Երեքշաբթի, 2024-03-19, 6:10:41 AM
Ողջունում եմ Ձեզ Հյուր | RSS

ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ, YSU "VARDANANQ"



[ Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոններ · Որոնել · RSS ]
  • Страница 1 из 12
  • 1
  • 2
  • 3
  • 11
  • 12
  • »
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
Բանաստեղծություններ
ArshakДата: Ուրբաթ, 2009-07-17, 0:16:46 AM | Հաղորդագրություն # 1
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ArshakДата: Ուրբաթ, 2009-07-17, 0:42:55 AM | Հաղորդագրություն # 2
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ

Հովհաննես Շիրազ

Ես ծնվել եմ ձորերում

Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:

Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:

Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` "Զոհ է սա":

Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:

Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:

Վշտի վիհից, գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:

Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:

Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:

Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:

Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:

Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:

Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:

Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս... հավիտյան:

Կցումներ: 5136049.jpg (32.2 Kb)
 
sonhun08Дата: Կիրակի, 2009-07-19, 0:55:00 AM | Հաղորդագրություն # 3
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 3
Մրցանակներ: 3
Համբավ: -1
Статус: Կապի մեջ չէ
ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում:

Մենք մեզ ո'չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք,
Որ մե~նք միայն մե~նք Արարատ ունենք,
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում,
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նաներկն այստեղ է գրվել:
Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել,
քարից շինել ձուկ, և թռչուն կավից,
ՈՒսուցման համար և աշակերտե՜լ
Գեղեցիկի'ն,
Բարու'ն,
Վսեմի'ն,
Լավի'ն...

 
ArshakДата: Երեքշաբթի, 2009-08-25, 1:52:10 PM | Հաղորդագրություն # 4
Admin
Խումբ: Ադմինիստրատորներ
Հաղորդագրություններ: 146
Մրցանակներ: 9
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Ձոն Վարդանի
Իմ հայրենյաց հոգի Վարդան
հոգիս հոգվույդ յէղնի ղուրբան,
որ Տղմուտի ափերին քով
վաթսուն հազար կտրիճներով
զարկիր զարկվար ընկար քաջ-քաջ
պարսիկ սփռած ի ձախ ի աջ։

Իմ հայրենյաց հոգի Վարդան,
անուշ Վարդան, Վարդան, Վարդան
հոգիս հոգվույդ էղնի ղուրբան,
յէղնի ղուրբան
Արյունդ կարմիր, կարմիր թափվավ
դաշտ ու ծաղիկ կարմրեցավ
լուսնակն էլավ ամպի տակից
պաղ-պաղ թափվեց ցողիկն աչքից,
որ հայրենյաց վարդեր բացվին,
բլբուլն երգե դրախտի սարին։

---------------------------------------
---------------------------------------
Վարդան

Իմ Հայրենեաց հոգի Վարդան,
Հոգիս հոգւոյդ եղնի ղուրպան.
Որ Տղմուտի ափերի քով,
Վաթսուն հազար կտրիճներով
Զարկիր, զարկուար, ինկար քաջ քաջ
Պարսիկ սփռած ի ձախդ ու յաջ։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Աւետարանն ու խաաաչն առիր,
Տարիր յերկինս բարձրացուցիր,
Եւ դուն ալ հետ թողիր գացիր,
Անուշ արեւդ հողին տուիր,
Որ Հայրենեաց շողայ արեւ
Շաւարշանայ դաշտին վերեւ։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Արիւնդ կարմիր կարմիր թափուաւ,
Դաշտ ու ծաղիկ ներկուեցաւ,
Լուսնակն ելաւ ամպի տակից,
Պաղ պաղ թափեց ցօղիկն յաչից,
Որ Հայրենեաց վարդեր բացուին,
Պլպուլն երգէ դրախտի սարին։

Իմ Հայրենեաց արե՛ւ, Վարդան,
Արեւս ար՚ւուդ եղնի ղուրպան։

Vartan

Im Hayrenyatz hoki Vartan
Hokis hokvooyt yeghni ghoorban
Vor Dzmoodi akheri kov
Vatsoon hazar gdrignerov
Zarger, zargvar, ungar katch katch
Barsig zpradz eh dzakht oo atch

