Ուրբաթ, 2024-04-26, 1:01:58 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Բանաստեղծություններ
LusinДата: Կիրակի, 2011-03-06, 5:11:56 PM | Հաղորդագրություն # 151
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ


***Լուսին***
 
LusinДата: Կիրակի, 2011-03-06, 5:12:59 PM | Հաղորդագրություն # 152
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ


***Լուսին***
 
TsovinarДата: Կիրակի, 2011-03-06, 5:24:04 PM | Հաղորդագրություն # 153
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
clap clap clap clap Կեցցե' մեր հրաշք Լուսինեն:
 
AniYenДата: Երեքշաբթի, 2011-03-08, 2:05:51 PM | Հաղորդագրություն # 154
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Quote (RobI)
Ան ով է ՞Ընտրության՞ հեղինակը ?

Ճիշտն ասած չգիտեմ Ռոբ ջան

Добавлено (2011-03-08, 2:05:51 PM)
---------------------------------------------
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում...
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ների’ր, չեմ կարող
Արդեն սպասել:

Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված լինի ցողերում,
Մինջեվ քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս...
Ու ես փաղչելով
Հին լռությունից,
Կնդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի: uhm uhm uhm uhm uhm


Անի Ենոքյան

Հաղորդագրությունը ձևափոխել է AniYen - Երեքշաբթի, 2011-03-08, 4:55:52 PM
 
TsovinarДата: Շաբաթ, 2011-03-12, 6:33:33 PM | Հաղորդագրություն # 155
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ԽԵՆԹԸ

Ես նայում եմ իմ ձեռքերին,
Ա՛յնպես նայում,
Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:
Նայո՜ւմ-նայո՜ւմ,
Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,
Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:
Ու նրանց հետ խոսում եմ ես
(Նաև խոսո՜ւմ)
Եվ համարյա նույն լրջությամբ,
Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,
Որովհետև... այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,
Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,
Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,
Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:
Այս ձեռքե՛րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Որովհետև...
Ինձ եղածը մտապատրանք է լոկ թվում,
Կարդացած վե՛պ,
Ուրիշ մեկի պատմած երա՜զ:
Ու չեմ հիշում մինչև անգամ քո դեմքը ես.
Տանջում եմ ինձ,
Չեմ ներում ինձ,
Ատում եմ ինձ,
Բայց... չե՜մ հիշում դեմքըդ անգամ:

Միայն սիրված ու համբուրված աչքերը քո,
Ասես քեզնից ընդմիշտ պոկված,
Ուր նայում եմ՝ ինձ են նայում,
Ուր նայում եմ՝ գտնում են ինձ,
Այն Բախտի պես,
Որ դիցապաշտ հին հույներին
Հետևում էր ամբողջ կյանքում...

Անգամ դեմքդ չեմ հիշում ես...
Ու թե հիշեն՝
Միայ՛ն սրանք,
Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն
Ու վկայեն, որ դու կայի՛ր,
Որ դու եղա՛ր:
Իրո՜ք եղար:
Միայն սրա՛նք պիտի հիշեն
Քո ձևե՛րը,
Մա՛շկը, Հո՛տը,
Սարսո՛ւռը,-
Քեզ՝ ամբողջովի՜ն...

Ու չնայե՞մ իմ ձեռքերին
Ու չնայե՞մ այնպե՛ս, այնքա՛ն,
Որ դիտողը ինձ կարծի... խենթ:

Ու թե կարծի՝ կսխալվի՞... Պ.Սևակ

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Շաբաթ, 2011-03-12, 6:34:26 PM
 
TsovinarДата: Շաբաթ, 2011-03-12, 6:43:25 PM | Հաղորդագրություն # 156
Գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 176
Մրցանակներ: 6
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
ՊԱՏԳԱՄ

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:-

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,

Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում--
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում...

Ափերին այն խավարտչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,--
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜,ըղձակա'ն այս հեռուն...

Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ...

Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև'ն այդ արի,
Վառված հրով աշխարհի...
Չկա՜ ուրիշ արև է'լ.
Նա' է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևէ'...

