ր էին մեր սրտերը սպասումից թփրտում։

Ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,–
Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո պղինձ, վերջը՝ կավ...

Ես տեսնում եմ ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով։

Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,
Քեզ ամեն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր։

Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,–
Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում...

Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով...

... ՍԵՎԱԿ ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Հինգշաբթի, 2010-09-30, 3:03:07 PM
 
TsovinarДата: Շաբաթ, 2010-10-02, 2:54:56 PM | Հաղորդագրություն # 62
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Համո Սահյան

ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Շաբաթ, 2010-10-02, 2:55:32 PM
 
TsovinarДата: Շաբաթ, 2010-10-02, 2:56:44 PM | Հաղորդագրություն # 63
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ

ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:

Ներիր ինձ, դու իմ բարև,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:

Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:

Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Հ.Սահյան

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Շաբաթ, 2010-10-02, 2:57:25 PM
 
TsovinarДата: Շաբաթ, 2010-10-02, 3:02:51 PM | Հաղորդագրություն # 64
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Համո Սահյան

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ:

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Շաբաթ, 2010-10-02, 3:03:25 PM
 
AniYenДата: Երկուշաբթի, 2010-10-04, 7:47:58 PM | Հաղորդագրություն # 65
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Կասկած
Ես այդպես էլ չհասկացա՝
Սիրո՞ւմ ես ինձ, թե՞ չես սիրում,
Դժվար ուղիս քեզ հետ անցա,
Բայց կասկածն է դեռ ինձ տիրում:

Մեկ հպվում ես դու իմ կրծքին,
Մեկ անդարձ թողնում գնում,
Արարմունքդ՝ խառն ու խրթին,
Գուցե դու էլ չես հասկանում:

Մեկ արեւ ես ինձ նվիրում,
Մեկ էլ՝ դարձած ձյունոտ քամի.
Մտնում իմ մեջ, ինձ ավերում,
Ավարում ես միանգամից:

Մեկ էլ տեսար ստվեր դարձած
Հայտնվում ես տանս շեմին...
Քնում, ելնում, մեկ էլ անդարձ
Հեռանում ես լուսադեմին:

Շվարել եմ ու կարկամել,
Ախ, դու ինձ հետ ի՞նչ ես անում,
Սիրելով եմ հոգուդ հասել,
Ասա՛, ո՞ւր ես հոգիս տանում...

Վահրամ Հաճյան


Անի Ենոքյան
 
RobIДата: Երեքշաբթի, 2010-10-05, 9:56:07 PM | Հաղորդագրություն # 66
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ՈՐԴՈՒՍ
Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող...
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:

Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ, դատարկ մարն է գոռոզանում`
Հայրդ խելոքին ու տխմարին դրանով Էր զանազանւմ:
Հորդ նման հպարտ եղիր, որ ոչ մեկի տուն չես քանդել
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի արդար միտք չես բանտել...
Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…
... ՍԵՎԱԿ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Երեքշաբթի, 2010-10-05, 10:03:18 PM
 
AniDipДата: Երեքշաբթի, 2010-10-05, 10:27:37 PM | Հաղորդագրություն # 67
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Վաաաաաախ, Շուշ ջաաան, հատուկ շնորհակալություն քեզ ամենասիրածս բանաստեղծությունը տեղադրելու համար ("Որդուս"): flowers flowers flowers flowers flowers flowers flowers

***Ani Dip***
 
RobIДата: Երեքշաբթի, 2010-10-05, 10:35:51 PM | Հաղորդագրություն # 68
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Խնդրեմ, խնդրեմ Գագարինովնա ջաաաաաաաաաաաաան lips

...Շուշաննա...
 
RobIДата: Երեքշաբթի, 2010-10-05, 10:39:38 PM | Հաղորդագրություն # 69
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
***
Կարոտները տարբեր են լինում,
Սերերն էլ են տարբեր
Չգիտեմ կարոտից եմ սիրում,
Թե սիրուց կարոտել...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Երեքշաբթի, 2010-10-05, 10:40:51 PM
 
Karenvh9680Дата: Երեքշաբթի, 2010-10-05, 11:22:26 PM | Հաղորդագրություն # 70
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Կրկին զարամցնում ես Շուշաննա flowers flowers flowers flowers flowers

Կարեն
 
RobIДата: Ուրբաթ, 2010-10-08, 6:21:03 PM | Հաղորդագրություն # 71
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
***Լաց էլ կա, լաց էլ***

Մեկը լալիս է նորածնի պես՝
Ճչում է, սակայն... արցունքներ չկան...
Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում,
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում...
Մեկն էլ ինձ նման (գուցե նաև՝ քեզ),
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
Ու կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծակծկում սիրտդ...



...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Ուրբաթ, 2010-10-08, 6:26:41 PM
 
RobIДата: Ուրբաթ, 2010-10-08, 6:41:19 PM | Հաղորդագրություն # 72
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ԴՌԱՆ ԶԱՆԳԻ ԱՌԱՋ

Ես կոճակն եմ սեղմում.
Բո՜րբ,- զնգում է զանգը,
Իսկ սենյակիդ ներսում արձագանքում՝ բոսո՜ր...

Սպասում եմ։ Մի պահ։
Մի պա՞հ։ Թե՞ ողջ մի կյանք...