Im Hayrenyatz arev, Vartan
Arevs ar’vooyt yeghni ghoorban

Avedarann oo khatchn arir
Darir yergins partsrazoodzir
Yev toon al hed toghir katzir
Anoosh arevt hoghin dvir
Vor Hayrenyats shogha arev
Shavarshana tashdin verev

Im Hayrenyatz arev, Vartan
Arevs ar’vooyt yeghni ghoorban

Aryunuht garmir garmir tapvav
Tashd oo dzaghig nergvetsav
Loosnagn yelav ambi dagits
Bag bag tapets dzoghign hatchetz
Vor Hayrenyats varter patsvin
Blbooln yerkeh trakhdi sarin

Im Hayrenyatz arev, Vartan
Arevs ar’vooyt yeghni ghoorban

 
LusinДата: Երեքշաբթի, 2009-09-29, 3:00:44 PM | Հաղորդագրություն # 5
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Հայերեն
(Նաիրի Զարյան)

Ինչու՞ չես խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Հոնքերդ հպարտ ու կամար՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար,
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար:
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց
Հայացքդ մաղում է ամառ.
Հայքից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար...
Իջնում ես հայոց լեռներեն
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նայացքդ այնպես նաիրյան
Հմայքդ այնպես հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու իմ լոր,
Զնգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն:
Ինչու՞ չես խոսում հայերեն:

Добавлено (2009-09-29, 3:00 Pm)
---------------------------------------------

ՄԻ ԽԱՌՆԷՔ ՄԵԶ ՁԵՐ
(Վահան Տերյան)

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե´ս -
Անհետ կորել անցել է – չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա´
Դաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա:

Մի´ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին:

Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք, -
Լաց է այնտեղ ամեն երգ եւ ողբ – ամեն գիրք:

Գերված ենք մենք, – ո´չ ստրուկ – գերված մի արծիվ,
Բարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին ե´ւ ծույլ , ե´ւ օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արեւի պես, երկիր իմ, կըվառվես վառման:

Որպես փյունիկ, կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացիր սիրտ իմ, ե´լ հաւատով տոկուն,
Կանգնի´ր հպարտ, որպես լույս, լեռն է մեր կանգուն:



***Լուսին***
 
RobIДата: Ուրբաթ, 2009-10-30, 11:22:00 AM | Հաղորդագրություն # 6
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Երբ խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով, որ վայրկյան իսկ չշշնջա,
Երբ աչքերս ՔԵԶ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով...

Բայց երբ ՍԻՐՏՍ, ՍԻՐՏՍ է ուզում,

Սրտիս ճամփան ինչպես փակեմ,

Ինչով կապեմ սրտիս լեզուն...



...Շուշաննա...
 
LusinДата: Ուրբաթ, 2009-10-30, 7:25:46 PM | Հաղորդագրություն # 7
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Աստվա՜ծ ձեզ հետ...

Իսկ թե իրոք աստված չկա,
Ձեզ հետ լինի թող երկի´նքը՝
իր փոփոխման անմեռ ոգով.
Գյուտի երկա՜ր-երկա՜ր ցավը՝
Կարճ, բայց կարծըր իր խնդությամբ.
Արդարության կաղ նժույգը՝
Ճշմարտության իր խթանով.
Փոքրիկների պատվերն անմեռ
Ու Մեծերի մեծ ստվերը
Ձեզ հետ լինի...

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ


***Լուսին***
 
equivocusДата: Կիրակի, 2009-12-06, 11:38:25 AM | Հաղորդագրություն # 8
Սերժանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 36
Մրցանակներ: 3
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Quote (RobI)
Երբ խենթ լեզուս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով, որ վայրկյան իսկ չշշնջա,
Երբ աչքերս ՔԵԶ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով...

Բայց երբ ՍԻՐՏՍ, ՍԻՐՏՍ է ուզում,

Սրտիս ճամփան ինչպես փակեմ,

Ինչով կապեմ սրտիս լեզուն...