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք

Իմաստությունն այն արար.--
Մեր անցյալի խորամիտ
Է'ջն այն արդար ու ռամիկ՝

Մեծահանճար ու վարար...
Ե.Չարենց

Հաղորդագրությունը ձևափոխել է Tsovinar - Շաբաթ, 2011-03-12, 6:54:21 PM
 
RobIДата: Չորեքշաբրի, 2011-03-16, 10:36:19 PM | Հաղորդագրություն # 157
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
***

Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու´ - ուրիշի՛նը։

Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն...
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´...

Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա...


... ՍԵՎԱԿ...


...Շուշաննա...
 
ԶվարթДата: Չորեքշաբրի, 2011-03-16, 10:42:14 PM | Հաղորդագրություն # 158
Լեյտենանտ
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 64
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Գարնանային միամսյակի կապակցությամբ հաճախ շնորհավորենք մեր մայրերին…
Հանեմ գանձերը հայոց լեռների,
Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:-

Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,
Ծաղիկների հետ, մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:

Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,
Զույգ աչքերիս հետ ձգեմ ոտքի տակ`
Մորս ոտքի տակ` ախ, քիչ է էլի: -

Եվ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի`
Գառի պես զոհեմ մորս ոտքի տակ`
Ախ, էլի քիչ է, ախ, քիչ է էլի:

Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս`
Դարերի կյանքն էլ թե տաս մայրիկիս,
Աստված իմ, քիչ է, չէ, քիչ է էլի:
Հովհաննես Շիրազ


Զվ
 
RobIДата: Չորեքշաբրի, 2011-03-16, 10:51:47 PM | Հաղորդագրություն # 159
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող խաղարկությանը,
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը։
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատո՛ւմ եմ,
Որ անհնար Է արևը բանտել,

Երկնակամարի զարդերը քանդել,
Խմորի նման հունցել ու գնդել
Կապույտը ծովի,
Ատելի լուսնին բռնել վռնդել
Երկնքից ծավի...
Ինչո՞ւ թաքցնեմ.
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն:
Ի˜նչ ասես չկա նրա փակ սրտում։
Գիտի կործանե՛լ,
Բայց և... գո˜րծ անել,
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեոքերով՝
Աշխարհը լցնել շռայլ բերքերով:
Նույն այդ ձեռքերով`
Ե՛վ ճրագ մարել,
Եվ խարույկ վառել:
Նու՛յն այդ ձեռքերով`
Ե՛վ դանակ խրել,
Ե՛վ վեպեր գրել։
Նա գիտի զարկե՛լ
Ու զրկե˜լ գիտի,
Բայց գիտի գրկե՛լ
Ու փրկե˜լ գիտի։
Նա գիտի կեղծե՛լ
Ու սրբապղծե՛լ,
Առավելևս՝
Գիտի ստեղծե˜լ։

Ես նրան հաճախ դատափետում եմ,
Երբեմն նրան նույնիսկ ատում եմ,
Բայց, ամենից շատ, խոր հավատու˜մ եմ։
Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը`
Ստորությա՛նը
Ու չարությա՛նը,
Այլ խորությա˜նը
Ու բարությա˜նը.
Ոչ ծերությանը,
Այլ նորությա՛նը՝
Զավակի տեսքով անվերջ կրկնվող այդ հարությանը,-
Ես հավատում եմ կենդանի մարդուն,
Առավել` նրա ծնվելիք որդուն,
Ես հավատում եմ նրա անուրջին.
Նա որտեղ որ է Մարս Էլ կթռչի,–
Նոր Է սկսում տիեզերական ճամփորդությունը։
Եվ Վեներայի լանջին կկառչի,—
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը...
Ես հավատում եմ նրա ծով խելքին
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը,
Ամե˜ն ինչ տեսնող աչքերի ցոլքին
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը։
Ես հավատում եմ նրա մատների
Հար անհատնելի
ճարտարությանը,
Նրա ոտների
արդարությանը.
Մինչն իսկ եթե ճամփից էլ հանեն՝
Էլի˜ ճար կանեն,
Տե՛ղ կհասցնեն...
Ես հավատում եմ հավատի˜ն մարդու`
Իմ ա՛յս հավատին...

