Բանաստեղծություններ - Страница 3 - Ֆորում
Հինգշաբթի, 2016-12-08, 8:02:20 PM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Страница 3 из 12«123451112»
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Բանաստեղծություններ
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-09-09, 6:38:02 PM | Հաղորդագրություն # 31
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Quote (Նաիրուհի)
Իմ հոգին, որպես թափառիկ մի շուն,
Եւ շուրջը՝ գիշեր, և շուրջը՝ աշուն,
Մոլորված քայլով և մահն աչքերում
Ահաբե՜կ, անօ՜գ փախչում է հեռուն։
Ո՞ւր պիտի գտնի հյուրընկալ մի տուն,
Որտե՞ղ պիտ ընկնի հոգնած ու տրտում,
Ծեծված, տրորված աշխարհում անդուռ
Ո՞ւմ պիտի պարզի աչքերը տխուր,
Եւ ո՞ւմ պատի տակ աշնան գիշերով
Պիտի հանգչի նա մերժված ու խռով...

Վահան Տերյան

Գանձացի ես հաստատ չէ Lil? wink


Կարեն
 
ՆաիրուհիДата: Ուրբաթ, 2010-09-10, 5:57:03 PM | Հաղորդագրություն # 32
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 7
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Quote (Karenvh9680)
Գանձացի ես հաստատ չէ Lil? wink

Հա, Կարեն ջան, ճակատագրով այդպես էր կանխորոշված cool


Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն...
 
LusinДата: Ուրբաթ, 2010-09-10, 8:21:03 PM | Հաղորդագրություն # 33
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ


***Լուսին***
 
LusinДата: Ուրբաթ, 2010-09-10, 8:21:53 PM | Հաղորդագրություն # 34
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ


***Լուսին***
 
ArshakДата: Չորեքշաբրի, 2010-09-22, 4:58:15 PM | Հաղորդագրություն # 35
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Ռափայել Պատկանյան

ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։

Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։

Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։

Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից...

Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո'ւր դեպ հարավվ
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։

Սիրե՛ ազգըդ ո'չ լոկ խոսքով, սիրե' ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե'ր նորան զոհ
Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։

Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։

Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։

Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։

Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։

Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։

ՀԱՅԵՐՈԻՍ ԹՈԻՔԸ

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. -
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչի գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

 
RobIДата: Կիրակի, 2010-09-26, 5:26:21 PM | Հաղորդագրություն # 36
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Իմ սրտից պոկված ամեն մի հոգոց քեզ մոտ է վազում,
Վազում է քեզ մոտ... հասնում է կրծքիդ...
Ու ամաչելով նորից ետ դառնում,
Իմ աչքից պոկված ամեն մի հայացք քեզ է երազում`
Երազելով հասնում է քեզ ու ... փշրվում այտերիդ վրա ...
Անցնում ես հանգիստ, հանդարտ քայլերով`
Ժպտուն աչքերդ վրաս գամելով, իսկ իմ աչքերը
Փակվում են կամաց,
Ու այն արցունքը
, որ պիտի թափվեր իմ աչքեր
Կաթում է սրտիս ...

Ու երբ անցնում ես, կոպերս հանկարծ վեր են բարձրանում
Ու հայացքս քայլում է քեզ հետ ...

Երկու մութ աչքեր, լցված արցունքով քեզ են հետևում
Երկու մութ աչքեր սեփական կամքով խաչվում թիկունքիդ
Ու քեզ հետ քայլում հեռու ... շատ հեռու ...
Եվ հորիզոնում ես կորցնում եմ իմ իսկ աչքերը
Ինձ հետ մնում է դառնացած մի սիրտ
Աչցունքով լցված մի դատարկություն և
Մի փոքրիկ հույս,
Որ վաղը նորից ես կգտնեմ իմ աչքերը
Երկու մութ աչքեր արցունքով լցված, որոնք խաչվել են
Քո թիկունքին ...
Շ.Ստեփանյան 08.04.2009

...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Երկուշաբթի, 2010-09-27, 0:36:21 AM
 
Karenvh9680Дата: Կիրակի, 2010-09-26, 5:49:36 PM | Հաղորդագրություն # 37
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ԻՆչ լավնա Շուշ, շատ հավանեցի, ովա Ստեեփանյանը ???

Կարեն
 
RobIДата: Կիրակի, 2010-09-26, 6:06:23 PM | Հաղորդագրություն # 38
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Կար ջան հումորդ ընտիրա haha

...Շուշաննա...
 
RobIДата: Կիրակի, 2010-09-26, 6:14:18 PM | Հաղորդագրություն # 39
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Ժողովուրդ եթե անկեղծ ինձ շատ է դուր եկել Լուսինի վերևի բանաստեղծությունները, ջանս ում գործերն են tongue specool մեկ էլ Կարեն ջան որ շատ, շատ խնդրեմ նկարդ կփոխես, գեներալ մարդ ես մի հատ ուրիշը դիր խնդրում եմ, նախապես շնորհակալ եմ

...Շուշաննա...
 
Karenvh9680Дата: Կիրակի, 2010-09-26, 6:15:45 PM | Հաղորդագրություն # 40
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
tongue tongue tongue Իրոք արտակարգա Շուշ, կարդալուց չգիտեի ում ձեռքնա, վերջում որ անունդ կարդացի... նոր եմ ձիրքդ բացահայտում, այնքան էլ համեստ ես Ռոբ ջան console console console

Կարեն
 
RobIДата: Կիրակի, 2010-09-26, 6:18:48 PM | Հաղորդագրություն # 41
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Դե վերջացրու ասել ես ձեր գրածները դրեք ես էլ սրտից թույլ մարդ եմ կատակի չդիմացա wacko 1eye

...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Երկուշաբթի, 2010-09-27, 0:03:37 AM
 
Karenvh9680Дата: Կիրակի, 2010-09-26, 6:20:59 PM | Հաղորդագրություն # 42
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Անկեղծ էի գիտես wink հավանում ես նկարս???

Կարեն
 
RobIДата: Կիրակի, 2010-09-26, 6:22:50 PM | Հաղորդագրություն # 43
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Այ մարդ մի հատ քո սիրուն նկարներից դիր, իհարկե չի նշանակում թե այդ նկարը չեմ հավանում blow

...Շուշաննա...
 
Karenvh9680Дата: Կիրակի, 2010-09-26, 6:39:29 PM | Հաղորդագրություն # 44
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Հեսա գնում եմ նոր նկարներ բերելու, մեկը կդնեմ նորերից wacko

Կարեն
 
AniDipДата: Կիրակի, 2010-09-26, 6:47:49 PM | Հաղորդագրություն # 45
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 354
Մրցանակներ: 12
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Ապրես, Ստեփանյան ջան. իսկապես իմ դուրն էլ շատ եկավ. Միանգամից երևում ա, որ սրտի խորքից ա գրված: clap first :first: flowers :flowers: flowers :flowers:

***Ani Dip***

Հաղորդագրությունը ձևափոխել է AniDip - Կիրակի, 2010-09-26, 6:48:17 PM
 
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Страница 3 из 12«123451112»
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2016
Используются технологии uCoz