Շուշ ջան ով ա գրել սա: Հրաշալի էրրրրրրրրրրրրրրրրրրրրրր

 
Karenvh9680Дата: Երեքշաբթի, 2010-01-05, 11:38:00 PM | Հաղորդագրություն # 9
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Smb jan es el chgitem ova grel Shushani grac banastexcutyun@, bayc lriv ira srtoooov u hooov er, ind el shaaat dur ekav, apri Shushan@ flower

Կարեն
 
LianaДата: Շաբաթ, 2010-02-13, 9:16:45 PM | Հաղորդագրություն # 10
Շարքային
Խումբ: Օգտագործողներ
Հաղորդագրություններ: 3
Մրցանակներ: 1
Համբավ: 0
Статус: Կապի մեջ չէ
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Добавлено (2010-02-13, 9:16 Pm)
---------------------------------------------
Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին...

Օտ՛ար դաշտերում, պաղ կյանքերի մեջ
Ընկնում են անվերջ,

Վաղաժամ մեռնող թերթերի նման
Թափվում են անձայն...

Նոցա արյունից կվառվի մի օր
Վրեժն ահավոր,

Նոցա խոսքերը նորից կըհնչեն,
Կռվի կըկանչեն,...

Կըլինի մի օր՝ զայրույթը կ՛արող,
Երկինք, ծով ու հող...

Լաց,, լաց,, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին,

Ե՛վ քո երգերում, և՛ տխուր լացում
Կոչիր հատուցում։
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

 
RobIДата: Չորեքշաբրի, 2010-03-03, 10:18:46 PM | Հաղորդագրություն # 11
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնքան պայծառ է կրկին,

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, ուզում եմ անուշ փայփայել մեկին..
.


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Չորեքշաբրի, 2010-03-03, 10:26:35 PM
 
RobIДата: Ուրբաթ, 2010-03-26, 11:34:57 PM | Հաղորդագրություն # 12
Գեներալ մայոր
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 317
Մրցանակներ: 10
Համբավ: 3
Статус: Կապի մեջ չէ
Մի՞թե մենք չենք հանդիպի,
Մի՞թե մեզ համար սեր չի լինի...
Անհնար ես դու, բայց սիրում եմ քեզ` դիմանալ չի լինի...
Դու կողքիս ես տես, բայց հեռու այպես` քեզ մոտ չեմ թողնի...
Նեղացրել ես ինձ, դու կոտրելես ինձ...փրկել... մեզ չի լինի...չի լինի...
Հավատում եմ, հավատում եմ, որ
Դեռ կգա մի օր, և մենք կհանդիպենք...
Ես հավատում եմ, հավատում եմ, որ
Սերն է զորավոր և այն է կարևոր...
Մոռանալ քեզ չի լինի, չսիրել ինձ մոտ չի ստացվի...
Ես փորձում եմ տես, ինձ ստիպում անվերջ, բայց ընկնում ավելի,
Տանջվել քեզ հետ, բարկանալ քեզ հետ, բայց լինել քո կողքին...քո կողքին...
... Հավատում եմ, որ կգա մի օր... Դեռ կգա մի օր...


...Շուշաննա...

Հաղորդագրությունը ձևափոխել է RobI - Ուրբաթ, 2010-03-26, 11:38:29 PM
 
Karenvh9680Дата: Հինգշաբթի, 2010-04-15, 2:21:28 AM | Հաղորդագրություն # 13
Գեներալ գնդապետ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 817
Մրցանակներ: 11
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Մեր շնորհալի Լուսինեն է, ով չի լսել նրա ասմունքը` ամոթ shy Իսկ ով չի ճանաչում նրան` ահա տեսեք թե ինչ "Վարդան" ունենք, Սմբո ջան քո հետ եմ tease
Քեզ լսելիս, Լուսինե ջան, ամեն անգամ փշաքաղվում եմ, բրավո բրավո բրավո hands







Կարեն
 
LusinДата: Երկուշաբթի, 2010-04-19, 9:42:46 PM | Հաղորդագրություն # 14
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ապրես Լուսինե ջան։ hands

Добавлено (2010-04-19, 9:42:46 PM)
---------------------------------------------
ՀԱՅԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