... Սևակ...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Չորեքշաբրի, 2011-03-16, 11:13:39 PM
 
LusinДата: Հինգշաբթի, 2011-03-17, 6:18:39 PM | Հաղորդագրություն # 160
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ

Լոկ իրե՛նց հատուկ բյուր անուններից
Գալիս է բույրը հին-հին դարերի,
Անգին քարերի,
Պարտեզի, շոգի ու խոնավության,
Երկնքի, հողի ու խոնարհության,
Մինչդեռ փեշերից՝
Բույրը թարմ հացի,
Հոտը խնձորի կամ սերկեվիլի,
Որ քուն են առնում նրանց փոթերի ու դարսերի մեջ՝
Հայրական տնից բերած սնդուկում...

Ու մեր ճաշերը նախ նրանց տաքուկ շնչով են եփվում:
Իսկ եթե նրանց գլխաշորերից դեղ-դարման սարքվեր՝
Անպարկեշտություն կոչված ախտը հին կբուժվեր իսպառ...

Բարեխառն գոտուց հեռու ապրելով՝
Մենք միշտ բարեխառն օդ ենք ներշնչում մեր տների մեջ՝
Շնորհիվ... նրանց հավատարմության:
Եվ ամեն անգամ նրանք մտնում են անկողինն իրենց,
Ինչպես մտնում են սրբացած տաճար,
Իսկ եթե նրանց այդ նույն բանն ասես,
Կխաչակնքեն երկյուղածորեն՝
Այդ համարելով սրբապղծություն...

Ու երիտասարդ նրանց ձեռքերը նուրբ են առավել,
Քան իրենց սրտի թաղանթը նույնիսկ,
Մինչդեռ մայրական ու մամիկական ձեռքերը նրանց
Գնալով անվերջ փոխվում են-փոխվո՜ւմ
Ու նմանվում են... երկրի կեղևի՛ն.
Սարե՜ր կան այնտեղ, ձորե՜ր, անդունդնե՜ր՝
Կոշտուկի՛ տեսքով,
Կնճիռի՛ տեսքով,
Տեսքով խորշոմի՜...

Խորանի նման լեցուն են նրանք տաք մասունքներով,
Որ միշտ կարող են գավիթ դուրս բերվել ինն ամիսը մեկ
Ու կոչվել «զավակ» կամ «խաչ», ինչ նրանք
Սիրով են կրում բովանդակ կյանքում...

Անցնելով փշոտ ճանապարհները առի և փախի՝
Բոբիկ ոտքերին կծկել են նրանք
Իրենց հայրենի գետակն ու առուն,
Ցավից մշուշված իրենց աչքերում
Տարել են իրենց ծուխը ծխանի
Եվ իրենց հոգնած շալակին առել
Ոչ միայն մանչին կամ մի մագաղաթ,
Այլ մի բովանդակ... բնիկ հայրենի՛ք,
Մի ծա՜նըր, ծանը՜ր, ծանը՜ր հայրենիք՝
Իրենց կանացի թիկունքին կպած
Ա՛յն կուզի նման կամ ա՛յն սապատի,
Որ շտկըվում է լոկ գերեզմանո՜ւմ...

Ինչե՜ր չեն տեսել նրանք այս վերջին հազարամյակում...

Հաճախ են նրանք իրենց պաշտպանել
Տաք խաչերկաթով
Կամ եռման կաթով:
Նրանց հայրենի անխիղճ ու բարի քարափներն անտակ
Ու կամուրջները չար ու ողորմած
Մեկ անգամ չէ, որ նրանց փրկել են անպատվությունից,
Որպեսզի ապրած դժոխքից հետո
Մարտիրոսացած մտնեն դռներից ա՛յն Արքայության,
Որ եթե չկա ու չի էլ եղել,
Ապա անպատճառ ստեղծվեր պիտի
Հենց սրա՜նց համար:

Իսկ եթե մահը եղել է անգութ
Ու ժամանակին չի տարել նրանց,
Ու եթե նրանք ընկել են հարեմ՝
Առևանգիչի, լլկողի համար ծնել են նրանք
Միայն... ապուշնե՜ր և կամ... դահիճնե՜ր..