Որ նման չէ, ավա՜ղ, հոսող ջրի կյանքին։
Սպասում եմ և՝ մո՜ւթ...
Ձայնը ետ է դառնում
Եվ չակերտի նման ինձ իր մեջ է առնում։

Դու չե՞ս վերադարձել։
Սուտ է ուրեմն, այո՞,
Թե կա մի վեցերորդ ինչ-որ զգայարան։
Սուտ է ուրեմն, այո՞, մանկությունից ծանոթ
Սիրտս վկայում է այն խոսքը, որ գուցե
Մարդկայինն է բոլոր խոսքերի մեջ մարդկանց …
Ու կոճակն եմ սեղմում՝ կոկորդի՛ պես,
Եվ այդ խեղճ կոկորդը խռխռում է խռպոտ։
Գո՜րշ,- սողում է ձայնը՝ հորանջի՛ պես՝ դանդա՜ղ։
Սպասում եմ։ Մի պա՞հ։ Թե՞ բովանդակ մի կյանք,
Որ խաչվում է քո տան սանդուղքների գլխին,
Խաչվում՝ պաշտամունքի չարժանացած։
Սպասում եմ և՛ սև՜...
Ձայնը գույնի փոխված՝
Կրկին ետ է դառնում
Եվ ինձ առնում
Իր սև շրջագծում մահազդային …

Դու տա՜ նը չես։ Պա՛րզ է։ Դու չե՜ս վերադարձել...
Որբ ես թողել և՛ ինձ,
Ե՛վ մի ամբողջ քաղաք
Եվ հերքել ես մի բան, որ հաստատել է պետք.
Ա՛յն, որ կա վեցերո՜րդ զգայարան,
Եվ որ մարդկանց սիրտը վկայում է իրո՛ք...

Ու կոճակն եմ սեղմում.
Սե՜ր,-ճչում է զանգը,
Իսկ սենյակիդ ներսում արձագանքում՝ կարո՜տ …

Սպասե՞լ եմ։ Որքա՞ն …
…Ու երբ վերջին անգամ
Բթամատս նորից կոճակին եմ դնում՝
Բո՜րբ,- հնչում է անվերջ, ղողանջում է կրկին,
Եվ այդ ,բորբերի հուժկու արձագանքը բոսո՜ր
Արդեն լուսաբացի կիսաքնում
Բարի լույս է հնչում բոլո՜ր կանանց համար,
Որոնց ես չեմ սիրում, որովհետև
Քեզ եմ սիրում նույնիսկ ա՛յն ժամանակ,
Երբ որ իմ դեմ դուռըդ բաց չի լինում։

...ՍԵՎԱԿ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Կիրակի, 2010-10-10, 0:39:13 AM
 
RobIДата: Երեքշաբթի, 2010-10-12, 4:49:41 PM | Հաղորդագրություն # 73
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ՉԵՆ ՄԱՐԵԼ ...

Քո հեռվից... դու հուշի թևով եկար նորից...
Ու կանչում են լուռ քո չքնաղ աչքերը հմայիչ
ՈՒ կարծես շունչն է քո թովիչ` մեղմորեն համբուրում ինձ...
Ու անհուն, մի անափ կարոտ է իմ հոգում...

Այն թանկ պահերն ու այն պայծառ օրերն եմ ես հիշում,
Երբ սիրո տոն էր ու գարուն` երջանիկ սրտերում մեր
Չեն մարել...
Վառ հուշերս երբեք չեն մարել...
Ու նուրբ քո դեմքն է պատկերվում ինձ գիշերվա այս խավարում
Երբ պիտի տեսնեմ նորից քո ժպիտը այն սուրբ օրերում
Թող այսօր քո հեռվում գտնի իմ երգը քեզ
Ու բերի անտես իմ կարոտն ու սուրբ տենչերը քեզ
Ու համբույրները սիրակեզ
Այս երգով ու կասեմ ես

Չեն մարել...
Ջինջ հուշերս երբեք չեն մարել...
Ու դու ինձ հետ ես...
Միշտ ինձ հետ ես մենավոր իմ օրերում
Չեն լռում երբեք անքուն կարոտի այս կանչերն` օդում իմ...

Չեն մարել...
Վառ հուշերն այս երբեք չեն մարել...
Ու նուրբ քո դեմքն է պատկերվում ինձ գիշերվա այս խավարում,
Երբ պիտի տեսնեմ նորից քո ժպիտը այն սուրբ օրերում իմ....



...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Երեքշաբթի, 2010-10-12, 9:15:36 PM
 
LilitДата: Երեքշաբթի, 2010-10-12, 7:38:46 PM | Հաղորդագրություն # 74
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 245
Մրցանակներ: 8
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
***Լաց էլ կա, լաց էլ*** և "ՉԵՆ ՄԱՐԵԼ ..." ստեղծագործություններն էլ քոնն են?????? Իրոք զարմացնում ես!!!!!!!!!!!!!!! smile smile cool cool հրաշալի ես գրում.... տակը անպայման նշի էլի smile ....

Lilit
 
RobIДата: Երեքշաբթի, 2010-10-12, 9:22:02 PM | Հաղորդագրություն # 75
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Չէ Լիլ ջան երկուսն էլ իմը չեն ''Լաց էլ կա, լաց էլ'' Սևակինն է, մոռացել եմ նշել, իսկ ''Չեն մարել''-ը Mistr X-ի երգն է հեղինակը չգիտեմ:

...Շուշաննա...
 
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Страница 5 из 12«12345671112»
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2016
Используются технологии uCoz