-Երդվի՛ր,
Որ մինչ նախնյացդ հողին հանձնելը,
Հուշն իրենց կերոն չես թողնի հանգչի:

-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ ալ արյանդ վերջին կաթիլը,
Կտաս հանց մեռոն հողիդ, երբ կանչի:

-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ մինչ հայրերիդ հողն ազատելը,
Ո՛չ հանգիստ, ո՛չ քուն դու չես ճանաչի:

-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ հզոր երկիր նորից կերտելը,
Հսկելն օրնիբուն պարտքն է քո աջի:

-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ սուրբ օջախիդ ծուխը պահելը,
Պահպանելն արթուն լոյսն է քո աչի:

-Երդվում եմ...

-Երդվի՛ր,
Որ նոր սերնդիդ Արի կրթելը,
Մեծացնելն անթույն լույսն է քո աճի:

-Երդվում եմ...

-Երդվի՛ր...
-Երդվում եմ
Արևով արյան, որ տերն եմ Հայ Տան`
Կամքով իմ խղճի, սրտովն Արարչի:
-ԵՐԴՎՈւՄ ԵՆՔ...


***Լուսին***
 
LusinДата: Երեքշաբթի, 2010-05-11, 7:50:45 PM | Հաղորդագրություն # 15
Գեներալ լեյտենանտ
Խումբ: Մոդերատորներ
Հաղորդագրություններ: 504
Մրցանակներ: 12
Համբավ: 2
Статус: Կապի մեջ չէ
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
(Հովհաննես Թումանյան)

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:
Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:
Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:


***Լուսին***

Հաղորդագրությունը ձևափոխել է Lusin - Երեքշաբթի, 2010-05-11, 10:38:29 PM
 
Ֆորում » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ » Բանաստեղծություններ (Այս բաժնում գրում ենք բանաստեղծություններ)
  • Страница 1 из 12
  • 1
  • 2
  • 3
  • 11
  • 12
  • »
Поиск:

Вардананк ՀՀ Armenian ԱՐՑԱԽ Artsakh 10 11 ԵՊՀ Վարդանանք թերթ Վարդանանք շնորհավոր Gandzasar armenian genoside ԵՊՀ «Վարդանանք» Խրիմյան Հայրիկ Ղարաբաղ Յուրա Հովհաննիսյան 26-i Yura Շուշի Մեծ Հայրենական պատերազմ Գանձասար դպրոց Բերդաձոր Ծառատւնկ Արկադի Տեր-Թադևոսյան AOKS 79 ամյակ Karabakh Հայոց ցեղասպանություն սեպտեմբերի 1 ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆ Գրիգոր Ջանիկյան 90-ամյակ Հանդիպում ԱՈԿՍ Tatul Krpeyan Նժդեհյան ընթերցումներ vardanank Vardananq Artin Ler Ծնվեց Օրհնյալ է YSU Yeraguyn Droshak 18 ամյակ Պետո Պետրոս Ղևոնդյան ՌՀԴԱ Մարտիրոս Սարյան 130 KOMANDOS Sisian Վարդան Դալլաքյան 26-ի Յուրա Yura Hovhannisyan հաղորդաշար Թաթուլ Կրպեյան armenian genocide GENOCIDE Ցեղասպանություն 1915 95 ԵՊՀ Ծիծեռնակաբերդ ծառատունկ Շուշիի ազատագրման օր ազատամարտիկ Կոմանդոս 2150 Vardan Bakhshyan Yerablur Վարդան Բախշյան Եռաբլուր ՖՈՒՐՄԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ Վարդան Հովհաննիսյան Club azatamartik Բյուրական Դրական լսարան azatamatrikner Երգ Մհեր Ջուլհաճյան Armnet Awards ուսանող Տիգրան Սարգսյան 2010 2011 Քրիստոս զոհված 125 Ազատամարտիկներ ԴԻՊՎԱԾ ArtExpo 2011 Ցուցահանդես Հայաստան Հապետ Արշակյան Մայիսի 9-ը հաղթանակ միջոցառում

Copyright YSU "Vardananq" Club © 2024
Используются технологии uCoz