Պ.Սևակ


***Լուսին***
 
RobIДата: Երկուշաբթի, 2011-03-21, 12:16:28 PM | Հաղորդագրություն # 161
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Ես պիտի ապրեմ, որ քեզ ամեն օր
Բարի լույս ասեմ ու բարի օր,
Ու բարի գիշեր…
Որ կյանքդ մի քիչ թեթև դարձնեմ,
Ձեռքերդ բռնեմ, կարոտով հարցնեմ
-Ինչպե՞ս ես, իմ հարազա՛տ:
Որ սրբեմ լացիդ ցողը մարգարիտ
Ու երկար նայեմ գիշեր աչքերիդ
Գիշերով գարնան:
Ամեն օր ցավից, դավից քեզ վանեմ,
Քո սերը չարսիրտ մարդկանց բաժանեմ,
Որ բարի դառնան:
Որ քեզ զարդարեմ երգով ծաղկավոր,
Որ քեզ երգելով լինեմ բախտավոր,
Լինեմ խանդավառ…
Քեզ համար կյանքս ես չեմ ափսոսում,
Բայց ամբողջ հոգով ապրել եմ ուզում,

Ապրել քեզ համար ...

... Սևակ...


...Շուշաննա...
 
ԶվարթДата: Երկուշաբթի, 2011-03-21, 9:34:26 PM | Հաղորդագրություն # 162
Լեյտենանտ
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 64
Մրցանակներ: 2
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Հայրենի աղբյու՛ր,
Երգերս վըճիտ
Հյուսել կուգայի
Բյուրեղ կարկաչիդ:
Ես հիմա այնպե~ս
Հոգնած եմ ու լուռ,-
Դու՛ հավերժ կերգես,
Հայրենի աղբյու՛ր…

Ավ. Իսահակյան


Զվ
 
AniYenДата: Չորեքշաբրի, 2011-03-23, 12:32:56 PM | Հաղորդագրություն # 163
Գնդապետ
Խումբ: Ստուգվածներ
Հաղորդագրություններ: 182
Մրցանակներ: 3
Համբավ: 1
Статус: Կապի մեջ չէ
Quote (RobI)
***

Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու´ - ուրիշի՛նը։

Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն...
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´...

Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա...

Ապրես Շուշ ջան, տխուր էր, դրա համար էլ սիրեցի էս բանաստեղծությունը


Անի Ենոքյան
 
RobIДата: Կիրակի, 2011-04-10, 11:22:07 PM | Հաղորդագրություն # 164
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ



ԸՆԿԱԾՆԵՐԸ

Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...

Ամեն մեկը ընկան ա'յլ կերպ.
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,
Մեկը`սրով, տասը՝ հրով.
Մեկը՝ արդեն հայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեռ չդարձած,
Մեկը՝ իր մոր արցունքներով
Թաց նամակը դեռ չընթերցած,
Տասը՝ նամակ սպասելիս,
Կարոտելիս, երազելիս...

Բայց զոհի' պես չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի'կ,
Ընկան նրանք իբրև մարդի'կ,
Որ սովոր են մահը վանել
Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,
Որ սովոր են զրկանք տանել՝
Ընդդեմ ցավի ու զրկանքի.
Որ պատրսատ են հանուն սիրո
Սիրուց առնել ատելու թափ.
Եվ անպարտ են ատելությամբ:
Որ հզոր են հենց այդ սիրով.
Զոհի' նման չընկան նրանք:
Ընկան նրանք իբրև մարտի'կ,
Որ փուլ չգա էլ ապարանք,
Խաղաղ մնա ամեն երդիկ,
Եվ ծխանի ծուխը բարակ
Վե'ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,
Քամուց թերթվի լուրթ երկնքում.
Որ էլ ոչ մի ընտանիքում
Անտերացած ոչ մի աթոռ
Չաղաղակի դատարկությամբ
Թեյի ժամին, ճաշի պահին.
Որ արկերի դղրդոցին
Ու հրդեհի ահեղ բոցին
Փոխարինեն արծաթ բահի
Զրնգոցը երկնքի տակ
Եվ կարոտի շշուկը տաք:

Նրանք ընկան կռիվներում,
Բայց ապրում է հոգին նրանց
Ապրողների հոգիներում.
Չի' մեղմացել ցավը կրած,
Ատելությո'ւնը փրփըրած
Եվ հաղթության տե'նչը խորին՝
Ի գիտություն ա'յն բոլորի,
Որ նայում են շիրմին նրանց
Միայն իբրև մի բլուրի,
Որ հարթվում է կամաց-կամաց, -
Անմիտի պես մոռանալով,
Որ եթե չար թշնամու դեմ
Ապրողները իրենց ուժով
Ու զենքով են անպարտելի,
Ընկածները իրենց հուշո'վ,
Վրեժո'վ են սարսափելի...



...Շուշաննա...
 
RobIДата: Երկուշաբթի, 2011-04-18, 9:48:46 PM | Հաղորդագրություն # 165
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ

... Ես ոչ փոքրոգի եմ, ոչ տգետ եմ,
Բայց դե արի ու տես, որ խանդոտ եմ։
Ես խանդոտ եմ, ինչպես գարնան գետը
Օտար ջրի հանդեպ,
Ինչպես արեգակից խանձված խոտը՝
Ամեն հրի հանդեպ.
Ինչպես արծվաձագը՝ որսասարում,
Ինչպես ջահել կաղնին՝ խիտ անտառում։
Թող որ ես խանդելու չունեմ տեղիք,
Բայց իրավունք...
Ունեմ երկնքի չափ, ծովի։
Ախ, չէ որ ես քոնն եմ, քոնն եմ, ամբողջովին։
Քոնն եմ,
Բայց ոչ իբրև կրծքիդ թառած ծաղիկ.
Քոնն եմ,
Սակայն իբրև ոչ պաշարված քաղաք,
Ոչ էլ հարձակումով, մեկից շահված քաղաք։
Քոնն եմ ամբողջովին, այն տան նման,
Ուր դու տանտեր ես այդ տան համար,
Եվ տան միակ - միակ բնակիչը։
Չէ որ ես այլ բան չեմ -
Ես լոկ սիրո ճիչ եմ՝
Քո կասկածն ու ցավը փարատելու համար:
Չէ որ ես այլ բան չեմ -
Հալված ես արճիճ եմ՝
Քո ծակծըկված կյանքը կարկատելու համար։
Քոնն եմ իմ անցյալով, իմ ներկայով,
Երազներով բոլոր, ապագայով,
Քոնն եմ ամբողջովին, իմ սիրելիս…

Սա իրավունք մի՞թե ինձ չի տալիս
Քեզնից ուզել նույնը ու քեզ խանդել
Ամեն,
ամեն,
ամեն,
Ամեն ինչի հանդեպ։
Եվ այսքանից հետո ես էլ հապա
Գեթ իրավունք չունե՞մ պահանջելու,
Որ իրավունք չունես ինձ տանջելու,
Որ դու պետք է լինես իմը անվերապահ,
Իմը՝ ոտից - գլուխ, իմը՝ ամբողջովին.
Որ քո գորովանքի, սիրո ամբողջ ծովին
Ես տեր լինեմ՝ ինչպես ծովի հին աստվածը՝
Ինքը՝ Պոսեյդոնը.
Որ դու ամբողջովին իմը լինես այնպես,
Ինչպես ես եմ քոնը.
Որ մի կաթիլ անգամ դու չցըրես,
Էլ չեմ ասում՝ սիրես...
Էլ չեմ ասում՝ սիրես...


… ՍԵՎԱԿ…


...Շուշաննա...
 
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz